Պատմություն 8

Հայկական մշակույթը միջնադարում

Գրականություն և մատենագրություն

Միջնադարյան Հայաստանում գրավոր մշակույթը ծաղկում է ապրել, հատկապես 5-րդ դարում՝ Մեսրոպ Մաշտոցի կողմից հայոց գրերի ստեղծումից հետո։ Այդ շրջանից սկսած՝ թարգմանվել են բազմաթիվ կրոնական և աշխարհիկ գրքեր։ Մատենագրության մեջ առանձնահատուկ տեղ ունեն Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը», Ներսես Շնորհալու և Գրիգոր Նարեկացու հոգևոր գրականությունը։

Ճարտարապետություն

Հայ ճարտարապետությունը միջնադարում առանձնանում էր իր շինարարական տեխնիկայով։ Ամենահայտնի կառույցներից են Զվարթնոցի տաճարը, Անիի Մայր տաճարը, Գեղարդավանքը և Հաղպատի ու Սանահինի վանքային համալիրները։ Հայկական եկեղեցիները աչքի են ընկնում խաչքարերով, բարձր գմբեթներով և խաչաձև հորինվածքով։

Գեղանկարչություն և մանրանկարչություն

Միջնադարյան հայ մշակույթում մեծ դեր է խաղացել մանրանկարչությունը։ Լավագույն օրինակներն են Թորոս Ռոսլինի և Սարգիս Պիծակի ստեղծագործությունները։ Հայկական մանրանկարչությունն աչքի է ընկնում վառ գույներով, խորհրդանշական պատկերներով ու յուրահատուկ ոճով։

Կրթություն և գիտություն

Միջնադարյան Հայաստանում կրթությունը մեծ նշանակություն ուներ։ Ձևավորվել էին բազմաթիվ դպրոցներ, որոնք ոչ միայն կրոնական, այլև աշխարհիկ գիտելիքներ էին փոխանցում սովորողներին։ Հայ միջնադարյան դպրոցներում դասավանդում էին աստվածաբանություն, պատմագրություն, փիլիսոփայություն և մաթեմատիկա։

Պատմություն 8

Ճապոնիայի, Չինաստանի արդիականացման գործընթացը

Ճապոնիայի, Չինաստանի արդիականացման գործընթացը
Համեմատել Մուցուխիտոյին և Սուն Յաթ Սենին. որպես անհատ, իրենց գործունեությունը, բնութագրել ժամանակաշրջանը/ գրել հետազոտական աշխատանք՝ օգտագործելով օտարալեզու աղբյուրները/
Համեմատել Ճապոնիայի և Չինաստանի 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի զարգացման  արդյունքները:


Առաջադրանք
Ավանդական հասարակությունների ճգնաժամը/ պատմել էջ 82-88, հարցերին պատասխանել/

Ավանդական հասարակություն
Ավանդական հասարակությունը բնորոշ էր Օսմանյան տերությանը, Իրանին, Հնդկաստանին, Չինաստանին, Ճապոնիային և մի շարք այլ երկրների։ Նոր դարերի առաջին փուլում այս երկրները շարունակում էին ապրել մինչարդյունաբերական հասարակության պայմաններում։ Նրանց տնտեսության մեջ շարունակում էր տիրապետել ձեռքի աշխատանքը և
ավանդույթների վրա հիմնված աշխատանքի կազմակերպումը։ Ողջ տնտեսությունը կարգավորում էր պետությունը և նրա վատ կառավարման հետևանքով տնտեսությունը գրեթե չէր զարգանում։ Միջնադարյան հասարակությունն ուներ խիստ դասային կառուցվածք։ Գյուղացիները համախմբված էին համայնքներում և գտնվում էին կիսաճորտական վիճակում։ Քաղաքներում արհեստավորներն ու վաճառականները միավորված էին համքարությունների մեջ, սակայն ազատ ապրանք արտադրելու ու վաճառելու իրավունք չունեին։ Յուրաքանչյուր դաս ուներ իր որոշակի իրավունքներն ու պարտականությունները։ Ազգակցական կապերն ու կրոնական պատկանելությունը կարևոր դեր էին խաղում հատկապես մահմեդական երկրներում։ Արևելյան երկրներում կրթությունը հասանելի էր միայն վերնախավին ու կրոնական գործիչներին, ինչի պատճառով բնակչության մեծ մասը մնում էր առանց կրթության։ Միապետը երկրի գլխավոր հողատերն էր, և նրա կամքը պարտադիր էր բոլորի համար։ Պետությունն վերահսկում էր կյանքի բոլոր ոլորտները, իսկ զարգացած պաշտոնեությունը, բանակը, ոստիկանությունը և դատարանը ապահովում էին այդ կարգը։

1. Ի՞նչ է ավանդական հասարակությունը։
Նոր ժամանակներում Արևելքի երկրները իրենց զարգացման մակարդակով բավական հետ էին եվրոպական առաջատար երկրների համեմատ: Գլխավոր պատճառը մինչարդյունաբերական դարաշրջանում ստեղծված հասարակության բնույթն էր։ Այդ հասարակությունը մնաց անփոփոխ, այդ հետևանքով էլ ստացել է ավանդական հասարակություն անվանումը։
2. Թվարկի՛ր ավանդական համարվող երկրներ։

Ավանդական հասարակությունը բնորոշ էր Օսմանյան տերությանը, Իրանին, Հնդկաստանին, Չինաստանին, Ճապոնիային և մի շարք այլ երկրների։

Նախագծեր·Պատմություն 8

Մխթիար Սպարապետ

XVIII դարի 20-ական թվականներին ազատագրական պայքար սկսվեց Սյունիքում պարսիկների և թուրքերի դեմ։ Երկու շրջաններում ապստամբության համար կային տարբեր պայմաններ։ Արցախն ուներ պայքարը գլխավորող երկու առաջնորդներ, Սյունիքում այդպիսի հեղինակավոր գործիչներ չկային, որն էլ ազդում էր ազատագրական պայքարի վրա։ Սյունիքի տանտերերի և մելիքների հանձնարարությամբ առևտրական մեղրեցի Ստեփանոս Շահումյանը մեկնում է Վրաստան, Վախթանգ VI թագավորի մոտ։ Թագաժառանգ Շահնավազը Ստեփանոս Շահումյանին ներկայացնում է Դավիթ Բեկին՝ ով կարող էր համախմբել Սյունիքի ազատագրական ուժերը։ Դավիթ Բեկի զորավարներից էր Մխիթար Սպարապետը։ 1726 թ. գարնանը Թիֆլիսը, Երևանն ու Գանձակը նվաճելուց հետո օսմանյան զորքերը կարողացան ռազմակալել Նախիջևանն ու Ղափանի մերձակա գավառները։ Նահանջելով թշնամու գերազանցող ուժերի առաջ՝ 1727 թ. գարնանը Դավիթ Բեկն իր մի քանի հավատարիմ զինակիցների հետ ամրացավ Հալիձորի բերդում։ Մի քանի օր անց Մխիթար սպարապետի ու Տեր-Ավետիսի գլխավորած խմբին հաջողվեց գաղտնուղով դուրս գալ բերդից և թիկունքից հարձակվելով թշնամու վրա՝ պարտության մատնելով նրան։

Դավիթ Բեկի մահից հետո զորականներն իրենց առաջնորդ կարգեցին Մխիթար Սպարապետին։ Ռազմական արվեստին տիրապետելու տեսանկյունից Մխիթար Սպարապետը չէր զիջում Դավիթ Բեկին։ Դավիթ Բեկի մահից հետո առաջացան գժտություններ Մխիթար Սպարապետի և զորականների միջև, մասնավորապես Տեր-Ավետիսի հետ։ Տեր-Ավետիսը ցանկանում էր տեր դառնալ Դավիթ Բեկի ժառանգությանը։ Գժտությունների առիթ էր տալիս նաև այն հանգամանքը, որ Մխիթար Սպարապետը տեղացի չէր, այլ գանձակեցի։ Միաժամանակ թուրքերի համար առաջացան այլ նպաստավոր պայմաններ. մահացել էր Դավիթ Բեկը, գժտություններ էր առաջացել հայ զորականների շրջանում, այժմ Տեր-Ավետիսն ոչ թե Մխիթար Սպարապետի կողքին էր, այլ նրա դեմ։ Թուրքերը Արցախում հաջողությունների հասնելուց հետո իրենց ուժերը ուղղեցին դեպի Սյունիք։ Եվ ահա թուրքերը Սյունիքի ազատագրական ուժերի դեմ անցան լայնամասշտաբ հարձակման։ Տեր-Ավետիսը երկու այլ զորականների հետ գնում է թուրքական փաշայի մոտ։ Վերջինս խոստանում է, որ անձնատուր լինելու դեպքում բերդին որևէ վտանգ չի սպառնա։ Թուրք փաշան իր մոտ է պահում Տեր-Ավետիսին, իսկ փաշային խոստանում են վաղն առավոտյան բաց անել բերդի դարպասները։ Մխիթար Սպարապետը տեսնելով Տեր-Ավետիսի դավաճանական քայլը, իր ընտանիքի հետ հեռանում է բերդից։ Թուրքերը մոռանում են իրենց խոստումներն ու կոտորում բոլոր տղամարդկանց, իսկ կանանց ու երեխաներին գերի վերցում։ Հակառակ Տեր-Ավետիսի՝ Մխիթար Սպարապետը հավատարիմ է մնում Դավիթ Բեկի սկսած գործին՝ շարունակել պայքարը թշնամու դեմ։ Մխիթար Սպարապետը նորից սկսում է զորք հավաքել։ Տարբեր տեղերում կարողացավ կոտորել նաև թշնամուն՝ վրեժ լուծելով նրանցից։ Հասավ մինչև Օրդուբադ, այդտեղից վերադարձավ մեծ ավարով՝ ավելի քան հարյուր վաթսուն ուղտաբեռ։ Օրդուբադից հետո Մխիթար Սպարապետը գնում է Խնձորեսկի բերդում միառժամանակ հանգիստ առնելու։ Սակայն մի խումբ հայերի կողմից թշնամանք առաջացավ Մխիթար Սպարապետի դեմ։ Ընտրելով հարմար պահ մի խումբ դավաճանների կողմից կտրվում է Մխիթար Սպարապետի գլուխը։ Մխիթար Սպարապետի գլուխը տարվում է Թավրիզի փաշայի մոտ։ Փաշայի հրամանով գլխատում են բոլոր նրանց ովքեր բերել էին Մխիթար Սպարապետի գլուխը։ Մխիթար Սպարապետի սպանությունից հետո զորքերը ցրվեցին, զորականներից շատերն ապաստան ստացան գուգարաց իշխանի մոտ, մյուսները՝ տարբեր վայրերում։ Մխիթար Սպարապետը անգլուխ մարմինը թաղվեց այսօրվա Հայաստանի Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղի Անապատ եկեղեցու բակում։



Պատմություն 8

Փետրվարի 3ից-14ը/2025թ․/ 8րդ,դաս․

ՀԱՅԱՍՏԱՆԸ XVII ԴԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՍԻՆ ԵՎ XVIII ԴԱՐՈՒՄ.ԾՐԱԳՐԵՐ, ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ԵՎ
ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐ


Հայաստանի ներքին և արտաքին դրությունը XVII դ. երկրորդ կեսերին – XVIII դ. սկզբին: XVII դ. երկրորդ կեսը նշանավորվեց Հայաստանի ազատագրական պայքարը կազմակերպելու գործնական նոր ջանքերով։ Ուշագրավ էր, որ այս գործում, բացի Հայ առաքելական եկեղեցուց, ներգրավվեցին նաև հայկական իշխանությունների մնացորդները և հայ վաճառականները։ Կարևոր դեր խաղացին Հայաստանի դժվարամատչելի անուններում դեռևս գոյություն ունեցող հայկական փոքր իշխանությունները՝ պաշտպանված լեռնային ամրոցներով։ Դրանք պահպանել էին իրենց ինքնավարությունը և նշանակալի դեր ունեցան ազատագրական շարժման գործում։ Հայաստանի ազատագրման գործընթացին մասնակցեցին նաև գաղթօջախների հայերը:

Ազատագրական պայքարի աշխուժացումը և Հայոց եկեղեցին։ XVII դ.կեսերից Օսմանյան և Սեֆյան պետություններն աստիճանաբար թուլացան։ Հայաստանի ազատագրման հեռանկարների համար նպաստավոր էր նաև միջազգային դրությունը։ Կաթոլիկ եկեղեցին փորձում էր Օսմանյան կայսրության դեմ պայքարում ներգրավել եվրոպական պետություններին, Ռուսաստանին և Պարսկաստանին: Ազատագրման հույսեր էին փայփայում նաև հույները, ասորիներն ու վրացիները։Հայաստանի ազատագրման գործը XVIII դ. կրկին կապվեց Եվրոպայի աջակցության հետ։ Սսի(Կիլիկիայի) կաթողիկոս Խաչատուր Գ Գաղաթացին նորից փորձում էր դրան հասնել Հռոմեական եկեղեցուն դավանական զիջումեր անելու ճանապարհով։ Նույն ժամանակ Եվրոպայի օգնությամբ հակաօսմանյան պայքարին մասնակցեցին նաև հայ վաճառականները, հատկապես Մահտեսի Մուրադը։ Արևմուտքից ակնկալություններ ուներ նաև Էջմիածինը։ 1677 թ. Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում հրավիրեց գաղտնի ժողով, որին մասնակցում էին աշխարհիկ և հոգևոր գործիչներ։ Որոշվեց կաթողիկոսի գլխավորությամբ առաքելություն ուղարկել Եվրոպա՝ աջակցություն ստանալու համար։ Պատվիրակությունը Կոստանդնուպոլսում էր, երբ կաթողիկոսը անսպասելիորեն մահացավ։ Պատվիրակները ստիպված վերադարձան Հայաստան՝ բացառությամբ երիտասարդ Իսրայել Օրիի։

Խնդրագրերից անցում ծրագրերի.Իսրայել Օրի։ Իսրայել Օրին Կոստանդ
նուպոլսից անցնում է Իտալիա, այնուհետև Ֆրանսիա։ Այստեղ ծառայում է բանակում և ստանում սպայի կոչում։ Այնուհետև մեկնում է Գերմանիա (Սրբազան հռոմեական կայսրություն), հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում։ Ծառայության անցնելով կայսրընտիր իշխան Յոհան Վիլհելմի մոտ՝ հնարավորություն է ունենում նրա հետ քննարկելու Հայաստանի ազատագրության հարցը։ Վերջինս խոստանում է աջակցել Օրիին, եթե միայն Օրին ունենա պաշտոնական լիազորություն հայկական կողմից։ Յոհան Վիլհելմի խորհրդով Օրին վերադառնում է Հայաստան՝ հայ մելիքներից համապատասխան գրավոր փաստաթղթեր ստանալու նպատակով։ 1699 թ. Անգեղակոթում հրավիրված Սյունիքի մելիքների գաղտնի խորհրդաժողովը Օրիին հանձնում է մելիքների կնիքներով և ստորագրություններով թղթեր և լիազորում շարունակել բանակցությունները։ Վերադառնալով Եվրոպա՝ Օրին Յոհան Վիլհելմին է ներկայացնում Հայաստանի ազատագրության իր կազմած ծրագիրը՝ «Պֆալցյան ծրագիրը»։ Սակայն միջազգային իրադրությունը Եվրոպայում զգալիորեն փոփոխվել էր. հակաօսմանյան տրամադրությունները մարել էին։ Արևմուտքից չստանալով որևէ շոշափելի օգնություն՝ Իսրայել Օրին մեկնում է Մոսկվա։ 1701 թ. նա Պյոտր I ցարին է ներկայացնում Ռուսաստանի աջակցությամբ Հայաստանի ազատագրության նոր ծրագիրը՝ «Մոսկովան ծրագիրը»։ Ցարը խոստանում է զբաղվել այդ գործով ռուսշվեդական (Հյուսիսային) պատերազմի բարեհաջող ավարտից հետո։ Հարավային Կովկասում և Պարսկաստանում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով Պյոտրը միաժամանակ որոշում է Օրիի ղեկավարությամբ դեսպանություն
ուղարկել Պարսկաստան։
1708-1709 թթ. Օրին իրականացնում է իր ուղևորությունը։ Հարավային Կովկասում գտնվելու ողջ ընթացքում ակտիվորեն աշխատում է արմատավորել ազատագրական պայքարի գաղափարը և ապահովել Ռուսաստանի նկատմամաբ հայ ժողովրդի բարեհաճությունը։ Պարսկաստանից վերադարձի ճանապարհին նրան է միանում Գանձասարի կաթողիկոս Եսայի ՀասանՋալալանը։ Օրիի ծրագիրը, սակայն, մնում է անավարտ, քանի որ 1711 թ. նա մահանում է Աստրախանում։ Նրա գործը շարունակում են Արցախ վերադարձած կաթողիկոս Եսայի Հասան Ջալալանը և ուրիշներ։

Ազատագրական պայքարն Արցախում։ Գանձասար վանական համալիրը Շուշիի բերդը 1722 թ. Պարսկաստանի դեմ ապստամբած աֆղաններին հաջողվեց գրավել մայրաքաղաք Սպահանը: Ստեղծված իրավիճակից փորձեց օգտվել Պյոտր Iը, որի վաղեմի նպատակն էր Մերձկասպան շրջանների գրավումը։ Ձեռնարկվեց Կասպիական արշավանքը։ Ռուսաստանի զինված օգնության ակնկալիքով օտար տիրապետությունը թոթափելու քայլեր ձեռնարկեցին վրացիներն ու հայերը։ Պյոտր Iը, սակայն, ընդհատեց արշավանքը և վերադարձավ Աստրախան։ Ռուսական զորքերին սպասող վրացհայկական զորքերը, որոնց առաջնորդներն էին Վախթանգ VIն ու կաթողիկոս Եսայի ՀասանՋալալանը, ցրվեցին։ Արցախ վերադարձած հայկական ուժերը մուսուլմանական իշխանություններին դիմադրելու նպատակով Գյուլիստանում, Շոշում (Շուշիում), Ջրաբերդում և այլուր ստեղծեցին ռազմական ամրություններ՝ սղնախներ։ Դրանք շուտով վերածվեցին կիսանկախ իշխանությունների։
Ռուսների արշավանքն անհանգստացրեց Օսմանյան կայսրությանը, որը ևս փորձեց օգտվել ստեղծված իրավիճակից և ներխուժեց Պարսկաստան։ Օսմանցիների նպատակն էր փակել ռուսական զորքերի առաջխաղացման ուղիները։ Այսպիսով՝ Արցախի ուժերը ստիպված էին մարտնչել նաև ավելի հզոր ու վտանգավոր թշնամու՝ օսմանյան նվաճողների դեմ։ 1723 թ. օսմանյան զորքերը Թիֆլիսը գրավելուց հետո շարժվեցին դեպի Գանձակ։ Այստեղ ծավալված մարտերում հայերի, վրացիների և տեղի մուսուլմանների միացյալ ուժերը պարտության մատնեցին օսմանյան զորքերին։ Հայերն ու տեղի մուսուլմանները փոխօգնության պայմանագիր կնքեցին՝ ընդդեմ օսմանցիների։ Նույն նպատակով Արցախի զորահրամանատարները համաձայնության եկան նաև Պարսկաստանի հետ։ Ազատագրական շարժման համար նոր մարտահրավեր դարձավ 1724 թ. կնքված ռուսօսմանյան պայմանագիրը։
Դրանով ամրագրվում էր Հարավային Կովկասն ազդեցության գոտիների բաժանելը։ Վրաստանն ու Հայաստանն անցնելու էին Օսմանյան կայսրությանը։ 1724 թ. Երևանը գրավելուց հետո Օսմանյան կայսրությունը ձեռնամուխ եղավ Արցախի և Սյունիքի նվաճմանը։ Հաջողվեց գրավել Գանձակը։ Դրանից հետո իրավիճակն ավելի բարդացավ՝ չնայած հայկական ուժերի համառ դիմադրությանն ու անգամ որոշ հաջողություններին։ Հիշատակելի են հատկապես Վարանդայի և Շուշիի մարտերում ունեցած հաջողությունները։ Արցախում առավելությունն օսմանյան զորքերին անցավ 1728 թ.։ Այդ նույն տարում մահացավ Գանձասարի կաթողիկոս ՀասանՋալալանը։ Ակտիվացան հայ առաջնորդների միջև ներքին տարաձայնությունները. ոմանք ցանկանում էին բանակցել օսմանցիների հետ, մյուսները՝ շարունակել պայքարը մինչ ռուսների օգնությունը։ Այդ պայմաններում հայկական զորամասերն աստիճանաբար կազմալուծվեցին։ Օգնական զորք ստանալու նպատակով Ռուսաստան մեկնած Ավան և Թարխան յուզբաշիների (հարյուրապետեր) գլխավորած պատվիրակությունը, օգնություն չստանալով, այլևս չվերադարձավ Արցախ՝ ծառայության անցնելով ռուսական բանակում։

Ազատագրական պայքարը Սյունիքում։ Տեղի հայ ազատագրական շարժման
մյուս կարևոր կենտրոնը դարձավ Սյունիքը։ Հայ տանուտերերի խնդրանքով Վրաստանից Սյունիք եկած հայ զորավար Դավիթ Բեկը կարողացավ համախմբել տեղի մելիքների ուժերը և ապստամբեց պարսկական տիրապետության դեմ։ Մի շարք հաղթանակներով նա կարողացավ իր տիրապետությունը հաստատել ամբողջ Սյունիքում։ Շարժու այնքան ազդեցիկ էր, որ պայքարին մասնակցելու եկան անգամ Լեհաստանի և Ղրիմի հայերը։ Սակայն դրությունը Սյունիքում կտրուկ վատթարացավ 1726 թ. գարնանը։ Թիֆլիսը, Երևանն ու Գանձակը նվաճելուց հետո օսմանյան զորքերը կարողացան ռազմակալել Նախիջևանն ու Ղափանի մերձակա գավառները։ Նահանջելով թշնամու գերազանցող ուժերի առաջ՝ 1727 թ. գարնանը Դավիթ Բեկն իր մի քանի հավատարիմ զինակիցների հետ ամրացավ Հալիձորի բերդում։ Օսմանցիները չկարողացան ներթափանցել բերդ։ Մի քանի օր անց Մխիթար սպարապետի ու Տեր Ավետիսի գլխավորած խմբին հաջողվեց գաղտնուղով դուրս գալ բերդից և թիկունքից հարձակվելով թշնամու վրա՝ պարտության մատնել նրան։ Դրան հաջորդած Մեղրիի հաղթանակից հետո Դավիթ Բեկը կապ հաստատեց Ատրպատականում գտնվող Սեֆյան շահ Թահմասպ IIի հետ՝ հակաօսմանյան շարժումը համատեղ կազմակերպելու առաջարկով։ Վերջինս իր հատուկ հրովարտակով ճանաչեց Դավիթ Բեկի իշխանությունը Սյունյաց երկրում, անգամ արտոնեց նրան դրամ հատել։ Սակայն այս ձեռքբերումը տևական չեղավ. Դավիթ Բեկի հանկարծակի մահվանից հետո (1728 թ.) նրա հետևորդների շրջանում ակտիվացան կա՛մ ռուսական, կա՛մ պարսկական, կա՛մ էլ օսմանյան աջակցությունն ակնկալող ուժերը։ Իրավիճակը չշտկվեց, անգամ այն ժամանակ, երբ ազատագրական պայքարի գլուխ անցած Մխիթար Սպարապետը մի շարք ռազմական հաջողություններ ունեցավ օսմանցիների դեմ։ Տարաձայնությունների հետևանքով ապստամբական ուժերի կազմալուծումը հնարավոր չեղավ կասեցնել։ Հայ զինվորականության շրջանում ծայր առած տարաձայնությունները պառակտեցին ուժերը։ 1730 թ. Մխիթար Սպարապետը դավադրաբար սպանվեց։ Չնայած Արցախի և Սյունիքի ազատագրական շարժումերը վերջնական հաջողության չհասան, սակայն ազատագրական պայքարը դուրս եկավ ծրագրային և ինքնապաշտպանական փուլերից։ Այն վերածվեց լավ կազմակերպված և հետևողական ռազմական շարժման։

Առաջադրանքներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչո՞վ էր պայմանավորված, որ XVI-XVII դդ. հայ ազատագրական շարժման ղեկավարումը ստանձնեց հայոց եկեղեցին։

XVI-XVII դարերում հայոց եկեղեցին ղեկավարեց ազատագրական շարժումը, կարողացավ միավորել ժողովրդին՝ կրոնական և ազգային արժեքների շուրջ։
բ. Բացատրի՛ր։ Ինչո՞ւ էին XVI-XVII դդ. հայ ազատագրական շարժման առաջնորդները Հայաստանի ազատագրման գործը կապում արևմտաեվրոպական երկրների հետ։

Հայաստանն ազատագրելու համար ազատագրական շարժման առաջնորդները դիմում էին արևմտաեվրոպական երկրներին, քանի որ նրանք կարող էին աջակցել Հայաստանինմ Օսմանյան և Պարսկական տիրապետությունից ազատագրման պայքարում։
գ. Վերլուծի՛ր։ Որքանո՞վ էին իրատեսական Օրիի «Պֆալցյան» և «Մոսկովյան» ծրագրերը։ Որո՞նք էին եվրոպական երկրների և Ռուսաստանի շահերը Հայաստանի ազատագրության հարցում։

Իսրաել Օրիի «Պֆալցյան» և «Մոսկովյան» ծրագրերը անիրատեսական էին, քանի որ Եվրոպան չէր ցանկանում բախվել Օսմանյան կայսրության հետ, իսկ Ռուսաստանը այդ ժամանակ խոստացավ նրան աջակցել, երբ ռուսշվեդական պատերազմը ավարտվի։

Պատմություն 8

Բանավոր հարցում,առաջին շրջանի ամփոփում/8-րդ դասարան/

1. Ո՞վ էր Բագրատունիների հիմնադիր թագավորը (նշիր թագավորության հիմնադրման թվականը կամ դարաշրջանը):
Հիմնադրել է հայոց իշխան Աշոտ Բագրատունին 885 թվականին։
2․ Բագրատունյաց Հայաստանի ժամանակաշրջանում կառուցվել են միջնադարյան հայկական ճարտարապետության բազմաթիվ գլուխգործոցներ նշիր մի քանիսը։

Լոռու մարզում — Հաղպատի վանական համալիրը, Սյունիքի մարզում — Տաթևի վանական համալիրը, Սանահինի վանքային համալիրը։
3. Ե՞րբ անկում ապրեց Բագրատունյաց թագավորությունը։

Բագրատունյաց թագավորությունը անկում ապրեց 1045թ․
4. Ո՞ր հայ եղբայները մասամբ վերականգնեցին ինքնակառավարումը երկրում, սակայն նրանց ձեռնարկուերն անավարտ մնացին մոնղոլական արշավանքների պատճառով։

Զաքարե և Իվանե Զաքարյան եղբայրները վերականգնեցին ինքնակառավարումը, սակայն նրանց գործունեությունը խոչընդոտվեց մոնղոլական արշավանքների պատճառով։
5. Մոնղոլա-թաթարական ցեղերը Չինգիզ Խանի գլխավորությամբ ո՞ր դարում դարձավ պատմությանը հայտնի ամենամեծ ցամաքային կայսրությունը։

XIII դարում մոնղոլա-թաթարական ցեղերը Չինգիզ Խանի գլխավորությամբ ստեղծեցին պատմության ամենամեծ ցամաքային կայսրությունը։
6. Ո՞ր թվականին և ո՞վ հաստատվեց Կիլիկիայի լեռնային մասում ապստամբելով
Բյուզանդիայի դեմ, հիմք դրեց հայկական մի իշխանության, որը նրա անունով կոչվեց Ռուբինյան։

Ռուբեն I-ը 1080թ․ ապստամբեց Բյուզանդիայի դեմ և հիմք դրեց Ռուբինյան իշխանությանը։
7. Ո՞ր թվականին Լևոն II իշխանը Տարսոն քաղաքի մայր տաճարում հանդիսավորությամբ օծվեց Հայոց թագավոր։

Լևոն II իշխանը 1198թ․ օծվեց Հայոց թագավոր։
8. Զաբելն ու Հեթումը թագադրվեցին 1226 թ.ին՝ ո՞ր տոհմերը միավորվեցին։

Զաբելի և Հեթումի թագադրումից հետո Ռուբինյանների և Հեթումյանների տոհմերը միավորվեցին։
9. Ո՞վ էր Կիլիկիայի վերջին արքան և ե՞րբ Կիլիան հայկական թագավորությունը դադարեց գոյություն ունենալ։

Կիլիկիայի վերջին թագավորը Լևոն VI Լուսինյանն էր, և թագավորությունը դադարեց գոյություն ունենալ 1375 թվականին։
10. Թվի՛ր Հայաստանի չորս բաժանումները։

387 թվականին Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի միջև։ 551 թվականին Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ 1555 Արևելյան Հայաստանը մնաց Պարսկաստանի տիրապետության տակ, իսկ Արևմտյան Հայաստանը՝ Օսմանյան կայսրության։ 1639 թվականին Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև ստորագրվեց Զոհաբի պայմանագիրը։

Պատմություն 8

Հայաստանը XV դարում

Սկսած XI դ. սելջուկների, իսկ այնուհետև XII դ. մոնղոլների արշավանքներից, ինչպես արդեն գիտենք, Հայաստանում սկսել էին վերաբնակվել թյուրքմենական ցեղեր։ Արդեն XIV դ. վերջերին հատկապես աճեցին կարա-կոյունլու և ապա ակ-կոյունլու ցեղերի ազդեցությունն ու քաղաքական հզորությունը։ Նրանք պայքարում էին տարածաշրջանային գերակայության համար և իրենց գերիշխանությունը հաստատեցին Հայաստանի տարբեր շրջաններում։
Իրադրությունը Հայաստանում XVդարում։ XIV դ. վերջերին Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական ծանր վիճակին զուգահեռ, ուժեղացան նաև արտաքին ճնշումերը։ Հատկապես աղետալի հետևանքներ ունեցան Լենկ Թեմուրի (Թամերլանի) արշավանքները։ Նա իր դաժանությամբ գերազանցեց նույնիսկ մոնղոլներին: Նրա բազմաքանակ զորքերը 1386-1402 թթ. բազմիցս ասպատակեցին Հայաստանը։ Հերթական անգամ բնակչությունը կոտորվեց կամ տարվեց ստրկության, թեև եղան նաև համառ դիմադրություններ։ Այդ տարիներին ամայացան Հայաստանի բազմաթիվ շրջաններ։ Քաղաքային կյանքը կանգ առավ։ Արհավիրքը դադարեց միայն 1405 թ. Լենկ Թեմուրի մահվամբ։ Լենկ Թեմուրի մահվանից հետո նրա ստեղծած
հսկայածավալ կայսրությունը տրոհվեց, և սկիզբ առան գահակալական կռիվեր։ Իրավիճակից օգտվեցին կարա-կոյունլուները, որոնք կարճ ժամանակում կարողացան իրենց հսկողության տակ առնել հսկայածավալ մի տիրույթ, որն ընդգրկում էր նաև Հայաստանի զգալի մասը։ Նրանք իրենց հզորության գագաթնակետին հասան Ջհանշահի (1437-1467) օրոք։ Վերջինս իր դիրքերն ամրապնդելու նպատակով օգտվեց նաև հայերի աջակցությունից։ Դա հնարավորություն տվեց, որ հայ իշխանական որոշ տներ՝ Գուգարքում, Սյունիքում,Վայոց ձորում, Արցախում և մի քանի այլ վայրերում վերականգնեն իրենց իշխանությունները՝ ստանալով մելիք տիտղոսը։

Կաթողիկոսական աթոռի վերահաստատումը Էջմիածնում։ Սկսած XV դարի 40-ական թվականներից՝ զգալիորեն բարձրացավ Այրարատյան աշխարհի հասարակականքաղաքական դերը։ Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանների վարչական կենտրոն դարձավ Երևանը։ Այդպիսով, զգալիորեն բարձրացավ Այրարատյան նահանգի հասարակական-քաղաքական դերը։ Նշանակալի քայլ եղավ 1441 թ. Ջհանշահի համաձայնությամբ Ամենայն Հայոց Հայրապետական
Աթոռը Էջմիածնում վերահաստատելը։ Կաթողիկոս ընտրվեց Կիրակոս Ա Վիրապեցին։ Այս իրադարձությունը, բացի կրոնականից, ուներ նաև քաղաքական նշանակություն. հայոց եկեղեցին հեռու էր ում պապականության ազդեցությունից և հնարավորություն էր ունենում մասնակցելու հայ ժողովրդի հետագա համախմբմանը Հայաստանում։ Հայոց թագավորության վերականգնման փորձ. Սմբատ Սեֆեդինյան (Արծրունի)։ Ջհանշահի կառավարման տարիներին հայոց կյանքում տեղի ունեցած մեկ այլ նշանակալի իրադարձություն էր Հայոց թագավորության վերականգնման կարճատև փորձը։ Այդ գործում մեծ էր Զաքարիա Աղթամարցու ներդրումը։ Վերջինս, միավորելով Աղթամարի և Էջմիածնի կաթողիկոսությունները, քայլեր ձեռնարկեց նաև երկրի քաղաքական միավորման ուղղությամբ։ Ծրագիրը, սակայն, իրագործվեց նրա եղբորորդի Ստեփանոս Դ կաթողիկոսի ժամանակ։ Այդպիսով՝ 1465 թ. Ջհանշահի համաձայնությամբ հնարավոր եղավ Սմբատ Սեֆեդինյան-Արծրունուն, որը Ստեփանոսի եղբայրն էր, օծել Հայոց թագավոր։ Նրա իշխանությունը սահմանափակվում էր միայն Աղթամար կղզով և առափնյա մի քանի գյուղերով։ Սմբատ Սեֆեդինյան-Արծրունու թագավորությունը թեպետ շատ կարճ տևեց, բայց փորձն ինքնին վկայում էր, որ հայոց պետականության վերականգնման գաղափարը կենսունակ էր և կարող էր ծառայել իբրև նախադեպ։

Ակ-կոյունլուների տիրապետությունը և Հայաստանը։ Ջհանշահի օրոք ավարտվեց ակ-կոյունլուների և կարա-կոյունլուների միջև հակամարտությունը։ Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 1467 թ.։ Ջհանշահը և նրան սատարող ուժերը պարտվեցին ակ-կոյունլուներին։ Կարճ ժամանակ անց Հայաստանի կառավարիչ դարձան ակ-կոյունլուները։ Նրանց տիրակալ Ուզուն Հասանը (1453-1478) գիտակցելով տնտեսության վերականգնման կարևորությունը, հարկերը կառավարելու համար հրապարակեց կանոնագիր՝ «Կանուննամե»։ Այդտեղ սահմանված էին հարկերի չափերը և դրանց գանձման եղանակները։ Չնայած այս ջանքերին՝ հպատակ ժողովուրդների, այդ թվում հայերի տնտեսական դրությունն էականորեն չբարելավվեց։ Անփոփոխ մնաց նաև նրանց իրավական կարգավիճակը։ Ավելին՝ Ուզուն-Հասանի և նրա հաջորդի վարած քաղաքականության արդյունքում հայ իշխանական շատ տոհմեր կորցրին իրենց կալվածքներն ու դուրս մղվեցին քաղաքական ասպարեզից։ Նրանցից ոմանք անգամ իսլամ ընդունեցին։ Ակ-կոյունլուների իշխանությունը, սակայն, նույնպես կարճ տևեց։ XV դ. վերջին ծագած գահակալական վեճերի արդյունքում նրանց իշխանությունը մեծապես թուլացավ և շուտով զիջեց իր դիրքերը։ Ներքին վեճերին գումարվեցին արտաքին ճնշումերը, որոնք ի վերջո հանգեցրին ակ-կոյունլուների կործանմանը: Նրանց հաջորդեցին Սեֆյանները։

Հարցեր և առաջադրանքներ
1. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ հետևանքներ ունեցան Լենկ Թեմուրի ասպատակությունները Հայաստանի բնակչության և քաղաքային կյանքի վրա։
Նրա բազմաքանակ զորքերը 1386-1402 թթ. բազմիցս ասպատակեցին Հայաստանը։ Բնակչությունը նորից կոտորվեց կամ տարվեց ստրկության։ Այդ տարիներին դատարկվեցին և թալանվեցին Հայաստանի բազմաթիվ շրջաններ։ Քաղաքային կյանքը կանգ առավ։ Արշավանքները դադարեցին միայն 1405 թ.՝ Լենկ Թեմուրի մահվամբ։
2. Բացատրի՛ր։ Ի՞նչ նշանակություն ունեցավ 1441 թ. Էջմիածնում հայոց հայրապետական աթոռի վերահաստատումն Էջմիածնում։

Այդ իրադարձությունը, բացի կրոնականից, ուներ նաև քաղաքական նշանակություն. հայոց եկեղեցին հնարավորություն տվեց հայ ժողովրդի հետագա համախմբմանը Հայաստանում և իր մշակույթի պահպանմանը։
3. Վերլուծի՛ր։ Ինչպիսի՞ քաղաքականություն էր վարում Ջհանշահը հայերի նկատմամբ, ինչո՞ւ։

Ջհանշահի կառավարման տարիներին հայոց կյանքում տեղի ունեցած մեկ այլ նշանակալի իրադարձություն էր Հայոց թագավորության վերականգնման կարճատև փորձը։ Այդ գործում մեծ էր Զաքարիա Աղթամարցու ներդրումը։ Վերջինս, միավորեց Աղթամարի և Էջմիածնի կաթողիկոսությունները, քայլեր ձեռնարկեց նաև երկրի քաղաքական միավորման ուղղությամբ։ Այդպիսով՝ 1465 թ. Ջհանշահի համաձայնությամբ Սմբատ Սեֆեդինյան-Արծրունունը օծվեց Հայոց թագավոր։

Հաշվետվություն·Պատմություն 8

Պատմության նոյեմբեր-դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Նյութեր՝
«Հայտնի ծովագնացը և նրա դերը պատմության մեջ»
Վերածնունդ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Աննա Բոլեյն
Ելիզաբեթ I
ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ
Հայաստանը XV դարում

Նախագծեր՝
Աննա Բոլեյն
Ելիզաբեթ I
ԱՄՆ պետության առաջացումը​

Պատմություն 8

ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ

ԵԶՐՈՒՅԹՆԵՐ
Ազատամտություն — Հասարակական մտքի ուղղություն, որը մերժում է եկեղեցու կողմից կրոնական դոգմաների բանական մեկնաբանության վրա
դրված արգելքները։
Բնական իրավունք — Իրավունք, որը մարդուն տրված է ի ծնե, բնությունից։
Այն անկախ է ամեն տեսակի իշխանությունից, անփոփոխ է ու հաստատուն։
Դրանք են կյանքի, արժանապատվության, սեփականության, ընտանիք
կազմելու, անձի անձեռնմխելիության և այլ իրավունքներ։
Ռացիոնալիզմ — Փիլիսոփայական ուղղություն, ըստ որի՝ գործունեության և
աշխարհընկալման հիմքը բանականությունն է։
Սնահավատություն — Հավատ բնության ուժերով չբացատրվող երևույթների
հանդեպ (հայերեն սին՝ կեղծ բառից)։
ԲԱՌԱՊԱՇԱՐ
Կլիմենտ XIV — Հռոմի պապ 1769-1774 թթ.։
Գրոտիուս — Հոլանդացի հումանիստ (1583-1645)։
Ջոն Լոկ — Անգլիացի հումանիստ (1632–1704)։
Լուսավորական շարժման նշանավոր գործիչներ՝
Ֆրանսիա — Ֆ. Վոլտեր, Դ. Դիդրո, Ժ. Ժ. Ռուսո, Շ. Մոնտեսքյո
Անգլիա և Շոտլանդիա — Ա. Շաֆտսբըրի, Դ. Հյում, Ա. Սմիթ
Իտալիա — Պ. Վերրի, Չ. Բեկկարիա
Գերմանիա — Յ. Հերդեր, Ի. Կանտ, Ֆ. Շիլլեր

Ի՞նչ է Լուսավորական շարժումը
XVII-XVIII դարերում եվրոպական երկրների առաջատար մտավորականությանը հուզում էին հասարակության քաղաքական և սոցիալական կարգի և մարդկանց իրավունքների հիմնախնդիրները: Նրանք գտնում էին, որ անձը և հասարակությունը ճանաչելու միակ միջոցը միտքն է։ Գիտության նվաճումները անհրաժեշտ է կիրառել ի շահ հասարակության զարգացման։ Այդ նպատակով պետք էր գիտելիքները ժողովրդականացնել։ Լուսավորական շարժման հիմքում ընկած էին ռացիոնալիզմը և ազատամտությունը։ Գրոտիուսը զարգացրեց դեռևս անտիկ ժամանակներում ստեղծված «Բնական իրավունքի տեսությունը»։ Նա արդարացի էր համարում այն հասարակությունը, որի օրենքները բխում են բնությունից, այսինքն՝ բնական են և մարդու կամքից անկախ: Ջոն Լոկը կարծում էր, որ հասարակության բնական վիճակը ժողովրդի ինքնիշխանությունն է, իսկ ազատությունը և սեփականության իրագործումը մարդկանց անօտարելի իրավունքներն են: Բնական իրավունքով զբաղվող առանձին մարդկանց գործունեությունը XVIII դ. դարձավ հզոր հասարակական շարժում: Հասարակության արդիականացման ուղիների որոնումները վերածվեցին սուր բանավեճերի, որոնց մասնակցում էին հազարավոր մարդիկ, նույնիսկ կանայք: Դրանք իմաստասերներ էին, գրողներ, արվեստագետներ, հրապարակախոսներ և հասարակական գործիչներ: Լուսավորականությունը դարձավ համաեվրոպական հոգևոր երևույթ, որտեղ գլխավոր դերը խաղում էր Ֆրանսիան: Այդ շարժումն այնքան մեծ ազդեցություն ունեցավ, որ XVIII դարն անվանեցին Լուսավորության դար: Նորովի իմաստավորվեցին գիտությունը, մշակույթը, քաղաքականությունը և տնտեսությունը: Լուսավորական շարժումը տարածվեց նաև Հյուսիսային Ամերիկայում և այլուր։ Ֆրանսիացի մեծ լուսավորիչ Դենի Դիդրոն (1713-1784) հրատարակեց «Հանրագիտարաններ» մեծ աշխատությունը (35 հատոր)։ Դրանցում ներկայացված էին մարդկության պատմության ընթացքում ստեղծված բոլոր գիտելիքները (ընդգրկում է շուրջ 70 հազար բառ)։ Նույնպիսի աշխատություններ ստեղծվեցին նաև Անգլիայում և Գերմանիայում։ Լուսավորիչները գտնում էին, որ քրիստոնեությունը սխալների աղբյուր է, որի պատճառով մարդկանց մեջ առաջանում է սնահավատություն։ Նրանց կարծիքով աստված գոյություն ունի, սակայն նա ընդամենը ստեղծել է աշխարհը, իսկ դրանից հետո այլևս չի միջամտել մարդկանց գործերին:

Լուսավորականների հիմնական գաղափարները
Հասարակության վերափոխման կամ նոր հասարակության ստեղծման վերաբերյալ լուսավորական գործիչների տեսակետները կարելի է ներկայացնել հետևյալ հիմնական գաղափարների տեսքով.
1. Ավատատիրական կարգի և նրա հասարակական կառույցների մերժում:
2. Մարդկային բանականությունը հասարակական երևույթների և զարգացման բացատրման գլխավոր միջոցն է: Շրջանառության մեջ դրվեց «բանական ազգ»
հասկացությունը: Ըստ դրա՝ լուսավորական գաղափարները պետք է ներթափանցեին հասարակության լայն շրջանակներ, այլ ոչ թե սահմանափակվեին առանձին անհատներով
3. Հասարակության առաջադիմության շարժիչ
ուժերն են գիտությունը, կրթությունը, կատարյալ օրենքները, գաղափարները, իսկ արգելակիչ ուժը՝ կաթոլիկ
եկեղեցին, կրոնական մոլեռանդությունը և տգիտությունը: Սակայն լուսավորականները խնդիր չէին դնում
վերացնելու կրոնը:
4. Մարդկանց և ազգերի բնական իրավունքների՝ կյանքի, ազատության և սեփականության ապահովում:
5. Իշխանության աղբյուրը ազգն է, պետությունը՝ հասարակական դաշինքը, օրենքները՝ ընդհանուրի կամքի դրսևորումը:
6. Սահմանադրական կարգի և քաղաքացիական հասարակության ստեղծում: Բռնապետության և միապետության ժխտում, հանրապետության կամ աահմանադրական միապետության հաստատում:
7. Պետական բարձրագույն իշխանության՝ օրենսդիր, գործադիր և դատական մարմինների տարանջատում և անկախացում:
8. Աշխատանքը ժողովուրդների և մարդկանց հարստության գլխավոր միջոցն է:

Լուսավորական շարժման հետևանքները
Լուսավորական շարժումը կարևորագույն նշանակություն ունեցավ Եվրոպայի և ԱՄՆ-ի հետագա պատմության վրա։ Դրա ազդեցությունը հատկապես մեծ էր Ամերիկայի անկախության պատերազմի և սահմանադրության, ինչպես նաև Ֆրանսիական մեծ հեղափոխության վրա։ Լուսավորական շարժումը ծանր հարված հասցրեց ազնվականության և հոգևորականության հեղինակությանը, նրանց ազդեցությանը հասարակության սոցիալական, մտավոր և մշակութային կյանքի վրա։ Եվրոպական առաջատար պետությունների խորհրդարանները օրենքներ մշակեցին ստրկության վերացման և մարդու իրավունքների ձևակերպման ուղղությամբ։
Հասարակական կարծիքի ճնշման տակ 1773 թ. Հռոմի պապ Կլիմենտ XIV-ի հրամանագրով ցրվեց ճիզվիտների միաբանությունը Եվրոպայում։ Նրանք վտարվեցին Ֆրանսիայից, Իսպանիայից, Պորտուգալիայից։ Մինչև լուսավորության դարաշրջանը Եվրոպայում գիտության լեզուն վաղուց մեռած լատիներենն էր։ Գիտական գիտելիքները լայն հասարակությանը հասանելի դարձնելու նպատակով սկսեցին գիտական աշխատություններ գրել ազգային լեզուներով։

Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է լուսավորական շարժումը։
Լուսավորականությունը սոցիալական, գաղափարական շարժում է, որը պայքարում է ֆեոդալիզմի, կաթոլիկական եկեղեցու դեմ, բարձրացնում գիտության և գիտելիքի դերը հասարակության մեջ։
2. Ո՞վ է Ջոն Լոկը։ Ինչ տեսություն է նա զարգացրել:

Ջոն Լոկը Անգլիացի հումանիստ էր, նա կարծում էր, որ հասարակության բնական վիճակը ժողովրդի ինքնիշխանությունն է, իսկ ազատությունը և սեփականության իրագործումը մարդկանց անօտարելի իրավունքներն են: Ջոն Լոկը ուզում էր հասկացներ, որ մարդիկ ի ծնե ազատ և անկախ են։
3. Ովքե՞ր են լուսավորյալ միապետները։



ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԵՎ ԱՄՓՈՓԻՉ ԱՇԽԱՏԱՆՔ
1. Հիմնավորի՛ր, որ գիտության նվաճումները պետք է կիրառվեն ի շահ հասարակության։
2. Ճի՞շտ էր լատիներենի փոխարեն գիտության լեզուն ազգային լեզու դարձնելը։
3. Որո՞նք  են մարդկանց և ազգերի բնական իրավունքները։ Արդյո՞ք ներկայումս
դրանք պաշտպանվում են սահմանադրությամբ։
4. Համաձա՞յն ես այն մտքին, որ մարդն ի ծնե ազատ է։ Հիմնավորի՛ր քո տեսակետը։ Քննարկում լուսավորիչների հետևյալ գաղափարը. «Անհրաժեշտ է մարդկանց համար ապահովել ազատ, սահմանափակումներից զերծ
5. Քննարկում լուսավորիչների հետևյալ գաղափարը. «Անհրաժեշտ է մարդկանց համար ապահովել ազատ, սահմանափակումներից զերծ տնտեսական գործունեություն»։ Արդիակա՞ն է արդյոք այդ գաղափարը։

Քննարկում
1.Լուսավորական գաղափարների խոշոր ներկայացուցիչներից է Ջոն Լոկը: Փիլիսոփա Ջոն Լոկը ծնվել է 1632թ.-ի օգոստոսի 29-ին Ռինգթոնում (Անգլիա): Նրա գաղափարները մեծ ազդություն են թողել էպիստեմոլոգիայի և քաղաքական փիլիսոփայության զարգացման վրա: Լայնորեն ճանաչված է որպես Լուսավորչական դարաշրջանի ազդեցիկ մտածողներից մեկը: Լոկի նամակներն ազդեցություն են թողել Վոլտերի և Ռուսսոյի, շոտլանդացի մտածողների և ամերիկյան հեղափոխականների վրա: Լոկի փիլիսոփայության մեջ կարելի է առանձնացնել վեց հիմնական դրույթ; Օգտվելով նշված հղումից՝ ընտրիր երեք դրույթ, կարդալուց հետո հիմնավորիր քեզ դուր եկած հատվածները: Ջոն Լոկ https://www.dasaran.am/apps/wiki/view/id/3728

2. Լոկի քաղաքական հայացքները կարդալուց հետո փորձիր զուգահեռներ անցկացնել արդի ժամանակաշրջանի հետ, գրի քո կարծիքը։/գրավոր/
Մարդու բնական վիճակը լիակատար ազատությունն ու հավասարությանն է իր կյանքի և ունեցվածքի տնօրինման պայմաններում։ Դա խաղաղության և բարյացակամության վիճակ է։ Բնության օրենքը ցուցում է խաղաղություն և անվտանգություն։
Քաղաքացիական հասարակության և իրավական ժողովրդավարական պետության տեսաբան է՝ թագավորի և ազնվականության օրենքի առջև հաշվետու լինելու կողմնակից։
Պետությունը ստեղծված է բնական իրավունքների (ազատություն, հավասարություն, ունեցվածք) և օրենքների (խաղաղություն և անվտանգություն) երաշխավորման համար, այն չպետք է ոտնձգություն անի այդ իրավունքների վրա, պետք է այնպես կազմակերպվի, որպեսզի բնական իրավունքները հուսալի կերպով երաշխավորվեն։

3․ Ֆրանսիական լուսավորականներ Շարլ Մոնտեսքյու, Ժան-Ժակ Ռուսո /Էմիլ կամ դաստիարակության մասին/, Մարի Ֆրանսուա Վոլտեր
ա.Գրիր տաս կետից բաղկացած  քո տեսակետը դաստիարակության մասին։
բ. Այս հղումից օգտվելուց հետո ներկայացրու Ժան- Ժակ Ռուսոյի մոտեցումը դաստիարակությանը, արդյոք համապատասխանում է քո պատկերացրած տեսակետին։/հիմնավորիր գրավոր/


4. Շառլ Մոնտեսքյու. ստորև տեղադրված նյութին ծանոթանալուց հետո, 3-5 նախադասությամբ հայտնիր քո տեսակետը/գրավոր:
Մոնտեսքյուի՝ պատմության մասին փիլիսոփայությունը նվազագույնի էր հասցնում անհատների և իրադարձությունների դերը։ “Խորհրդածություններ հռոմեացիների ծաղկման և անկման պատճառների մասին” գրքում “յուրաքանչյուր պատմական իրադարձություն տեղի է ունեցել մի հիմնական շարժման հետևանքով” տեսակետը նա մեկնաբանում էր այսպես. Պատահականությունը չի կառավարում աշխարհը։ Հարցրեք հռոմեացիներին, որոնք ունենում էին իրար հաջորդող հաջողություններ, արդյոք առաջնորդվել են որևէ հստակ պլանով, կամ իրար հաջորդող վայրիվերումներ, որոնք հետևել են մեկը մյուսին։ Յուրաքանչյուր միապետության մեջ գոյություն ունեն ընդհանուր պատճառներ՝ բարոյական և ֆիզիկական, որոնք բարձրացնում, հաստատում կամ այն հավասարեցնում են հողին։ Բոլոր միջադեպերը կառավարվում են այս պատճառներով։ Եվ եթե մի պատերազմում պատահականությունը, որը որոշակի պատճառ է, պետությունը ավերածության է հասցրել, ինչ- որ հիմանական պատճառ կարևոր է դարձրել պետության կործանվելը որևէ պատերազմի պատճառով։ Միով բանիվ՝ հիմնական միտումը առաջանում է այդ բոլոր միջադեպերից։ Հանրապետությունից դեպի կայսրություն անցում կատարելը քննարկելիս նա առաջարկում է այն տեսակետը, որ եթե Կեսարը և Պոմպեոսը չփորձեին զավթել Հանրապետության կառավարումը, ապա մյուսները ավելի կմեծանային իրենց տեղերում։ Պատճառը ոչ թե Կեսարի և Պոմպեոսի ձգտումն է, այլ ընդհանրապես մարդկային ձգտումն է։

Նախագծեր·Պատմություն 8

Ելիզաբեթ I

Ելիզաբեթ I-ը Անգլիայի և Իռլանդիայի թագուհի, Թյուդորների արքայատոհմի վերջին ներկայացուցիչն է եղել։ Ելիզաբեթը եղել է Հենրի VIII-ի և նրա երկրորդ կնոջ՝ Աննա Բոլեյնի դուստրը։ Աննա Բոլեյնը մահապատժի է ենթարկվել Ելիզաբեթի ծննդից երկուսուկես տարի անց։ Աննայի ամուսնությունը Հենրի VIII-ի հետ չեղարկվել է, և Ելիզաբեթը հռչակվել է ապօրինի զավակ։ Նրա խորթ եղբայրը` Էդվարդ VI-ը, երկիրը ղեկավարել է մինչև իր մահը` 1553 թվականը` գահը ժառանգություն թողնելով Լեդի Ջեյն Գրեյին` անտեսելով երկու խորթ քույրերի` Ելիզաբեթի և կաթոլիկ Մարի Թյուդորի պահանջները` չնայած օրինական իրավունքներին։ Շուտով Էդվարդի կտակը չեղարկվում է, և Մարին դառնում է թագուհի։ Մարի Թյուդորի կառավարման ժամանակ Ելիզաբեթը մոտ մեկ տարի գտնվել է բանտում` կասկածի ենթարկվելով ապստամբներին սատարելու մեջ։

Մարի Թյուդորի մահից հետո 1558 թվականին, գահ է բարձրանում վերջինիս խորթ քույրը` խորհուրդի հսկողությամբ։ Թագուհու կարգավիճակում նրա կատարած առաջին նշանակալի քայլը անգլիական բողոքական եկեղեցու ստեղծումն էր, որում նա վերցնում է գերագույն ղեկավարի պաշտոնը։ Ելիզաբեթյան կրոնական այս կազմավորումը վերածվում է Անգլիայի եկեղեցու։ Սպասվում էր, որ Ելիզաբեթը պետք է ամուսնանա և թագի հետնորդ ծնի, սակայն չնայած բազմաթիվ սիրահետողների` նա այդպես էլ թագաժառանգ չի ունեցել։ Ի վերջո նրան գահին փոխարինել է նրա զարմիկը` Հակոբ Ա-ն Շոտլանդիայից։ Դրանից առաջ թագուհին պատասխանատվություն է կրել Հակոբ Ա-ի մոր` Մարի Ստյուարտի բանտարկության ու մահապատժի համար։

Թագուհու առողջությունը լավ էր մինչև 1602 թվականի աշունը, երբ մի քանի մտերիմ մարդկանց մահը ընկճախտի պատճառ է դառնում։ Այսպես` 1603 թվականի փետրվարին մահանում է Քեթրին Քերին` Նոթհինգեմի կոմսուհին, նրա մահվանը հաջորդում է թագուհու քրոջ` Կատերին Նոլիսի մահը, որը ծանր հարված էր Ելիզաբեթի համար։ Մարտին թագուհին հիվանդանում է «անբուժելի թախիծով»` ժամեր շարունակ անշարժ նստելով բարձերին։ Երբ Ռոբերտ Սեսիլը նրան ասում է, որ նա պետք է պառկի քնելու, նա բարկությամբ պատասխանում է. «Փոքրի՛կ մարդ, նման բառեր իշխանները չեն գործածում»։ Թագուհին մահացել է 1603 թվականի մարտի 24-ին Ռիչմոնդի պալատում առավոտյան ժամը երկուսի կամ երեքի շրջանում։ Մի քանի ժամ անց Սեսիլն ու խորհուրդն իրականացնում են իրենց ծրագիրը և Հակոբ Ա-ին հռչակում Անգլիայի թագավոր։