Աղքատ գյուղացին և իր որդին
Լինում է թե չէ, ո՞վ գիտի հաստատ.
Եվ ի՞նչն է հաստատ աշխարքի վըրա…—
Աշխարքում հաստատ մի բան կա մենակ,
Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա։—
Լինում է՝ իբրև գյուղացի մի մարդ,
Աղքատ, օրական ապրուստի կարոտ։
Ունենում է սա մի խելոք տըղա,
Տանում է ծառա տալի մեկի մոտ։
Տարիք են անցնում։ Էս խելոք տըղեն
Էնպես է ազնիվ ու ժիր ծառայում,
Որ տերն էլ սըրա վարձը շատացնում,
Ինչպես իրենը՝ էնպես է նայում։
Հիշում է մի օր հայրը իր որդուն
Ու վեր է կենում գալի տեսություն.
— Հը՞, ո՞նց ես, որդիս, հիմի էլ էնպես
Էլ մերկ ու տըկլոր, էլ քաղցած հո չե՞ս։
— Չէ՛, լավ եմ, հայրիկ, ապրուստս միշտ կա,
Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մընա…
Տղան թագավորի ծառա
Գընում է հայրը։ Տարիք են անցնում։
Առաջ է գընում տըղեն օրն օրին,
Վերջը բարձրանում, պալատն է հասնում,
Դառնում է ծառա մեծ թագավորին։
Հիշում է մի օր հայրը իր որդուն
Ու վեր է կենում գալի տեսություն.
— Հը՞, ո՞նց ես, որդիս, էլ ի՞նչ ես ուզում,
Լողում ես առատ էս լիքը ծովում։
— Հա՛, լի եմ, հայրիկ, դու հանգիստ գընա,
Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մընա…
Տղան վեզիր է դառնում
Գընում է հայրը։ Տարիք են անցնում։
Էնքան է սիրվում մեր խելոք ծառան,
Որ թագավորը բերում է սըրան
Իրեն տերության երկրորդն է անում։
Հիշում է մի օր հայրը իր որդուն
Ու վեր է կենում գալի տեսություն.
— Հը՞, ո՞նց ես, որդիս, էլ ի՞նչ է մընում,
Քու խոսքովն են ողջ նըստում–վեր կենում։
— Հա՛, մեծ եմ, հայրիկ, նազիր եմ ահա,
Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մընա…
Երկրորրդ մարդը թագավորությունում
Գընում է հայրը։ Տարիք են անցնում։
Էս բարի երկրի թագավորը ծեր
Մի օր անժառանգ ընկնում է մեռնում,
Գահն ու աշխարքը մընամ են անտեր։
Ժողովք են կանչում երկրի մեծերին։
Ժողովք են գալի, խորհուրդ են անում,
Բերում են իրենց խելոք նազիրին
Առքով ու փառքով թագավոր դընում,
Ու մեր գյուղացին լըսում է մի օր՝
Դարձել է իրեն որդին թագավոր։
Գալիս է. —Որդի՛ս, էլ ի՞նչդ է պակաս,
Ամբողջ աշխարքում մի դու ես, որ կաս…
— Փառք աստծու, հայրիկ, ունեմ թագ ու գահ,
Բայց ի՞նչ անես որ… էսպես չի մընա…
Տղան ընտրվում է թագավոր
Գընում է հայրը։ Տարիք են անցնում։
Իր գահին բազմած ինքնակալը նոր
Մահվան ու կյանքի վճիռ է անում՝
Բուռը հավաքած աշխարքը բոլոր։
Բուռըդ հավաքի աշխարքը թեկուզ,
Թողնելու ես ողջ դարձյալ աշխարքին։
Թագավորի մահը
Մեր թագավորն էլ մի անգամ էսպես
Մահիճ է ընկնում, ավանդում հոգին։
Լըսում է ծերուկ հայրը մի օր էլ,
Որ իր թագավոր որդին չըմնաց։
Ի՞նչ ասել կուզի — գալիս է վըրեն,
Էլ ի՜նչ մըղկըտոց, էլ ի՜նչ սուգ ու լաց…
Զորքով, աշխարքով, ծեսով, հանդեսով
Արքային վայել թաղում են անում,
Ու վեր են կենում՝ զըրույց անելով
Ամենքը իրենց տըներն են գնում։
Տարիք են անցնում։
<<Էսպես չի մնա>>
Հայրը մի անգամ
Գալիս է որդու շիրիմի վրա։
Գալիս է, տեսնում՝ մարմար մահարձան,
Բայց վըրեն գրած… «Էսպես չի մընա…»։
Գընում է հայրը։ Տարիք են անցել.
Ո՞վ կարա մեզնից հաշիվն իմանա…
Էն օրից էսօր անվերջ, դարեդար
Զրույցն ասում է — «Էսպես չի մընա…»
Ու չըկա շըքեղ արձանն արքայի,
Ոչ նրա քաղաքն աշխարքի վըրա,
Մերն է աշխարքը ու կյանքը հիմի,
Բայց մեր աշխարքն էլ… էսպես չի մընա..
Առաջադրանքներ
1․Ստեղծագործությունը բաժանիր մասերի և դրանք վերնագրիր։
<<Աղքատ գյուղացին և իր որդին>>
<<Թագավորի մահը>>
<<Տղան թագավորի ծառա>>
<<Երկրորրդ մարդը թագավորությունում>>
<<Տղան ընտրվում է թագավոր>>
<<Աղքատ գյուղացին և իր որդին>>
<<Էսպես չի մնա>>
<<Տղան վեզիր է դառնում>>
2․Գրիր ստեղծագործության ասելիքը։
Կյանքում ոչինչ հավերժ չէ, ոչ հարստություն, ոչ փառք, ոչինչ․․․
3․Գտիր այն հատվածը, որտեղ խտացված է հեղինակի ասելիքը։
Գալիս է որդու շիրիմի վրա։
Գալիս է, տեսնում՝ մարմար մահարձան,
Բայց վըրեն գրած… «Էսպես չի մընա…»։
Գընում է հայրը։ Տարիք են անցել.
Ո՞վ կարա մեզնից հաշիվն իմանա…
Էն օրից էսօր անվերջ, դարեդար
Զրույցն ասում է — «Էսպես չի մընա…»
Ու չըկա շըքեղ արձանն արքայի,
Ոչ նրա քաղաքն աշխարքի վըրա,
Մերն է աշխարքը ու կյանքը հիմի,
Բայց մեր աշխարքն էլ… էսպես չի մընա..
4.դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը, ընտրությունդ հիմնավորիր։
Տղան ընտրվում է թագավոր
Գընում է հայրը։ Տարիք են անցնում։
Իր գահին բազմած ինքնակալը նոր
Մահվան ու կյանքի վճիռ է անում՝
Բուռը հավաքած աշխարքը բոլոր։
Բուռըդ հավաքի աշխարքը թեկուզ,
Թողնելու ես ողջ դարձյալ աշխարքին։
Այս հատվածը ինձ շատ դուր եկավ, քանի որ տղան շատ իմաստուն էր, և հասկանում էր ինչ է կյանքը, ես շատ ուրախ եմ, որ այս բալլադում նոր թագավոր ընտրեցին այդ տղային։
5.Համաձա՞յն ես հեղինակի հետ, պատասխանդ պատճառաբանիր։
Այո, ես համաձայն եմ, որովհետև ես էլ եմ մտածում, որ այս կյանքում ամեն ինչ անվերջ չի։
6.Ինչպես կբացատրես այս տողերը․
Եվ ի՞նչն է հաստատ աշխարքի վըրա…—
Աշխարքում հաստատ մի բան կա մենակ,
Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա։—
7.Բալլադից դուրս գրիր բոլոր պարզ, բարդ, ածանցավոր բառերը տեղադրիր աղյուսակում։
| Պարզ | Բարդ | Ածանցավոր |
| Հայր Խորհուրդ Մահ Բուռ | ||
| Շիրիմ Թագավոր Կյանք Ծերուկ | ||
| Որդի Գյուղացի Փառք Զորք | ||
| Աշխարք Կարոտ Ժողովք Թաղում | ||
| Օր Տարիք Ծով | ||
| Երկիր Պալատ Ծառա | ||