Պատմություն 7

Հնդկաստանը 4-ից 17-րդ դարերում

1. Ներկայացրեք Հնդկաստանի վիճակը միջնադարի շեմին:
Հնդկաստանը միջնադար թևակոխեց մասնատված վիճակում: Չկար միասնական պետություն, երկիրը բաժանված էր բազմաթիվ իշխանությունների: Դրանց գլուխ կանգնած էին արքայիկները՝ ռաջաներ: Հնդկաստանի հյուսիսում կառավարող ռաջաներից մեկը՝ Չանդրագուպտան, IV դար ում Գան գեսգետի հովտում ստեղծեց Գուպտաների պետությունը: Վերջինս հզորացավ և իր սահմաններում ընդգրկեց Հնդկաստանի մեծմասը:
2. Ինչ փոփոխություններ կատարվեցին Հնդկաստանում Գուպտաների օրոք

Գուպտաների օրոք փոփոխվեց հասարակության սոցիալական կառուցվածքը: Նախկին չորս հիմնական կաստաները վերածվեցին չորս դասերի, որոնք բաժանվեցին բազմաթիվ ենթադասերի:
3. Ինչ դեր է ունեցել Դելիի սուլթանությունը

Երկրի հյուսիսում 1206 թ. հիմնադրվեց մի պետություն, որը մայրաքաղաքի անունով կոչվում էր Դելիի սուլթանություն: Շուտով սուլթանությունը տիրեց ողջ Հնդկական թերակղզուն: Երկրում սկսեց տարածվել իսլամը: Տեղի ունեցան նոր փոփոխություններ հասարակության կյանքում: Հաստատվեց հողատիրության մուսուլմանական համակարգը. ամբողջ հողը համարվում էր սուլթանի սեփականությունը: Զարգացավ ներքին և արտաքին առևտուրը, դրա հետ կապված՝ վերելք ապրեց քաղաքային կյանքը:
4. Երբ և ով է հիմնադրել Մեծ Մողոլի կայսրությունը: Ինչու է տերությունն այդպես կոչվել:

Մողոլների կայսրությունը համարվում է հիմնադրված 1526 թվականին Զահիրեդդին Մուհամմեդ Բաբուրի կողմից, տերությունն այդպես կոչվեց, որովհետև Բաբուրն իրեն համարում էր Չինգիզ խանի հետնորդ:
5. Ինչ փոփոխություններ տեղի ունեցան Հնդկաստանում շահ Աքբարու կառավարման տարիներին:

Աքբարը ճկուն քաղաքականություն էր վարում, որպեսզի հաշտեցնի և համախմբի
հինդուիզմի հետևորդներին ու մուսուլմաններին: Աքբարը ծառայության էր վերցնում հնդիկ ավատատերերին, հովանավորում վաճառականներին: Նրա հովանավորությունից օգտվում էին նաև Հնդկաստանում հաստատված հայ վաճառականները: Վերելք ապրեցին արհեստները, առևտուրը: Դելիում կառուցվեցին բազմաթիվ պալատներ, շենքեր: Աքբարը կառուցապատեց երկրորդ մայրաքաղաքը՝ Ագրան:
6. Միջնադարում մշակութային ինչ նվաճումներ արձանագրվեցին Հնդկասատանում:

Միջնադարում հնդկական մշակույթը հարստացավ նոր նվաճումներով:
Գուպտաների դարաշրջանում վե րելք ապրեցին ճարտարապետությունը, գրականությունը, մաթեմատիկան, աստղագիտությունն ու բժշկությունը:
7. Հնդկական ճարտարապետության որ կոթողն է ձեզ ավելի շատ դուր գալիս. հիմնավորեք ձեր ընտրությունը:

Ես ամենաշատը հավանեցի Էլլուրի ժայռափոր տաճարը։
8. Սովորեք նոր հասկացությունները, որոնք տրված են հարցերից հետո:

Չանդրագուպտա, Գուպտաների պետություն, չորս հիմնական դասեր, հինդուիզմ, ղազնևիններ, Դելիի սուլթանություն, Գոյա, Կալիկութ, Ագրա, Լահոր, Բաբուր, Մեծ Մողոլի կայսրություն, Աքբար, Աջանտա, Էլլուր, Կալիդասա, Թաջ–Մահալ՝ Հնդկաստանի «մարգարիտ»

Պատմություն 7

Ռուսական կենտրոնացված պետության կազմավորումը

1. Ձեր կարծիքով ինչու մոնղոլները կարողացան հեշտությամբ նվաճել Ռուսիան
2. 14-րդ դարում ովքեր սկսեցին կրել Մեծ իշխանի տիտղոսը:

14-րդ դարում Մեծ իշխանի տիտղոսը սկսեց կրել Մոսկվայի իշխանը։
3. Ներկայացրեք ռուսական հողերի միավորման նախադրյալները:

Պետք էր կարգի բերել տնտեսական վիճակը, սոցիալական նախադրյալները, նաև արտաքին-քաղաքական կարևոր գործոն էր մոնղոլներից ու Լիտվական մեծ իշխանությունից եկող մշտական վտանգը, իսկ ներքին քաղաքական կարևոր նախադրյալ էր Մոսկվայի հզորացումը:
4. Ձեր կարծիքով ինչը նպաստեց Մոսկվայի դերի ու հեղինակության բարձացմանը:

Մոսկվայի հեղինակությունը բարձրացավ հատկապես 1380 թվականին։ Կուլիկովոյի ճակատամարտից հետո, որտեղ ռուսական զորքը տապալեց մոնղոլներին:
5. Երբ է կառավարել Իվան Ահեղը; Ինչ քայլեր ձեռնարկեց նա պետությունն ամրապնդելու համար:

1547 թ. 17 տարեկան Իվանը թագադրվեց: 1550 թ. ընդունվեց օրենքների նոր ժողովածու՝ «Դատաստանագիրքը»: Այն նպաստեց ավատատիրական հարաբերությունների ամրապնդմանը: Իրականացվեց ռազմական բարեփոխում,
ստեղծվեց մշտական բանակ ավատատերերից՝ ստրելեցների զորքը:
6. Հիմնավորեք, որ Ռուսաստանում նույնպես ստեղծվել էր դասային միապետություն: Հիշեք, թե որ եվրոպական երկրներում էր հաստատվել նման պետություն:

Կառավարման հարցում թագավորին օգնում էր Երկրային ժողովը, նա էր որոշումներ ընդունում կարևորագույն պետական հարցերի վերաբերյալ, օրինակ՝ ֆինանսների, օրենքների, արտաքին քաղաքականության: Եվ Ռուսաստանում ձևավորվեց դասային միապետություն: Նման պետություն հաստատվել է նաև Բրիտանական միապետությունում և Ֆրաբսիական միապետությունում։
7. Ինչու Իվան Ահեղը իր երկրում կիրառեց ահաբեկության քաղաքականություն: Ինչ անունով է հայտնի և ինչ հետևանքներ ունեցավ:

Անսահմանափակ իշխանություն հաստատելու նպատակով Իվան Ահեղը իր քաղաքական հակառակորդների և ընդդիմադիր ուժերի հանդեպ սկսեց կիրառել ահաբեկության քաղաքականություն:
Բռնաճնշումները թուլացրեցին զնվականությանը և ամրապնդեցին ցարի իշխանությունը: Դրա պատճառով էլ անկում ապրե երկրի տնտեսությունը։
8. Նկարագրեք խառնակ ժամանակաշրջանի Ռուսաստանը:

Իվան Ահեղը 1584 թ. մահացավ: Նրա որդի Ֆյոդորը չկարողացավ ինքնուրույն կառավարել, և 1598 թ. Ռուսաստանի ցար ընտրվեց Բորիս Գոդունովը։ Սակայն ժողովուրդը և բոյարների մեծ մասը դժգոհ էին Գոդունովից: Երկրի կայունությունը սասանեցին Գոդունովից հետո եկած ինքնակոչ ցարերն ու նրանց սատարող օտարերկրյա ուժերը: Անկախության կորստի սպառնալիքը ոտքի հանեց երկրի հայրենասիրական ուժերին: Նրանք վտարեցին ինքնակոչներին, ազատագրեցին մայրաքաղաք Մոսկվան:
9. Երբ է հաստատվել Ռոմանովների արքայատոհմը:

1613 թ-ին։ հաստատցեվ Ռոմանովների արքայատոհմը։

Պատմություն 7

Հայոց և համաշխահային պատմություն

Հայոց պատմություն
Հայ մշակույթի ոսկեդարը
Ար­շա­կու­նյաց թա­գա­վո­րու­թյան 387 թ. բա­ժա­նու­մը Հռո­մե­ա­կան և Սա­սա­ն­յան կայս­րու­թյո­ւն­նե­րի մի­ջև մեծ վտանգ էր առաջացրել հայ ժո­ղո­վո­ւր­դի առաջ․ ազգը կա­նգ­նած էր ոչ մի­այն պե­տա­կա­նու­թյան կո­րս­տի, այլև ֆի­զիկա­կան ձո­ւլ­ման սպառ­նա­լի­քի ա­ռա­ջ։ Ե­կե­ղե­ցի­նե­րո­ւմ և դպ­րոց­նե­րո­ւմ տի­րո­ւմ է­ին հու­նա­րե­նն ու ա­սո­րե­րե­նը, իսկ քրիս­տո­նե­ա­կան ուս­մո­ւն­քը ­հաս­կա­նա­լի դարձնելու համար անհ­րա­ժե­շտ էին հայե­րեն գրեր։ Այս խնդ­իրը մտահոգում էր ոչ միայն Հայոց ե­կեղե­ցուն, նաև ար­քու­նի­ին, որովհետև երկուսն էլ հասկանում էին, որ իշ­խա­նու­թյունը պահ­պա­նե­լու լա­վա­գույն մի­ջո­ցը մնո­ւմ էր հայոց լեզուն։ Հայե­րեն գրեր ստեղ­ծե­լու գոր­ծը հա­նձն ա­ռավ Մես­րոպ Մաշ­տո­ցը, ով հասկանում էր, որ առանց Սո­ւրբ գր­քի հայե­րեն թա­րգ­մա­նու­թյան քա­րո­զն ա­նար­դյու­նա­վետ է։ Նա կա­թո­ղի­կոս Սա­հակ Պա­րթ­ևի հետ հանդիպում է Վռամ­շա­պո­ւհ ար­քային և ներ­կայաց­նո­ւմ հայ գրե­րի ստե­ղծ­ման իր նա­խա­գի­ծը։ Ար­քան տե­ղե­կաց­նո­ւմ է, որ ին­քը Մի­ջա­գետ­քո­ւմ Դա­նի­ել Ա­սո­րի ա­նու­նով մի ե­պիս­կո­պո­սի մոտ տե­սել է հայ­կա­կան գրե­ր, սակայն պարզվում է, որ դրանք բավարար չեն։ Մես­րոպ Մաշ­տո­ցը սկսում է աշխատել բոլորովին նոր գրեր ստեղծելու վրա։ Լինում է Ասորիքում, Եդեսիայում, Ամիդում։ Աշխա­տա­նք­նե­րն ա­վա­րտ­վո­ւմ են 405 թ.։ Նոր ստե­ղծ­ված այ­բու­բե­նով Սա­մո­սատո­ւմ էլ Մաշ­տո­ցն ու իր ա­շա­կե­րտ­նե­րը կա­տա­րո­ւմ են ա­ռա­ջին թա­րգ­մա­նու­թյունը։ Հայե­րեն թա­րգ­ման­ված ա­ռա­ջին նա­խա­դա­սու­թյու­նը լի­նո­ւմ է Սո­ւրբ գր­քի­ց՝ Սո­ղո­մո­նի ա­ռակ­նե­րի­ց. «­Ճա­նա­չել ի­մաս­տու­թյու­նը և խրա­տը, ի­մա­նալ հան­ճա­րի խոս­քե­րը»։ Այն դառ­նո­ւմ է նաև հայ նոր քա­ղա­քա­կր­թու­թյան նշա­նա­բա­նը։ Ա­ռաջին վար­դա­պե­տա­րա­նը՝ բա­րձ­րա­գույն դպ­րո­ցը, հի­մն­վո­ւմ է Վա­ղար­շա­պա­տո­ւմ։ Իսկ հե­տա­գայո­ւմ դպ­րոց­ներ են բաց­վո­ւմ թե՛ Ար­ևե­լյան և թե՛ Արևմ­տյան Հայաստան­նե­րո­ւմ։ Սա­սա­նյան­նե­րը շա­հա­գրգռ­ված է­ին հայ­կա­կան դպ­րոց­նե­րի գործու­նե­ու­թյա­մբ, քա­նի որ դրա­նո­ւմ տես­նո­ւմ է­ին հայե­րի տա­րան­ջա­տու­մը քրիստո­նյա արև­մո­ւտ­քի­ց՝ Բյու­զան­դի­այից, և նրա ազ­դե­ցու­թյու­նի­ց։ Բյու­զան­դի­ան ևս հա­մա­ձայն­ո­ւմ է, քա­նի որ մեր­ժե­լու դեպ­քո­ւմ կա­րող էր կո­րց­նել Ար­ևե­լյան Հայաստա­նի նկատ­մա­մբ իր հա­վակ­նու­թյո­ւն­նե­րը։
Վաղ միջ­նա­դա­րյան հայ դպ­րու­թյան մեջ ա­ռաջ­նա­կա­րգ տեղ է զբա­ղեց­նում պատ­մագ­րու­թյու­նը։ Ա­մե­նա­վաղ հայա­լե­զու հե­ղի­նա­կը Մեսրոպ Մաշտոցի աշակերտ Կո­րյո­ւնն է։ Այնուհետև հանյտնի են դառնում հայ պատմիչներ Ա­գա­թան­գե­ղո­սը, Փա­վս­տոս Բու­զա­նդն ու Ղազար Փար­պե­ցին, ովքեր մի­մյա­նց շա­րու­նա­կե­լով և լրաց­նե­լով, շա­րադ­րել են III-IV դդ. հայոց պատ­մու­թյու­նը։­ Այդ շրջանի պատ­մագ­րու­թյան գլո­ւխ­գոր­ծո­ցը հա­մար­վո­ւմ է Մովսես Խո­րե­նա­ցու «Հայոց պատ­մու­թյու­նը»։ Այն ընդ­գր­կո­ւմ է Հայաս­տա­նի ամ­բողջա­կան պատ­մու­թյու­նը՝ նա­խա­պատ­մա­կան ժա­մա­նակ­նե­րից մի­նչև հե­ղի­նա­կի դա­րա­շր­ջա­նը՝ V դ. կե­սե­րը, հիմնված է բազմաթիվ օտարալեզու աղբյուրների վրա։
Խորենացուց հետո մոտ 150 տարի պատմագրական աշխատանքներ չեն լինում։ Եվ միայն VII դ. կե­սե­րին հան­դես է գա­լիս նոր պատմիչ՝ Սե­բե­ո­սն իր «­Պատ­մու­թյո­ւն» աշ­խա­տու­թյա­մբ՝ բյու­զան­դա­կան Հե­րա­կլ կայս­րի և նրա
ժա­մա­նակ­նե­րի մասին։ VIII դ. պատ­մագիր է Ղևոն­դը, որն իր «­Պատ­մու­թյո­ւն» եր­կո­ւմ ներկայացնում է օ­տար ար­շա­վա­նք­­ների և ա­րա­բա­կան տի­րա­պե­տու­թյան շր­ջա­նի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը։
Վաղ միջնադարյան ժամանակաշրջանի հայ փիլիսոփաներից հայտնի են Եզնիկ Կողբացին ու Դավիթ Անհաղթը։


Պայքար ինքնավարության համար

428 թ․ Արշակունյաց թագավորության բաժանումից հետո Պարսկաստանի հսկողության տակ անցավ Արևելյան Հայաստանը և վերածվեց Սասանյան պետության։ Հաջորդ երկու դարերի ընթացքում պարսկական Հայաստանը կառավարում էին մարզպանները, որոնք նշանակվում էին Սասանյան տիրակալների կողմից։ Հայաստանն օժտված էր ավելի մեծ իրավունքներով, քան մյուս մարզպանությունները։ Սակայն Հազկերտ II-ը տեսնելով հայերի ներքին կազմակերպվածությունը, ցանկանում է այն թուլացնել և դրա համար հայ նախարարներին ներգրավում է իր կայսրության արևելյան սահմաններում անվերջ պատերազմների մեջ՝ ընդդեմ հոների։ Այնուհետև 449 թ․ Հազկերտ 2-րդը հատուկ հրամանով պահանջում է, որ հայերը ընդունեն զրադաշտականությունը։ Հայերին ինքնուրույնությունից զրկելու լուրջ խոչընդոտ էր նաև Հայոց եկեղեցին, որը Արշակունիների անկումից հետո մարմնավորում էր երկրի պետականությունը։ Պարսիկ ավագանուն հանձնվեցին երկրի գործակալությունները՝ բացի սպարապետությունից։ Հայերի ձեռքում էր նաև մարզպանությունը։ Մարզպանը Վասակ Սյունին էր, սպարապետը՝ Վարդան Մամիկոնյանը։ Վասակ Սյունին հույս ուներ Պարսկաստանի հետ բանակցությունների միջոցով հասնել փոխզիջման՝ պահպանելով հայկական ինքնավարությունն ու դավանանքի ազատությունը։ Այդպես հնարավոր կլիներ նաև խուսափել պատերազմական գործողություններից և հաշվեհարդաներից։ Դրան հակառակ՝
Վարդան Մամիկոնյանը գտնում էր, որ հարկավոր է գնալ վճռական ռազմական գործողությունների և ամեն գնով հասնել հաղթանակի։ 451 թ. մայիսի 26-ին Տղմուտ գետի ափին՝ Ավարայրի դաշտում, տեղի է ունենում վճռական ճակատամարտը։ Հայերը պարտություն են կրում, զոհվում է սպարապետ Վարդան Մամիկոնյանը։ Իսկ Վասակ Սյունին զրկվում է մարզպանի պաշտոնից, ձերբակալվում է և մահանում բանտում։ 451 թ. մայիսի 26-ին Տղմուտ գետի ափին՝ Ավարայրի դաշտում, տեղի է ունենում վճռական ճակատամարտը։ Վարդանանց պատերազմը ավարտվեց հայերի պարտությամբ, բայց միևնույն է հայերը շարունակում էին պարտիզանական պատերազմը։ Դա նշանակում էմ որ հայերի ոգին չէր կոտրվել, նրանք պատրաստ էին պայքարել իրենց կրոնի և լեզվի, ինքնուրույնության համար։ Դա հող նախապատրաստեց Վահանանց պատերազմի համար, որը տեղի է ունեցել Ներսեհապատ գյուղի մոտ 482 թ․ և հաղթանակ բերել հայերին։

Բնական գիտություններն ու արվեստը 5-9-րդ դարերում

Վաղ միջ­նա­դա­րո­ւմ հայ գրա­կա­նությա­նը զու­գա­հեռ զարգացան նաև բնա­կան գի­տու­թյո­ւն­նե­րը, արվեստն ու
ճար­տա­րա­պե­տու­թյու­նը։ Բնա­կան և ճշգ­րիտ գի­տու­թյուննե­րի հիմ­նա­դի­րը VII դ. աշ­խար­հա­հռ­չակ գիտ­նա­կան
Ա­նա­նի­ա Շի­րա­կա­ցին է։ Նա նշա­նա­կա­լի նե­րդ­րո­ւմ է ու­նե­ցել մա­թե­մա­տի­կայի, ֆի­զի­կայի, աշ­խար­հագրու­թյան,
աստ­ղա­գի­տու­թյան, օ­դեր­ևու­թա­բա­նու­թյան և օ­րա­ցույ­ցի ու­սո­ւմ­նասի­րու­թյան մե­ջ։
Կազ­մել է բնա­գի­տու­թյան դա­սա­գր­քեր։ Աշ­խար­հագ­րության ու քար­տե­զագ­րու­թյա­ն մեջ հայտնի են Մով­սես Խո­րե­նա­ցու և Ա­նա­նի­ա Շի­րակա­ցու հե­ղի­նա­կած «Աշ­խար­հա­ցույց»նե­րը։ Բժշ­կու­թյա­ն ոլորտում մեծ համ­բավ ու­նե­ին Հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հի դե­ղա­բույ­սե­րը, ո­րո­նք ար­տա­հան­վո­ւմ է­ին Ար­ևել­քի և Արև­մո­ւտ­քի մի շա­րք երկր­նե­ր։ Հայոց ե­կե­ղե­ցու կայաց­ման հա­մա­ր շատ մեծ դեր է ունենում տո­մա­րա­գի­տու­թյունը։ 554 թ. Դվի­նի երկ­րո­րդ ժո­ղո­վո­ւմ սահ­ման­վեց Հայոց մեծ թվա­կա­նը, ո­րի սկիզ­բը հա­մար­վո­ւմ է 552 թ. հու­լի­սի 11-ը։ Ստեղ­ծե­լով իր թվա­կա­նու­թյու­նը՝ Հայոց ե­կե­ղե­ցին զատ­վեց հար­ևան ե­կե­ղե­ցի­նե­րից և նրա­նց ազ­դե­ցու­թյո­ւն­նե­րից ե­կե­ղե­ցա­կան տո­նե­րի, ժա­մա­նա­կի հա­շվ­ման և այլ հար­ցե­րո­ւմ։
Վաղ միջ­նա­դա­րյան Հայաս­տա­նի ար­վես­տո­ւմ ա­ռա­ջա­տա­րը ճար­տա­րա­պետու­թյո­ւնն էր։ Այս շր­ջա­նո­ւմ ձևա­վոր­վեց հայ­կա­կան ազ­գային ճար­տա­րա­պե­տու­թյու­նը, ո­րը մեծ չա­փով կապ­ված էր քրիս­տո­նե­ու­թյան հե­տ։ Կառուցվում էին ւ՝ գմ­բե­թա­վոր բա­զիլիկ և կե­նտ­րո­նա­գմ­բեթ տե­սակ­նե­րը։ Հայ­կա­կան ճար­տա­րա­պե­տության մեզ հասած գլուխ­գոր­ծոց­նե­րից են Սո­ւրբ Հռիփ­սի­մե­ի տա­ճա­րը և Զվա­րթ­նո­ցի տա­ճա­րը, ո­րի ա­վե­րակ­նե­րը գտն­վո­ւմ են Եր­ևա­նից
Էջ­մի­ա­ծին տա­նող ճա­նա­պար­հի­ն։
Զարգացում են ապրել նաև քան­դա­կա­գոր­ծու­թյո­ւնը և նկար­չու­թյո­ւնը, ստեղծվել են բազմաթիվ խաչ­քա­րեր, ո­րո­նք խո­րհր­դան­շո­ւմ են Քրիս­տո­սի փր­կա­գոր­ծու­թյու­նը։ Խճան­կա­րներով և որմ­նան­կա­ներով զար­դարել են եկեղեցիներն ու տաճարները։
Վաղ միջ­նա­դա­րյան Հայաս­տա­նո­ւմ լայն տա­րա­ծո­ւմ ու­նե­ին նաև թա­տե­րական ներ­կայա­ցո­ւմ­նե­րն ու զվար­ճա­լիք­նե­րը։ Կային թա­տե­րա­խմ­բեր, ո­րո­նք բաղ­կա­ցած է­ին պա­րու­հի­նե­րից, լա­րա­խա­ղաց­նե­րից և ծաղ­րա­ծու­նե­րի­ց, նրանք թափա­ռո­ւմ է­ին երկ­րով մեկ և ներ­կայա­ցո­ւմ­ներ տա­լի­ս։ Զարգացում է ապրում նաև ժո­ղո­վր­դա­կան և աշ­խար­հիկ
ե­րա­ժշ­տու­թյունը, տա­րած­ված է­ին գու­սա­նա­կան եր­գե­րը։ Զար­գա­ցավ նաև հոգ­ևոր եր­գը՝ օրհ­ներ­գը, ո­րը հե­տագայում կոչ­վեց շա­րա­կա­ն։

Համաշխարհային պատմություն

Բյուզանդիայի ոսկեդարը
Հռոմի անկումից հետո Բյուզանդիան իրեն համարում էր նախկին միասնական Հռոմեական կայսրության ժառանգորդը: Իր գոյության ընթացքում Բյուզանդիան պաշտոնապես կոչվել է Արևելյան հռոմեական կայսրություն: Բյուզանդիա անվանումը ծագել է Բոսֆորի նեղուցի ափին գտնվող՝ նախկին մեգարական գաղութ Բյուզանդիոնի
անունից։ Բյուզանդիայի մայրաքաղաքը Կոստանդնուպոլիսն էր, ներկայիս Ստամբուլը։ Բյուզանդական կայսր Հուստինիանոս I–ը (527–565) որոշում է վերականգնել միասնական Հռոմեական կայսրությունը: Նա ծնվել է Մակեդոնիայում, աղքատ ընտանիքում։ Կայսր է դարձել իր հորեղբոր մահից հետո, ով եղել է Բյուզանդիայի կայսր։ Հուստինիանոսն ամուսնացել է պարուհու հետ, ում անունն էր Թեոդորա։ Երկուսն էլ ագահ էին ու իշխանատենչ։ Կայսրին ընտրում էր Ծերակույտը և զորքը, իսկ նրա իշխանությունը սրբացված էր։
Կայսրությունը վերականգնելու նպատակով Հուստինիանոս I–ը սկսում է պատերազմել և գրավում է Հյուսիսային Աֆրիկայում գտնվող վանդալների թագավորությունը, հետո Իտալիան, Իսպանիայի հարավ–արևելքը: Միջերկրական ծովն անցել էր Բյուզանդիայի վերահսկողության տակ: Հուստինիանոսը գրեթե վերականգնել էր
Հռոմեական կայսրության սահմանները: Պատահական չէ, որ նրան անվանել են «վերջին հռոմեացի կայսր»: Հուստինիանոսը շատ մեծ ծախսեր էր անում ի օրոք կուտակված վիթխարի հարստությունները հիմնականում տաճարների, եկեղեցիների,պալատների և ամրոցների կառուցման վրա: Դրանցից ամենահայտնի կառույցը
Կոստանդնուպոլսի Ս. Սոֆիայի տաճարն է (537 թ.)։ Սակայն կայսրության հզորությունը կարճ տևեց:
VII դարում արաբները հսկայական տարածքներ են գրավել կայսրությունից, ինչի արդյունքում Բյուզանդիայի տարածքը կրճատվեց չորս անգամ: Բյուզանդական կայսրությունն այլևս իր նախկին սահմանները չվերականգնեց:

Քրիստոնեկան Եկեղեցին
Քրիստոնեությունը համաշխարհային երեք խոշորագույն կրոններից մեկն է: Այն ունի մոտ 2,1 մլրդ հետևորդ աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Հուդայականություն և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ։ Քրիստոնեությունն առաջացել է մ. թ. I դարի սկզբին՝ Պաղեստինում, հրեական միջավայրում։ 301 թ․ հայերն առաջինը ընդունեցին քրիստոնեությունը որպես պետական կրոն։ 381 թ. Կոստանդնուպոլսի Տիեզերական ժողովում քրիստոնեությունը հռչակվեց Հռոմեական կայսրության պետական կրոն: Քրիստոնեությունը տարածող Սուրբ Գիրքը Աստվածաշունչն է, որը կազմված է երկու մասից՝ Հին Կտակարան և Նոր Կտակարան։ Քրիստոնեությունն ընդունում է Հին կտակարանի ավանդությունը՝ միակ Աստծո մասին, բայց դրա հետ մեկտեղ այն նաև բերում է Սուրբ Երրորդության գաղափարը, ըստ որի՝ Հայր Աստված, Որդի Աստված և Սուրբ Հոգին մի ամբողջական բնություն են։ Քրիստոնեության ներսում կային գաղափարական խոր տարաձայնություններ: Եկեղեցին պայքարում էր բոլոր նրանց դեմ, ովքեր փորձում էին շեղվել ընդունված կանոններից: Եկեղեցին նրանց անվանում էր հերետիկոսներ (աղանդավորներ) և պայքարում դրանց դեմ:
Քրիստոնեության տարածմանը զուգահեռ ձևավորվում էին նաև համաքրիստոնեական կառույցներ, որտեղ ժողովներ էին անցկացնում: Դրանցից կարևոր նշանակություն ունեին տիեզերական ժողովները և առաքյալների հիմնադրած եկեղեցական աթոռները: Հռոմի աթոռը հիմնադրել էր Հիսուսի սիրելի աշակերտ Պետրոս առաքյալը: Այն
հավակնում էր գլխավորը լինելու: Սակայն Արևելքում Հռոմի աթոռի առաջնությունը չընդունվեց: Նրան իրենց հավասար էին համարում Ալեքսանդրիան, Անտիոքը, Երուսաղեմը և Կոստանդնուպոլիսը: Հռոմի եպիսկոպոսներն իրենց կարգը բարձր համարելու համար սկսեցին իրենց անվանել Պապ։ Այժմ գործում են քրիստոնեական Կաթոլիկ (ԱՄՆ, Կանադա, Եվրոպա), Առաքելական (Հայկական) և Ողղափառ եկեղեցիներ (Սլավոնական երկրներ և Վրաստան)։ Կա նաև հունական Օրթոդոքս եկեղեցի։

Արաբական Խալիֆայությունը
Արաբական խալիֆայություն իսլամ դավանող արաբական պետություն է, որն ստեղծվեոլ է միջնադարում (632-1258) իսլամական նվաճումների արդյունքում։ Ղեկավարում էին իսլամի հիմնադիր Մուհամմադ մարգարեի հաջորդները։ 762 թվականին հիմնադրվում է մայրաքաղաք Բաղդադը, որի անունով պետությունը կոչվում էր նաև Բաղդադի խալիֆայություն։ Արաբական խալիֆայությունը ունեցել է երեք հիմնական շրջան՝ Բարեպաշտ խալիֆների պետություն, Օմայյան խալիֆայություն և Աբբասյան խալիֆայություն։ Այն ներառում էր հսկայական մի տարածք՝ Հայկական լեռնաշխարհը, Իրանական բարձրավանդակը, Միջին Ասիան, Արևմտյան Հնդկաստանը, Արաբական թերակղզին, Հյուսիսային Աֆրիկան և մասամբ՝ Հարավային Եվրոպան։ Այսօր այդ տարածքներում կա մոտ 40 պետություն։
Արաբական խալիֆայության պատմությունը սկսում է Մադինայում։ Այստեղից 610 թ․ Մուհամմադն սկսում է իսլամի իր քարոզը, բայց ենթարկվում է ճնշումների և ստիպված է լինում փախչել Մեքքայից և հաստատվում Մադինայում։ Մադինայական համայնքը դարձավ իսլամական պետության կորիզը, որտեղից Մուհամմադ մարգարեն տարածում է իր ազդեցությունը Արաբական թերակղզում։ Մարգարեի մահից ետո նրան փոխարիում է առաջին բարեպաշտ խալիֆը՝ իր զինակից Աբու Բաքրը, որն էլ հետագայում հիմնում է Բարեպաշտ խալիֆների ժամանակաշրջանը։
8-9 դարերում խալիֆայությունների միջև սկսվում են տարաձայնություններ, ապստամբություններ, ինչի արդյունքում որոշ համայնքներ անկախանում են, Արաբական խալիֆայությունը տրոհվում է և թուլանում։ Արաբական խալիֆայությունը վերջնական անկում է ապրում 13-րդ դարում, երբ մոնղոլները հարձակվում և այրում են մայրաքաղաք Բաղդադը։

Պատմություն 7

Բնական գիտություններն ու արվեստը 5-9-րդ դարերում

1. Ի՞նչ առաջադեմ գաղափարներ է զարգացրել Անանիա Շիրակացին տիեզերագիտության և մաթեմատիկայի իր ուսումնասիրություններում:
Անանիա Շիրակացին ներկայացրել է մաթեմատիկական 4 գործողությունները, ստեղծել մաթեմատիկական հանելուկների և խնդիրնորի առաջին գրքերը։ ­Շի­րա­կա­ցին պն­դել է, որ Եր­կի­րը գն­դա­ձև է, և աշ­խար­հի կա­ռո­ւց­ված­քը համե­մա­տել է ձվի հետ։ Նա նաև հիմ­նա­վո­րել է, որ Ա­րե­գա­կը մեծ է Լո­ւս­նից և Երկ­րից և շատ հեռու է։ Շիրակացին ճշգ­րիտ բա­ցատ­րել է Ա­րե­գա­կի և Լո­ւս­նի խա­վա­րո­ւմ­նե­րը, Լո­ւս­նի փու­լե­րը և Ծիր Կա­թի­նի կա­ռո­ւց­ված­քը։ Գիտնականը այն նկա­րագ­րե­լ է որ­պես «­կու­տակ­ված բազմա­թիվ մեծ ու փո­քր աստ­ղեր»։
2. Ե՞րբ է սահմանվել հայոց մեծ թվականը: Ինչո՞վ էր դա կարևոր:
Հայոց մեծ թվականը սահմանվել է 554 թ․ Դվինի երկրորդ ժողովին, նրա սկիզբը համարվում է 552 թ․ հուլսի 11-ը։ Այդ օրվանից Հայոց եկեղեցին առանձնացել է մյուս եկեղեցիներից և իր տոներն ու օրացույցը սահմանել է այդ օրվանից սկսած հաշվարկով։
3. Ինչո՞ւ միայն քրիստոնեության ընդունմամբ հնարավոր չէր պահպանել մշակութային առանձնահատկությունները և միասնականությունը:
Քրիստոնեության ընդունումից հետո հայոց եկեղեցիներում օգտագործվում էր ասորորենն ու հունարենը։ Անհրաժեշտություն էր առաջացել ազգային ինքնության պահպանման համար ստեղծել հայոց գիրը, թարգմանել գրքերը հայերեն և տարածել դրանք ժողովրդի մեջ։ Բացի այդ եկեղեցին և նախարարները հասկանում էին, որ ժողովրդի միասնականության պահպանման համար պետք է ստեղծել մշակութային արժեքներ, որոնք կլինեն ինքնատիպ ու միաժամանակ կարտահայտեն ազգային ավանդույթները, ժովովրդի կենցաղը, նախասիրությունները և առաջ կտանեն ազգի զարգացումը։
4. Ի՞նչ փոփոխություններ կրեց քանդակագործությունը: Ինչպիսի՞ բովանդակությամբ քանդակներ էին տիրապետող: Ինչո՞ւ:
Միջ­նա­դա­րում հայ մշա­կույ­թի խո­րհր­դա­նի­շն են դառնում խաչ­քա­րերը, ստեղծվում են բա­րձրա­քան­դակ­նե­րն և հարթա­քան­դակ­նե­ր։ Շեն­քե­րի, ե­կե­ղե­ցի­նե­րի, պա­լատ­նե­րի և կո­թող­նե­րի վրա քան­դակ­վո­ւմ է­ին տարբեր տեսակի պատկերներ ու տեսա­րան­ներ։ Քանդակները մեծ մասամբ կրոնական բովանդակություն էին ունենում, նաև լինում էին վեր­նա­խա­վի կեն­ցա­ղին և բնակչության զբաղմունք­նե­րին վե­րա­բե­րող պատ­կեր­նե­ր։
5. Ինչո՞ւ էր եկեղեցին անհանգստացած ժողովրդի թատերասիրությամբ:
Միջնադարյան Հայաստանում զարգացում է ապրում նաև թատրոնը։ Ստեղծվում են փոքր թատերական խմբեր, որտեղ լինում են լարախաղացներ, ծաղրածուներ, դերասաններ, պարուհիներ։ Նրանք թափառում էին տարբեր քաղաքներով և զվարճացնում մարդկանց։ Բնակչությունը տարվում է թատրոնով, ինչն էլ եկեղեցու անհանգստության պատճառ է դառնում։ Կարծում եմ, եկեղեցին անհանգստանում էր, որ ժողովուրդը, տարվելով թատրոնով, կարող է եկեղեցուց և կրոնից հեռվանալ։ Եկեղեցին նույնիսկ դեմ է գնում թատրոնին, իսկ հետո իր ծիսակատարություններում թատերական տարրեր է մտցնում։
6. Ի՞նչ բնույթի կառույցներ են մեզ ավելի շատ հասել վաղ միջնադարից: Ինչո՞վ է դա բացատրվում:
Վաղ միջնադարում Հայաստանում գե­րա­կշ­ռող էր դեռ նա­խաք­րիս­տո­նե­ա­կան ժա­մա­նակ­նե­րից ժառանգ­ված ճարտարա­պե­տա­կան «­բա­զի­լիկ» ո­ճը։ Դրանք երկարավուն շի­նու­թյո­ւն­նե­ր են եղել, որոնց ծածկը բաժանված էր մեկ, երեք կամ հինգ այսպես կոչված նավերի։ Տա­րած­ված էր հատ­կա­պես ե­ռա­նավ տե­սա­կը։ Տա­ճա­րա­շի­նու­թյան մեջ էլ որոշ բաներ փոխվեցին։ V դ. հաս­տատ­վե­ցին գմ­բե­թա­վոր ե­կե­ղե­ցու եր­կո­ւ՝ գմ­բե­թա­վոր բա­զիլիկ և կե­նտ­րո­նա­գմ­բեթ տե­սակ­նե­րը։ Մեզ են հասել Սո­ւրբ Հռիփ­սի­մե­ի տա­ճա­րը և Զվա­րթ­նո­ցի տա­ճա­րը, ո­րի ա­վե­րակ­նե­րը գտն­վո­ւմ են Երևա­նից Էջ­մի­ա­ծին տա­նող ճա­նա­պար­հի­ն։ Տա­ճա­րը կա­ռո­ւց­վել է յոթ­նաս­տի­ճան պատվան­դա­նի կե­նտ­րո­նո­ւմ, շրջանա­ձև հա­տա­կագ­ծո­վ։

Պատմություն 7

Հայ մշակույթի ոսկեդարը

1. Ինչու էր անհրաժեշտ ստեղծել հայկական գրերը: Ինչ նշանակություն ունեցավ հայոց գրերի ստեղծումը մշակույթի հետագա զարգացման համար:
Եկեղեցիներիում և դպրոցներում տիրում էին հուարենն և ասորերենը։ Քրիստոնեական ուսմունքը մնում էր անհասկանալի կամ դժվարըմբռելի, և անհրաժեշտ էին հայոց գրերը, որպեզսի արքայական և եկեղեցական իշխանությունը պահպանեին։
2. Ինչու Սասանյան կայսրությունն ու Բյուզանդիան համաձայնեցին թե Արևելյան թե Արևմտյան Հայաստաններում հայկական դպրոցներ բացելուն:

Սասանյանները դեմ չէին հայոց դպրոցներին, որովհետև տեսնում էին հայերի տարանջատումը քրիստոնյա Բյուզանդիայից։ Բյուզանդիան նույնպես դեմ չէր հայկական դպրոցներ բացելուն, որովհետև մերժելու դեպքում կարող էր կորցնել Արևելյան Հայաստանի նկատմամբ իր հավակնությունները։
3. Ինչու միայն քրիստոնեության ընդունմամբ հնարավոր չէր պահպանել մշակութային առանձնահատկությունները ու միասնականությունը:

Որպեզսի պահպանեին նաև արքայությունը և իշխանությունը՝ անհրաժեշտ էին հայեց գրերը։ Հայոց եկեղեցիներում և դպրոցներում տիրում էին հունարենն և ասորերերնը։
4. Ինչու էր կարևոր թարգմանական գրականությունը: Ինչ նշանակություն այն ունեցավ:

Եկեղեցական գրքերից բացի թարգմանվում էին նաև այդ ժամանակների հայ գրողների գրքերը, որոնք զարգացնում էին գիտելիքի բոլոր ոլորտները՝ աստվածաբանությունը, փիլիսոփայությունը, պատմությունը, աշխարհագրությունը և աստղագիտությունը։
5. Ինչով էր կարևոր պատմագրական միասնական ավանդույթի ձևավորումը:

Հայոց գրերի և գրականության ստեղծումից հետո զարգանում է պատմագրությունը։ Նկատվում է պատմագրական միասնական ավանդույթ և միասնական ժամանակագրություն ստեղծելու միտում։ 
6. Ինչ գործնական նշանակություն ունեին Եզնիկ Կողբացու և Դավիթ Անհաղթի ստեղծագործությունները:

Պատմություն 7

Արաբական Խալիֆայության տիրապետությունը Հայաստանում. պայքար անկախության վերականգնման համար

1. Ինչ է նշանակում Խալիֆ
Խալիֆաթի (պետության) ղեկավարն է, բացարձակ միապետ, իսլամական աշխարհի կրոնապետ, զինվորական առաջնորդ։ Համարվել է Մուհամմեդ մարգարեի հաջորդը, իսկ Ումմայաններից սկսած՝ Աստծու տեղապահը։
2. Ինչ է նշանակում արաբ ոստիկան

Արաբական Խալիֆայության գերագույն իշխանավորը։ Հիմնական պարտականություներից էին երկրի ընդհանուր դրության հսկողությունը, հարկահավաքության գորիծի կազմակերպումը, երկրի ներքին կայունության ապահովումը և նրա պաշտպանությունն արտաքին հարձակումներից։
3. Ով էր Թեոդորոս Ռշտունին

Հայոց սպարապետ և պետական ​​գործիչ։ Պայքարել է Արևելյան Հռոմեական կայսրությունից և Սասանյան Պարսկաստանից Հայաստանի անկախության համար։ Արաբների կողմից նշանակվել է Հայաստանի, Վրաստանի և Կովկասի Ալբանիայի գերագույն կառավարիչ։
4. Ինչով էր պայմանավորված Բյուզանդիայի քաղաքականության մեղմացումը:

Բյուզանդիայի հետ հարաբերությոնները խզելու համար 652 թ․ Թեոդորոս Ռշտունին մեկնեց Դամասկոս և պայմանագիր կնքեց Ասորիքի արաբ փոխարքա Մուավիայի հետ։ Ըստ այդ պայմանագրի՝ Հայաստանը ճանաչում էր խալիֆի գերիշխանությունը և երեք տարի ազատվում էր հարկային պարտականություններից։ Թույլատրվում էր 15-հազարանոց հեծելավոր պահել՝ խալիֆության հաշվին, և Հայաստանում արաբական զորքեր այլևս չէին տեղակայվելու։ Խալիֆայությունը հանձն էր առնում ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին, եթե ենթարկվեր հարձակման։
5. Որքանով էր արդարացվախ 652թ. հայ-արաբական պայմանագիրը. մանրամասնիր՝ թվարկելով պայմանգրի կետերը:
Թեոդորոսը հեռատեսորեն հաշվի էր առնում այն փոփոխությունները, որ տեղի էին ունեցել հարևան երկրներում։ Թուլացած Բյուզանդիան ստիպված էր հոգալ սեփական անվտանգության մասին և զորքերը դուրս էր բերել Հայաստանից։ Նման պայմաններում Ռշտունին որոշում ընդունեց կողմնորոշվել դեպի օրեցօր հզորացող Արաբական խալիֆայությունը և պայամանգիր կնքել նրանց հետ։ Պայմանագիրը ուժի մեջ մտավ, երբ Կոստանդ կայսրը 653 թ. 100 հազարանոց զորքով եկավ և կանգ առավ Դերջան գավառում։ Այստեղ նրան դիմավորեց արաբ դեսպանը և զգուշացրեց նրան, որ եթե մտնի Հայաստան, ապա արաբները կդիմավորեն նրան, սակայն կայսրը չլսեց և շարունակեց գրոհը, գրավեց Հայաստանը։ 652 թ. պայմանագրի համաձայն Մուավիան Հայաստան ուղարկեց արաբական զորք և դուրս վռնդեց բյուզանդական զորքին։ (1) Հայաստանը ճանաչում էր խալիֆի գերիշխանությունը (2) երեք տարի ազատվում էր հարկային պարտականություններից։ (3) Թույլատրվում էր 15-հազարանոց հեծելավոր պահել՝ խալիֆության հաշվին, (4) և Հայաստանում արաբական զորքեր այլևս չէին տեղակայվելու։ (5) Խալիֆայությունը հանձն էր առնում ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին, եթե ենթարկվեր հարձակման։
6. Ինչ է գաղափարներ էին քարոզում պավլիկյանները: Արդյոք շարժումը միայն բացասական հետըանքներ ունեցավ:
7. Որքանով էին արդարացված Մամիկոնյանների ու Բագրատունինների խմբավորումների մոտեցումները. հիմնավորիր և փաստարկիր: Էջ 140-146:

Պատմություն 7

Պայքար ինքնավարության համար

1. Ինչ է աշխարհագիրը
Աշխարհագիրը մարդկանց և գույքերի ցուցակագրություն՝ վիճակագրություն, մարդահամար։
2. Ով է Հազկերտ 2-րդը, ինչ քայլերի դիմեց Արևելյան Հայաստանի ներքին ինքնուրույնությունը ոչնչացնելու ուղղությամբ:

Հազկերտ 2-րդը Պարսից արքա էր։ Նա, տեսնելով հայերի ներքին կազմակերպվածությունը, ցանկանում է այն թուլացնել և դրա համար հայ նախարարներին ներգրավում է իր կայսրության արևելյան սահմաններում անվերջ պատերազմների մեջ՝ ընդդեմ հոների։ Այնուհետև 449 թ․ Հազկերտ 2-րդը հատուկ հրամանով պահանջում է, որ հայերը ընդունեն զրադաշտականությունը։
3. Որքանով էին արդարացված Վասակ Սյունու և Վարդան Մամիկոնյանի խմբավորումների մոտեցումները:

Վասակ Սյունին հույս ուներ Պարսկաստանի հետ բանակցությունների
միջոցով հասնել փոխզիջման՝ պահպանելով հայկական ինքնավարությունն ու
դավանանքի ազատությունը։ Այդպես հնարավոր կլիներ նաև խուսափել պատերազմական գործողություններից և հաշվեհարդաներից։ Դրան հակառակ՝
Վարդան Մամիկոնյանը գտնում էր, որ հարկավոր է գնալ վճռական ռազմական
գործողությունների և ամեն գնով հասնել հաղթանակի։ 451 թ. մայիսի 26-ին Տղմուտ գետի ափին՝ Ավարայրի դաշտում, տեղի է ունենում վճռական ճակատամարտը։ Հայերը պարտություն են կրում, զոհվում է սպարապետ Վարդան Մամիկոնյանը։ Իսկ Վասակ Սյունին զրկվում է մարզպանի պաշտոնից, ձերբակալվում է և մահանում բանտում։
4. Ինչ նշանակություն ունեցան Վարդանանց և Վահանանց պատերազմները, արդյոք նրանք հասան իրենց նպատակին, ինչպես:

Վարդանանց պատերազմը ավարտվեց հայերի պարտությամբ, բայց միևնույն է հայերը շարունակում էին պարտիզանական պատերազմը։ Դա նշանակում էմ որ հայերի ոգին չէր կոտրվել, նրանք պատրաստ էին պայքարել իրենց կրոնի և լեզվի, ինքնուրույնության համար։ Դա հող նախապատրաստեց Վահանանց պատերազմի համար, որը տեղի է ունեցել Ներսեհապատ գյուղի մոտ 482 թ․ և հաղթանակ բերել հայերին։
5. Ըստ քեզ՝ ինչ ընթացք կարող էին ունենալ հայ-պարսկական հարաբերությունները, եթե Վարդան Մամիկոնյանն ու իր կողմնակիցները վստահեին Վասակ Սյունուն և դադարեցնեին ռազմական գործողությունները: Կամ հակառակը՝ եթե Վասակ Սյունին միանար Վարդան Մամիկոնյանին:

Քանի որ պարսիկների նպատակն էր հայեին կրոնափոխ անել, նրանք առիթից կօգտվեին և որոշ ժամանակ անց նորից կսկսեին հալածել հայերին։ Եթե Վասակ Սյունին միանակ Վարդան Մամիկոնյանին և հայ նախարարների միջև պառակտում չլիներ, ապա հայերը պարտություն չէին կրի։

Պատմություն 7

Լազարյան ճեմարան

Հիմնադրվել է 1815 թվականին Մոսկվայում, մեծահարուստ Լազարյանների 
նախաձեռնությամբ և միջոցներով։ Սկզբում եղել է տարրական տիպի մասնավոր դպրոց և կոչվել է Հայկական Լազարյան (Ղազարյան) ուսումնարան։ Սովորել են միայն Լազարյան որդեգիրները։ 1820-ական թվականներին ուսումնական ծրագրով համապատասխանել է ռուսական գիմնազիաների մակարդակին։ Հանրակրթական առարկաների հետ դասավանդվել են ռուսերեն, հայերեն, լատիներեն, ֆրանսերեն,
գերմաներեն, պարսկերեն, թուրքերեն, արաբերեն։ Ընդունվել են տարբեր ազգերի 10-14 տարեկան հասակով երեխաներ, հիմնականում հայեր և ռուսներ։ Դիմորդներ է պատրաստել համալսարան ընդունվելու համար, ինչպես նաև պաշտոնյաներ և հայկական դպրոցների ուսուցիչներ։

1827 թվականին վերանվանվել է Արևելյան լեզուների Լազարյան Ինստիտուտ 
(հայկական աղբյուրներում ավանդաբար կոչվել է Լազարյան ճեմարան)՝ ենթարկվել է ժողովրդական կրթության նախարարությանը։ 1830-ական թվականներից ստացել է 2-րդ աստիճանի ուսումնական հաստատության իրավունք՝ 5-ամյա ուսուցմամբ։ 1841 թվականին ճեմարանին կից բացվել է հոգևոր բաժին՝ հայ եկեղեցու սպասավորներ Հոգևոր դպրոցների ուսուցիչներ պատրաստելու նպատակով։ 1848 թվականի կանոնադրությամբ Լազարյան ճեմարանը դասվել է պետական առաջին աստիճանի դպրոցների՝ լիցեյների կարգը, ութամյա ուսուցմամբ՝ գիմնազական ութ և լիցեյական երկու դասարաններով։ Վերջին երկու դասարաններում դասավանդվել են արևելյան լեզուներ։ Նոր կանոնադրությամբ ճեմարանն ընդունել է շեշտված արևելագիտական բնույթ։ Պատրաստվել են թարգմանիչներ, դիվանագիտության բնագավառի աշխատողներ, արևելյան լեզուների դասատուներ։ 1851 թվականին բացվել է նախապատրաստական բաժին, որտեղ երեխաները պատրաստվում էին ընդունվել ճեմարանի գիմնազիական բաժին։ Ուսումնական ծրագրի մեջ մտնող մեկ արևելյան լեզվից բացի, հայերը և Կովկասի այլ ազգությունների պատկանող սաները սովորել են նաև իրենց մայրենի լեզուն։ 1872 թվականի նոր կանոնադրությամբ Լազարյան ճեմարանը կազմվել է երկու ուսումնական հաստատություններից՝ դասական գիմնազիայից և եռամյա ուսուցմամբ մասնագիտական դասարաններից (արևելյան լեզուների ֆակուլտետ), որ ստեղծվել էին լիցեյական դասարանների հիման վրա։ Արևելյան լեզուների ֆակուլտետը իր ուսումնական մակարդակով համապատասխանել է բարձրագույն ուսումնական հաստատություններին։

Հաշվետվություն·Պատմություն 7

Պատմության հաշվետվություն, սեպտեմբեր-հոկտեմբեր

Նյութեր
Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչները — սեպտեմբերի 14
Հռոմի թալանումը, Արևմտյան Հռոմեական կայսրության անկման մի մասը — սեպտեմբերի 28
Բյուզանդիայի ոսկեդարը — սեպտեմբերի 28
Քրիստոնեկան Եկեղեցին — սեպտեմբերի 29
Բյուզանդիան Հայկական (Մակեդոնական) հարստության օրոք — հոկտեմբերի 5
Կարոլինգյան կայսրություն — հոկտեմբերի 12
Ավատատիրական հասարակության ձևավորումը — հոկտեմբերի 19
Հայաստանի հզորացումը 10.30.2023 — հոկտեմբերի 30
Մխիթար Սեբաստացի, Մխիթարյան միաբանություն — նոյեմբերի 3
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ — նոյեմբերի 10


Նախագծեր

Մխիթար Սեբաստացի, Մխիթարյան միաբանություն
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր. ինչպես սկսվեց ամեն ինչ