Հաշվետվություն

Հաշվետվություն ապրիլի 6 – ապրիլի 10

Այս շաբաթ աշխատել եմ իմ անհատական պլանով:

Մայրենիից անցել ենք և տեսադասերի ընթացքում քննարկել Ջանի Ռոդարիի Երկիր, որտեղ բոլոր բառերը սկսվում են «Չ»-ով պատմվածքը։

Շարունակել ենք կարդալ և քննարկել Վիլյամ Սարոյանի «Գրադարանում» պատմվածքի երրորդ մասը:

Մայրիկների տոնի առթիվ կատարել եմ «Ձոն մայրիկին» նախագիծը, որի շրջանակաում պատմել եմ մայրիկիս մասին և նկար նվիրել։

Գրել եմ հորինուկ «Թռչող ձվիկը» և դրա հիման վրա պատրաստել եմ անիմացիոն մուլտֆիլմ

Ընտանեկան նախագծի շրջանակում եղբորս համար ընթերցել եմ Հովհ․ Թումանյանի «Խելոքն ու հիմարը» հեքիաթը։

Այս նախագծի համար պատրաստել եմ ևս մեկ աշխատանք։ Զատկական սեղանի համար մայրիկիս, քրոջս ու եղբորս հետ կուլիչ ենք թխել։

Նկարել եմ զատկական շնորհավորական բացիկներ՝ ասիկներով

Մաթեմատիկայի վարժությունները կատարել եմ աշխատանքային թերթիկներում։

Մասնակցել եմ Զատկի թեմայով ֆլեշմոբին 

Ընթերցողական ֆլեշմոբին

մայրենիի ֆլեշմոբին

ռուսերենի ֆլեշմոբին

Երգի ֆլեշմոբի համար պատրաստել եմ «Օր պար ճոր պար» երգը:

Ձվախաղերի տեանյութը

Զատկական ասիկների տեսանյութը

Այս շաբաթ պատրաստել եմ նաև Իմ ընտանի կենդանին նախագիծը

Ինքնակրթության շրջանակում ուսումնասիրել եմ աշխարհի քարտեզը և ներկայացրել այս տեսանյութը

Ռուսերենից անցել ենք «Смышленный переводчик» պատմվածքը և Тетя утка ոտանավորը: Բլոգի համապատասխան բաժնում կատարել եմ տնային առաջադրանքները։ Տեսադասի ժամանակ հարց ու պատասխանի միջոցով քննարկումներ ենք արել։

Անգլերենից շարունակել ենք ծանոթանալ Present Continuous Tense ժամանակաձևին, կատարել եմ Easter նախագիծը և վարժություններ Student Book-ից։

Առցանց ուսուցում

Իմ ստեղծած երկրի բառերը սկսվում են «Ա» տառով։

Հորինուկ

Իմ երկրում կա Աամրոց, որի մեջ կա Ամահճակալ, դա սովորական մահճակալ չէ, այդ Ամահճակալին մարդիկ մի վայրկյանում քնում են և մի վայրկյանում արթնանում։ Նաև կա Ամատիտ, որ մարդը այդ Ամատիտը ձեռքում բռնի և մտածի իր ուզած նկարի մասին թղթի վրա իր ուզած նկարը կնարվի։ Իմ երկրում աճում են Ավարդեր, նրանց մի թերթիկը , որ պոկես և երազանք պահես, քո երազանքը կկատարվի, և Ավարդերի թերթիկները անվերջ են: Կա նաև Աշոր, երբ մարդն այդ Աշորը հագնի Աշորը կդառնա նրա ուզած ձևով։