Հայոց Լեզու 8

Տեքստային աշխատանք,09․12․2024

330. Տեքստն ուշադի՛ր կարդա, հարցերին պատասխանի՛ր և առաջադրանքը 
կատարիր:
Մարագում մկան բույն կար: Բնում իր երեք ձագի հետ ապրում էր մայր մուկը:
Խոշոր ու փափկամորթ սիամական կատուն հեզիկ-նազիկ եկավ, կանգնեց մկան բնի առաջ ու անուշ-անուշ խոսեց.
-Մուկի՛կ քույրիկ, քաղցրի՛կս, խելո՜քս, համո՜վս, թե էդ ծակից դուրս գաս ու, ա՜յ, էս ծակը մտնես, քեզ մի կարմիր ոսկի կտամ: Մուկը կծկվեց իր բնում ու մտածեց. «Տեսնես ինչո՞ւ է  էս կարճ ճամփի համար էդքան վարձ տալիս: Էստեղ հաստատ մի խարդախություն կա»:
Այդպես երկար ծանրութեթև արեց մուկը և ծակից դուրս չեկավ:
Ասաց.
-էս կարճ ճամփի համար ինչո՞ւ ես էդքան վարձ տալիս: Չեմ գա:
Կատվից ո՞վ է լավություն տեսել որ:

Հարցեր և առաջադրանքներ
Այս պատմության մեջ կարևոր է (այս հարցերի պատասխանները տեքստում գտիր, քո 
պատասխաններն էլ հիմնավորի՛ր)`
ա) որտե՞ղ է մկան բույնը
Մարագում
բ) ի՞նչ մուկ է ապրում բնում
Մայր մուկը
գ) ո՞ւմ հետ է ապրում մուկը

Իր երեք ձագի հետ
դ) ի՞նչ տեսակի և ինչպիսի՞ն է կատուն

Խոշոր ու փափկամորթ սիամական
ե) ինչպե՞ս եկավ կատուն

հեզիկ-նազիկ
գ) կատուն որտե՞ղ կանգնեց

մկան բնի առաջ
է) ինչպե՞ս խոսեց կատուն

անուշ-անուշ
ը) կատուն մկանն ինչպե՞ս դիմեց

«Մուկի՛կ քույրիկ, քաղցրի՛կս, խելո՜քս, համո՜վս»
թ) կատուն ի՞նչ ասաց

«— Մուկի՛կ քույրիկ, քաղցրի՛կս, խելո՜քս, համո՜վս, թե էդ ծակից դուրս գաս ու, ա՜յ, էս ծակը մտնես, քեզ մի կարմիր ոսկի կտամ:»
ժ) ինչպե՞ս մտածեց մուկը

Մուկը կծկվեց իր բնում ու մտածեց
ժա) ի՞նչ մտածեց մուկը

«Տեսնես ինչո՞ւ է էս կարճ ճամփի համար էդքան վարձ տալիս: Էստեղ հաստատ մի խարդախություն կա»
ժբ) մուկն ի՞նչ արեց
Երկար ծանրութեթև արեց մուկը և ծակից դուրս չեկավ
ժգ) մուկն ի՞նչ ասաց

«— էս կարճ ճամփի համար ինչո՞ւ ես էդքան վարձ տալիս: Չեմ գա:»
ժդ) դրանից հետո կատուն ի՞նչ արեց:

Տեքստը համառոտի՛ր`դուրս հանելով այն բառերը, բառակապակցությունները, նախադասությունները, որոնք ավելորդ են:

Մարագում մկան բույն կար: Բնում ապրում էր մուկը:
Կատուն եկավ, կանգնեց մկան բնի առաջ ու խոսեց.
-Թե էդ ծակից դուրս գաս ու, ա՜յ, էս ծակը մտնես, քեզ մի կարմիր ոսկի կտամ: Մուկը մտածեց. «Տեսնես ինչո՞ւ է էս կարճ ճամփի համար էդքան վարձ տալիս: Էստեղ հաստատ մի խարդախություն կա»:
Մուկը ծակից դուրս չեկավ:
Ասաց.
-էս կարճ ճամփի համար ինչո՞ւ ես էդքան վարձ տալիս: Չեմ գա:
Կատվից ո՞վ է լավություն տեսել որ:

1․ Տեքստից դուրս գրիր գոյականները և ձևաբանորեն վերլուծիր։
2․ Տեքստից հանիր բայերը և գրիր դրանց կազմությունը, դեմքը, թիվը, եղանակը, ժամանակը, ժամանակաձևը, սեռը։

կար
ապրում էր
եկավ
կանգնեց
խոսեց
դուրս գաս
մտնես
կտամ
կծկվեց
մտածեց
տեսնես
տալիս
կա
արեց
դուրս չեկավ
չեմ գա
տեսել
3․ Դուրս գրիր դերանուններն ու որոշիր տեսակները։

Իր

Հայոց Լեզու 8

Պայմանական, հարկադրական և հրամայական եղանակներ․ժամանակաձևերը,04․12․2024

Աշխատել, դառնալ, թվալ, մեծանալ, կամենալ, կորչել, հագնել, հասկացնել, բռնվել բայերը խոնարհի՛ր ենթադրական/ պայմանական/ ապառնի, ենթադրական/պայմանական/ անցյալ, հարկադրական ապառնի, հարկադրական անցյալ, հրամայական ապառնի ժամանակաձևերով՝ դրական և ժխտական խոնարհմամբ:

Աշխատել
Ենթադրական
անցյալ
եզակի — կաշխատեի, կաշխատեիր, կաշխատեր
հոգնակի — կաշխատեինք, կաշխատեիք, կաշխատեին
ապառնի
եզակի — կաշխատեմ, կաշխատես, կաշխատի
հոգնակի — կաշխատենք, կաշխատեք, կաշխատեն
Հարկադրական
անցյալ
եզակի — պիտի աշխատեի, պիտի աշխատեիր, պիտի աշխատեր
հոգնակի — պիտի աշխատեինք, պիտի աշխատեիք, պիտի աշխատեին
ապառնի
եզակի — պիտի աշխատեմ, պիտի աշխատես, պիտի աշխատի
հոգնակի — պիտի աշխատենք, պիտի աշխատեք, պիտի աշխատեն
Հրամայական
ապառնի
եզակի — աշխատի՛ր
հոգնակիի — աշխատե՛ք

Դառնալ
Ենթադրական
անցյալ
եզակի — կդառնայի, կդառնայիր, կդառնար
հոգնակի — կդառնայինք, կդառնայիք, կդառնային
ապառնի
եզակի — կդառնամ, կդառնաս, կդառնա
հոգնակի — կդառնանք, կդառնաք, կդառնան
Հարկադրական
անցյալ
եզակի — պիտի դառնայի, պիտի դառնայիր, պիտի դառնար
հոգնակի — պիտի դառնայինք, պիտի դառնայիք, պիտի դառնային
ապառնի
եզակի — պիտի դառնամ, պիտի դառնաս, պիտի դառնա
հոգնակի — պիտի դառնանք, պիտի դառնաք, պիտի դառնան
Հրամայական
ապառնի
եզակի — դարձի՛ր
հոգնակիի — դարձե՛ք

Մեծանալ
Ենթադրական
անցյալ
եզակի — կմեծանայի, կմեծանայիր, կմեծանար
հոգնակի — կմեծանայինք, կմեծանայիք, կմեծանային
ապառնի
եզակի — կմեծանամ, կմեծանաս, կմեծանա
հոգնակի — կմեծանանք, կմեծանաք, կմեծանան
Հարկադրական
անցյալ
եզակի — պիտի մեծանայի, պիտի մեծանայիր, պիտի մեծանար
հոգնակի — պիտի մեծանայինք, պիտի մեծանայիք, պիտի մեծանային
ապառնի
եզակի — պիտի մեծանամ, պիտի մեծանաս, պիտի մեծանա
հոգնակի — պիտի մեծանանք, պիտի մեծանաք, պիտի մեծանան
Հրամայական
ապառնի
եզակի — մեծացի՛ր
հոգնակիի — մեծացե՛ք

Կամենալ
Ենթադրական
անցյալ
եզակի — կկամենայի, կկամենայիր, կկամենար
հոգնակի — կկամենայինք, կկամենայիք, կկամենային
ապառնի
եզակի — կկամենամ, կկամենաս, կկամենա
հոգնակի — կկամենանք, կկամենաք, կկամենան
Հարկադրական
անցյալ
եզակի — պիտի կամենայի, պիտի կամենայիր, պիտի կամենար
հոգնակի — պիտի կամենայինք, պիտի կամենայիք, պիտի կամենային
ապառնի
եզակի — պիտի կամենամ, պիտի կամենաս, պիտի կամենա
հոգնակի — պիտի կամենանք, պիտի կամենաք, պիտի կամենան
Հրամայական
ապառնի
եզակի — կամեցի՛ր
հոգնակիի — կամեցե՛ք

Կորչել
Ենթադրական
անցյալ
եզակի — կկորչեի, կկորչեիր, կկորչեր
հոգնակի — կկորչեինք, կկորչեիք, կկորչեին
ապառնի
եզակի — կկորչեմ, կկորչես, կկորչի
հոգնակի — կկորչենք, կկորչեք, կկորչեն
Հարկադրական
անցյալ
եզակի — պիտի կորչեի, պիտի կորչեիր, պիտի կորչեր
հոգնակի — պիտի կորչեինք, պիտի կորչեիք, պիտի կորչեին
ապառնի
եզակի — պիտի կորչեմ, պիտի կորչես, պիտի կորչի
հոգնակի — պիտի կորչենք, պիտի կորչեք, պիտի կորչեն
Հրամայական
ապառնի
եզակի — կորի՛ր
հոգնակիի — կորե՛ք

Հայոց Լեզու 8

Բայի ըղձական եղանակը, նրա ժամանակաձևերը, 02.12.2024

Գրել, խաղալ, պարել, գտնել, փախչել, հասնել, հագենալ, բարկանալ, փախցնել, բարկացնել, հագնել, հագցնել, գտնվել, թռչկոտել, սպանվել բայերը խոնարհի՛ր ըղձական ապառնի և ըղձական անցյալ ժամանակաձևերով՝ դրական և ժխտական խոնարհմամբ:
Ըղձական ապառնի
Եզակի թիվ
գրել — գրեմ, գրես, գրի
խաղալ — խաղամ, խաղաս, խաղա
պարել — խարեմ, պարես, պարի
գտնել — գտեմ, գտնես, գտնի
փախչել — փախչեմ, փախչես, փախչի
հասնել — հասնեմ, հասնես, հասնի
հագենալ — հագենամ, հագենաս, հագենա
բարկանալ — բարկանամ, բարկանաս, բարկանա
փախցնել — փախցնեմ, փախցնես, փախցնի
բարկացնել — բարկացնեմ, բարկացնես, բարկացնի
հագնել — հագնեմ, հագնես, հագնի
հագցնել — հագցնեմ, հագցնես, հագցնի
գտնվել — գտնվեմ, գտնվես, գտնվի
թռչկոտել — թռչկոտեմ, թռչկոտես, թռչկոտի
սպանվել — սպանվեմ, սպանվես, սպանվի
Հոգնակի թիվ
գրել — գրենք, գրեք, գրեն
խաղալ — խաղանք, խաղաք, խաղան
պարել — պարենք, պարեք, պարեն
գտնել — գտնենք, գտնեք, գտնեն
փախչել — փախչենք, փախչեք, փախչեն
հասնել — հասնենք, հասնեք, հասնեն
հագենալ — հագենանք, հագենաք, հագենան
բարկանալ — բարկանանք, բարկանաք, բարկանան
փախցնել — փախցնենք, փախցնեք, փախցնեն
բարկացնել — բարկացնենք, բարկացնեք, բարկացնեն
հագնել — հագնենք, հագնեք, հագնեն
հագցնել — հագցնենք, հագցնեք, հագցնեն
գտնվել — գտնվենք, գտնվեք, գտնվեն
թռչկոտել — թռչկոտենք, թռչկոտեք, թռչկոտեն
սպանվել — սպանվենք, սպանվեք, սպանվեն

Ըղձական անցյալ

Եզակի թիվ
գրել — գրեի, գրեիր, գրեր
խազալ — խաղայի, խաղայիր, խաղար
պարել — պարեյի, պարեյիր, պարեր
գտնել — գտնեի, գտնեիր, գտեր
փախչել — փախչեի, փախչեիր, փախչեր
հասնել — հասնեի, հասնեիր, հասներ
հագենալ — հագենայի, հագենայիր, հագենար
բարկանալ — բարկանայի, բարկանայիր, բարկանար
փախցնել — փախցնեի, փախցնեիր, փախցներ
բարկացնել — բարկացնեի, բարկացնեիր, բարկացներ
հագնել — հագնեի, հագնեիր, հագներ
հագցնել — հագցնեի, հագցնեիր, հագցներ
գտնվել — գտնվեի, գտնվեիր, գտնվեր
թռչկոտել — թռչկոտեի, թռչկոտեիր, թռչկոտեր
սպանվել — սպանվեի, սպանվեիր, սպանվեր
Հոգնակի թիվ
գրել — գրեինք, գրեիք, գիրեին
խաղալ — խաղայինք, խաղայիք, խաղային
պարել — պարեինք, պարեիք, պարեին
գտնել — գտնեինք, գտնեիք, գտնեին
փախչել — փախչեինք, փախչեիք, փախչեին
հասնել — հասնեինք, հասնեիք, հասնեին
հագենալ — հագենայինք, հագենայիք, հագենային
բարկանալ — բարկանայիք, բարկանայիք, բարկանային
փախցնել — փախցնեինք, փախցնեիք, փախցնեին
բարկացնել — բարկացնեինք, բարկացնեիք, բարկացնեին
հագնել — հագնեինք, հագնեիք, հագնեին
հագցնել — հագցնեիք, հագցնեիք, հագցնեին
գտնվել — գտնվեինք, գտնվեիք, գտնվեին
թռչկոտել — թռչկոտեինք, թռչկոտեիք, թռչկոտեին
սպանվել — սպանվեինք, սպանվեիք, սպանվեին

Ըղձական ապառնի ժխտական խոն․

Եզակի թիվ
գրել — չգրեմ, չգրես, չգրի
խաղալ — չխաղամ, չխաղաս, չխաղա
պարել — չխարեմ, չպարես, չպարի
գտնել — չգտեմ, չգտնես, չգտնի
փախչել — չփախչեմ, չփախչես, չփախչի
հասնել — չհասնեմ, չհասնես, չհասնի
հագենալ — չհագենամ,չ հագենաս, չհագենա
բարկանալ — չբարկանամ, չբարկանաս, չբարկանա
փախցնել — չփախցնեմ, չփախցնես, չփախցնի
բարկացնել — չբարկացնեմ, չբարկացնես, չբարկացնի
հագնել — չհագնեմ, չհագնես, չհագնի
հագցնել — չհագցնեմ, չհագցնես, չհագցնի
գտնվել — չգտնվեմ, չգտնվես, չգտնվի
թռչկոտել — չթռչկոտեմ, չթռչկոտես, չթռչկոտի
սպանվել — չսպանվեմ, չսպանվես, չսպանվի
Հոգնակի թիվ
գրել — չգրենք, չգրեք, չգրեն
խաղալ — չխաղանք, չխաղաք, չխաղան
պարել — չպարենք, չպարեք, չպարեն
գտնել — չգտնենք, չգտնեք, չգտնեն
փախչել — չփախչենք, չփախչեք, չփախչեն
հասնել — չհասնենք, չհասնեք, չհասնեն
հագենալ — չհագենանք, չհագենաք, չհագենան
բարկանալ — չբարկանանք, չբարկանաք, չբարկանան
փախցնել — չփախցնենք, չփախցնեք, չփախցնեն
բարկացնել — չբարկացնենք, չբարկացնեք, չբարկացնեն
հագնել — չհագնենք, չհագնեք, չհագնեն
հագցնել — չհագցնենք, չհագցնեք, չհագցնեն
գտնվել — չգտնվենք, չգտնվեք, չգտնվեն
թռչկոտել — չթռչկոտենք, չթռչկոտեք, չթռչկոտեն
սպանվել — չսպանվենք, չսպանվեք, չսպանվեն

Ըղձական անցյալ ժխտական խոն․
Եզակի թիվ
գրել — չգրեի, չգրեիր, չգրեր
խաղալ — չխաղայինք, չխաղայիք, չխաղային
պարել — չպարեինք, չպարեիք, չպարեին
գտնել — չգտնեինք, չգտնեիք, չգտնեին
փախչել — չփախչեինք, չփախչեիք, չփախչեին
հասնել — չհասնեինք, չհասնեիք, չհասնեին
հագենալ — չհագենայինք, չհագենայիք, չհագենային
բարկանալ — չբարկանայիք, չբարկանայիք, չբարկանային
փախցնել — չփախցնեինք, չփախցնեիք, չփախցնեին
բարկացնել — չբարկացնեինք, չբարկացնեիք, չբարկացնեին
հագնել — չհագնեինք, չհագնեիք, չհագնեին
հագցնել — չհագցնեիք, չհագցնեիք, չհագցնեին
գտնվել — չգտնվեինք, չգտնվեիք, չգտնվեին
թռչկոտել — չթռչկոտեինք, չթռչկոտեիք, չթռչկոտեին
սպանվել — չսպանվեինք, չսպանվեիք, չսպանվեին

Հոգնակի թիվ
գրել — չգրեինք, չգրեիք, չգիրեին
խաղալ — չխաղայինք, չխաղայիք, չխաղային
պարել — չպարեինք, չպարեիք, չպարեին
գտնել — չգտնեինք, չգտնեիք, չգտնեին
փախչել — չփախչեինք, չփախչեիք, չփախչեին
հասնել — չհասնեինք, չհասնեիք, չհասնեին
հագենալ — չհագենայինք, չհագենայիք, չհագենային
բարկանալ — չբարկանայիք, չբարկանայիք, չբարկանային
փախցնել — չփախցնեինք, չփախցնեիք, չփախցնեին
բարկացնել — չբարկացնեինք, չբարկացնեիք, չբարկացնեին
հագնել — չհագնեինք, չհագնեիք, չհագնեին
հագցնել — չհագցնեիք, չհագցնեիք, չհագցնեին
գտնվել — չգտնվեինք, չգտնվեիք, չգտնվեին
թռչկոտել — չթռչկոտեինք, չթռչկոտեիք, չթռչկոտեին
սպանվել — չսպանվեինք, չսպանվեիք, չսպանվեին

Հայոց Լեզու 8·Հաշվետվություն·Գրականություն 8

Հայոց լեզվի և գրականության նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Նախագծեր՝
Կարդում ենք Գալշոյան

Գրականություն՝
Վանո Սիրադեղյան, Ափսոս էր Երեխան․05․11․2024թ․
Վանո Սիրադեղյան, Բուքը, երգը, երեխան, 07.11.2024
Մուշեղ Գալշոյան. Կանչը․ 12․11․2024
Կարդում ենք Գալշոյան

Հայոց Լեզու՝

Թվական անուն, 04.11.2024թ.
Բայի կազմությունը, 08.11.2024
Բայի անդեմ ձևերը՝ դերբայներ,11.11.2024
Բայի դիմավոր և անդեմ ձևեր,15․11․-18․11․2024
Բայի սեռը․ 22․11․2024
Գործնական քերականություն 27․11․2024
Բայի խոնարհումը, 29.11.2024

Հայոց Լեզու 8

Բայի խոնարհումը, 29.11.2024

1. Գրել, կարդալ, վախենալ, գողանալ, թռչել, տեսնել, թաքցնել, հասնել, թռցնել, հասցնել, կոտրատել, սիրվել բայերը խոնարհի՛ր սահմանական եղանակի անկատար ներկա, անկատար անցյալ, ապակատար ներկա, ապակատար անցյալ, վաղակատար ներկա, վաղակատար անցյալ և անցյալ կատարյալ ժամանակաձևերով:
Անկատար ներկա — գրում եմ, կարդում եմ, վախենում եմ, գողանում եմ, թռչում եմ, տեսնում եմ, թաքցնում եմ, հասնում եմ, թռցնում եմ, հասցնում եմ, կոտրատում եմ, սիրվում եմ
Անկատար անցյալ — գրում էի, կարդում էի, վախենում էի, գողանում էի, թռչում էի, տեսնում էի, թաքցնում էի, հասնում էի, թռցնում էի, հասցնում էի, կոտրատում էի, սիրվում էի
Ապակատար ներկա — գրելու եմ, կարդալու եմ, վախենալու եմ, գողանալու եմ, թռչելու եմ, տեսնելու եմ, թաքցնելու եմ, հասնելու եմ, թռցնելու եմ, հասցնելու եմ, կոտրատելու եմ, սիրվելու եմ
Ապակատար անցյալ — գրելու էի, կարդալու էի, վախենալու էի, գողանալու էի, թռչելու էի, տեսնելու էի, թաքցնելու էի, հասնելու էի, թռցնելու էի, հասցնելու էի, կոտրատելու էի, սիրվելու էի
Վաղակատար ներկա — գրել եմ, կարդացել եմ, վախեցել եմ, գողացել եմ, թռել եմ, տեսել եմ, թաքցրել եմ, հասել եմ, թռցրել եմ, հասցրել եմ, կոտրատել եմ, սիրվել եմ
Վաղակատար անցյալ — գրել էի, կարդացել էի, վախեցել էի, գողացել էի, թռել էի, տեսել էի, թաքցրել էի, հասել էի, թռցրել էի, հասցրել էի, կոտրատել էի, սիրվել էի
Անցյալ կատարյալ — գրեցի, կարդացի, վախեցա, գողացա, թռա, տեսա, թաքցրեցի, հասա, թռցրեցի, հասցրեցի, կոտրատեցի, սիրվեցի
2. Յուրաքանչյուր բայը մեկ ձևով գործածի՛ր նախադասության մեջ:

1. Այս պատմվածքը երեկ էի գրել։
2. Գիրքը մեկ շաբաթում կարդացի։
3. Գիտեի, որ վախենալու եմ։
4. Ասում է, որ ես եմ գողացել։
5. Անցած տարի թռել էի ուրիշ երկիր։
6. Այս ֆիլմը արդեն տեսել էի։
7. Հեռախոսը արագ թաքցրեցի, երբ ուսուցչուհին մոտեցավ։
8. Այդ պահին ես արդեն հասել էի տուն։
9․ Թղթից ինքնաթիռը թռցրեցի։
10․ Եղբորս հասցրեցի դպրոց և գնացի զբոսնելու։
11․ Պատրաստածս քանդակը ինձ դուր չեկավ, և ես այդ կոտրատեցի։
12․ Ես սիրվել էի միայն նրա կողմից։

Հայոց Լեզու 8

Գործնական քերականություն 27․11․2024

1. Կազմիր հետևյալ բայերի ժխտական խոնարհումը և դրանց ժխտականի ձևերով կազմիր նախադասություններ. խոսում եմ, խոսում էինք, խոսում ենք, կգրեմ, կգրի, կգրեինք, կգրեր, պիտի կարդամ, պիտի կարդան, պիտի կարդայիք, երգել եմ, երգել էիր, երգել էին, երգել էիք, պատմի՛ր, գրեմ, գրես, գրեին, գրեիք, կամ, գիտեմ, իմանալու ենք, գալու եմ, եկել եմ, սիրեցի, սիրեցիք, սիրեց:
Չեմ խոսում, չէինք խոսում, չենք խոսում
Այսօր շատ չեմ խոսում։ Մենք երեկ միասին չէինք խոսում։ Դասին չենք խոսում։
Չեմ գրի, չի գրի, չենք գրի, չէր գրի
Ասացի, որ չեմ գրի։ Զգուշացրեց, որ չի գրի։ Նրան էլ չենք գրի։ Ասաց, ոչ չի գրի։
Չեմ կարդա, չեն կարդա, չենք կարդա
Այդ գիրքը չեմ կարդա։ Նրանց ասացին, որ չեն կարդա։ Մենք այսօր չենք կարդա։
Չեմ երգել, չէիր երգել, չէին երգել, չէիք երգել
Երեկոյան չեմ երգել։ Դու չէիր երգել։ Միջոցառմանը չէին երգել։ Ասել էիք, որ չէիք երգել։
Մի՛ պատմիր։
Ասացի մի՛ պատմիր։
Չգրեմ, չգրես, չգրեին, չգրեիք
Ասաց, որ ես չգրեմ։ Խնդրեցի, որ դու չգրես։ Ուզում էին չգրեին։ Ասացին, որ չգրեիք։
Չկամ
Ես նրանց խոսակցության մեջ կչամ։
Չգիտեմ, չենք իմանալու
Չգիտեմ, թե ինչ անեմ։ Մենք ոչինչ չենք իմանալու։
Չեմ գալու, չեմ եկել
Այս դասին չեմ գալու։ Այսօր հյուր չեմ եկել։
Չսիրեցի, չսիրեցինք, չսիրեց
Ես այս երգը չսիրեցի։ Մենք նրան չսիրեցինք։ Նա այս առարկան չսիրեց։
2. Հետևյալ ածականներն ու թվականները գոյականաբար գործածիր նախադասությունների մեջ/տարբեր հոլովաձևերով/: Գեղեցիկ, բարի, մեծ, խելացի, հարազատ, տխուր, երջանիկ, հինգ, յոթ, տասը, քսանհինգ, առաջին, իններորդ, չորրորդ:

229. Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական:
Մայրս այս պտուղները սիրում է: — Մայրս այս պտուղները չի սիրում։
Նշանաբառը բոլորը գիտեն: — Նշանաբառը ոչ մեկը չգիտի։
Պարտեզում գեղեցիկ վարդ էր բացվել: — Պարտեզում գեղեցիկ վարդ չէր բացվել։
Ես վաղուց փնտրում էի այս իրը: — Ես վաղուց չէի փնտրել այս իրը։
Մի քանի երեխաներ խաղում էին բակում: — Ոչ մի երեխա չէր խաղում բակում։
Ջրաղացը հին օրերի երգն էր երգում: — Ջրաղացը հին օրերի երգը չէր երգում։
Կաթի ամբողջ սերը պահել էր միջնեկ որդուն: — Կաթի ամբողջ սերը չէր պահել իր միջնեկ որդուն։
230. Տրված նախադասությունները դարձրո՛ւ ժխտական: Ուշադրություն  դարձրո՛ւ ընդգծված դերանուններին և մակբայներին:
Բոլոր մարդիկ վազում էին հոսանքի ուղղությամբ: — Ոչ մի մարդ չէր վազում հոսանքի ուղղությամբ։
Այդպիսի երևույթները բավականին հաճախ են նկատվում: — Այդպիսի երևույթները ոչ հաժախ են նկատվում։
Լիովին հնարավոր է ուրիշ վայրերում էլ կիրառել նման միջոցառումներ: — Ընդհանրապես հնարավոր չէ ուրիշ վայրերում կիրառել նման միջոցառումներ։
Քամին դեռ փչում էր: — Քամին էլ չէր փչում։
Ինչ—որ մեկը լուսամուտներին թուղթ էր կպցրել: — Ոչ մեկը լուսամուտներին թուղթ չէր կպցրել։
Պատերազմը քայքայել էր ամբողջ տնտեսությունը: — Պատերազմը քայքայել էր տնտեսության մի մասը։
Այստեղ տարվա բոլոր տեղումները լինում են միայն գարնանը: — Այստեղ տարվա ոչ մի տեղում չի լինում գարնանը։
231. Տրված նախադասությունները դարձրո´ւ հաստատական: Ուշադրությո´ւն դարձրու ժխտական դերանուններին և մակբայներին:
Ոչ մի հնար նրան չէր օգնի կրճատելու ժամանակը: — Ամեն հնար նրան կօգներ կրժատել ժամանակը։
Ոչ մի առագաստանավ քամուն հակառակ շարժվել չի կարող: — Բոլոր առագաստանավերը կարող են քամուն հակառակ շարժվել։
Ոչ ոք զբոսնելու ցանկություն չուներ: — Շատ մեծ զբոսնելու ցանկություն ուներ։
Իբր միջատներին թունավորող այդ դեղը բոլորովին վնաս չէր տալու այլ կենդանի էակների: — Միջատներին իբր թունավորող այդ դեղը բոլորովին վնաս էր տալու այլ կենդանի էակների։
Այդ փաստարկներն ամենևին չհամոզեցին մարդկանց: — Այդ փաստարկներն բոլորովին համոզեցին մարդկանց:
Ոչ մեկը հիացած չէր այդ փոշով: —  Բոլորը հիացած էին այդ փոշով։
Վաղուց ոչինչ չենք լսել այդ մասին: — Վաղուց լսել ենք այդ մասին

Հայոց Լեզու 8

Բայի սեռը․ 22․11․2024

219. Ա և Բ նախադասությունների տարբերությունները գտի´ր: Մնացած նախադասություններն ինքդ փոխի՛ր (կրավորակա´ն դարձրու):
Ա. Ծուխը մրոտել էր առաստաղն ու պատերը:
Բ. Առաստաղն ու պատերը մրոտվել էին ծխից:
Ա. Պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացի փրկել էր նրան:
Բ. Նա փրկվել էր պատահաբար այդ կողմերով անցնող մի գյուղացու կողմից:
Ա. Սպիները ծածկել էին նրա ամբողջ մարմինը:
Բ. Նրա ամբողջ մարմինը սպիներով էր ծածկվել:

Անցած տարիները կնճռոտել էին կնոջ դեմքը: — Կնոջ դեմքը կնճռոտվել էր անցած տարիներից:
Դահլիճը լավ կահավորել էին: — Դահլիճը լավ կահավորվել էր:
Մեր ժողովուրդը մշակութային շատ արժեքներ է ստեղծել: — Շատ մշակութային արժեքներ են ստեղծվել մեր ժողովրդի կողմից:
220. Տրված բայերը դարձրու կրավորական: Ինչի՞օգնությամբ դարձրիր:
Օրինակ` գտնել — գտնվել, նետել — նետվել:
Գրել — գրվել
գրավել — գրավվել
ծեծել — ծեծվել
թրջել — թրջվել
թխել — թխվել
տաշել — տաշվել
վրդովել — վրդովվել
կապել — կապվել
սպանել — սպանվել
նկարել — նկարվել
կեղտոտել — կեղտոտվել
Վ կրավորական բայածանցի օգնությամբ այս բառերը դարձրեցի կրավորական։
221. Տրված նախադասությունները դարձրո՛ւ կրավորական:
Քամին երկնքով մեկ հալածում էր ամպերին: — Ամպերը երկնքով մեկ հալածվում էին քամուց:
Այս նկարը պատին պապս է ամրացրել: — Այս նկարը պատին ամրացվել է պապիս կողմից։
Այս գիրքը նաև ընկերս է կարդացել: — Այս գիրքը կարդացվել է նաև ընկերոջս կողմից։
Առավոտյան ցողը թրջել էր ոտքերը: — Ոտքերը շրջվել էին առավոտյան ցողից։
Տերը շանը կապել էր ծառից: — Շունը կապվել էր ծառին տտիրոջ կողմից։
Տարբեր մարդիկ տարբեր ձևով էին պատմում առավոտվա դեպքը: — Առավոտվա դեպքը տարբեր ձևով պատմվեց տարբեր մարդկանց կողմից։
Սարքերը թեթև ցնցում գրանցեցին: — Թեթև ցնցում գրանցվեց սարքից։
Ինստիտուտի աշխատակիցները մարդկանց զգուշացրին սպասվող փոթորկի մասին: —
Անտառում այդ երեխային որսորդներն էին գտել: — Այդ երեխան գտվել էր անտառում որսորդների կողմից։
Տղային միշտ նույն երազն էր կախարդում: — Տղան միշտ կախարդվում էր նույն երազից։
Վարպետի խնամքոտ ձեռքը տաշում ու իրար կողքի էր դնում քարերը: — Քարերը տաշվում և իրար կողքի էին դրվում վարպետի խնամքոտ ձեռքի կողմից։
Շինարարությունն ավարտին հասցրին: — Շինարարությունն ավարտին հասավ։
224. Դո՛ւրս գրիր այն բայերը, որոնք կարող են կրավորական դառնալ, և դարձրո՛ւ:
Օրինակ` փնտրել — փնտրվել:
Վազել, երգել — երգվել, ցրել — ցրվել, կոտրել — կոտրվել, դնել — դրվել, թռչել, թրջել — թրջվել, գալ, գնալ, հեռանալ, հեռացնել — հեռացվել, հնարել — հնարվել, ներել — ներվել, լուսանալ, մթնել, մթնեցնել — մթնեցվել, բարձրանալ, թխել — թխվել, մրմռալ, մաքրել — մաքրվել, դողալ, վախենալ, սրբել — սրբվել, կարել — կարվել, հավաքել — հավաքվել, սարսռալ, հաչել, սիրել — սիրվել, մլավել, ծիծաղել, խոսել — խոսվել, հուզել — հուզվել, վիճել:
225. Տրված նախադասությունները դարձրո՛ւ ներգործական և պատասխանի՛ր հարցերին:
Ձվի մեջ զարգացող կենդանի էակը բավական հուսալի զրահով է պաշտպանված:
Ձուն թխսի մարմնի ծանրությունից չի կոտրվում:
Ձվի կճեպը հեշտությամբ է կոտրվում ճուտիկի դեղին կտուցով: Գիտնականների կողմից փնտրվում են համարձակ գաղափարն
իրագործելու հնարները:
Մշակովի բույսերի սերմերը մոլախոտի սերմերից մաքրվում են մագնիսով:
Ինչպե՞ս է փոխվում տրված նախադասության ենթական (ընդգծված է):
Տրված նախադասության ո՞ր անդամն է դառնում ներգործական նախադասության ենթակա:

Հայոց Լեզու 8

Բայի դիմավոր և անդեմ ձևեր,15․11․-18․11․2024

196. Ընդգծված դերբայական դարձվածները վերածի՛ր երկրորդական նախադասությունների: Ո՞ր դերբայից ինչպիսի՞ դիմավոր ձևեր են ստացվում:
Շտապ եզրակացություն անելիս կարելի է սխալվել: — Երբ շտապ եզրակացություն են անում, կարելի է սխալվել:
Բնության հավասարակշռությունը խախտելիս պետք է մտածել հետևանքի մասին: — Երբ բնության հավասարակշռությունը խախտում են, պետք է մտածել հետևանքի մասին:
Երկրի ձգողության ազդեցության տակ գտնվող բեռը կախենք թելից: — Բեռը, որը գտնվում է Երկրի ձգողության ազդեցության տակ, պետք է կախենք թելից։
Բնության մեջ հավասարակշռության խախտումը վնաս է հասցնում իրենց սխալները երբեմն շատ ուշ գիտակցող մարդկանց:
Կենդանաբանները հավաքեցին որսի ժամանակ խփված աղվեսները:
Դեպի մորուտը ուղղություն վերցրած հետախույզը կտրուկ թեքվեց դեպի լանջը:

206. Տեքստի բայերը փոխի՛ր այնպես, որ պատասխանեն ի՞նչ արեց (արեցին) հարցին: 
Բայաձևերից ո՞րը կանվանես անցյալ կատարյալ, ո՞րը` անկատար անցյալ:
Ճապոնացի տասնիննամյա մի ծառայող հուլիսյան մի կիրակի օր բարձրանում էր Մուկաբակի լեռը: Ալպինիզմի համապատասխան պատրաստություն չունենալու պատճառով նա զառիթափից պոկվում էր և ընկնում լեռնային գետակը: Ջուրն ընկնելիս կորցնում էր գիտակցությունը և ուշքի էր գալիս գահավիժող ջրվեժի կենտրոնում աճած միայնակ սոճու ճյուղերից կախված: Ծառը նրան մի ամբողջ շաբաթ պատսպարում էր: Նրան ալպինիստները գտնում էին միայն հաջորդ կիրակի:

Ճապոնացի տասնիննամյա մի ծառայող հուլիսյան մի կիրակի օր բարձրացել էր Մուկաբակի լեռը: Ալպինիզմի համապատասխան պատրաստություն չունենալու պատճառով նա զառիթափից պոկվել էր և ընկել լեռնային գետակը: Ջուրն ընկնելիս կորցրել էր գիտակցությունը և ուշքի էր եկել գահավիժող ջրվեժի կենտրոնում աճած միայնակ սոճու ճյուղերից կախված: Ծառը նրան մի ամբողջ շաբաթ պատսպարել էր: Նրան ալպինիստները գտել էին միայն հաջորդ կիրակի:

207. Տրված պատճառական բայերն ըստ օրինակի փոփոխի՛ր (անցյալ կատարյալ ժամանակով խոնարհի՛ր) և 
պարզի՛ր, թե ո՛ր հիմքով է կազմվում այդ ժամանակը:
Օրինակ` վազեցնել — վազեցրի վազեցրինք, վազեցրիր վազեցրիք, վազեցրեց վազեցրին
Գոհացնել — գոհացրի գոհացրինք, գոհացրիր գոհացրիք, գոհացրեց գոհացրին
վստահեցնել — վստահեցրի վստահեցրինք, վստահեցրիր վստահեցրիք, վստահեցրեց վստահեցրին
փակցնել — փակցրի փակցրինք, փակցրիր փակցրիք, փակցրեց փակցրեցին
դարձնել — դարձրի դարձրինք, դարձրիր դարձրիք, դարձրեց դարձրեցին

208. Սահմանական եղանակի տրված ժամանակաձևերը համեմատի՛ր և պատասխանի՛ր հարցերին:
Անկատար ներկա — գրում եմ, կարդում եմ:
Անկատար անցյալ — գրում էի, կարդում էի:
Ապակատար ներկա — գրելու եմ, կարդալու եմ:
Ապակատար անցյալ — գրելու էի, կարդալու էի:
Վաղակատար ներկա — գրել եմ, կարդացել եմ:
Վաղակատար անցյալ — գրել էի, կարդացել էի:
Անցյալ կատարյալ — գրեցի, կարդացի:
Օժանդակ բայերը փոխվում են ներկա կամ անցյալ ժամանակաձևից, իսկ անցյալ կատարյալում բային ավելանում է եցի/ացի վերջավորությունը։

Ո՞ր ժամանակաձևերն են նույն դերբայներից կազմվում:
Անկատար ներկա և անկատար անցյալում դերբայները մնում են նույնը։
Ինչպե՞ս են առաջացել առաջին վեց ժամանակաձևերի անունները (ուշադրությո՛ւն դարձրու եմ օժանդակ բայի 

ժամանակին):
Ներկա ժամանակաձևը անվանում են ներկա, քանի որ օժանդակ բայը դրվում է ներկա ժամանակով, իսկ անցյալը՝ քանի որ օժանդակ բայը դրվում է անցյալ ժամանակաձևով։
Փորձի՛ր բացատրել, թե ինչո՞վ այստեղ գործածված եմ (ես, է, ենք, եք, են) բայը կոչվում օժանդակ:
Անցյալ կատարյալ ժամանակաձևն ինչո՞վ է տարբերվում մյուսներից:

Անցյալ կատարյալում բային ավելանում է եցի/ացի վերջավորությունը և այն չունի օժանդակ բայ։

209. Տրված բայերը խոնարհի՛ր անցյալ կատարյալ ժամանակաձևով (կազմի՛ր բոլոր ձևերը` I, II,
III դեմքերով, եզակի և հոգնակի թվերով): Ընդգծի՛ր վերջավորությունները:
Թափել — թափեցի, թափեցիր, թափեց, թափեցինք, թափեցիք, թափեցին
կապել — կապեցի, կապեցիր, կապեց, կապեցինք, կապեցիք, կապեցին
խաղացնել — խաղացրի, խաղացրիր, խաղացրեց, խաղացրինք, խաղացրիք, խաղացրին

210. Տրված վերջավորությունների խմբերից ո՞րն է համապատասխանում նախորդ վարժության առաջին երկու բայերի անցյալ կատարյալի վերջավորություններին: 
Պատասխանդ հիմնավորի՛ր:
Ա.        եզ.       հոգն.         Բ. եզ.       հոգն.

I դ.      ի          ինք              ի          ինք

ll դ.     իր       իք              իր         իք

III դ.    —         ին              եց           ին

211. Տրված բայերը խոնարհի՛ր անցյալ կատարյալ ժամանակաձևով և ընդգծիր  վերջավորությունները: Ինչո՞վ են տարբերվում Ա և Բ խմբի բայաձևերի վերջավորությունները: 
Նախորդ վարժության մեջ տրված վերջավորությունների ո՞ր խումբն է համապատասխանում Գ խմբի 
պատճառական բայերին:
Ա. Վկայել, հուսալ
վկայեցի, հուսացի
Բ. Հեռանալ, մոտենալ, տեսնել
հեռացա, մոտեցա, տեսա
Գ. Հասկացնել, արթնացնել:
հասկացրեցի, արթնացրեցի
Ա խբմի բայերը խոնարհվելիս ստանում են եցի/ացի վերջավորություն, իսկ Բ խբմինը՝ ա

212. Փակագծերում տրված բայաձևերից մնկն ընտրի՛ր և գրի՛ր (ո՞ր բառով է պայմանավորված 
ընտրությունդ):
Գայլն սպասում էր, որ այծյամը (ննջի, ննջեր), որ նրան (բռնի, բռներ) և (ուտի, ուտեր): Այծյամը նրա միտքն իմացել էր ու (չէր քնում, չքնեց) օրեր ու օրեր, մինչև որ գայլն ինքը թմրեց ու նիրհեց: Այն ժամանակ եկավ առյուծն ու կերավ գայլին:

213. Տրված նախադասությունները ձևի և իմաստի ի՞նչ տարբերություններ ունեն:
Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
Վաղակատար ներկա, անկատար ներկա
Ֆրանսիացի գիտնականները պարզեցին, որ երկրագնդի բնակչությունը խոսում էր երկու հազար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
անցյալ կատարյալ, անկատար անցյալ
Ֆրանսիացի գիտնականները կպարզեն, որ երկրագնդի բնակչությունը խոսում է երկու հագար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
Ֆրանսիացի գիտնականները պարզել են, որ երկրագնդի բնակչությունը խոսելու է երկու հագար յոթ հարյուր իննսունվեց լեզվով (չհաշված յոթ-ութ հազար բարբառը):
Անկատար ներկա, ապակատար ներկա

214. Փակագծերի բայերը պահանջված ձևով գրի՛ր, հետո տեքստերը համեմատի՛ր:
Ա. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեն (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանան: Եթե բուսաբանները փորձ անեն ու իմանան այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեն (ստեղծել) և, հավանաբար, կկարողանան (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ:
Բ. Խոտերն ու ծաղիկներն ինչպե՞ս կարտահայտեին (արտահայտել) զգացմունքները, եթե շարժվել կարողանային: Եթե բուսաբանները փորձ անեին ու իմանային այդ հարցի պատասխանը, օգտակար բույսերի համար ավելի լավ պայմաններ կստեղծեին (ստեղծել) և, հավանաբար, կկարողանային (կարողանալ) ավելի արդյունավետ պայքարել մոլախոտերի դեմ: 
Ա տարբերակում բայերը խոհարհվում են ապակատար ներկա ձևով, իսկ Բ տարբերակում՝ ապակատար անցյալ ձևով։

215. Տրված բայերը խոնարհի´ր ըղձական եղանակով (ապառնու և անցյալի բոլոր ձևերը կազմի՝ր): Դրանք ո՞ր (անկատարի՞, թե՞ անցյալի) հիմքով են կազմվում:
Ապրել
ապառնի՝ ապրեմ, ապրես, ապրի, ապրենք, ապրեք, ապրեն
անցյալ՝ ապրեի, ապրեիր, ապրեր, ապրեինք, ապրեիք, ապրեին
անցնել
ապառնի՝ անցնեմ, անցնես, անցնի, անցնենք, անցնեք, անցնեն
անցյալ՝ անցնեի, անցնեիր, անցներ, անցնեինք, անցնեիք, անցնեին
խաղալ
ապառնի՝ խաղամ, խաղաս, խաղա, խաղանք, խաղաք, խաղան
անցյալ՝ խաղայի, խաղայիր, խաղար, խաղաինք, խաղաիք, խաղային
հեռանալ
ապառնի՝ հեռանամ, հեռանաս, հեռանա, հեռանանք, հեռանաք, հեռանան
անցյալ՝ հեռանայի, հեռանայիր, հեռանար, հեռանայինք, հեռանաիք, հեռանան

216. Տրված բայերը խոնարհի՛ր հրամայական եղանակով (կազմի՛ր եզակի և հոգնակի բոլոր ձևերը): 
Ո՞ր հիմքով կազմվեցին դրանք:

Օրինակ` մտնել — մտի՛ր, մտե՛ք, մի՛ մտիր, մի՛ մտեք, գնալ — գնա՛, գնացե՛ք, մի՛ գնա, մի՛ գնացեք (մի՛ գնաք):
Ա. Վերջացնել — վերջացրո՛ւ, վերջացրե՛ք, մի՛ վերջացրու, մի՛ վերջացրեք
մանրացնել — մանրացրո՛ւ, մանրացրե՛ք, մի՛ մանրացրու, մի՛ մանրացրեք
հիանալ — հիացի՛ր, հիացե՛ք, մի՛ հիացի, մի՛ հիացեք
կամենալ — կամեցի՛ր, կամեցե՛ք, մի՛ կամեցիր, մի՛ կամեցեք
թռչել — թռչի՛, թռչե՛ք, մի՛ թռչի, մի՛ թռչեք
անցնել — անցի՛ր, անցե՛ք, մի՛ անցիր, մի՛ անցեք

Բ. Վազել — վազի՛ր, վազե՛ք, մի՛ վազիր, մի՛ վազեք
կարդալ — կարդա՛, կարդացե՛ք, մի՛ կարդա, մի՛ կարդացեք
հասնել — հասի՛ր, հասե՛ք, մի՛ հասիր, մի՛ հասեք
կպչել — կպի՛ր, կպե՛ք, մի՛ կպիր, մի՛ կպեք
վախենալ — վախեցի՛ր, վախեցե՛ք, մի՛ վախեցիր, մի՛ վախեցեք
միանալ — միացի՛ր, միացե՛ք, մի՛ միացիր, մի՛ միացեք
հիացնել — հիացրո՛ւ, հիացրե՛ք, մի՛ հիացրու, մի՛ հիացրեք

217. Փակագծերում տրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:
Պարզվում է, որ մարդու առողջական վիճակը նախ և առաջ կախված (կախվել) է մարդկային հարաբերություններից: Նախանձը, օրինակ, ոչ միայն որդի նման կծում է (կրծել) մարդու հոգին և տակնուվրա անում (տակնուվրա անել) էությունը, այլև առաջացնում է (առաջացնել) ստամոքսի խոց ու արյան ճնշման հիվանդություններ: Ահա թե ինչու են ասում. «Եթե չես ցանկանում (չցանկանալ) տառապել, մի՛ նախանձիր»: Զրպարտությունը, վիրավորանքը, շողոքորթությունը, անտաշ վերաբերմունքն ու հայհոյանքը նիկոտինի ու ալկոհոլի նման թունավում է (թունավորել) նաև մարդու օրգանիզմը:
Երկրում առաջին ծխողներն եգիպտական փարավոններն էին (լինել): Մ.թ. ա. երկրորդ հազարամյակին վերաբերող մի թանգարանում հնագետները ծխելու հարմարանքներ էին գտել (գտնել): Սենյակները ներկելիս պատուհաններն ու դռները փակ պիտի լինեն, որովհետև միջանցիկ քամին ու խոնավ օդը չեն թողնում, որ ներկը հավասարապես չորանա (չորանալ):

218. Սխալ գործածված ժամանակաձևերը գտի՛ր և ուղղի՛ր:
Դժվար է ասել, թև մեր ժամանակներում քանի՛ օր կպահանջվեր աշխարհի բոլոր երկրներով անցնելու համար: Եթե ուղևորությունը կատարվի նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլիներ:

Թերևս մի ուրիշ բան չկա, որ մարդկային կյանքի մեջ այնքան, շատ փոփոխություն մտցներ, որքան տրանսպորտը: Ժյուլ Վեռնի «Ութսուն օր աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող որոշում է իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկ մտահղացումը: Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն գգա:

Մի մարդ ընկերոջը մի սնդուկ արծաթ պահ տվեց ու գնաց ճամփորդության: Երբ վերադարձավ, գնաց, իր ապրանքը վերցրեց, տուն բերեց: Բացեց ու ի՜նչ տեսավ… Սնդուկի մեջ միայն երկաթի կտորտանք էր: Ի՞նչ անի, ինչպե՞ս  անի, որ իր փողերը ետ բերի: Մտածեց, մտածեց ու հնարը գտավ:
Երբ հերթական զոհերին են տանում հրեշի մոտ, նրանց միանում է թագավորի տղան, որ հաղթեր ջրի ճամփան փակողին ու մարդկանց ազատեր ահավոր տառապանքներից:
Ի՞նչ կանես, եթե հայտնվեր ու ամեն ինչ բացատրեր:
Ի՞նչ կտաս, որ քեզ մի իսկական շուն նվիրեի:
Ինչե՜ր կանեի, թե նորից սկսելու հնարավորություն ունենամ:
Ի՜նչ ասես չէի տա, որ ուզածիս հասնեմ:

Հայոց Լեզու 8

Բայի անդեմ ձևերը՝ դերբայներ,11.11.2024

1. Ստուգել և քննարկել հետևյալ աշխատանքը:
2. Կազմել հետևյալ բայերի անորոշ, ենթակայական, հարակատար և համակատար դերբայները, հոլովել և դրանց հոլովական տարբեր ձևերով կազմել նախադասություններ /միայնակ կամ դերբայական դարձվածով/՝ որոշելով պաշտոնները:

Գրել, հավաքել, մնալ, դողալ, կորչել, փախչել, հասնել, գտնել, սևանալ, հիվանդանալ, մոտենալ, վախենալ, սևացնել, հիվանդացնել, մոտեցնել, վախեցնել, փախցնել, հասցնել, ջարդոտել, կտրտել, խոցոտել, սիրվել, արձակվել:
Անորոշ դերբայ — գրել, հավաքել, մնալ, դողալ, կորչել, փախչել, հասնել, գտնել, սևանալ, հիվանդանալ, մոտենալ, վախենալ, սևացնել, հիվանդացնել, մոտեցնել, վախեցնել, փախցնել, հասցնել, ջարդոտել, կտրտել, խոցոտել, սիրվել, արձակվել
ենթակայական դերբայ — գրող, հավաքող, մնացող, դողացող, կորչող, փախչող, հասնող, գտնող, սևացող, հիվանդացող, մոտեցող, վախեցող, սևացնող, հիվանդացնող, մոտեցնող, վախեցնող, փախցնող, հասցնող, ջարդոտող, կտրտող, խոցոտող, սիրվող, արձակվող:
հարակատար դերբայ — գրած, հավաքած, մնացած, դողացած, կորած, փախած, հասած, գտնված, սևացած, հիվանդացած, մոտեցած, վախեցած, սևացրած, հիվանդացրած, մոտեցրած, վախեցրած, փախցրած, հասցրած, ջարդոտած, կտրտած, խացատած, սիրված, արձակված։
համակատար դերբայ — գրելիս, հավաքելիս, մնալիս, դողալիս, կորչելիս, փախչելիս, հանելիս, գտնվելիս, սևանալիս, հիվանդանալիս, մոտեցնելիս, վախենալիս, սևացնելիս, հիվանդացնելիս, մոտեցնելիս, վախեցնելիս, փախցնելիս, հասցնելիս, ջարդոտելիս, կտրտելիս, խոցոտելիս, սիրվելիս, արձակվելիս

Հայոց Լեզու 8

Բայի կազմությունը, 08.11.2024

186. Ի՞նչ ընդհանրությամբ են խմբավորվել տրված բայերը:
Ա. Կիրառել, խմել, հնարել, բացատրել, գրավել, հասնել, լցնել, թռչել, սառչել:
Բ. Գնալ, գգալ, խոյանալ, ընթանալ, վախենալ, կամենալ, տզզալ, շրխկալ:
Ա խմբի բայերը ունեն ել վերջավորությունը, իսկ Բ խմբի՝ ալ վերջավորությունը։

187.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ 
վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ`
տես — տեսնել, բարձր — բարձրանալ:
Ա. Ընկեր — ընկերանալ
թանձր — թանձրանալ
խոր — խորանալ

Բ. Վախ — վախենալ
կամ — կամենալ
մոտ — մոտենալ

Գ. Հաս — հասնել
անց — անցնել
հագ — հագնել

Դ. Թիռ — թռչել
սառ — սառչել
կիպ — կպչել

188.Տրված բայերը պատճառական դարձնող ածանցները թվի՛ր:
Մեծացնել, հեռացնել, գգացնել, վախեցնել, հիշեցնել, թռցնել, տեսցնել:

189.Տրված բայերի անցյալ ժամանակը կազմի՛ր և պարզի՛ր, թե ինչպե՛ս է փոխվում 
ընդգծված բայածանցներից յուրաքանչյուրը:

հագենալ — հագեցել է — են-ը դառնում է եց:
Հեռանալ — հեռացել է — ան-ը դառնում է աց
մոտենալ — մոտեցել է — են-ը դառնում է եց
դալկանալ — դալկացել է — ան-ը դառնում է աց
ամրանալ — ամրացել է — ան-ը դառնում է աց
գտնել — գտել է — ն բայածանցը սղվում է
տեսնել — տեսել է — ն բայածանցը սղվում է
թռչել — թռել է — չ բայածանցը սղվում է
փախչել — փախել է — չ բայածանցը սղվում է
հասցնել — հացրել է — ցն դառնում է ցր
մեծացնել — մեծացել է — ցն-ն դառել է ց

190.Տրված բայերի անցյալ ժամանակը կազմելու միջոցով պարզի՛ր, թե 
ընդգծվածները ո՛ր բառերի մեջ են արմատի մասեր և որտեղ` բայ կազմող 
ածանցներ (կարող են փոփոխվել կամ դուրս գալ):
կպչել- կպել է, հաչել — հաչել է  (կպչել բառի մեջ չ-ն ածանց է):
Հանել, վանել, բարձրանալ, մանկանալ, հենել, վախենալ, մեռնել, բռնել, թռչել, խաչել, հառաչել:

191.Ընդգծի՛ր տրված անորոշ, անկատար, վաղակատար, հարակատար դերբայների ա)ել, ալ, բ)ում, գ)ել, դ)ած վերջավորություններից առաջ ընկած մասերը (հիմքերը) և պատասխանի՛ր հարցերին:
Ա Զգալ, ծերանալ, կպչել, տեսնել:
Բ. Զգում (է), ծերանում (է), կպչում (է), տեսնում (է):
Գ. Զգացել (է), ծերացել (է), կպել (է), տեսել (Է է):
Դ. Զգացած, ծերացած, կպած, տեսած:

Ո՞ր դերբայների հիմքերն են իրար նման:
Ա խմբինը նման է Բ խմբին, իսկ Գ խմբինը՝ Դ խմբմին
Ո՞ր հիմքերը կարելի է կոչել անցյալի հիմք:

Գ և Դ խբմերի
Ինչպե՞ս կանվանես մյուս հիմքը:

Ա և Բ խբմերի հիմքերը ներկա են։

Հետևյալ բայերից կազմել ստորև նշված դերբայական ձևերը՝ սիրել, կարդալ, թռչել, հագենալ, խոստանալ, իջեցնել, խաղացնել, գտնել, թռչկոտել, սիրվել:
Անորոշ դերբայ — սիրել, կարդալ, թռչել, հագենալ, խոստանալ, իջեցնել, խաղացնել, գտնել, թռչկոտել, սիրվել:
Ենթակայական դերբայ — սիրող, կարդացող, թռչող, հագեցող, խոստացող, իջեցնող, խաղացրող, գտնող, թռչկոտող, սիրվող:
Հարակատար դերբայ — սիրած, կարդացած, թռած, հագենցրած, խոստացած, իջեցրած, խաղացրած, գտած, թռչկոտած, սիրված:
Համակատար դերբայ — սիրելիս, կարդալիս, թռչելիս, հագենալիս, խոստանալիս, իջեցնելիս, խաղացնելիս, գտնելիս, թռչկոտելիս, սիրվելիս:
Անկատար դերբայ — սիրում, կարդում, թռչում, հագենում, խոստանում, իջեցնում, խաղացնում, գտնում, թռչկոտում, սիրվում:
Վաղակատար դերբայ — սիրել, կարդացել, թռչել, հագեցել, խոստացել, իջեցրել, խաղացրել, գտել, թռչկոտել, սիրվել:
Ապակատար դերբայ — սիրելու, կարդալու, թռչելու, հագենալու, խոստանալու, իջեցնելու, խաղացնելու, գտնելու, թռչկոտելու, սիրվելու:
Ժխտական դերբայ — սիրի, կարդա, թռչի, հագենա, խոստանա, իջեցնի, խաղացնի, գտնի, թռչկոտի, սիրվի: