Աժդահակ
Աժդահակ լեռը Գեղամա լեռնավահանի ամենաբարձր կետն է: Գտնվում է ՀՀ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին: Բարձրությունը 3597, 3 մ է: Գոյացել է հրաբխային և լավային արտահոսքի հետևանքով։ Կազմված է գորշավուն խարամներից, լապիլներից և հրաբխային ռումբերից։

Նորատուսի գերեզմանոց
Սևանա լճից ոչ շատ հեռու տեղակայված է Նորատուս գյուղը, որտեղ կարելի է տեսնել Նորատուսի հայկական հին գերեզմանատունը, որտեղ կարելի է տեսնել բազմատեսակ մոտ հազար խաչքար: Նրանցից յուրաքանչյուրը ունի իր յուրահատուկ փորագրությունը՝ կենդանու պատկեր, տեսարաններ և այլն: Նորատուսի ամենահին խաչքարը մեզ է հասել V դարից:
