


⋆˚༄ 。 Միջին դպրոցի 9.4 դասարան༄.°



Այո՜, Ջովանինո Անբանը հայտնի ճանապարհորդ էր: Ճամփորդեց նա, ճամփորդեց և հայտնվեց մի զարմանալի երկրում: Ինչն էր զարմանալի՞: Այստեղ բոլոր բառերը սկսվում էին «Չ»-ով: – Սա ի՞նչ երկիր է, –հարցրեց նա մի քաղաքացու, որը հանգստանում էր ծառի տակ:
Պատասխանի փոխարեն, այս մարդը գրպանից հանեց գրչահատ դանակը և ուղղակի տվեց Ջիովանինոյին.
_Տեսնո՞ւմ ես:
_ Տեսնում եմ: Դանակ է, էլի՛:
_ Ա՛յ սխալվեցիր: Սա Չդանակ է, ավելի ճիշտ՝ դանակ, որի սկզբում Չ-ն է: Սա նրա համար է, որ մատիտների փշրանքները սրելով դարձնի նոր մատիտներ: Դպրոցականների համար շա~տ օգտակար իր է:
_Հրաշալի~ է: – հիացած բացականչեց Ջիովանինոն – ուրիշ ի՞նչ կա:
_Ուրի՞շ, մենք Չկախիչ էլ ունենք:
_Այսինքն՝ ուզում եք ասել` կախի՛չ:
_Ո՛չ, հենց այնպես, ինչպես ասացի` Չը-կա-խիչ: Կախիչից ի՞նչ օգուտ, եթե բան չունենամ կախելու: Ա~յ, մեր Չկախիչը այլ բան է: Նրանից ոչինչ կախել պետք չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է: Քեզ վերարկո՞ւ է հարկավոր` գնա և վերցրո՛ւ: Եթե ինչ- որ մեկին պիջակ է պետք, էլ պետք չէ վազել խանութ` գնելու համար: Պետք է միայն մոտենալ Չկախիչին և վերցնել նրանից պիջակը: Մենք ունենք և՛ ամառային, և՛ ձմեռային Չկախիչներ, ունենք Չկախիչներ տղամարդականց համար, առանձին Չկախիչներ՝ կանանց համար: Սա փող խնայելու շատ լավ միջոց է:
_ Լա՜վ, էլ ի՞նչ կա:
_Հա՜, մենք նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում: Ունենք նաև Չհրացան:
_Վա՜յ, ինչ սարսափելի է:
_Ո՜չ, ինչ ես ասում… Չհրացանը այնքան էլ հրացան չէ: Դա նրա համար է, որ վերջ դնի պատերազմին:
_Ինչպե՞ս թե, իսկ ո՞նց է դա լինում:
-_Շա~տ պարզ, անգամ երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում, մենք անմիջապես Չշեփոր ենք փչում և կրակում Չհրացանից, և պատերազմը հենց այդ պահին դադարում է:
_Ինչ հրաշալի է այս երկիրը` որտեղ ամեն ինչ սկսվում են «Չ»-ով:
Չդանակը նրա համար է, որ մատիտների փշրանքները սրելով դարձնի նոր մատիտներ:
Ա~յ, մեր Չկախիչը այլ բան է: Նրանից ոչինչ կախել պետք չէ, նրա վրա ամեն ինչ արդեն կախված է:
Նաև Չֆոտոխցիկ ունենք, որը սովորական նկարներ նկարելու փոխարեն մուլտֆիլմեր է նկարում և մարդկանց ուրախացնում
Երեխան կարող է այն գործի գցել: Եթե հանկարծ պատերազմ է սկսվում, մենք անմիջապես Չշեփոր ենք փչում և կրակում Չհրացանից, և պատերազմը հենց այդ պահին դադարում է:
-Չարևով մենք միշտ առավոտ կունենանք։
-Չդպրոցում առաջին դասարանից դպրոցը վերջանում է։
-Չպաղպաղակը անվերջ պաղպաղակ է։
-Չծառը մի ծառ է, որը ամեն եղանակին կանաչ է և նրա վրա բոլոր մրգերը կան միշտ։
Իմ ստեղծած երկրի բառերը սկսվում են «Ա» տառով։
Իմ երկրում կա Աամրոց, որի մեջ կա Ամաղճակալ, դա սովորական մաղճակալ չե, այդ Ամաղճակալին մարդիկ մի վայրկյանում քնում ե և մի վայրկյանում արթնանում։ Նաև կա Ամատիտ, որ մարդը այդ մատիտը ձեռքում բռնի և մտածի իր ուզած նկարի մասին թղթի վրա իր ուզած նկարը կնարվի։ Իմ երկրում աճում են Ավարդեր, նրանց մի թերթիկը , որ պոկես և երազանք պահես քո երազանքը կկատարվի, և Ավարդերի թերթիկները անվերջ են: Կա նաև Աշոր, որն մարդը այդ Աշորը հագնի Աշորը կդարնա նրա ուզած ձևով։