261. Կետերի փոխարեն գրի՛ր ժամանակ ցույց տվող հիմա, վաղուց, շուտով (հետո) բառերից մեկը և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:
Ծանրություններ բարձրացնելը՝ որպես ուժեղանալու միջոց, վաղուց է հայտնի եղել: Շուտով ծանրամարտի նոր թիմ են հավաքելու:
Հիմա տարեկան մոտ ութսուն հազար մարդ զբաղվում է ծանրամարտով:
Վաղուց ծանրամարտը մտցվել էր օլիմպիական խաղերի ծրագրի մեջ:
Շուտով ծանրամարտի նոր մրցաշար կանցկացվի:
Ծանրամարտիկը հիմա քրտնաջան պարապում է, որ հաղթի առաջիկա մրցումներում։
262. Կետերի փոխարեն գրի՛ր ժամանակ ցույց տվող շատ դարեր առաջ, հիմա, վերջերս, գալիք դարում բառերից ու բառակապակցություններից մեկը:
Աշխարհում կան երկրներ, որոնց բնակիչները (երկու միլիոն մարդ) հիմա խմելու մաքուր ջրից չեն օգտվում:
Հիմալայներում վերջերս հայտնաբերվել է քարե դարին բնորոշ քարանձավային մարդկանց զարգացում ունեցող անհայտ մի ցեղ:
Գիտնականներն ասում են, որ վերջերս երկրի վրա կլիմայական զգալի փոփոխություններ են լինելու:
Դարեր առաջ աշխարհում մի հետաքրքիր արվեստագետ էր ապրում:
263. Գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ գործողությունը ե՞րբ է կատարվում, և ընդգծի՛ր այն բառը, որ հուշեց:
Օրինակ՝
Պատմություն եմ գրում ձկների մասին: — Հիմա:
Դելֆինների մասին ամեն ինչ ուզում եմ իմանալ: — շուտով
Նրանց մասին նոր գիրք է հրատարակվելու: — շուտով
Դելֆինների կանչերը կուսումնասիրեմ ու ամեն ինչ կհասկանամ: — շուտով
Այդ դելֆինը մի տղայի հետ իսկական ընկերություն էր անում: — վաղուց
Այդ գիտնականը զբաղվում է ծովային փոքրիկ, բայց մոլեգին մի ձկնիկի՝ «ծովային սատանայի» ուսումնասիրությամբ: — հիմա
264. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:
Ա. Շողում է, գտնում եք, վազում եմ, բերում եք, քշում է, կանչում եք, հիշում ենք, գտնում են: — Հիմա
Բ. Շողում էր, գտել եք, վազեց, բերեցիր, քշում էի, կանչել եք, հիշեցինք, գտանք: — Վաղուց
Գ. Շողալու է, գտնելու եք, վազեմ, կբերես, քշելու եմ, կկանչեք, պիտի հիշենք, գտնեն: — Շուտով
265. Նախադասությունը լրացրո՛ւ:
Բայն ունի երեք ժամանակ՝ ներկա, անցյալ և ապառնի: