Մայրենի·Առցանց ուսուցում

Շունն ու Կատուն

  1. Քո կարծիքով կատուն ինչպիսի՞ն է: Ինչո՞ւ ես այդպես կարծում:

Իմ կարծիքով կատուն շատ խորամանկ էր,որովհետև նա գողացավ շան մորթին և նրան քուրք կարեց։

  • Շունն ինչպիսի՞ն է: Ինչո՞ւ ե այդպես կարծում:

Շունը շատ միամիտ էր, որովհետև նա չնկատեց, որ կատուն նրա մորթիով իրեն քուրք կարեց։

  • Շան անունից բողոք գրի՛ր կատվի դեմ:

Այս կատուն շատ խորամանկ էր, քանի որ նա գողացավ իմ մորթին և իր համար քուրք կարեց։

  • Կատվի անունից արդարացի՛ր:

Ինձ էլ է չէ պետք տաք հագնվել, այ շուն ջան, մի քիչ ուշադիր եղիր։

  •  «Շունն ու կատուն» պատմի՛ր մորթու անունից:

Ինձ մի շուն է ճանկել գառից, այդ շունը ինձ տարավ կատվի մոտ, իսկ կատուն ինձանից քուրք կարեց։ Դրանից հետո այդ կատուն սկսեց շան հետ վիճել։ 

Մայրենի

Ձախորդ Փանոս

1.Փորձի՛ր բացատրել:

գործը ձախ գնալ-գործը չի ստացվել
միտք անել-մտածել
ձենի վրա վեր են կենում-ձայնից վեր կենալ
տակն անել-ծածկել
ճամփան ծռել- ճանապարհը փոխել
քեֆի տաք ժամանակն է- քեֆի լավ ժամանակն է
վրա տալ-վրեն հարձակվել
մթան հետ- մութն ընկնելուն պես
գլուխը քարը- ոչինչ, կարևոր չէ
դես Փանոս, դեն Փանոս-էստեղ կանչեցին Փանոս, էնտեղ կանչեցին Փանոս

2. Պատմի՛ր Փանոսի որսորդության մասին:

Փանոսը լճում տեսավ բադեր և որոշեց նրանց սպանել, նա կացինը պտտեց և գցեց լիճը։ Ոչ մի բադ Փանոսը չսպանեց, կացինն էլ ընկավ ջուրը։ Նա մտավ լիճը, որ կացինը հանի։ Լճի կողքով մարդիկ էին անցնում, նրանք Փանոսի շորերը վերցրեցին և գնացին։

3. Տեքստում այս նախադասությունները գտի՛ր և ավարտի՛ր:
Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է՝ ձախ է գնում:
Շատ է քաշում, թե՝ քիչ, ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում սելը ջարդում, եզներն էլ հետը:
Ասում է՝ գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս:
Դու մի ասիլ՝ էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է:

4. Ձախորդ Փանոսին նամակ գրի՛ր և տեղադրի՛ր բլոգումդ:

Այ Ձախորդ Փանոս, աջ ձեռքով էլ սովորի աշխատել ու մի քիչ ուշադիր եղիր։

5. Հեքիաթը Փանոսի անունից համառոտ պատմի՛ր և հրապարակի՛ր բլոգումդ:

Ես մի աղքատ մարդ էի, բայց ինչ գործ անում էի ձախ ձեռքովս էի անում։ Դրա համար էլ իմ անունը Ձախորդ Փանոս է, ես մի եզ ունէի մի սել ու մի կացին։ Մի օր էլ ես իմ եզերով ու կացինով գնացի անտառ՝ փետի։ Ես եզերով սելը բերեցի մի ծառի մոտ, կացինով ծառին մի քանի անգամ խփեցի, եզների վրա ընկավ։ Եզներիս թողեցի, գնացի տուն։ Ճամփին մի լճի ափով անց կենալիս էի լինում։ Տեսնում եմ մեջը վայրի բադեր են լողում։ Կացինս պտտում եմ, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանեի, բադերը ճղճղալով ցրվում էին, փախչում էին, որը եղեգնուտն էր մտնում, որը թռչում գնում, կացինն էլ լճի մեջ ընկավ։ Մնացի լճի ափին կանգնած միտք անելիս։ Ի՞նչ անեմ, ի՞նչ չանեմ։ Շորերս հանեցի դրեցի լճի ափին, ես մտա մեջը, որ կացինս հանեմ։ Գնում եմ, գնում, ինչքան առաջ եմ գնում, ջուրն էնքան խորանում էր, տեսնում եմ կարող եմ խեղդվել, ետ եմ դառնում, դուրս գալի։ Լճից դուրս եմ գալիս, տեսնում շոր չկա։ Մնում եմ տկլոր կանգնած։
Միտք եմ անում. Ի՞նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո՞ւր գնամ։
Սպասեցի մինչև մութն ընկնի։ Վեր կացա գնացի գյուղը։ Որ գյուղին մոտենում էի, ասում էի՝ «էսպես տկլոր, որ գնամ մեր տուն, կինս ի՞նչ կասի»։ Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ՝ էնպես գնամ կնկանս մոտ։ Ճամփեն ծռում եմ դեպի ախպոր տունը։
Դո´ւ մի ասա՝ էդ գիշեր էլ ախպորս մոտ քեֆ են անում։ Դուռը բաց եմ անում, տեսնեմ ով կա, ով չկա, հյուրերից մեկը ձեռի ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքիս, աչքս հանում։
Ես էլ ցավից վայ՜- վա՜յ անելով ետ եմ դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, մի տկլոր մարդ է, ու չորս կողմից վրա են տալիս։ Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում տեսնեն թե ի՞նչ եղավ։