Հայոց Լեզու 8·Նախագծեր·Գրականություն 8

Կարդում ենք Տերյան

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ, 
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

Իմ ձայնագրությունը

Հայոց Լեզու 8

Դերբայական դարձված. 24.02.2025

282. Ընդգծված երկրորդական նախադասություններն արտահայտի՛ր համապատասխան բառակապակցություններով (դերբայական դարձվածներով):
Պահպանված կենդանիների մեջ կան տեսակներ, որոնք աննշան 
թիվ են կազմում:Կան տեսակներ, որոնք աննշան թիվ են կազմում պահպանված կենդանիների մեջ:
Նա վերջին տիրակալն էր, որ իր երկրի անտառներում խոշոր 
կենդանիներ տեսավ:Իր երկրի անտառներում խոշոր կենդանիներ տեսավ, նա վերջին տիրակալն էր:
Որքա՜ն զարմացավ նա, երբ բոլոր կողմերից գյուղերով շրջապատված
 անտառում եղջերուներ տեսավ:Երբ բոլոր կողմերից գյուղերով շրջապատված անտառում եղջերուներ տեսավ, որքա՜ն զարմացավ նա:
Նա հույս ուներ, որ թեկուզ հեռվից կտեսնի արջին:Նա թեկուզ հույս ուներ, որ հեռվից կտեսնի արջին:
Եթե կրկին անդրադառնանք ոչնչացված կենդանիների ցուցակին, կնկատենք առանձնապես տագնապալի մի հանգամանք: — Եթե կրկին անդրադառնանք ոչնչացված կենդանիների ցուցակին, տագնապալի մի հանգամանք կնկատենք առանձնապես։

283. Ընդգծված երկրորդական նախադասություններն արտահայտի՛ր 
դերբայական դարձվածներով:
Մեր կենդանաբանական այգու գոյության հինգ տարիների ընթացքում համառորեն հավաքում էինք այն կենդանիներին, որոնք իրենց հայրենիքում 
բնաջնջվում էին: — Համառորեն հավաքում էինք այն կենդանիներին, որոնք իրենց հայրենիքում բնաջնջվում էին, մեր կենդանաբանական այգու գոյության հինգ տարիների ընթացքում:
Հատկապես գորիլաներով էինք հպարտանում, որովհետև 
նրանք մեր ամենահետաքրքիր նմուշներն էին:Հատկապես հպարտանում էինք գորիլաներով, որովհետև նրանք մեր ամենահետաքրքիր նմուշներն են:
Միշտ հնարավոր չէր լինում գտնել կամ որսալ այն կենդանուն, որը մեզ հարկավոր էր, ուստի մենք փոխանակումներ էինք անում: — Միշտ հնարավոր չէր այն կենդանուն գտնել կամ որսալ, որը մեզ հարկավոր էր:
Մի անգամ ջայլամի փոխարեն մեզ մի բինտուրոնգ և մի ակնոցավոր արջ տվեցին: Բինտուրոնգը, որն արջի նման է ու կառչուն պոչ անի, շատ յուրօրինակ կենդանի է ու ապրում է Արևելյան Ասիայում: — Բինտուրոնգը շատ յուրօրինակ կենդանի է, որն արջի նման է ու կառչուն պոչ ունի, ապրում է Արևելյան Ասիայում:
Ակնոցավոր արջը, որի անունը Պեդրո կնքեցինք, Հարավային Ամերիկայից էր: Երբ եկավ մեզ մոտ, պստլիկ քոթոթ էր` որսկան շան չափ: — Ակնոցավոր արջը Հարավային Ամերիկայից էր, որի անունը Պեդրո կնքեցինք: Երբ եկավ մեզ մոտ, որսկան շան չափ՝պստլիկ քոթոթ էր:
Աշխարհում ամենից շատ սիրում էր, որ կանգնում էր ետևի թաթերի վրա, 
առջևի թաթերը ճաղերից դուրս հանում ու շոկոլադ ստանում:Որ կանգնում էր ետևի թաթերի վրա, աշխարհում ամենից շատ սիրում էր, առջևի թաթերը ճաղերից դուրս հանում ու շոկոլադ ստանում:
Որպեսզի Պեդրոն ինչ—որ բանով խաղա, վանդակի առաստաղից անտակ տակառ էինք կախել: — Վանդակի առաստաղից անտակ տակառ էինք կախել, որպեսզի Պեդրոն ինչ-որ բանով խաղա:
Երբ Պեդրոն տխրում էր, մտնում էր իր տակառը, պառկում այնտեղ ու թաթը ծծում: — Մտնում էր իր տակառը, պառկում այնտեղ ու թաթը ծծում, եերբ Պեդրոն տխրում էր:

284. Ընդգծված երկրորդական նախադասությունները դարձրո՛ւ 
դերբայական դարձվածներ:
Այն մարդկանց անունները, որոնք հաղթանակներ են տարել, նվաճելով օտար հողեր ու երկրներ, որոնք հաջողությամբ ոչնչացրել են իրենց 
դասակարգային, կրոնական կամ գաղափարական հակառակորդներին, հավերժացվել են պատմության հուշամատյաններում: — Նվաճելով օտար հողեր ու երկրներ, որոնք հաջողությամբ ոչնչացրել են իրենց դասակարգային, կրոնական կամ գաղափարական հակառակորդներին, այն մարդկանց անունները, որոնք հաղթանակներ են տարել, հավերժացվել են պատմության հուշամատյաններում:
Ժողովուրդները զորավարներին հուշարձաններ են կանգնեցնում, պսակներ դնում անհայտ զինվորների շիրիմներին: — Ժողովուրդները հուշարձաններ են կանգնեցնում զորավարներին, պսակներ դնում անհայտ զինվորների շիրիմներին:
Բայց նրանք, ովքեր հող են վարում սառը տունդրայում կամ 
արևադարձային ջունգլիներում, համարյա միշտ կյանքից գնում են առանց հետք թողնելու: — Բայց նրանք համարյա միշտ կյանքից գնում են առանց հետք թողնելու, ովքեր հող են վարում սառը տունդրայում կամ արևադարձային ջունգլիներում:
Այսօր ո՞վ է հիշում նրանց, որ ջրանցքների ու ճանապարհների 
կառուցման ժամանակ են զոհվել: — Ո՞վ է հիշում նրանց այսօր, որ ջրանցքների ու ճանապարհների կառուցման ժամանակ են զոհվել:
Եվ, այդուհանդերձ, երբ նայում ենք Երկրին, չենք կարող
նրանով չհիանալ: — Եվ, երբ նայում ենք Երկրին, այնուհանդերձ չենք կարող նրանով չհիանալ։
Մեր սիրտը ջերմանում է, երբ մտածում ենք, որ մարդը` Երկրի համեմատությամբ այդ անսահման փոքր էակը, իր մահկանացու ձեռքով անդադրում աշխատում է, որ մեր մոլորակի կերպարանքը փոխի: — Երբ մտածում ենք, որ մարդը՝Երկրի համեմատությամբ այդ անսահման փոքր էակը, իր մահկանացու ձեռքով անդադրում աշխատում է, մեր սիրտը ջերմանում է, որ մեր մոլորակի կերպարանքը փոխի:

285.Ընդգծված դերբայական դարձվածները դարձրո՛ւ երկրորդական նախադասություններ:
Այստեղ արդեն երևակայության սահմաններից դուրս տանող 
այդ ճանապարհը դառնում է ավելի ուղիղ ու լայն: — Երևակայության սահմաններից դուրս տանող այդ ճանապարհը դառնում է ավելի ուղիղ և լայն:
Հետաքրքիր հետազոտությունների ճանապարհները` այժմ մի 
փոքր տրորված, մեկ կորչելով, մեկ երևան գալով, նորից հեռուն են տանում: — Այժմ մի փոքր տրորված, հետազոտությունների հետաքրքիր ճանապարհը, մեկ երևան գալով, նորից հեռուն են տանում:
Այդ մարդը կենդանիներն ու բույսերը վերափոխելու նպատակ ունի: — Այդ մարդը նպատակ ունի կենդանիներն ու բույսերը վերափոխելու:
Այնտեղ արդեն լսել էին քիմիական եղանակով կենդանի 
էակներ ստանալու մասին: Քիմիական եղանակով այնտեղ արդեն լսել էին, կենդանի էակներ ստանալումասին:
Մի՞թե մտածող մարդն անտարբեր կմնա` հանդիպելով 
այդ ճանապարհներից մեկին:Մտածող մարդն մի՞թե անտարբեր կմնա՝հանդիպելով այդ ճանապարհներից մեկին:
Մարդիկ առաջ են շարժվում նրանցով` բացելու համար նոր հորիզոններ:
Մարդիկ նոր հորիզոններ բացելու համար աջաջ են շարժվում նրանցով։
Բնության մեծ գաղտնիքը` կյանքի ծագումը, գուշակելու համար
 ինքն իրեն բանտարկել էր փորձասենյակում:
Բնության գաղտնիքը ինքն իրեն բանտարկել էր փորձասենյակում՝կյանքի ծագումը, գուշակելու համար:

286. Ընդգծված դերբայական դարձվածները դարձրո՛ւ երկրորդական 
նախադասություններ:
Օվկիանոսի գաղտնիքների մասին ոչ մի պատմություն լրիվ չի լինի` առանց անձնակազմի կողմից լքված «Մերի Սելեսթ» նավի պատմության: Հակառակ Ազորյան կղզիների և Պորտուգալիայի միջև հայտնաբերվելուն` նավն ավելի հաճախ Բերմուդյան եռանկյունու գաղտնիքի հետ է կապվում: 1872 թ.դեկտեմբերի 4-ին «Դեի Գրատիա» բեռնանավը հայտնաբերեց նոյեմբերի 7-ին Նյու Յորքից դուրս եկած և դեպի Ճենովա
 ուղղություն վերցրած «Մերի Սելեսթը»: Առագաստանավը տեսնելով` բեռնանավի կապիտանը վատ նախազգացում ունեցավ նրա զիգզագ ընթացքի պատճառով: Նա հրամայեց մի խումբ նավաստիների 
բարձրանալ «Մերի Սելեսթի» վրա: Նավաստիները պիտի իմանային պատահածի մասին և տեղեկացնեին: Նրանք պարզեցին նավի 
դատարկ լինելը: Չկային կապիտան Բրիգսը, նրա կինն ու աղջիկը, ութ 
մարդուց բաղկացած անձնակազմը: Նավի վրա ամեն ինչի կարգին լինելը և
նավի` եղանակից տուժած չլինելը «Մերի Սիլեսթի» մասին բոլոր պատմողներն էլ վկայում են: Անձնակազմի ճակատագրի մասին վարկածներից ոչ մեկը փաստերով չի հաստատվել: Եվ այսօր Էլ այդ առեղծվածի մասին գիտենք օվկիանոսում հայտնաբերվելու օրվա չափ:

Հայոց Լեզու 8·Հաշվետվություն·Գրականություն 8

Հայոց լեզվի և գրականության փետրվար ամսվա հաշվետվություն

Հայոց Լեզու՝
Գործնական քերականություն․ 03․02․2025
Գործնական քերականություն
Գործնական քերականություն․ գոյականական անդամի լրացումներ․14․02․-17․02․2025
Գործնական քերականություն շարահյուսությունից․05․02․2025
Դերբայական դարձված. 24.02.2025


Գրականություն՝
Հովհաննես Թումանյան, քառյակներ․04․02․- 06․02․2025թ․
Հովհաննես Թումանյան, կենսագրություն
Հովհ․ Թումանյան, Փարվանա, 20․02-25.02.2025


Հայոց Լեզու 8

Գործնական քերականություն շարահյուսությունից․05․02․2025

233.Նախադասությունների մեջ շարադասության (բառերի 
դասավորության) սխալ կա. ուղղի՛ր:
Բարձր ու երկարաձիգ գորտն սկսեց կռկռալ:
Գորտն սկսեց երկարաձիգ ու բարձր կռկռալ։
Աղմուկի միջից հուսահատ մեզ էին հասնում օգնության կանչերը:
Աղմուկի միջից մեզ էին հասնում ուսահատ օգնության կանչերը։
Հայտնվեցին միանգամայն յուրահատուկ իրիկնային ձայները` ռիթմիկ գվվոց ու բարձր, բեկբեկուն մռնչյուն:
Միանգամայն հայտնվեցին յուրահատուկ իրիկնային ձայները՝ ռիթմիկ գվվոց, բարձր մռնչյուն ու բեկբեկուն։
Քարացած նայում էր իրիկնային տերևների ու թփերի տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:
Քարացած նայում է տերևների ու թփերի իրիկնային տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում:
Արահետը ոչ թե գնում էր դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով:
Արահետը գնում էր ոչ թե դեպի գյուղը ուղիղ գծով, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով։
Սա հսկայի այն կոշիկն է, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:
Սա կոշիկն է այն հսկայի, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան:
Տեսանք ավտոբուսի այն վարորդին, որով եկել էինք:
Տեսանք վարորդին այն ավտոբուսի, որով եկել էինք:

234.Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններ` նրանց 
ավելացնելով ինչպիսի՞, ո՞ր, ո՞ւմ, ինչի՞ հարցերին պատասխանող
 լրացումներ:
Կրակ, ջուր, հող, օդ, երեխա, տուն:
Թեժ կրակ, թոնրի կրակ, ճանապարհորդի կրակ․
Զուլալ ջուր, գետի ջուր, երեխայի ջուր․
Փխրուն հող, ծաղկամանի հող, գյուղատնտեսների հող․
Մաքուր օդ, լեռնային օդ, սենյակի օդ․
Հասուն երեխա, գյուղի երեխա, մանկատան երեխա․
Նորաշեն տուն, գյուղի տուն, բարեկամների տուն․

235.Տրված բառերին ում, ի՞նչ(ը), ինչի՞ն, ինչո՞վ հարցերին 
պատասխանող լրացումներ ավելացնելով՝ կազմի՛ր 
բառակապակցություններ:
Սիրել, կտրտել, մատուցել, մոտեցնել, հանգստացնել:
Սիրել գիրքը, սիրել կենդանուն, սիրել հաճույքով․
Բանջարեղենը կտրտել, սեղանին կտրտել, դանակով կտրտել․
Մատուցել ըմպելիքներրը, մատուցել դասարանին, մատուցել սկուտեղով․
Հանգստացնել ցավը, հանգստացնել կատակներով․

236. Տրված բառերին ավելացնելով ինչքա՞ն, ինչպե՞ս, ե՞րբ, ո՞ւր հարցերին պատասխանող լրացումներ` կազմի´ր բառակապակցություններ:
Անհանգստանալ, սովորել, ուղևորվել, կեղտոտվել:
Քննությանը անհանգստանալ, քրտնաջան սովորել, ուղևորել Երևան, մասամբ կեղտոտվել։

237.Տրված բառակապակցությունների մեջ ընդգծի՝ր այն բառը, որ 
գլխավորն է (լրացյալը), և գրի՛ր, թե ի՛նչ հարցի է պատասխանում 
լրացումը:
Օրինակ՝
հրաշագործ դեղ — ինչպիսի՞ դեղ:

Մեքենաների օգնությունը — ինչի՞ օգնությունը
լավ բերք — ինպիսի՞ բերք
արդյունաբերական ձեռնարկություններ — ինչպիսի՞ ձեռնարկություններ
ֆիզիկոսների ընկերություն — ո՞ւմ ընկերություն
գործարանի ծխնելույզներ — ինչի՞ ծխնելույզներ
հատել անտառը — հատել ինչը՞
քաղաքում հանդիպել — ո՞ւր հանդիպել
ընկերներին հրավիրել — ո՞ւմ հրավիրել
արագ տարածվել — ինչպե՞ս տարածվել
հանդիպել խոչընդոտների — հանդիպել ո՞ւմ

238. Ուշադրությո´ւն դարձրու ընդգծված բառակապակցություններին և փորձի՛ր պարզել,  թե ո´ր բառակապակցությունների մեջ մտնող բառերն են համադաս (համազոր) անդամներ, և որո՛նք լրացում-լրացյալ (բառերից յուրաքանչյուրն ի՞նչ հարցի է պատասխանում)։

Ցանքերի համար բոլորովին էլ անվնաս չէ գետաձիերի ընտանիքի զբոսանքը:
Մեծ հոտերով պահվող այծերն ու ոչխարները շատ արագ կարող են մերկացնել հողը:
Կղզու նահանգապետը պիտի ընտրեր կա´մ ծառերը, կա´մ այծերը:
Շատ երկրներում այգիների սրսկումը նապաստակների վերացման պատճառ դարձավ:
Այգիները, պարտեզները, վարելահողերը և մարգագետիններն ավելի ու ավելի հաճախ են լցվում քիմիական նյութերով: Դրանով ուզում էին ոչնչացնել մոլախոտերը:
Վարար և արագահոս գետերը քանդում են բուսականությունից զրկված և թուլացած ափերը:

239. Փորձի՛ր բացատրել Ա և Բ խմբերի բառակապակցությունների տարբերությունը (հարցերի միջոցով պարզի՛ր նրանց մեջ մտնող բառերի հարաբերությունը):
Ա. Ծառերն ու ծաղիկները: Ծովերն ու օվկիանոսները: Ոչ թե հավ, այլ մուկ: Ո՛չ մարդ, ո՛չ կենդանի: Թե՛ տուն, թե՛ փողոց:
Բ․ Թռչունների ձվեր։ Պատահաբար տեսնել: Անտառում գցել: Քիմիական գործարան: Մարդկանց երկիր: Գարնանն աճել: Ակտիվորեն մասնակցել:

 240. Տրված բառակապակցությունները երկու խմբի 
բաժանի‘ր ըստ նրանց մեջ մտնող բառերի հարաբերության և 
անվանի´ր խմբերից յուրաքանչյուրը:
Հացահատիկ ցանել: Ուրիշ երկրներ: Ձկներ և խեցգետիններ: Բացասական հետևանքներ: Թե՛ծովում, թե՛ ցամաքում: Խոհեր և զգացմունքներ: Զգացմունքներով ապրել:

254. Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ 
նախադասություններ:

Հարավային Աֆրիկայում կա մի բույս, որը հիմնականում թիթեռներով է սնվում:
Հարավային Աֆրիկայում կա մի բույս։ Այն հիմնականում թիթեռներով է սնվում:
Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը, որն ունի չորս հազար տեսակ:
Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ (օրխիդեա) ծաղիկը։ Այն ունի չորս հազար տեսակ։
Առավել արժեքավոր է այն տեսակը, որի հոտը շարունակ փոխվում է:
Առավել արժեքավոր է մի տեսակը։ Նրա հոտը շարունակ փոխվում է:
Մոնղոլիայի երկարակյացների մեջ, որոնց միջին տարիքը գերազանցում է հարյուրը, չկա ոչ մի տղամարդ:
Արդեն գիտական պատասխան կա այն հարցին, թե ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:
Արդեն գիտական պատասխան կա այն հարցին։ Ո՞ր տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել:

256. Տեքստը փոխադրի՛ր պարզ նախադասություններով:
Հազար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել, ըստ որի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են, քանի որ արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ կլիման: Փղերը միակ «մերժվածները» չեն. այդ ցուցակում հիշատակվում են նաև ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները: Ֆինլանդիան աշխարհում առաջին երկիրն է, որը նման հակակրկեսային օրենք է ընդունել:

248. Նախադասությունները տրված շաղկապական բառերից յուրաքանչյուրով 
միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն: Երկրորդական նախադասություններն ընդգծի՛ր:
ա) Երբ, բ) թե չէ, գ) որ:
Գետը զայրանում է: Կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի:

Հայոց Լեզու 8

Գործնական քերականություն․ գոյականական անդամի լրացումներ․14․02․-17․02․2025

257.Կետերը փոխարինիր ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառերով կամ բառակապակցություններով (որոշիչներով):
Օրինակ` … ջրով լվացվեց: Զուլալ ջրով լվացվեց: Սարերից եկող ջրով լվացվեց:
Այգու ծաղիկներն օրորվում են թեթև զեփյուռից:
Հորդառատ Գետը ողողել էր փոքրիկ քաղաքի տներն ու պարիսպները:
Դիմացից քայլող ճանապարհորդը պատմում էր մեզ սպասվող անապատի մասին:
Գետը սառույցի շղարշով էր ծածկվել:
Լեռների ահռելի ստվերները ծածկել էին կանաչ դաշտերն ու հովիտները:

258.Ընդգծված ծավալուն որոշիչները (որոշիչ 
բառակապակցությունները) գրի՛ր որոշյալից հետո: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Անտառաբնակ բուի նման մի կին քաշում էր գանգակի պարանը: Զանգակի պարանը քաշում էր մի կին` նման անտառաբնակ բուի:

Սրտաբուխ ու մտերիմ այդ ձայնը ուշքի բերեց նրան: Այդ ձայնը՝ սրտաբուխ ու մտերիմ ուշքի բերեց նրան
Գարնան երեկոյի նման գգվող մի ժպիտ թառել էր դեմքին: Մի ժպիտ՝ գարնան երեկոյի նման գգվող, թառել էի իր դեմքին։
Կոշտուկներով պատած ու հողաբույր ձեռքերը հարգանք
էին ներշնչում: Ձերքերը՝ կոշտուկներով պատած ու հողաբույր, հարգանք էին ներշնչում։
Անտառային հավերժահարսի  նման մի աղջիկ հանկարծ փայտահատին մոտեցավ: Մի աղջիկ՝ անտառային հավերժահարսի նման, հանկարծ փայտահատին մոտեցավ։
Երկարոտն ու նրբակազմ մի կին անցնում էր մեր փողոցով: Մի կին՝ երկարոտն ու նրբակազմ, անցնում էր մեր փողոցով։
Գազանիկը մարդու ձեռքերին նմանվող երկար, բարակ ու ոսկրոտ 
մատներով թաթեր ուներ: Գազանիկը ուներ թաթեր՝ մարդու ձեռքերին նմանվող, երկար, բարակ ու ոսկրոտ մատներով։

259.Տրված ծավալուն որոշիչներն ավելացրո՛ւ ընդգծված 
գոյականներին այնպես, որ լինեն նրանցից առաջ և հետո: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ` Ծեր ու իմաստուն հեքիաթասաց: Ջրաղացը լռել էր արդեն: — Ծեր ու իմաստուն հեքիաթասաց ջրաղացը լռել էր արդեն:
Ջրաղացը` ծեր ու իմաստուն հեքիաթասաց, լռել էր արդեն:
Արդեն լռել էր ջրաղացը` ծեր ու իմաստուն հեքիաթասաց:

Խուճապահար թռչունի նման: Մի աղջիկ մոտեցավ հավաքվածներին:
Մի աղջիկ՝ խուճապահար թռչունի նման, մոտեցավ հավաքվածներին:
Վերջալույսի շողերով օծված: Լեռն առասպելական մի նահապետ էր կարծես:
Լեռը՝ վերջալույսի շողերով օծված, առասպելական մի նահապետ էր կարծես:
Կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած: Զանգը բոլորին հավաքում էր եկեղեցում:
Զանգը՝ կարկաչուն ու հստակ ձայնը գլուխը գցած, բոլորին հավաքում էր եկեղեցում:

261. Հարցական դերանունները փոխարինի´ր համապատասխան որոշիչ բառակապակցություններով:
Հեռագիրը` ռազմաճակատից ուղարկված, բերել էին գիշերը:
Ծաղիկը` փոքրիկ չորացած, դաշտում կարծես միակն էր:
Աշունը շուկան լցրել է մրգերով` ինչպիսի՞:
Նրա հիասթափությունը մատնում էին աչքերը` ինչպիսի՞ :
Մի ժպիտ` պայծառ երազկոտ, թառել էր դեմքին:

262. Կետադրի՛ր:
Ընկերս՝ զվարթ ու կատակաբան, շուրջն էր հավաքել բոլոր հյուրերին:
Կանաչազարդ դաշտավայրը ցողված վաղորդյան մարգարիտներով վառվում էր՝ ծիածանի ամենանուրբ գույներով:
Այդ առավոտ տեսածս առաջին բանը մեր ծիրանենին էր՝ ծաղկազգեստ ու բուրող:
Մայրամուտին ծովը՝ շառագույն ու հանդարտ, հանկարծ ալեկոծվեց:

263.Հարցական դերանունները փոխարինի՛ր հատկացուցիչներով:
Վարորդի աչքն ամբողջ օրը ճանապարհին էր:
Միշտ հիշում է մոտիկների խոսքը:
Գետի ջուրը բարձրացել էր ձնհալից:
Թփի արմատները շատ խորն էին թափանցել:
Քաղաքի փողոցները լայն էին և ուղիղ:

264.Ընդգծված բառերին ավելացրո՛ւ հատկացուցիչ լրացումներ, որոնք 
ցույց տան, թե դրանք (հատկացյալները) ո՛ւմ, կամ ինչի՛ն են 

պատկանում կամ վերաբերում:
Ձկները լույսի պատճառով շատ խորն էին իջել:
Լճի ձկները լույսի պատճառով շատ խորն էին իջել:
Սիրով կարդում էր բանաստեղծությունները:
Սիրով կարդում էր Տերյանի բանաստեղծությունները:
Երեկոն շատ խաղաղ էր:
Երեկվա երեկոն շատ խաղաղ էր։
Խանութն արդեն երկար ժամանակ փակ էր:
Հին խանութն արդեն երկար ժամանակ փակ էր։
Հրամանները շատ արագ էին կատարվում:
Տրված հրամանները շատ արագ էին կատավում։

265. Նախադասություններն ընդարձակի´ր` ընդգծված հատկացուցիչի և հատկացյալի միջև ավելացնելով փակագծում տրված բառակապակցությունը: Կետադրությանն ուշադարությո´ւն դարձրու:
Օրինակ` Արեգակի խավարումը  սարսափ առաջացրեց մարդկանց մեջ: (ընդամենը մի քանի րոպե տևող) – Արեգակի` ընդամենը մի քանի րոպե տևող խավարումը սարսափ առաջացրեց մարդկանց մեջ:

Նոբելի գործարանները ցրված էին Եվրոպայով մեկ: (պայթուցիկ նյութեր արտադրող)
Նոբելի՝ պայթուցիկ նյութեր արտադրող գործարանները ցրված էին Եվրոպայով մեկ:
Նոբելի կտակր կարծես թե հակասում էր նրա ապրած կյանքին: (մարդության խաղաղասիրությունն ու զարգացումը խթանող)
Նոբելի՝ մարդության խաղաղասիրությունն ու զարգացումը խթանող կտակը կարծես թե հակասում էր նրա ապրած կյանքին:
Վիկտոր Համբարձումյանը դարձավ աստղաֆիզիկայի ամբիոնի առաջին վարիչը: (իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված)
Վիկտոր Համբարձումյանը դարձավ աստղաֆիզիկայի՝ իր իսկ նախաձեռնությամբ ստեղծված ամբիոնի առաջին վարիչը:
Նա նկատեց, որ փայտանյութի բաղադրությունր ինչ-որ բանով խաղողի շաքարն է հիշեցնում (թղթի ու արհեստական մետաքսի վերածվող):
Նա նկատեց, որ փայտանյութի՝ թղթի ու արհեստական մետաքսի վերածվող  բաղադրությունր ինչ-որ բանով խաղողի շաքարն է հիշեցնում:
Քիմիկոսներն էին ելք փնտրում այդ երկրների բնակչությանն օգնելու: (գյուղատնտեսական մթերքների կարիք ունեցող)
Քիմիկոսներն էին ելք փնտրում այդ երկրների՝ գյուղատնտեսական մթերքների կարիք ունեցող բնակչությանն օգնելու:

270. Կետադրի՛ր:
Մենք ես ու Ցոլակը մտանք բակ:
Ընկերներս գլխաբաց չթե հասարակ շապիկով երկու տղա քայլում էին գետափով:
Ես ու իմ ընկերը Անդոն հաց ենք տանում նրա հոր բրուտ Ավագի համար:
Կարմիր շորերով աղջիկը այդ բարձրահասակ երեխան հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին:
Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն դուստրը իմ վաղեմի ծանոթի:
Քամին աշխարհի հզոր ու անսանձ ոգին վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը:
Մեր երեխաներիս աչքը չէր հեռանում արագիլներից:
Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը Բաֆուտի Ֆոնը:
Ծառերից հազարամյա կաղնիներից կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:

Հայոց Լեզու 8

Գործնական քերականություն

276.Նախադասություններն ավարտի՛ր (ուշադրությո՛ւն դարձրու կետադրությանը):
Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճը:
Հյուրերի բազմությունը շարժվեց դեպի դահլիճ, և միջոցառումը սկսվեց:
Արդեն մի շաբաթ ուշացրել եմ խոստացածս նվերն ու չգիտեմ, թե ոնց ներողություն խնդրեմ:
Արդեն մի շաբաթ ուշացրել եմ խոստացածս նվերն, ու………:
Տղաները սկյուռին հավանաբար մոռացել էին կամ………….:
Տղաները սկյուռին հավանաբար մոռացել էին, կամ………….:

277. Կետադրի՛ր
Ամառային սիրուն երեկո էր և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խառնվել էր մեղմ հովիկը և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր ծովափին շատ մարդիկ կային: Բոլորն անհանգիստ էին և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ- որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն իր գործն էր անում. զբաղեցնում էր հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում անվերջ զնգում էր հեռախոսը և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:

278.Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված հարցին պատասխանող բառերով կամ բառակապակցություններով (ենթականերով):
Օրինակ` ….մուտքից դուրս եկավ( ո՞վ)- Ոստիկանը դուրս եկավ:
Ամենաշուտը գործի գնացողը մուտքից դուրս եկավ:

Հանկարծ հայտնվեց: (ո՞վ)
Որեմն կատարվե՞ց: (ի՞նչը)
Այստեղից չի լսվի: (ի՞նչը)
Հևասպառ սարն էր բարձրանում: (ո՞վ)

279. Փակագծերում տրված հարցին պատասխանող դերանուն (ենթակա), ապա նրան լրացնող երկրորդական նախադասություն ավելացնելով՝ տրված պարզ նախադասությունները բարդեցրո՛ւ:
Օրինակ` Մուտքից դուրս եկավ: (Ո՞վ) – Մուտքից դուրս եկավ նա, ում տեսել էինք առավոտյան: Մուտքից դուրս եկավ նա, ով վերջինն էր մտել: Մուտքից դուրս եկավ նա, ումից լուր էինք ուզում իմանալ: 
Հանկարծ հայտնվեց: (ո՞վ)
Ուրեմն կատարվե՞ց: (ի՞նչը)
Այստեղից չի լսվի: (ի՞նչը)
Հևասպառ սարն էր բարձրանում: (ո՞վ)

280. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծերում տրված հարցերին պատասխանող ստորոգյալներ:
Մարդիկ հաճախ երկնքին նայում են.(ի՞նչ են անում):
Մարդկանց մեծ մասը լուսինը պատկերում է (ի՞նչ է անում) ափսեի չափ:
Հեռավորությունը սխալ է չափվում (ի՞նչ է արվում) մարդկանց կողմից:
Արևին նայելուց հետո երկար ժամանակ գունավոր օղակներ մնացին աչքերից մեջ։ (ի՞նչ եղան):
Իրականում լուսինը հսկայական է։ (ինչպիսի՞ն է):
Աստղերի մեջ հեռավորությունը ավելի մեծ է, քան մենք պատկերացնում ենք. (ինչքա՞ն է):

Հայոց Լեզու 8

Գործնական քերականություն․ 03․02․2025

1․Վերհիշել բայի դիմավոր և անդեմ ձևերը, թվարկել դերբայները՝ իրենց վերջավորություններով։
Դիմավոր բայերը ունեն դեմք, թիվ, ժամանակ և եղանակներ, ինչը չունեն անդեմ բայերը։ Դերբայները լինում են տեսակի, անորոշ՝ ել, ալ, ենթակայական՝ ող, ացող, եցող, համակատար՝ իս, հարակատար՝ ած, ացած, եցած։
2․ Կազմել նախադասություններ անորոշ դերբայի տարբեր հոլովաձևերով։

Երգել — Նա երբեք չէր կարողացել լավ երգել։
կարդալ — Աղջիկը փորձում է ամեն օր կարդալ 30 էջ։
գրել — Տղան ցանկանում է գրել մի մեծ պատմվածք։
փնտրել— Մարյամը տղուն խորհուրդ տվեց փնտրել իր գլխարկը բակում։
3․Կազմել նախադասություններ ենթակայական և հարակատար դերբայներով։

Ենթակայական՝ վազող — Կինը փորձում էր վազող տղում կանգնացնել
հարակատար՝ խաղալիս — Աննան խաղալիս պատահաբար ընկավ։
4․ Բայի եղանակները․սահմանական եղանակի ժամանակաձևերով խոնարհել պարզ և ածանցավոր բայեր /յուրաքանչյուրից մեկական/։

Գրել, բացատրել
1. Անկատար ներկա — գրում եմ / բացատրում եմ
2. Անկատար անցյալ — գրում էի / բացատրում էի
3. Վաղակատար ներկա — գրել եմ / բացատրում եմ
4. Վաղակատար անցյալ — գրել էի / բացատրել էի
5. Ապակատար ներկա — գրելու եմ / բացատրելու եմ
6. Ապակատար անցյալ — գրելու էի, բացատրելու էի
7. Անցյալ կատարյալ — գրեցի / բացատրեցի
5․ Նախադասությունների մեջ գործածել դրանք։
6․ Բայի սեռը, տեսակները, իմաստները։ Բերել օրինակներ։

Բայի սեռը՝ ներգործական, կրավորական և չեզոք — կոտրել/սիրվել/կուտակվել
Տեսակները՝ դիմավոր, անդեմ — գրում եմ/տղան ուզում է գրել
Իմաստները՝ գործողություն, եղելություն

Հայոց Լեզու 8·Հաշվետվություն·Գրականություն 8

Հայոց Լեզվի և գրականության 1-ին ուս․ շրջանի հաշվետվություն

Սեպտեմբեր՝
Հայոց լեզվի և գրականության սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտեմբեր՝

Հոկտեմբերյան հայոց լեզվի և գրականության հաշվետվություն

Նոյեմբեր՝

Հայոց լեզվի և գրականության նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր՝

Հայոց լեզվի և գրականության դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Նախագծեր՝
Թարգմանում ենք
Կոմիտասյան նախագիծ
Ուսումնական աշուն
Կարդում ենք Գալշոյան
Տարեմուտի ընթերցումներ. նախագիծ

Հայոց Լեզու 8·Հաշվետվություն·Գրականություն 8

Հայոց լեզվի և գրականության դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Նախագծեր՝
Տարեմուտի ընթերցումներ. նախագիծ

Հայոզ Լեզու՝
Բայի ըղձական եղանակը, նրա ժամանակաձևերը, 02.12.2024
Պայմանական, հարկադրական և հրամայական եղանակներ․ժամանակաձևերը,04․12․2024
Տեքստային աշխատանք,09․12․2024
Տարեմուտի ընթերցումներ. նախագիծ

Գրականություն՝

ԿՈՄԻՏԱՍԸ ԳԱԼՇՈՅԱՆԻ ԵՐԿԵՐՈՒՄ, 03.12.2024
Սուրբ Ծննդյան գիշերը Չարլի Չապլինի գրած նամակը դստերը՝ Ջերալդինային,10․12․2024

Հայոց Լեզու 8·Նախագծեր·Գրականություն 8

Տարեմուտի ընթերցումներ. նախագիծ

Սուրբ Ծննդյան գիշերը Չարլի Չապլինի գրած նամակը դստերը՝ Ջերալդինային

Վերլուծություն՝
Առաջին տպավորությունն ընթերցանությունից հետո զարմանալի էր։ Այս նամակի շնորհիվ ես ավելի լավ հասկացա Չարլի Չապլինին։ Ճիշտն ասած մի փոքր տխուր է, որ այսպիսի տարրական մարդկության մասին բնակչության մեծամասնությունը չգիտի, և պետք է արդեն այդ ամենի մասին գրել։ Նամակը Սուրբ ծննդյան գիշերվա առթիվ նվեր էր Չարլիի ավագ աղջկան՝ Ջերալդինային։ Նամակում սկզբից նկարագրվում էր Չարլիի սերը դեպի դստերը, նկարագրվում է ընտանիքը, և այդ ամենից հետո սկսում է նամակի բուն ասելիքը։ Նամակում ներկայացված Ջերալդինան։ Ջերալդինան, ըստ Չարլիի նկարագրության, լավ պարուհի էր, ով արդեն հասնում էր բարձրունքների։ Չարլին փոքր տարիքում որբ է մեծացել, այնուհետև՝ աղքատության մեջ, հետևաբար՝ նա գիտեր, թե ինչ է նշանակում լինել առանց նյութական արժեքների։ Ցանկացած մարդու համար էլ կարևոր է նյութականը, հատկապես գումարը, և ինչպես նշեր էլ Չարլին՝ փողը դիվային ուժ ունի։ Մարդիկ, գերվելով փողով, մոռանում են մարդ լինելը։ Նրանք տարված են մեկ այլ աշխարհով, հարստությամբ, հպարտությամբ, հզորությամբ, իրենց միշտ համեմատում են ուրիշների հետ։ Այդ ինքնասիրությունը, հպարտությունը, որը ստիպում է քեզ զգալ բոլորից ավելին, այն ստիպում է նրանց մոռանալ մարդկային արժեքները, բարությունը, գեղեցկությունը։ Նամակի մեջ Չարլին ուղիղ ասում է, որ այս աշխարհում ամենագեղեցիկը Ջերալդինան չէ, ամենալավ պարուհին Ջերալդինան չէ։ Այնքան ավելի լավ պարուհիներ կան, այնքան ավելի գեղեցիկ աղջիկներ։ Ոչ բոլորը կկարողանային համարձակվել կոտրել իրենց դստրի ինքնավստահությունը այդպիսի անկեղծությամբ։ Ոմանց համար այս խոսքերը նույնիսկ կոպիտ կհնչեն, բայց ես այդպես չեմ կարծում։ Այդ խոսքերը ոչ միայն Ջերալդինային էին վերաբերվում, այլ բոլորին։ Պետք է հասկանալ, որ «ամենա-ամենա» մարդ չկա այս երկրում։ Ես վստահ եմ, որ Ջերալդինան կգիտակցի հոր խոսքերի նշանակությունը, և կընդունի այն, քանի որ այսպիսի անկեղծությամբ նամակը՝ անգին է։ Ես ամբողջովին համամիտ եմ Չարլիի հետ։ Ես վստահ եմ, որ նույնիսկ այն մեկը, ով երբեք չի մտածել այս խնդիրի շուրջ, ընթերցելով այս նամակը մի պահ կմտածի այս ամենի մասին։

Օտարազգի Ամանորյա ավանդույթներ

Ճապոնացիների համար Ամանորը կարևոր տոներից մեկն է։ Նոր տարվա նախօրյակը նրանք կոչում են «ոսկե շաբաթ»։ Ամանորը դիմավորելիս ճապոնացիները բարձր ծիծաղում են, քանի որ հավատում են, որ ծիծաղը նրանց հաջողություն կբերի եկող տարվա մեջ։ Բացի այդ, նրանք Ամանորի ժամանումը ազդարարում են 108 զանգերի ձայնով, որոնց ձայնը կեսգիշերին լսվում է յուրաքանչյուր տաճարից։ Համաձայն բուդդայական հավատքի, մարդը տարվա ընթացքում ունի 108 բացասական մտահոգություններ, և ամեն մի զանգի հարված վանում է դրանցից մեկին։

Իտալիայում Ամանորյա գիշերին մարդիկ ազատվում են իր անպիտանի իրերից: Անմիջապես պատուհաններից դուրս են թռչում հին կահույքը, մաշվաշ հագուստն և այլ առարկաներ: Իտալացիները հավատում են այն բանին, որ ինքչան շատ իր մնա փողոցներում թափված, այնքան էլ հաջողություն և գումար կբերի նոր տարին:

Կուբայում Ամանորից առաջ բոլորը լցնում են իրենց բաժակները ջրով, իսկ երբ ժամացուցյի սլաքները խփում են ուղիղ 12-ը, այդ ջուրը բաց պատուհաններից թափում են փողոց: Դա նշանակում է, որ հին տարին ավարտվեց և կուբացիները միմյանց ցանկանում են, որ նոր տարին լինի նույքան մաքուր և ջինջ, որքան այդ բաժակների ջուրը:

Իռլանդիայում Ամանորի նախօրեին, երեկոյան լայն բացվում են բոլոր տների դռները և ցանկացած մարդ, ով կցանկանա, կարող է ներս մտնել ու դառնալ ցանկալի հյուր: Կեսգիշերից կես ժամ առաջ իռլանդացիները դուրս են գալիս իրենց քաղաքների կենտրոնական հրապարականեր և զվարճանում: