5-րդ դասարան·Մայրենի

Եղիշե Չարենց բանաստեղծություններ🎀✨

#1
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …

Հարցեր🌷
1.Քո կարծիքով այս բանաստեղծությամբ ի՞նչ է ուզում
ասել Չարենցը:

Չարենցը այս բանաստեղծությունով ուզում է ասել, որ կյանքը պետք է ապրել վայելելով։
2.Բացատրիր այս տողերը
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:

Ես ասյ տողերը հասկանում եմ, որպես, որ պետք է ճամփորդել, ուրախանալ և երբեք չտխրել։
3.Նոր վերնագիր մտածիր:

«Դաժան կյանք»

#2
Գիտե՞ք որ գարուն է արդեն
Բոլորը թափվել են փողոց,
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց
Գիտե՞ք որ գարուն է արդեն
Դյութում են շրթերը վարդե
Սրտերը կրակ են ու բոց
Գիտե՞ք որ գարուն է արդեն
Բոլորը թափվել են փողոց:

Հարցեր🌹
1.Ո՞րն է քո ամենասիրելի եղանակը:
Իմ ամենասիրելի եղանակը ձմեռն է, քանի որ
2.Դուրս գրիր մակդիրները:
3.Բացատրիր տվյալ տողերը
Դյութում են շրթերը վարդե
Սրտերը կրակ են ու բոց:

Ծաղկում են վարդերը, մարդիկ իրար հետ շբվում են և զվարճանում։

#3

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՜ր ու գնա՜:
Մոխրացի՜ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս վառվի՜ր ու գնա՜:

Հարցեր🌼
1․ Բացատրիր այս տողը
Ինչ որ լավ է ՝ վառվում է ու վառում:
Ինչ լավ է, որ արևը վառվում է և մեզ ուրախություն բերում։
2․ Բանաստեղծությունըվերնագիրչունի, հորինի՛ր:
«Վառվող արև»

#4
Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ. —
Բոլո՛րը տամ ու նվիրեմ, ինձ ո՜չ մի հուր թող չմնա`
Դո՛ւ չմրսես ձմռան ցրտում, — բոլորը քեզ …

Հարցեր🌺
1. Համացանցից գտի՛ր տեղեկություն այս բանաստեղծության մասին,
իմացի՛ր ո՞ր ժողովածուի մեջ է ընդգրկված:


2․ Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ

բացատրի՛ր:
Ես անհասկանալի բառեր չունեմ։