Մայրենի·ընթերցանություն

Իմ սիրելի գիրքը

Վերջերս ընթերցեցի Ջեք Լոնդոնի «Սպիտակ Ժանիքը» վիպակը,  որի գլխավոր հերոսը Սպիտակ ժանիք անունով գայլանման շունն է, նրա մեջ գայլի արյուն է լինում։ Գիրքը պատմում է այդ շան դաժան և ծանր մանկության մասին, երբ նա ստիպված է եղել սովին ու ցրտին դիմանալ։ Հետո շունը հայտնվել է տարբեր մարդկանց մոտ, ովքեր շատ վատ են նրան վերաբերել, տանջել, ծեծել, ստիպել, որ շնամարտերի մասնակցի, նույնիսկ հասցրել մահվան դուռը։ Բայց մի մարդ նրան փրկել և տարել է իր կալվածքը։ Այստեղ նրան նույնպես մի փորձություն էր սպասվում։ Բայց Սպիտակ Ժանիքը այնքան հավատարիմ է լինում նոր տիրոջը, որ վտանգելով իր կյանքը՝ փրկում է տիրոջը և իր ընտանիքը։ Գրքում ներկայացված են շան և մարդու միջև հաստատված կապը, հավատարմությունը․ դաժանությունը, որ մարդը կարող է ունենալ կենդանու նկատմամբ։ Գիրքն ընթերցելիս՝ շատ էի խղճում այդ շանը ու զարմանում՝ ինչպե՞ս կարելի է այդպես վարվել կենդանիների հետ։
Գիրքը մի փոքր բարդ է, բայց շատ հետաքրքիր է, այդ պատճառով խորհուրդ կտամ ընկերներիս այն կարդալ։