Месяц: Апрель 2020
Օր պար ճոր պար
Ձվախաղեր
Զատկական ասիկներ
Ասիկներ



Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով
Այո՜, Ջովանինո Անբանը հայտնի ճանապարհորդ էր: Ճամփորդեց նա, ճամփորդեց և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով: – Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ:
Պատասխանի փոխարեն, այս մարդը գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց Ջիովանինոյին.
_Տեսնո՞ւմ ես:
_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:
_ Ա՛յ սխալվեցիր: Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ, որի սկզբում Չ-ն է: Սա նրա համար է, որ մատիտների փշրանքները սրելով դարձնի նոր մատիտներ: Դպրոցականների համար շա~տ օգտակար իր է:
_Հրաշալի~ է: – հիացած բացականչեց Ջիովանինոն – ուրիշ ի՞նչ կա:
_Ուրի՞շ, մենք Չկախիչ էլ ունենք:
_Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ:
_Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ: Կախիչից ի՞նչ օգուտ, եթե բան չունենամ կախելու: Ա~յ, մեր Չկախիչը այլ բան է: Նրանից ոչինչ կախել պետք չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է: Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` գնա և վերցրո՛ւ: Եթե ինչ- որ մեկին պիջակ է պետք, էլ պետք չէ վազել խանութ` գնելու համար: Պետք է միայն մոտենալ Չկախիչին և վերցնել նրանից պիջակը: Մենք ունենք և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք Չկախիչներ տղամարդականց համար, առանձին Չկախիչներ՝ կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց է:
_ Լա՜վ, էլ ի՞նչ կա:
_Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում: Ունենք նաև Չհրացան:
_Վա՜յ, ինչ սարսափելի է:
_Ո՜չ, ինչ ես ասում… Չհրացանը այնքան էլ հրացան չէ: Դա նրա համար է, որ վերջ դնի պատերազմին:
_Ինչպե՞ս թե, իսկ ո՞նց է դա լինում:
-_Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում, մենք անմիջապես Չշեփոր ենք փչում և կրակում Չհրացանից, և պատերազմը հենց այդ պահին դադարում է:
_Ինչ հրաշալի է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում են «Չ»-ով:
- Ինչի՞ համար էր չդանակը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը:
Չդանակը նրա համար է, որ մատիտների փշրանքները սրելով դարձնի նոր մատիտներ:
- Ինչի՞ համար էր չկախիչը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը:
Ա~յ, մեր Չկախիչը այլ բան է: Նրանից ոչինչ կախել պետք չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է:
- Ինչի՞ համար էր չֆոտոխցիկը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը:
Նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում
- Ինչի՞ համար էր չշեփորը: Նշի՛ր այդ մասին պատմող նախադասությունը:
Երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում, մենք անմիջապես Չշեփոր ենք փչում և կրակում Չհրացանից, և պատերազմը հենց այդ պահին դադարում է:
- Իսկ ինչի՞ համար կլինի չարևը, չդպրոցը, չպաղպաղակը, չծառը:
-Չարևով մենք միշտ առավոտ կունենանք։
-Չդպրոցում առաջին դասարանից դպրոցը վերջանում է։
-Չպաղպաղակը անվերջ պաղպաղակ է։
-Չծառը մի ծառ է, որը ամեն եղանակին կանաչ է և նրա վրա բոլոր մրգերը կան միշտ։
- Իսկ ի՞նչ տառով կլինեն քո ստեղծած երկրի բառերը, պատմի՛ր նրանց մասին:
Իմ ստեղծած երկրի բառերը սկսվում են «Ա» տառով։
Իմ երկրում կա Աամրոց, որի մեջ կա Ամաղճակալ, դա սովորական մաղճակալ չե, այդ Ամաղճակալին մարդիկ մի վայրկյանում քնում ե և մի վայրկյանում արթնանում։ Նաև կա Ամատիտ, որ մարդը այդ մատիտը ձեռքում բռնի և մտածի իր ուզած նկարի մասին թղթի վրա իր ուզած նկարը կնարվի։ Իմ երկրում աճում են Ավարդեր, նրանց մի թերթիկը , որ պոկես և երազանք պահես քո երազանքը կկատարվի, և Ավարդերի թերթիկները անվերջ են: Կա նաև Աշոր, որն մարդը այդ Աշորը հագնի Աշորը կդարնա նրա ուզած ձևով։
Եղբորս համար հեքիաթ եմ ընթերցում
Օգտակար ինքնամեկուսացում
Հաշվետվություն Մարտի 30 – Ապրիլի 3
Այս շաբաթ աշխատել եմ իմ անհատական պլանով։
Պատրաստել եմ ընտանեկան նախագիծ իմ կարդացած գրքերի մասին՝ «Ինչ եմ կարդացել գարնանը»
Եղբորս, քույրիկիս և մայրիկիս հետ պատրաստել ենք գեղեցիկ Զարդածառ ։
Քույրիկիս հետ գունավոր թղթից պատրաստել եմ «թռչող ձվիկ» ։
Սուրբ Զատիկի մասին պատրաստել եմ ռադիոհաղորդում՝ ներկայացնելով 10 հետաքրքիր փաստ այդ գեղեցիկ տոնի մասին։
Ինքնամեկուսացման օրերին ես շատ եմ նկարում։ Իմ նկարների հիման վրա պատրաստել եմ փոքրիկ տեսանյութ։
Մայրենիից անցել ենք և տեսադասերի ընթացքում քննարկել Վիլյամ Սարոյանի «Գրադարանում» պատմվածքը
Ռուսերենից անցել ենք «Смышленный переводчик» պատմվածքը, բլոգի համապատասխան բաժնում կատարել եմ տնային առաջադրանքները։ Տեսադասի ժամանակ հարց ու պատասխանի միջոցով քննարկումներ ենք ունեցել։ Աշխատանքային թերթիկներում և բլոգում կատարել եմ առաջադրանքները։
Անգլերենից շարունակել ենք ծանոթանալ Present Continuous Tense ժամանակաձևին։ Աշխատանքային թերթիկներում կատարել եմ առաջադրանքները։ Սովորել եմ An Easter Eggs ոտանավորը։
Մաթեմատիկայից կատարել եմ մի շարք վարժություններ, քննարկել ֆլեշմոբերի խնդիրներն ու առաջադրանքները, աշխատել եմ աշխատանքային թերթիկների վրա։
Այս շաբաթվա ընթացքում նաև մասնակցել եմ մայրենիի և մաթեմատիկայի ֆլեշմոբերին։