Սովորողի անհատական պլան
Ժամը 9:00-10:30
Ապրիլի՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված նախագծեր՝
Մայրենի՝ Ծաղկազարդ և Զատիկ ծես ուսումնական նախագիծ
Անգլերեն` Easter
Ռուսերեն` Смышленые переводчики
Ժամը 10:30-14:10
Տեսադասեր
Անգլերեն տեսադաս — երկուշաբթի
Ռուսերեն տեսադաս — չորեքշաբթի
Մայրենիի տեսադաս — երեքշաբթի, ուրբաթ
Մաթեմատիկայի տեսադաս — երկուշաբթի, հիգշաբթի
Զատկական նախագծեր — չորեքշաբթի
Ժամը 14:10-18:00
Ընտանեկան նախագծեր
Օրվա երկրորդ կեսին տեսանյութեր և ռադիոնյութեր ենք պատրաստում, կատարում ենք ֆլեշմոբերը։ Դրանից հետո քւյրիկիս և եղբորս հետ մի քիչ Roblox համակարգչային խաղն ենք խաղում, կամ հայրիկի հետ խաղում ենք Monopolia համակարգչային խաղը։
Նայում ենք Դիսնեյի մուլտֆիլմերից կամ ուսումնական նախագծերով հանձնարարված մուլտֆիլմերը։
Ես կարդում եմ «Փոքրիկ Իշխանը»։ Այդ գիրքն ինձ շատ է դուր գալիս։
Ժամը 18:00-20:00
Ինքնակրթություն
Երեկոյան ես նկարում եմ կամ ինչ-որ գեղեցիկ բան պատրաստում թղթից։ Գործում եմ ռեզիններով, ուլունքներով։ Երբեմն նաև մաթեմատիկական վարժություններ կատարում Աբակուսից։