🌻Ուրբաթ օրը դասարանով մեկնեցինք Երկրաբանական թանգարան։ Այնտեղ գիդը մեզ ներկայացրեց շատ ապարներ, քարեր, որոնք շատ գեղեցիկ էին։ Այնտեղ կային նաև վնասակար և օգտակար քարեր, շատ տեսակի կավեր և թանկարժեք քարեր։ Ինձ այնտեղից շատ դուր եկան ամետիստ և քվարց քարերը, նրանք շատ գեղեցիկ էին։ Եվ ամենահետաքրքիրը այն էր, որ այնտեղ կար հին դարերից փղի կմախք, նա շա՜տ մեծ էր, և դա ընդամենը ձագ էր։ Ես չեմ պատկերացնում, թե ինչքան մեծ կլինեին մայր և հայր փղերը։
Այնտեղ ինձ շատ հետաքրքիր էր, և կուզենայի, որ մենք ավելի շատ այցելենք այսպիսի թանգարաններ։🌻


Ճամփորդություն դեպի Երկրաբանական թանգարան: 2 комментария