5-րդ դասարան·Մայրենի

«Արծիվն ու կաղնին»

Եղավ՝ մի անգամ անտառի միջին
Արծիվն ու Կաղնին էսպես վիճեցին,
Թե ո՜րն իրենցից շատ տարի կապրի,
Ո՜րն է դիմացկուն ու պինդ ավելի:

Արծիվն ասավ՝ ես. Կաղնին էլ թե՝ ես:
Երկուսն էլ համառ ու հըպարտ էսպես՝
Մեծ-մեծ պարծեցան, սաստիկ վիճեցին,
Վերջը էս տեսակ պայման կապեցին:
Ժամանակ դըրին հինգհարյուր տարի

Արքան հավքերի, արքան անտառի,
Որ թե որոշված էն օրին հասնեն,
Էն օրը մին էլ գան իրար տեսնեն:
Ու Արծիվն իսկույն Կաղնուց հեռացավ,
Հըզոր թևերը շարժեց, վերացավ

Դեպի ամպերը, դեպ ժայռերը,
Ուր անց է կացնում իր լավ օրերը:
Կաղնին էլ փըռեց ճյուղերն երկաթի,
Խո՜ր ու խոր մխեց ճանկերն արմատի
Ու էնպես հուժկու կանգնեց անտառում,

Որ վայր չընկնի էլ հինգհարյուր տարում:
Դարե՜ր անց կացան: Եվ ահա մի օր
Արծիվը եկավ ծերացած, անզոր,
Ծըվոցը կըտրած, տըկար, հևալով,
Թույլ-թույլ թևերը հազիվ քարշ տալով

Տեղ հասավ մի կերպ, նայեց դես ու դեն,
Տեսավ, որ Կաղնին ընկել էր արդեն.
Ճյուղերը թեև դեռ թարմ ու կանաչ,
Ընկել էր ահեղ փոթորկի առաջ:
— Հե՜յ, կանչեց, գոռոզ, պարծենկո՜տ Կաղնի,

Դե լավ ճանաչիր ինձ ու քեզ հիմի.
Հինգհարյուր տարուց մի ժամ էլ դեռ կա,
Ընկել ես արդեն, անկոտրում հըսկա:
— Հինգհարյուր տարի ապրել եմ կանգնած,
Էդքան էլ կապրեմ դեռ էսպես թիկնած,

Մինչև լըրանա մի հազար տարին:
Պատասխան տըվավ ընկած վիթխարին:
1898

Առաջադրանքներ
1.Ըստ բալլադի ո՞վ է հավքերի արքան, ո՞վ է անտառի արքան։ Կենդանական աշխարհում, բնության մեջ ուրիշ ի՞նչ արքաների մասին գիտեք։ Ինչո՞ւ են հենց դրանք համարվում արքաներ։ 
Հավքերի արքան Արծիվն էր, անտառի արքան՝ Կաղնին։ Կենդանական աշխարհում արքան առյուծն է, իսկ ծաղիկների թագուհին վարդը։
2.Համացանցից կարդա և իմացիր թե դարը քանի տարի է ու գրիր 500 տարին քանի՞ դար է։
Մեկ դարը հարյուր տարի է, իսկ հինգ հարյուր տարին հինգ դար։
3․Բալլադից դուրս գրիր ածանցավոր բառ և դրանց ածանցներով նոր բառեր կազմիր։
Անզոր-ան
Անխելք, անքիթ, անձեռք, անբերան, անպարտաճանաչ, անուշադիր։
4․Քո կարծիքով ո՞վ էր ավելի դիմացկուն․ պատասխանդ հիմնավորիր։
Իմ կարծիքով Կաղնին ավելի դիմացկուն էր, որովհետև Կաղնին ավելի մեծ և հզոր է։
5․Բալլադից դուրս գրեք 10 ածական, դրանցով փոքր պատմություն մտածեք և հրապարակեք բլոգում։
Վիթխարի, շատ, հպարտ, դիմացկուն, թարմ, ահեղ, թույլ, անզոր, ծեր, կանաչ։
☀️Արևն ու Լուսինը🌙
6․Կաղնին էլ փըռեց ճյուղերն երկաթի,
Խո՜ր ու խոր մխեց ճանկերն արմատի։

Ինչպե՞ս  կարող են ճյուղերը երկաթի լինեն, իսկ արմատները ճանկեր ունենան։
Ինձ թվում է, որ երկաթի ճյուղեր ասելով նկատի ունեին, որ Կաղնու ճյուղերը շատ հաստ և պինդ էին, երկաթի նման։ Իսկ արմատները ճանկեր ունեն նախադասությամբ նկատի ունեին, որ արմատները այնքան սուր էին, որ ճանկերի նման էին։
Իմ պատմածը։

5-րդ դասարան·Մայրենի

«Արծիվն ու Կաղնին»

Մի օր Արծիվը ու Կաղնիկի վիճեցին, թե ո՞վ ավելի շատ կապրի, ո՞վ է ավելի դիմացկուն։ Արծիվն հպարտ ասաց՝ ես, Կաղնինել հպարտ ասաց՝ ես։ Շատ վիճեցին, վերջը պայմանավորվեցին, ժամանակ պահեցին, հինգ հարյուր տաիր, թե ո՞վ այնդքան կապրի։ Ու Արծիվն Կաղնուց հեռացավ, դեպի ամպերը և ժայռեռը։ Իսկ Կաղնին դրեց ճյուղերը մի երկաթի, և այսպես կանգնեց անտառում։ Դարեր անց մի օր Արծիվը եկավ ծերացած, անզոր, ձայնը կտրած, հազիվ թևերը քարշ տալով, եկավ հասավ։ Նայեց դես ու դեն, տեսավ Կաղնին արդեն ընկել էր, թեև ճյուղերը կանաչ։
—Հե՜յ, կանչեց, գոռոզ, պարծենկո՜տ Կաղնի, Դե լավ ճանաչիր ինձ ու քեզ հիմի.
Հինգհարյուր տարուց մի ժամ էլ դեռ կա, Ընկել ես արդեն, անկոտրում հըսկա:
—Հինգհարյուր տարի ապրել եմ կանգնած, Էդքան էլ կապրեմ դեռ էսպես թիկնած։ Մինչև լըրանա մի հազար տարին:
Պատասխան տըվավ Կաղնին ընկած վիթխարին: