Մայրենի

Ածական

1.Լրացրեք նախադասությունները` ընդգծված գոյականներին տալ ով ներքևի ածականներից որևէ մեկը:

Փոքրամարմին աղջիկ անհանգիստ շուրջն էր նայում:

Ձիավորները սրարշավ հասան մի կանաչապատ դաշտավայր:

Անսպառ  երջանկություն պատել էր պատանու սիրտը:

Գազազած ամբոխը հոծ խմբերով մոտեցավ կալվածատիրոջ տանը:

Վաղեմի ընկերները փոքրիկ առիթով վիճել էին և բաժանվել իրարից:

Վաղեմի, գազազած, կանաչապատ, անսպառ, փոքրամարմին,ստվերախիտ:
Փոքրամարմին, 

2. Դուրս գրել բոլոր ածականները:

Առավոտյան պայծառ արևը շողում էր կապտավուն երկնքում: Սառնորակ ու մաքուր օդում տարածվել էր երփներանգ ծաղիկների արբեցնող բույրը: Անահիտը հագավ վարդագույն վերնաշապիկը, դրեց ճերմակ գլխարկը ու երջանիկ ժպիտով դուրս նայեց կիսաբաց լուսամուտից: Շուրջբոլորը սավառնում էին թռչունները գարնան հիասքանչ ու թարմեցնող օրով խենթացած:

3.Հետևյալ գոյականներից ստացեք ածականներ և գրեք, թե ինչ փոփոխություն կատարեցիք բառերի հետ:

Հնություն-հին

Մեծություն-մեծ

Լավություն-լավ

Երջանկություն-երջանիկ

Հնչեղություն-հնչեղ

Ագահություն-ագահ

Ստորություն-ստոր

Հաջողություն-հաջողակ

Լայնություն-լայն

Երկարություն-երկար

Գոյականի վեջածանցը հանում ենք և ստանում ածական։

Uncategorized

Ցորյանի ծովեր

1.Ի՞նչ գույն ունի բանաստեղծությունը։


Բանաստեղծությունը ոսկեգույն և կանաչ է։

2.Ինչի՞ մասին է բանաստեղծը գրել:

Բանաստեղծը գրել է այն մասին, որ քամին փչում է ցորենի դաշտի վրա և դաշտը գեղեցիկ շարժվում է։

3.Դուրս գրիր քեզ դուր եկած հատվածը և ընտրությունդ հիմնավորիր:

Հովե՜ր կ’ացնին.

Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան.

Իրենց խորքեն կը հոսի դող մ’անսահման:

Գեղադալար կողերն ի վար բըլուրին

Ծովե՜ր կ’անցնին:


Ինձ այս հատվածն է դուր գալիս, որովհետև այդտեղ ցորենը սկսում է աճել։

4.Քո կարծիքով ինչո՞ւ է բանաստեղծը ցորենի դաշտը համեմատում ալեկոծված ծովի հետ:

Բանաստեղծը ցորենի դաշտը համեմատում է ալեկոծված ծովի հետ, որովհետև քամու փչելիս ցորենի հասկերը շարժվում են և դաշտը նմանվում է ոսկեգույն ծովի։

5.Բանաստեղծությունը սովորիր անգիր:

մաթեմատիկա

Ուսումնական գարուն

1.Գտե՛ք այն երկնիշ թիվը, որը 6 անգամ մեծ է իր թվանշանների գումարից։

54

5+4=9
54:9=6

2․Նարեն և Արմենը միասին կշռում են 80 կգ, Նարեն և Նարեկը՝ 75 կգ, Արմենն ու Նարեկը՝ 85 կգ։ Որքա՞ են կշռում Նարեն, Արմենն ու Նարեկը միասին։
լուծում
35+40+45=120

3․Սենյակում կա 11 մարդ: Առաջին մարդն ասաց. <Սենյակում բոլորը ստախոս են>, իսկ երկրորդ մարդն ասաց. <Ինձնից անմիջապես առաջ խոսողը ճիշտ չի ասում>: Մնացած 9 հոգին կրկնեցին երկրորդի ասածը: Քանի՞ ճշտախոս կա սենյակում:

11-1=10
10:2=5

4․Աննան, Բելան և Սեդան մասնակցում են տարբեր խմբակների՝ պարի, երգի, թատրոնի: Այն հարցին, թե ո՞վ ո՛ր խմբակին է մասնակցում, նրանք պատասխանեցին.
Աննա. – Ես՝ պարի:
Բելա. – Ես պարի խմբակում չեմ:
Գոհար. – Ես երգի խմբակում չեմ:
Ո՞վ ո՛ր խմբին է մասնակցում, եթե երեք պատասխանից մեկը ճիշտ է, երկուսը՝ ոչ:

Աննա-պար
Բելա-երգ
Գոհար-թատրոն

5․ 6781253 թվից ջնջե՛ք հնարավորինս քիչ թվանշաններ այնպես, որ ստացված թիվը բաժանվի 9-ի։
7812։9=868

6․Արամը, Մերին, Սոնան, Դավիթը և Եվան հերթ են կանգնել: Արամը կանգնած է Մերիից առաջ, բայց Եվայից հետո: Սոնան և Եվան հարևաններ չեն: Եվան, Արամը և Սոնան Դավիթի կողքին չեն: Ի՞նչ հերթականությամբ են նրանք կանգնած։
Եվա, Արամ, Սոնա, Մերի, Դավիթ

7․ Փորձիր 8 հատ 1-ի և թվաբանական գործողությունների միջոցով ստանալ ամենափոքր եռանիշ թիվը։
(1×1)x(111-11)=100

8․ Մեկ ձողիկը տեղափոխիր այնպես, որ ստանաս ճիշտ հավասարություն․

VII-I=IV

XII+I=X

VII-II=V
XII-I=XI

9․ 2 ձկնորս 3 րոպեում ուտում են 4 ձուկ։ Քանի՞ րոպեում 4 ձկնորսը կուտեն 16 ձուկ։
Լուծում
Քանի որ 2 ձկնորսը 3 րոպեում ուտում են 4 ձուկ, 4 ձկնորսը այդ ընթացքում կուտեն 8 ձուկ, իսկ 16 ձուկ ուտելու համար կպհանջվի դրա կրկնակի ժամանակը՝ 3×2=6րոպե։

10․ 6 տարի առաջ քույրն ու եղբայրը միասին 15 տարեկան էին։ Քանի՞ տարեկան  կլինեն նրանք միասին 6 տարի հետո։

15+6=21 տարեկան (հիմա)
21+6=27 տարեկան

11․ 4 տարի հետո քույրն ու եղբայրը միասին կդառնան 19 տարեկան։ Քանի՞ տարեկան  էին նրանք միասին 4 տարի առաջ։

19-4=15 տարեկան (հիմա)
15-4=11 տարեկան

Մայրենի

Թելադրություն

Հայաստանի ամենաբարձր լեռը Արագածն է։ Նա քառագագաթ է։ Լեռն Արագած է կոչվել Արա թագավորի անունով։ Արագածի կատարը մշտապես ծածկված է ձյունով։ Սակայն ստորոտում տարվա բոլոր եղանակներին իրենց <հանդերձանքով> են հայտնվում։ Արագածի լանջերից բխում են սառնորակ աղբյուրներ։ (10 միավոր)

***
Արջը բրդոդ(տ) գազան է։ Նրա ձագերը առնետից քիչ մեծ են ծնվում։ Արջերն ուտում են հատապտուղներ, մրգեր, գորտեր, ձկներ։ Արջը մեղր շատ է սիրում։ Նույնիսկ չի վախենում մեղվի խայթոցից։ Արջը ձմռանը ձագերի հետ փակվում է որջում։ Նրա մեծ ձագերը օգնում են փոքրիկներին խնամելիս։ (9 միավոր)

***
Պինգվինները մարդկանց բարեկամներն են։ Պինգվինի մարմնի և թևի փետուրները մուգ կապույտ են, իսկ փորը արծաթագույն է։ Նրա մարմինը ձգված է, ճկուն։ Մայր պինգվինը իր ձուն թաքցնում է փորի փափուկ բնում։ Հայր և մայր պինգվինները սնվում են հերթով։ (10 միավոր)

***
Պայծառ, արևաշող գարուն է։ Ընդարձակ այգիները ծածկվել են երփներանգ ծաղիկներով, որոնց վրա պար են բռնել գույնզգույն թիթեռներն ու ժրաջան մեղուները։ Անտառը լցվել է հարավից վերադարձաց(ծ) թռչունների անուշ ճր(ռ)վողյունով։ Օդը լի է ծաղկած դեղձենիների, ծիրանենիների շշմեցուցիչ բուրմունքով։ Եփրեմ պապը շրջում է ու հիանում փարթամ այգիներով, որոնք առատ բերք են խոստանում։ (8 միավոր)

***
Հորդառատ անձրև էր։ Մուգ ամպեր էին հավաքվել երկնակամարում։ Խոտերն ու ծաղիկները փնտրում էին արևին։ Հանկարծ փչեց զով քամին։ Դալար խոտերն ու քնքշաբույր ծաղիկները բարձրացրին իրենց խոնար(հ)ած գլխիկները։ Երկնակամարում շողաց հրաշեկ արևը։ Հավքերը երգեցին, ծաղիկներն ուրախ քրքջացին, տերևները պար բռնեցին։ Երեմը, Օֆելյան և Էմման նստեցին ծաղկած սալորենու տակ և հյուսեցին այս հրաշք արևի հեքիաթը։ (9 միավոր)

***
Ամառային արձակուրդների օրերին մենք մեկնեցինք Դիլիջան։ Ճանապարհը օձապտույտ էր։ Աղջիկները վախից նույնիսկ չէին փորձում խոսել։ Նրանք զարմացած նայում էին ընդարձակ անտառներին։ Մեր վարորդը համարձակ սլանում էր։ Բոլորն ուրախ էին, որ ազատվեցին Երևանի հեղձուցիչ օդից։ (10 միավոր)

***
Դարբնոցի մոտով ցած է հոսում զրնգուն աղբյուրը։ Նա աջ ու ձախ նայում, համբուրում է ափերին ծաղկած նրբաթերդ(դ) ձնծաղիկները։ Ճանապարհը շատ երկար է, սակայն աղբյուրը երբեք չի հոգնում։ Նա գիտի, որ իրեն անհամբեր սպասում են զմրուխտե մարգագետինը, նորատունկ այգին։ (9 միավոր)

***
Երևանը Հայաստանի մայրաքաղաքներից է։ Այն հիմնել է Արգիշտի թագավորը։ Երևանը գտնվում է Արարատյան դաշտում՝ Մեծ և Փոքր Մասիսների դիմաց։ Քաղաքի միջով հոսում են Հրազդան և Գետառ գետերը։ Գեղեցիկ է Հրազդանի ձորը, որը երևանցիների ամառային հանգստի վայրերից մեկն է։ (10 միավոր)

***
Էմման, Էմինը և Երանուհին կեսօրին գնացին կրկես։ Ներկայացմանը մասնաք(կ)ցում էին տարբեր կենդանիներ։ Փոքրիկ շնիկները շատ լավ երգում էին։ Զվարճալի կապիկներն անընդհատ պարում էին։ Իսկ հպարտ ար(ռ)յուծները երջանիկ ցատկում էին կրակի միջով։ Երեխաներին շատ դուր եկավ ներկայացումը։ (8 միավոր)

***
Շատ տարիներ առաջ, երբ թուղթը դեռևս հայտնի չեր, մարդիկ գրում էին մագաղաթի վրա։ Մագաղաթը պատրաստում էին կենդանիների ձագերի մորթուց։ Հայերեն ամենափոքր գիրքը լուցք(կ)ու տուփից էլ փոքր է։ Այն պարաստված է նորածին ուլի մորթուց։ Այժմ գրում են թղթի վրա, որովհետև այն ավելի հարմար է և էժան։ (9 միավոր)

***
Գարուն էր, Դավիթն ու Զվարթը գնացել էին անտառ) մանուշակներ հավաքելու։ Օրը տաք էր ու հաճելի, լուրթ երկնքում շողում էր ոսկեզօծ արևը և բարի օր մաղթում երեխաներին։ Երեխաները երեկոյան բարձր տրամադրությամբ վերադարձան տուն։ (9.5 միավոր)

***
Համբարձումը երազում է նկարիչ դառնալ։ Նա արդեն նկարում է ջրաներկով, գունավոր մատիտներով և նուրբ վրձնով։ Հորեղբայրը նրան նվիրել է վարդագույն, ծիրանագույն, մուգ կանաչ և դարչնագույն յուղաներկեր։ (10 միավոր)

***
Արդեն խոր աշուն է։ Օրերը ցրտել են ու կարճացել։ Սկսվել են հորդ անձրևները, տերևները թափվել են, ծառերը մերկացել, թռչուններն ու կենդանիներն արդեն նախապատրաստվել են ձմռան գալուն։ Մարդիկ էլ հետ չեն մնացել նրանցից։ Նրանք սիրով սպասում են ձյան սպիտակ ու նուրբ փաթիլներին։ (10 միավոր)

Մայրենի

Երկկենցաղ գորտը

Երկկենցաղ գորտը

Գորտը երկկենցաղ է կոչվում, որովհետև ապրում է ինչպես ցամաքում, այնպես էլ ջրում։

Գորտի շերեփուկներն ապրում են ջրում և ձկների նման շնչում խռիկներով։ Երբ մեծանում են, կորցնում են խռիկները և ցամաքային կենդանիների պես սկսում են շնչել թոքերով։

Նրանց մաշկը բարակ է և խոնավ, կարիք ունի պարբերաբար թրջվելու։ Այդ պատճառով էլ ջրից չեն հեռանում։ Չոր տեղում երկար մնալու դեպքում գորտը կարող է սատկել։ Նրանք ջուրը բերանով չեն խմում, այլ ստանում են մաշկի միջոցով։ Լճերի գորտերն ամբողջ կյանքն անցկացնում են ջրամբարներում։ Նրանք ափամերձ տարածքի թարմ խոտի վառ կանաչ գույնն ունեն։

Բոլոր երկկենցաղները գիշատիչներ են: Նրանք ուտում են միջատներ, որդեր և փափկամորթներ։ Դա օգտակար գործ է, քանի որ վնասատուներ են ոչնչացնում։ Սակայն իրենք էլ սնունդ են դառնում ուրիշ կենդանիների համար։ Մի շարք երկրներում մարդիկ ևս գորտ են ուտում։ Այն նրբահամ խորտիկ է համարվում Ֆրանսիայում։

1․ Ինչո՞ւ են գորտերը կոչվում երկկենցաղներ։ Կամ Ինչո՞ւ գորտերը ջրից հեռու չեն գնում։

Գորտերը երկկենցաղ են կոչվում, որովհետև ապրում են ինչպես ցամաքում, այնպես էլ ջրում։ Ցամաքում երկար մնալու դեպքում գորտը կարող է սատկել։ Նրանք ջուրը բերանով չեն խմում, այլ ստանում են մաշկի միջոցով։

2․ Շարունակի՛ր։ Կարող ես նաև մի քանի նախադասությամբ փոքրիկ պատում հորինել։

Մի անգամ ճամփորդելիս, գետի ափին, խոտերի մեջ հանդիպեցի ոզնի։ Գրկեցի, դրեցի տուփի մեջ և բերեցի տուն։ Մեծերը ասացին, որ ոզնիները կաթ են սիրում։ Ես կաթով նրան կերակրեցի և պահեցի ինձ։ Նա մեծացավ և շատ խելացի ոզնի դարձավ։

3․ Համացանցից օգտվելով, գորտերի մասին երեքից-չորս նախադասությամբ հետաքրքիր տեղեկություն գտիր:

1․ Գորտը փոխում է իր մաշկը մի շաբաթում։ Երբ վերջացնում է մաշկը փոխելը, սովորաբար գորտը ուտում է իր հին մաշկը։

2․ Աշխարհի ամենամեծ գորտը “Goliath frog” տեսակն է։ Այն կարող է ունենալ 30 սանտիմետր երկարություն և 3 կիլոգրամ քաշ։

3. “golden poison dart frog” թունավոր գորտի թույնի մի գրամը կարող է թունավորել 100.000 մարդ։

7 Most Beautiful Frogs In The World - YouTube
մաթեմատիկա

մակերես պարագիծ և արտահայտություններ

  • Քառակուսու մակերեսը 25 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
    25:5=5
  • Քառակուսու մակերեսը 81 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
    81:9=9
  • Քառակուսու մակերեսը 49 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
    49:7=7
  • Հավասարակողմ եռանկյան պարագիծը 180 դմ է։ Որքա՞ն է այդ եռանկյան կողմի երկարությունը։
    180:3=60
  • Հավասարակողմ եռանկյան պարագիծը 120 սմ է։ Որքա՞ն է այդ եռանկյան կողմի երկարությունը։
    120:3=40
  • Ուղղանկյան երկարությունը 20 սմ է, իսկ լայնությունը 2 սմ փոքր է: Գտիր այդ ուղղանկյան մակերեսը:
    20-2=18 18×20=360
  • Փակագծեր պարունակող արտահայտություններ

100·(492:4+2880‬:20)=26700

2015-(1680+320):10=1815

8115-(2490-190):20=8000

(1000-80•5):60+390=400

16‧(5670:3-890)=16000

(2000 + 60‧5) : 100 + 27=257

50·(3600:12-360:20)=14600

русский

весёлые карандаши

Мальчик забыл на столе чистый лист бумаги и цветные карандаши. Листу и карандашам стало скучно, и они решили поиграть.
Зеленый карандаш нарисовал зеленые деревья. Коричневый раскрасил ветки деревьев. А желтый карандаш нарисовал желтые одуванчики. Не скучал и красный карандаш, потому что он нарисовал на лугу красные маки.
Теперь им не было скучно!

1. Ответьте на вопросы
• Кто забыл на столе карандаши?
Мальчик

• Какого цвета карандаши были на столе?
Зелёный, коричневый, жёлтый, красный

• Что нарисовал зелёный карандаш?
Зелёные деревья

• Что нарисовал желтый карандаш?
Одуванчики

• Что нарисовал красный карандаш?
Маки

2. Найдите детенышей:
Кошка-котёнок
Овечка-ягнёнок
Утка-утёнок
Тигр-тигрёнок
Слон-слонёнок
свинья-поросёнок
Коза-козлёнок
Сова-совёнок
Лиса-лисёнок
Корова-телёнок

3. Вставьте пропущенные буквы
Ананас, карандаш, машина, кукла, слон, стакан, собака, кошка, яблоко, груша, виноград.

4. он/она
певец-певица
школьник-школьница
учитель-учительница
ученик-ученица

5. один/много
книга-книги
ручка-ручки
тетрадь-тетради
собака-собаки
кошка-кошки
лошадь-лошади

մաթեմատիկա

Մաթեմատիկա

  • Քառակուսու մակերեսը 25 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
    25:5=5
  • Քառակուսու մակերեսը 81 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
    81:9=9
  • Քառակուսու մակերեսը 49 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
    49:7=7
  • Հավասարակողմ եռանկյան պարագիծը 180 դմ է։ Որքա՞ն է այդ եռանկյան կողմի երկարությունը։
    180:3=60
  • Հավասարակողմ եռանկյան պարագիծը 120 սմ է։ Որքա՞ն է այդ եռանկյան կողմի երկարությունը։
    120:3=40
  • Ուղղանկյան երկարությունը 20 սմ է, իսկ լայնությունը 2 սմ փոքր է: Գտիր այդ ուղղանկյան մակերեսը:
    20-2=18 18×20=360
  • Փակագծեր պարունակող արտահայտություններ

100·(492:4+2880‬:20)=26700

2015-(1680+320):10=1815

8115-(2490-190):20=8000

(1000-80•5):60+390=400

16‧(5670:3-890)=16000

(2000 + 60‧5) : 100 + 27=257

50·(3600:12-360:20)=14600