5-րդ դասարան·Մայրենի

🦁ԱՌԻՒԾԸ ԵՒ ՄԱՐԴԸ🦁

Արևմտահայերեն
Զօրաւոր առիւծ մը, որ նստած էր ժայռի մը վրայ, կը տեսնէ որ գազանները
սարսափահար կը վազէին։ Առիւծը կը հարցնէ, թէ ինչո՞ւ կը փախէին եւ
որմէ՞ կը վախնային։
—Դուն ալ փախիր,- կ’ըսեն,- որովհետեւ մարդը կու գայ։
—Ո՞վ է մարդը,- կը հարցնէ Առիւծը,- եւ ի՞նչ է անոր ուժը, որ կը փախիք
անկէ։
—Կու գայ եւ քեզի ալ կը վնասէ,- կ’ըսեն։
Իր ուժերուն վստահ՝ Առիւծը կը մնայ իր տեղը։ Եւ ահա կու գայ հողագործ
մարդ մը։
—Եկուր կռուինք,- կ’ըսէ հպարտ Առիւծը։
—Շատ լաւ,- կ’ըսէ մարդը,- բայց քու զէնքերդ հետդ են, մինչ իմիններս
տունն են։ Քեզ կապեմ, որպէսզի չփախիս, իսկ ես երթամ եւ բերեմ զէնքերս,
որպէսզի կռուինք։


Առիւծը կ’ըսէ.
—Երդում ըրէ, որ պիտի գաս եւ ես կ’ընդունիմ ըսածդ։
Մարդը երդում կ’ընէ եւ Առիւծը կը համաձայնի կապուիլ։
Մարդը կը հանէ պարանը եւ Առիւծը պինդ կը կապէ կաղնիի ծառին, ապա
ծառէն կը կտրէ հաստ ճիւղ մը եւ կը սկսի զարնել Առիւծին։
Առիւծը կը գոչէ.
—Աւելի զօրաւոր եւ անխնայ զարկ կողերուս, որովհետեւ այս խելքիս միայն
այսպիսի ծեծ կը վայելէ:

ՎԱՐԴԱՆ ԱՅԳԵԿՑԻ

Արևելահայերեն
Մի զորավոր առյուծ, նստում էր ժայռի վրա, տեսավ որ իր գազանները
սարսափահար վազում էին։ Առյուծը հարցնում էր, թէ ինչո՞ւ էին փախչում և
ու՞մից էին վախենում։
—Դու էլ փախիր,-ասացին,- որովհետև մարդ է գալիս։
—Ո՞վ է մարդը,-հարցրեց առյուծը,- և այդ ինչքան ուժեղ է, որ փախնում
եք։
—Կգա քեզ էլ կվնասի-ասաց։
Իր ուժերին վստահ՝ Առյուծը մնաց իր տեղը։ Եվ ահա եկավ հողագործ
մարդը։
—Արի կռվենք,-ասաց հպարտ Առյուծը։
—Շատ լավ,-ասաց մարդը,- բայց քո զենքերը հետ են, մինչ իմ զենքը
տունն է։ Քեզ կապեմ, որպեսզի չփախնես, իսկ ես կգամ և կբերեմ զենքերս,
որպեսզի կռվենք։
Առյուծը ասաց.
—Երդվի՛ր դե, որ պիտի գաս և ես կնդունեմ ասածդ։
Մարդը երդվեց և Առյուծը համաձայնվեց կապվի։
Մարդը հանում է պարանը և Առյուծը պինդ կապեց կաղնիի ծառին, ապա
ծառից կտրեց մի հաստ ճյուղ և սկսեց հարվածել Առյուծին։
Առյուծը գոչեց.
—Ավելի զորավոր և անխնայ հարվածի, որովհետև այս խելքիս միայն
այսպիսի ծեծ կվայե։

Оставьте комментарий