Месяц: Апрель 2020
Պատրաստել եմ տաք բուտերբրոդներ
Հյուր էի գնացել Սուսաննա Գրիգորյանի բլոգ
Ես հյուր էի գնացել Սուսաննա Գրիգորյանի բլոգ և այնտեղից ինձ ամենաշատը դուր է եկել այս առակը։
Ամբողջ օրը ճանճը պարապ-սարապ նստած է։ Նա նայում է մրջյուններին և մտածում՝ թե նրանք ինչ են ամբողջ օրը դես ու դեն վազվզում։ ԵՎ նա հարցնում է մրջյուններին ․
–Ի՞նչ եք էս կողմ-էն կողմ վազվզում անիմաստ։
–Իսկ դու ինչի՞ ես նստել պարապ-սարապ- հարցրեցին մրջյունները։
–Ես ամբողջ օրը մի ուտելիքից մեկ ուրիշին եմ թռչում և սնվում ։ Ինձ պետք չէ չարչարվել , եթե իմ համար ամեն ինչ կա։ Իսկ դուք անիմաստ չարչարվում եք և ընկնում մարդկանց ոտքերի տակ , իսկ ես հանգիստ թռչում եմ օդում։
–Մենք քո նման ձրիակեր չենք, մեր ինքներս ենք աշխատում և հոգում մեր կարիքները։
Մրջյունը և մեղուն
Մի օր մրջյունը մեղվին ասաց։
— Հավիկ մարիկը ճիշտ էր ասում դու անշնորք ճանճ ես, մենակ ծաղկից ծաղիկ ես թռչում։
— Իսկ դո՞ւ ինչ ես անում, — ասաց մեղուն։
— Ե՞ս, ես ամեն օր թագուհուս կեր եմ բերում։
— Ես էլ մարդկանց համեղ և օգտակար մեղր եմ պատրաստում։
Հաշվետվություն ապրիլի 6 – ապրիլի 10
Այս շաբաթ աշխատել եմ իմ անհատական պլանով:
Մայրենիից անցել ենք և տեսադասերի ընթացքում քննարկել Ջանի Ռոդարիի Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով պատմվածքը։
Շարունակել ենք կարդալ և քննարկել Վիլյամ Սարոյանի «Գրադարանում» պատմվածքի երրորդ մասը:
Մայրիկների տոնի առթիվ կատարել եմ «Ձոն մայրիկին» նախագիծը, որի շրջանակաում պատմել եմ մայրիկիս մասին և նկար նվիրել։
Գրել եմ հորինուկ «Թռչող ձվիկը» և դրա հիման վրա պատրաստել եմ անիմացիոն մուլտֆիլմ
Ընտանեկան նախագծի շրջանակում եղբորս համար ընթերցել եմ Հովհ․ Թումանյանի «Խելոքն ու հիմարը» հեքիաթը։
Այս նախագծի համար պատրաստել եմ ևս մեկ աշխատանք։ Զատկական սեղանի համար մայրիկիս, քրոջս ու եղբորս հետ կուլիչ ենք թխել։
Նկարել եմ զատկական շնորհավորական բացիկներ՝ ասիկներով
Մաթեմատիկայի վարժությունները կատարել եմ աշխատանքային թերթիկներում։
Մասնակցել եմ Զատկի թեմայով ֆլեշմոբին
Երգի ֆլեշմոբի համար պատրաստել եմ «Օր պար ճոր պար» երգը:
Զատկական ասիկների տեսանյութը
Այս շաբաթ պատրաստել եմ նաև Իմ ընտանի կենդանին նախագիծը
Ինքնակրթության շրջանակում ուսումնասիրել եմ աշխարհի քարտեզը և ներկայացրել այս տեսանյութը
Ռուսերենից անցել ենք «Смышленный переводчик» պատմվածքը և Тетя утка ոտանավորը: Բլոգի համապատասխան բաժնում կատարել եմ տնային առաջադրանքները։ Տեսադասի ժամանակ հարց ու պատասխանի միջոցով քննարկումներ ենք արել։
Անգլերենից շարունակել ենք ծանոթանալ Present Continuous Tense ժամանակաձևին, կատարել եմ Easter նախագիծը և վարժություններ Student Book-ից։
Մեր սիրելի փիսո Հյուգոն
Իմ ստեղծած երկրի բառերը սկսվում են «Ա» տառով։
Հորինուկ
Իմ երկրում կա Աամրոց, որի մեջ կա Ամահճակալ, դա սովորական մահճակալ չէ, այդ Ամահճակալին մարդիկ մի վայրկյանում քնում են և մի վայրկյանում արթնանում։ Նաև կա Ամատիտ, որ մարդը այդ Ամատիտը ձեռքում բռնի և մտածի իր ուզած նկարի մասին թղթի վրա իր ուզած նկարը կնարվի։ Իմ երկրում աճում են Ավարդեր, նրանց մի թերթիկը , որ պոկես և երազանք պահես, քո երազանքը կկատարվի, և Ավարդերի թերթիկները անվերջ են: Կա նաև Աշոր, երբ մարդն այդ Աշորը հագնի Աշորը կդառնա նրա ուզած ձևով։
Իմ գարունը
Վերջապես եկել է երկար սպասված գարունը։ Գարնանային արևը մեզ ջերմացնում է և ուրախացնում։ Արևի ջերմությունից բացվել են ծաղիկները, ուրախ թռչում են թիթեռնիկները։

Սովորողի անհատական պլան ապրիլի 13-17
Ժամը 9:00-10:30
Ապրիլի՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված նախագծեր՝
Մայրենի՝ Ղազարոս Աղայանի և Ջանի Ռոդարիի ստեղծագործություններ
Մաթեմատիկա՝ օնլայն խաղեր, կենգուրու տրամաբանական խնդիրներ
Անգլերեն` My day
Ռուսերեն` Полезная репка
Երգ` Ազգային երգերը նկարներում
Շախմատ` առաջադրանքներ
Ժամը 10:30-14:10
Տեսադասեր
Անգլերենի տեսադաս – երկուշաբթի
Ռուսերենի տեսադաս – չորեքշաբթի
Շախմատի տեսադաս — երկուշաբթի
Մայրենիի տեսադաս – երեքշաբթի, ուրբաթ
Մաթեմատիկայի տեսադաս – երկուշաբթի, հինգշաբթի
Մարմնակրթության տեսադաս — երեքշաբթի
Ժամը 14:10-18:00
Ընտանեկան նախագծեր
Օրվա երկրորդ կեսին տեսանյութեր և ռադիոնյութեր ենք պատրաստում, կատարում ենք ֆլեշմոբերը։ Դրանից հետո քւյրիկիս և եղբորս հետ մի քիչ Roblox համակարգչային խաղն ենք խաղում, կամ հայրիկի հետ խաղում ենք Monopolia համակարգչային խաղը։
Նայում ենք Դիսնեյի մուլտֆիլմերից կամ ուսումնական նախագծերով հանձնարարված մուլտֆիլմերը։
Ժամը 18:00-20:00
Ինքնակրթություն
Երեկոյան ես նկարում եմ կամ ինչ-որ գեղեցիկ բան պատրաստում թղթից։ Գործում եմ ռեզիններով, ուլունքներով։ Երբեմն նաև մաթեմատիկական վարժություններ կատարում Աբակուսից։ Բացի այդ պարի պարապմունքի վարժություններ եմ կատարում և տեսագրում ուսուցչուհուս ուղարկելու համար։
Գրադարանում
Վիլյամ Սարոյան
(մաս երրորդ)
Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում, երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։
— Լավ,— ասաց նա վերջապես,— գուցեև լավ է, որ դուք չեք կարող կարդալ։ Ես կարող եմ կարդալ։ Վերջին վաթսուն տարիներին շատ գրքեր եմ կարդացել և չեմ կարող ասել, թե ինչ֊-որ բան կփոխվեր, եթե կարդացած չլինեի։ Դե, այժմ գնացեք և ձեր ուզածի չափ դիտեցեք գրքերը։
— Շնորհակալություն, տիկին,— ասաց Լայոնելը։
Երկու ընկերները շարժվեցին դեպի գաղտնիքի և արկածների ավելի մեծ ոլորտներ։ Լայոնելը ավելի շատ գրքեր ցույց տվեց Յուլիսիսին։
— Սրանք,— ասաց նա,— և դրանք՝ վերևում եղածները, բոլորը գրքեր են, Յուլիսիս։— Նա մի պահ մտքերի մեջ ընկավ։— Արդյոք ի՞նչ է ասվում բոլոր այդ գրքերի մեջ,— նա ցույց տվեց գրքերով լեցուն հինգ դարակ։— Հետաքրքիր է, ի՞նչ է գրված այս բոլորի մեջ,— ասաց նա։ Վերջապես նա գտավ մի գիրք, որը արտաքինից շատ գեղեցիկ էր երևում։ Նրա կազմը կանաչ էր, թարմ խոտի նման։— Իսկ այս մեկը,— ասաց նա,— այս մեկը տես ինչքան գեղեցիկ է, Յուլիսիս։
Փոքր-֊ինչ վախենալով իր արածից, Լայոնելը այդ գիրքը հանեց դարակից, մի քիչ պահեց ձեռքում, հետո բացեց։
— Տես, Յուլիսիս,— ասաց նա,— սա գիրք է։ Նայիր։ Մեջը ինչ֊-որ բան կա ասված։— Նա ցույց տվեց տպագրված տողերը։— Ահա «ա»…ն,— ասաց նա,— սա է «ա»֊-ն։ Սա էլ ուրիշ տառ է, բայց չգիտեմ, թե որն է։ Բոլոր տառերը տարբեր են, Յուլիսիս, բառերն էլ են տարբեր։— Չեմ կարծում, որ ես երբևէ կարդալ կսովորեմ,— ասաց նա,— բայց այնքան եմ ուզում իմանալ, թե ինչ է ասված այս բոլոր գրքերի մեջ։ Ահա նկար է,— ասաց նա,— աղջիկ է նկարված։ Տեսնո՞ւմ ես։ Գեղեցիկ է, չէ՞։— Նա թերթում էր էջերը.— Տեսնո՞ւմ ես, էլի տառեր և բառեր, մինչև գրքի վերջը։ Սա հանրային գրադարան է, Յուլիսիս,— ասաց նա,— ամենուր գրքեր են,— նա ակնածանքով նայում էր տպագիր տողերին, շարժում շուրթերը, կարծես փորձում էր կարդալ։ Հետո գլուխն օրորեց։— Չես կարող իմանալ, թե ինչ է գրված գրքում, Յուլիսիս, մինչև որ կարդալ չիմանաս, իսկ ես կարդալ չգիտեմ,— ասաց նա։
Կամացուկ փակեց գիրքը, դրեց տեղը, և երկու ընկերները ոտքի թաթերի վրա դուրս եկան գրադարանից։ Դրսում Յուլիսիսը սկսեց ցատկոտել, որովհետև ուրախ էր։ Նրան թվում էր, թե ինչ֊-որ բան է սովորել։
Հարցեր և առաջադրանքներ
- Ի՞նչ ես կարծում, ինչ կլինի երբ շա՜տ գրքեր կարդաս:
երբ շա՜տ գրքեր կարդամ ես ավելի շատ բան կիմանամ։
- Պատմի՛ր, թե տղաները ի՞նչ տեսան դարակից հանած գրքում:
- Տղաները դարակից հանած գրքում տեսան մի աղջիկ։
- Քո կարծիքով ինչո՞ւ էր Յուլիսիսը ուրախ:
Յուլիսիսը ուրախ էր, որովհետև նրան թվում էր, թե ինչ-որ բան էր սովորել։
- Քո ընկերներից ո՞վ է նման Յուլիսիսին: Ինչո՞վ է նման:
Յուլիսիսը նման է իմ ընկեր Մարկի, որովհետև նա միշտ ուրախ է։