Հայոց Լեզու 8

Հայ մոր դերը կյանքում

Հայ կանայք ներկայումս մեծ դեր են խաղում Հայաստանի քաղաքանության, տնտեսության և մշակութային կյանքի մեջ։ Հիմա նրանք ազատ ներգրված են Հայաստանի հասարակության մեջ՝ ննպաստելով երկրի զարգացմանը։ Հայ մայրերը համատեղում են աշխատանքը ընտանիքի խնամքի հետ՝ ապահովելով ինչպես տնտեսական, այնպես էլ սոցիալական կայունությունը։ Մայրն ունի կարևոր դեր յուրաքանչյուր մարդու կյանքում, իսկ հայ մայրերը՝ առավել ևս։ Նա ոչ միայն ընտանիքի հիմնասյունն է, այլ նաև սիրո և անկեզծ հոգատարության մեծ օրինակ։ Հայ մայրը սովորաբար այն մարդն է, որ սկզբում սովորեցնում է սիրել, հոգ տանել և հայրենասեր լինել՝ փոքրուց սովորացնելով հայրենիքի ավանդությներին և տոներին։ Անկախ իրավիճակից, մայրը միշտ պատրաստ է կանգնել զավակի կողքին և մինչև վերջ պաշտպանել նրան։ Նա ապահովում է ամուր կապը սերունդների միջև և պահպանում ընտանիքի անդամների մտերիմ լինելը։ Հայ մոր կերպարը հաճախ գրականության, երգերի և բանաստեղծությունների մեջ ներկայացվում է ինչպես անմար լույս՝ համբերատար, տոկուն, բայց միևնույն ժամանակ անչափ բարի և հոգատար։

Հայոց Լեզու 8

Գործնական քերականություն․ 02․04

1․ Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Մտքի ծովն ընկնել, լեզուն փակ պահել, հինգ մատի պես գիտենալ, թևերը ծալած նստել, էժան պրծնել, արցունքները կուլ տալ:
1. Աննային հարց էի տալիս, բայց նա մտքի ծովն էր ընկել։
2. Ողջ դասը լեզուն փակ էր փահել։
3. Ես այս դպրոցը հինգ մատի պես գիտեմ։
4․ Քույրս ողջ կյանքը թևերը ծալած նստած էր։
5․ Քիչ էր մնում ընկներ, սակայն էժան պրծավ։
6. Չկարողացա հանգիստ նայել նրան, ստիպված արցունքները կուլ տալով հեռացա։
2. Տրված արտահայտություններից  յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով
ա) ուղիղ իմաստով
1. Այնքան խոսաց, որ լեզուն չորացավ։
2. Ափ հասանք, բայց նա ջուրը չտեսած՝ բոբիկացավ։
3․ Ջուրը ցփնելիս նույնիսկ նրա ականջին հասավ։
բ) որպես դարձվածք:

1. Խոսքի կեսին լեզուն չորացավ, այդպես էլ չվերջացրեց միտքը։
2. Այնքան էր հավատացել իր հորինած հեքիաթին,որ ջուրը չտեսած բոբիկացել էր:
3. Նորությունները կարճ ժամանակում նույնիսկ նրա ականջին էին հասել։
Լեզուն չորանալ, ջուրը չտեսած`բոբիկանալ, ականջին հասնել:
3. Տրված արտահայտություններից  յուրաքանչյուրով երկու նախադասություն կազմի՛ր` դրանք գործածելով
ա) ուղիղ իմաստով
բ) որպես դարձվածք

Իր մետրով չափել, մազից կախված, այծերը գալ, հացը ցամաք ուտել:
4. Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:
Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից այն համոզման էին եկել, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը բանի տեղ չդնող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն գլխի ենք ընկել, թե ինչից էր  դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջ է գալիս թունավոր նյութ:
Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Ադամի տարվանից 
ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց ահ ու դողի օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորությունն իր գործն արել էր: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:

Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից համոզվեցին, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը առհամարող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն հասկացանք, թե ինչից էր դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջանում է թունավոր նյութ։
Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Վաղուց 
ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց մտավախությունների 
օգտազործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորությունն իր գործն արել էր: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:
5․ Տրված բառերը բաժանի՛ր բառակազմական բաղադրիչների (արմատների և ածանցների): Ինչպիսի՞ բառեր են հավաքված բառաշարքերից  յուրաքանչյուրում:
Ա. Թվական — թիվ+ական, պատմություն — պատմ+ություն, աղյուսակ, գրիչ — գիր+չ, ազդեցություն — ազդել+ությունւ, խորություն — խորք+ություն:
Բ. Արևելք — արև+ելք, արևմուտք — արև+մուտք, կենսագիր — կենս+ա+գիր, օտարամուտ — օտար+ա+մուտ, ծովագնաց — ծով+ա+գնաց, ինքնատիպ — ինքն+ա+տիպ:
Գ. Արևելյան — արև+ել+յան, կենսագրություն — կենս+ա+գիր+ություն, արևադարձային — արև+ա+դարձ+ային, անուշահոտություն — անուշ+ա+հոտ+ություն, բազմատեսակություն — բազում+ա+տեսակ+ություն:
6 .Տրված բառերից առանձնացրու այն արմատները, որոնք
ա) հնչյունափոխված են.
բ) միայնակ, որպես բառ չեն գործածվում (չես հանդիպել):

Օրինակ`
ա) բնութագրել — բնութ (բնույթ) – ույ-ը դարձել է  ու.
բ) խորազնին – զնին արմատը միայնակ, որպես բառ  չի գործածվում

ա) Զուգել, լուսավոր, ջրամբար, գնել, չվերթ, շինության, լճափ, հանգստություն:
զուգել — զուգ (զույգ) – ույ-ը դարձել է ու
լուսավոր — լուս (լույս) – ույ-ը դարձել է ու
ջրամբար — ջր (ջուր) – ու-ն ընկել է
գնել — գն (գին) – ի-ն ընկել է
չվերթ — չվ (չու) – ու-ն դարձել է վ
շինության — շեն (լույս) – ույ-ը դարձել է ու
լճափ — լճ (լիճ) – ի-ն ընկել է
հանգստություն — հանգստ (հանգիստ) – ի-ն ընկել է
բ) Խորաքնին, հետախույզ, մեծասքանչ, զորասյուն, զբոսանավ, կենտրոնախույս, ճյուղակոտոր, փառամոլ:
խորաքնին – քնին արմատը միայնակ, որպես բառ չի գործածվում
հետախույզ — խույզ արմատը միայնակ, որպես բառ չի գործածվում
մեծասքանչ — սքանչ արմատը միայնակ, որպես բառ չի գործածվում
զորասյուն — զոր արմատը միայնակ, որպես բառ չի գործածվում
զբոսանավ — զբոս արմատը միայնակ, որպես բառ չի գործածվում
կենտրոնախույս — խույս արմատը միայնակ, որպես բառ չի գործածվում
ճյուղակոտոր — կոտոր արմատը միայնակ, որպես բառ չի գործածվում
փառամոլ — մոլ արմատը միայնակ, որպես բառ չի գործածվում
7․ Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով` ստացի՛ր նոր բաղադրյալ բառեր:
Ագեվազ (կենգուրու) — արագավազ
կակղամորթ — փափկամորթ
մարտունակ — կենսունակ
արճճապատ — ճահժապատ
մեծասքանչ — հիասքնաչ
հողածին — ջրածին
փառամոլ — խաղամոլ
ատոմակայան — ջրակայան
8. Տրված բարդ բառերի վերջին արմատները փոխելով` ստացի՛ր նոր բարդ բառեր:
Հեռախոս — հեռանկար
հանրածանոթ — հանրապետություն
ձյունածածկ — ձնծաղիկ
երկրագունդ — երկրային
կենսակերպ — կենսաբան
հնավանդ — հնադարյան
մտահոգ — մտածել
բարենպաստ — բարեկենդան
ակնթարթ — ակնային
լուսանցք — լուսային

Հայոց Լեզու 8·Հաշվետվություն·Գրականություն 8

Հայոց լեզվի և գրականության մարտ ամսվա հաշվետվություն

Հայոց լեզու՝
Կարդում ենք Տերյան
Փոխակերպումներ.03.03.2025
Ստեղծագործական աշխատանք 03.05.2025
Գործնական քերականություն.07.03
Գործնական քերականություն․10․03
Գործնական աշխատանք․14․03
Գործնական քերականություն․19․03-21․03
Գործնական քերականություն.17.03-19.03

Գրականություն՝
Կարդում ենք Տերյան
Հովհ․ Թումանյան, Գրազը․28․02․2025
Հովհ. Թումանյան,«Երկաթուղու շինությունը», 04.03.2025
Եղիշե Չարենց «Տաղ՝ ձոնված գրքերին»

Նախագծեր՝
Կարդում ենք Տերյան

Հայոց Լեզու 8

Գործնական քերականություն.17.03-19.03

1. Նախադասության ամեն մի բառը կամ բառակապակցությունը փոխարինի՛ր հարցական բառով և ստացի՛ր հարցական նախադասություններ (քանիսը կարող ես):
Քրիստին Լիսկևիչը փոքրիկ միայնակ առագաստանավով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարեց Երկիր մոլորակի շուրջը:
1. Քրիստին Լիսկևիչը փոքրիկ ինպչե՞ս առագաստանավով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարեց Երկիր մոլորակի շուրջը:
2. Ո՞վ փոքրիկ միայնակ առագաստանավով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարեց Երկիր մոլորակի շուրջը:
3. Քրիստին Լիսկևիչը փոքրիկ միայնակ ինչո՞վ շուրջերկրյա ճանապարհորդություն կատարեց Երկիր մոլորակի շուրջը:
4. Քրիստին Լիսկևիչը փոքրիկ միայնակ առագաստանավով շուրջերկրյա ի՞նչ կատարեց Երկիր մոլորակի շուրջը:
5․ Քրիստին Լիսկևիչը փոքրիկ միայնակ առագաստանավով շուրջերկրյա ճանապարհորդություն կատարեց ո՞ր մոլորակի շուրջը:
6. Քրիստին Լիսկևիչը փոքրիկ միայնակ առագաստանավով շուրջերկրյա ճանապարհորդություն ի՞նչ արեց Երկիր մոլորակի շուրջը:

2. Նախադասության ընդգծված անդամները՝ ենթական ու ստորոգրյալը համաձայնեցրո՛ւ:
Ոչ ոք չեն փորձում հասկանալ մյուսներին, բոլորը միայն խոսում են:
Ոչ ոք չի փորձում հասկանալ մյուսներին, բոլորը միայն խոսում են:
Փողոցում քայլում էին երկու մարդ:
Փողոցում քայլում էին երկու մարդիկ:
Ժողովուրդը հավաքվել են հրապարակում:
Ժողովուրդը հավաքվել է հրապարակում:
Ճյուղին նստած էին տասը ճնճղուկ:
Մի քանի տղա լսում էին:
Մի քանի տղաներ լսում էին:
Մի երկու երեխա խաղում էին բակում:
Մի երեխա խաղում էր բակում:
Սարի լանջին մի խումբ գառ են երևում:
Սարի լանջին մի խումբ գառներ են երևում:
Հավաքված մարդկանց մի մասը զրուցում են:
Հավաքված մարդկանց մի մասը զրուցում է:
Աստղագետների մեծամասնությունը գտնում են, որ իրենց նախորդներն ուղղակի սխալվել են:
Աստղագետների մեծամասնությունը գտնում է, որ իրենց նախորդներն ուղղակի սխալվել են:

3. Տրված զույգ նախադասություններն իրար միացրո՛ւ և, ու,կամ շաղկապներից մեկով և բացատրի՛ր, թե երկրորդ նախադասության մեջ ընդգծված բառը՝  ենթական, ո՛ր դեպքում է դուրս գալիս:
Աղվեսը մի թուղթ գտավ: Աղվեսն այդ թուղթը տարավ գայլին:
Աղվեսը մի թուղթ գտավ և այդ թուղթը տարավ գայլին:
Թագավորը ժլատ աչքածակ մարդ էր: Թագավորը հրամայեց, որ կարասը իրեն տան:
Թագավորը ժլատ աչքածակ մարդ էր ու հրամայեց, որ կարասը իրեն տան:
Կղզին լճի հարավ-արևելքում էր: Կղզին լճի հյուսիսային ափից տարբերվում էր թե՛ բուսականությամբ, թե՛ կենդանիներով:
Կղզին լճի հարավ-արևելքում էր և լճի հյուսիսային ափից տարբերվում էր թե՛ բուսականությամբ, թե՛ կենդանիներով:
Խեղճ կապիկը պիտի վարժվի նեղլիկ վանդակին: Կապիկն անընդհատ պիտի փորձի դուրս պրծնել այդտեղից:
Խեղճ կապիկը պիտի վարժվի նեղլիկ վանդակին ու անընդհատ պիտի փորձի դուրս պրծնել այդտեղից:
Զինվորն իջեցրեց բացովի կամուրջը: Չոր փոսի վրայով անցնելով՝ տիկինը մոտեցավ կոճղերին:
Զինվորն իջեցրեց բացովի կամուրջը, և չոր փոսի վրայով անցնելով՝ տիկինը մոտեցավ կոճղերին:
Մառախուղի միջից նախիրն էր մեզ ընդառաջ գալիս: Վարորդը մեքենան արգելակեց:
Մառախուղի միջից նախիրն էր մեզ ընդառաջ գալիս, և վարորդը մեքենան արգելակեց:
Կապիկը կես ժամում խժռեց իմ բերած բանանները: Մեր միջև կարծես թե բարեկամություն հաստատվեց:
Կապիկը կես ժամում խժռեց իմ բերած բանանները, ու մեր միջև կարծես թե բարեկամություն հաստատվեց:
Որպես խայծ, վանդակի մեջ ես ամենագայթակղիչ բանանները կդնեմ:
Նրան համոզելու համար տերն առաջինը կմտնի վանդակը:
Որպես խայծ, վանդակի մեջ ես ամենագայթակղիչ բանանները կդնեմ, և նրան համոզելու համար տերն առաջինը կմտնի վանդակը:

4. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծերում տրված հարցերին պատասխանող ստորոգյալներ:
Մարդիկ հաճախ երկնքին նայում են.(ի՞նչ են անում):
Մարդկանց մեծ մասը լուսինը պատկերացնում է (ի՞նչ է անում) ափսեի չափ:
Հեռավորությունը սխալ է չափվում (ի՞նչ է արվում) մարդկանց կողմից:
Արևին նայելուց հետո երկար ժամանակ գունավոր օղակներ մնացին (ի՞նչ եղան):
Իրականում լուսինը հսկայական է (ինչպիսի՞ն է):
Աստղերի մեջ հեռավորությունը շատ է (ինչքա՞ն է):

5. Կետերի փոխարեն գրի՛ր ստորոգյալի մաս կազմող համապատասխան բառ կամ բառակապակցություն  (ստորոգելի):
Օրինակ` Գրքի արժանիքներից մեկն էլ ….(ի՞նչը) էր: — Գրքի արժանիքներից մեկն էլ լեզուն էր: Գրքի արժանիքներից մեկն էլ հեշտ կարդացվելն էր:

Նկարում ամենահետաքրքիրը լուսնի կաթնագույն երանգն (ի՞նչը) էր:
Նրա տեսած առարկան թանկառջեք (ինչպիսի՞ն)  էր:
Մթության մեջ բոլոր առարկաները անտեսանեի (ինչպիսի՞ն)  են:
Թռիչքի տևողությունը երեք ժամ (ինչքա՞ն) է:
Ջերմության աղբյուրը արևն (ի՞նչ) է:
Դրա պատճառը նա (ո՞վ) է:

6.Նախադասություններն ընդարձակի՛ր՝  ավելացնելով բառեր կամ բառակապակցություններ, որոնք բնութագրեն  (նկարագրեն, բնորոշեն) ենթակային: Ի՞նչ հարցի են պատասխանում ավելացված լրացումները: Ի՞նչ անուն կտաս դրանց:
Օրինակ` Այդ երևույթը բացատրելի է։ — Գունային այդ երևույթը 
բացատրելի է: Մթնշաղի մեջ գույների խամրելու երևույթը բացատրելի է:
Որդիներն անհանգստանում էին:
Ընկերդ արդեն գնացելէ:
Արշավախումբը վերադարձավ լեռներից:
Քո երգը գրավեց մարդկանց:
Վարագույրը փակվեց:
Հյուրը խոսելով մոտեցավ:

Հայոց Լեզու 8

Գործնական քերականություն․19․03-21․03

1. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:
Ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրփազանսրբազան, ճամփորդ, համփերությունհամբերություն, դափնի, շամփուր:
Բ. Կարթ,խորթ, զվարթ, պարթև, նյարթնյարդ, թարթել,երթվելերդվել, փարթամ:
2. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:
Ա.Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարձուփորձհարցուփորձ, հարձակում, մրձույթմրցույթ:
Բ. Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղձանք, օցանմանօձանման, ատաղծագործ:
3. Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:
Ա. Զմրուխտ, ապուխտ, բախտավոր, թախտ, խեխտելխեղդել, կխտար, խրոխտ, ոխկույզողկույզ, տախտակ, նախկին:
Բ. Ճեղքել, կմաղք, աղքատ, կողպեք, վղտալվխտալ, եղբայր, սանդուղք:
4. Տրված բառերի կազմությունն ու գրությունը բացատրի՛ր:
ա) Անհյուրընկալ — ան+հյուր+ընկալ-բարդ ածանցավոր բառ
զրուցընկեր — զրույց+ընկեր-բարդ բառ
դյուրընկալ — դյուր+ընկալ-բարդ բառ
գահընկեց — գահ+ընկ+եց-բարդ ածանցավոր բառ
անընդհատ — ան+ընդ+հատ-ածանցավոր բառ
համընթաց — համ+ընթ+աց-ածանցավոր բառ
բ) Միջօրե — միջ+օր+ե-բարդ ածանցավոր բառ
հանապազօրյա — հանապազ+օր+յա-բարդ ածանցավոր բառ
ոսկեզօծ — ոսկ+ե+զ+օծ-բարդ բառ
ապօրինի — ապ+օրին+ի-ածանցավոր բառ
առօրյա — առ+օր+յա-ածանցավոր բառ
առօրեական — առ+օր+ե+ական-ածանցավոր բառ
բացօթյա — բաց+օթ+յա-բարդ ածանցավոր բառ
բարօրություն — բար+օր+ություն-բարդ ածանցավոր բառ
զօրուգիշեր — զ+օր+ու+գիշեր-բարդ ածանցավոր բառ
գ) Մանրէ — մանր+է-բարդ բառ
վայրէջք — վայր+էջ+ք-բարդ ածանցավոր բառ
հնէաբան — հն+է+ա+բան-բարդ ածանցավոր բառ
որևէ — որ+և+է-ածանցավոր բառ
երբևէ — երբ+և+է-ածանցավոր բառ
5. Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:
Անակնկալ, անըմբռնելի, օրըստօրե, ակնթարթ, անընդմեջ, լուսնկա, մթնկա, համընդհանուր, մերթընդմերթ, անընթեռնելի,ակնհայտ, անընդհատ, անհյուրընկալ, սրընթաց:
6. Կետերի փոխարեն դհ, դ, կամ թ գրի՛ր:
Ընթացք, ընդարձակ, անընդհատ, ընդմիջել, ընդհանուր, ընդամենը, ընթանալ, ընթրել, ակնթարթ, անդադար, ընթերցել, ընդառաջ, անընթեռնելի:
7. Պարզի՛ր, թե ինչի՛ հիման վրա է կազմվել բառաշարքը և ավելացրո՛ւ նոր բառեր:
Արևմտաեվրոպական, Ոսկեվազ, դափնեվարդ,…:
8. Յուրաքանչյուր շարքում կետերը փոխարինի՛ր նման հնչողություն ունեցող տրված արմատներով:
Ող, ոխ, ուղտ, ուխտ, թյուր, թույր, բույր, բյուր, բարկ, բարք, վարկ, վարք, աղտ, ախտ:

Թոքախտ, աղտոտել, ոխակալ, ողնաշար, վարքուբարք, վարկաբեկել
ուխտադրուժ, ուղտատեր, վարքուբարք, բարկություն, թյուրիմացություն, ձյունաթույր, համբույր, բյուրավոր:
9. Կետերը փոխարինի՛ր կրկնակ բաղաձայններով:
ճռռալ, բզզալ, ֆսսալ, թշշալ, ուղղակի, ուղղանկյուն, Աննա, Էմմա, թռչուններ, հենարաններ, իննսուն, իննական, օրրան, երրորդ, չորրորդ, տարրական, տարրալուծել, անդորր, բերրի, մրրկածուփ:
10. Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն (ո՞ր դեպքում է ն գրվում):
Անբնական, ամբիոն, ամբոդջ, ամպամած, անպայման, զամբյուղ, անբասիր, ամփոփել, անփոփոխ, անպետք, ամբարել, ամբարտավան:
Ն գրվում է այն դեպքում, երբ բառի սկզբում «ան» նախածանցն է։
11. Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոթակեզ կլիմայի պատճառով անըդհատ շատ ջուր է գոլորշիանում ծովի մակերևույթից, իսկ լուծված աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղիությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունը աճում է: Աղերը Մեռյալ ծովի քարորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քառասուն միլիոն տոննա է։
12․ Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Ամերիկյան մի ակումբում, որտեղ երաժշտությունն անդադար որոտում է, կարելի է անդորր գտնել: Ավտոմատի մեջ տասը ցենտ են գցում, և այն երեք րոպեով անջատվում է: Տասը ցենտը քիչ չէ, բայց ինչքա՜ն հաճելի է. թվում այն անդորրը, որի համար անձամբ կանխիկ վճարել ես: Հազար ինը հարյուր հիսունինը թվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորդում տվեց: Ունկնդիրների ուշադրությանը ներկայացրին մի լուր` աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդհուպ մինչև տասնհինգ րոպեանոց հաղորդման վերջը տևող լռություն:

Հայոց Լեզու 8

Գործնական աշխատանք․14․03

Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու անգամ՝ կեսօրին ու կեսգիշերին,աստվածաբաններ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:

Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Պատկերացրեք, որ Երկրի վրա մեզ հետ միասին ապրում են էակներ,  որոնց կյանքի ժամանակամիջոցը՝ ծնունդից մինչև մահ, տեղավորվում է վայրկյանի հազարերորդական մասում: Այդպիսի յուրաքանչյուր էակի կյանքի ընթացքում դիտվող աշխարհը ակնթարթային լուսանկարը կլինի: Այդ նկարի մեջ տարօրինակ դիրքերում քարացած անշարժ էակներ՝ մարդիկ կլինեն:

Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Երկրագնդի վրա կյանքը հավանաբար ծովում է սկզբնավորվել: Ու թեև զարգացման միլինավոր տարիներ են անցել, հիմա էլ մարդու մարմնի հյուսվածքները ողողվում են աղային լուծույթով, որն իր բաղադրությամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են նյութափոխության և օրգանիզմի ամբողջ գործընթացի համար: Բայց ջուրը միայն օրգանիզմի առողջ և արդյունավետ գործունեությանն է նպաստում: Ծովն ինքնին սննդանյութերի աղբյուր է: Վերջապես նաև ջրային ճանապարհների մասին հիշենք:

Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Ախթամար կղզու բոլոր շինություններից ամենահրաշափառը Սուրբ Խաչի տաճարն էր: Բյուրավոր նավեր ցամաքից կրում էին ամենաընտիր քարերը՝ տաճարի շինվածքի համար: Գագիկ թագավորը մինչև անզգամ  հեթանոսական մի բերդ կործանել տվեց, որ դրա քարերն էլ բերեն Ախթամար: Տաճարի շինվածքի համար օգտագործվեց ավելի քան երկու հարյուր լիտր կաթ: Պատերը զարդարված էին բարձրաքանդակ   պատկերներով,  որոնց մեջ Աստվածաշնչյան հերոսների և Փրկչի բոլոր կարևոր տնօրիությունները երևում էին:

Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Վերջապես նրանք հասան հռչակավոր Խաչաղբյուրին: Առաջնորդը մագլցեց ժայռն ու անցքի մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառչելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թափվող առվակի մեղմ խոխոջյունն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խիճն ու ավազը երևում էին: Արշավախմբի որոնումները ցնցող  արդյունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլև, բազմաթիվ ստորգետնյա անձավներ, լճեր ու գետեր:

Հայոց Լեզու 8

Գործնական քերականություն․10․03

290. Կետադրի՛ր:
Նա տեսավ ցամաքին մի շատ գեղեցիկ, մի շողշողուն ձուկ հոգեվարքի մեջ թալիկ-թալիկ գալիս:
Մեծահամբավ բժիշկներն ու վհուկները եկան հավաքվեցին
` քննելու համար արքայորդու ահավոր հիվանդությունը և բուժիչ հնար գտնելու:
1905 թվականի ամառը երեք ընկեր, տղաներ, Բաքվից եկել էին Ալեքսանդրապոլ՝ Արագած լեռան գագաթը բարձրանալու համար:
Փառատենչ իշխանը շարունակ դավեր է նյութել դրացի իշխանների դեմ՝ գրավելու նրանց սեփական երկրներից մանր ու խոշոր հողամասեր:
Պաշարում է քաղաքը բանակը զետեղում ամրակուռ պարիսպների շուրջ, ինքն էլ նստում է արքայական վրանի մեջ՝ օր ու գիշեր դավեր որոճելով քաղաքին տիրանալու համար:

291. Յուրաքանչյուր նախադասության իմաստն արտահայտի՛ր` քանի՛ 
ձևով կարող ես:

Անհույս գործ կլիներ թեկուզ մոտավորապես հաշվել, թե անիվը հայտնագործելու ժամանակվանից ի վեր մարդկությունն ինչքան ճանապարհներ է կառուցել:
Անհյուս գործ կլինի անիվի հայտնագործությունից հետո կառուցված ճանապարհների քանակը հաշվել։
Թվում էր, թե հեծանիվ ունենայի, ամեն ինչ այլ կլիներ:
Եթե հեծանիվ ունենալու դեպքում, ամեն ինչ այլ կլիներ։
Մի բիչ էլ բզբզացի հեծանիվիս վրա, բայց անօգուտ էր, չքշվեց:
Հեծանիվի վրա մի փոքր էլ աշխատելուց հետո միևնույնն է, այն չքշվեց։
Տրոյական պատերազմից քսան տարի էր անցել արդեն, երբ Ոդիսևսը տուն վերադարձավ:
Ոդիսևսը տուն վերադարձավ, երբ տրոյական պատերազմից արդեն քսան տարի էր անցել։
Յոթանասուն տարի պահանջվեց, որպեսզի ամերիկյան փոստային գործակալությունը Ջեկ Լոնդոնին ընդունի որպես ականավոր գրող և նրա պատվին նամականիշ թողարկի:
Ամերիկյան փոստային գործակալությանը Ջեկ Լոնդոնին ականավոր գրող ընդունելու և նրա պատվին նամականիշ թողարկելու համար պահանջվեց յոթանասուն տարի։
Սառան մեր հարևանի աղջիկն էր. մանկական ամենաքաղցր րոպեները միասին էինք անցկացրել:
Մանկական ամենաքաղցր րոպեները մեր հարևանի աղջկա՝ Սառայի հետ էի անցկացրել։
Ծովի հետ մտերիմ մարդը դժվար է համակերպվում ցամաքի կյանքին:
Ծովի հետ մտերիմ մարդու համար դժվար է ցամաքային կյանքին համակերպվել։

292. Նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունը 
գտի՛ր. ի՞նչն է այդ տարբերության պատճառը:
Ա. Սուրենին` ակումբի նախագահին, կհամոզենք: Բ. Սուրենին, ակումբի նախագահին կհամոզենք:
Ա տարբերակում Սուրենն ակումբի նախագահն է, իսկ Բ-ում ասվում է, որ համ Սուրենին, համ ակումբի նախագաին պետք ք համոզել։
Ա. Սիմինդրի խիտ արտից դուրս եկավ մի ջահել կին` եղեգի պես ճոճելով բարակ իրանը: Բ. Սիմինդրի խիտ արտից դուրս եկավ մի ջահել կին` եղեգի պես, ճոճելով բարակ իրանը:
Ա տարբերակում կինը եղեգի պես ճոճում էր բարակ իրանը, իսկ Բ-ում՝ կինն է եղեգի պես։

293. Նախադասությունները տարբեր ձևերով կետադրի՛ր այնպես, որ իմաստը 
փոխվի:
Նա թագավորին նամակ էր գրել միայն իր որդու ` Եգորի մասին:
Վաղուց չէր տեսել ընկերոջը ` Վահագնին:
Վաղուց չէր տեսել ընկերոջը, Վահագնին:
Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով Զավենի ընկերներով:
Նուբարենց տունը համարյա ամեն օր լի էր հյուրերով, Զավենի ընկերներով:
Իշխանը կանչեց բերդապետին` Վահրամին, մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:
Իշխանը կանչեց բերդապետին, Վահրամին, մի անգամ ևս զգուշացնելու գիշերային արկածի մասին:

294. Նախադասությունները տարբեր ձևերով կետադրի՛ր այնպես, որ իմաստը 
փոխվի:
Մանեն կարդում էր բոլորովին հանգիստ, նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար: Մանեն կարդում էր, բոլորովին հանգիստ նրա ձայնը հնչում էր հարթ ու հավասար:
Այգուց դուրս եկած միջահասակ մարդուն ` Վարդանին, նորից հանդիպեցինք ձորում: Այգուց դուրս եկած միջահասակ մարդուն, Վարդանին, նորից հանդիպեցինք ձորում:
Աճում էին Հակոբի խնձորենիները, որդիները ` Արամն ու Արեգը: Աճում էին Հակոբի խնձորենիները, որդիները, Արամն ու Արեգը:
Երկաթուղու վարչության կառավարիչը ` ճաղատ գլխով ու շատ երկար բեղերով, մի մարդ և մյուս հյուրերը երգում էին: Երկաթուղու վարչության կառավարիչը, ճաղատ գլխով ու շատ երկար բեղերով մի մարդ, և մյուս հյուրերը երգում էին:
Այդ կնոջից ` Սառայի մորից, հետո աներս նորից ամուսնացել է: Այդ կնոջից, Սառայի մորից հետո, աներս նորից ամուսնացել է:

295.Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ իմաստները տարբեր լինեն:
Հայրն ու մայրը ողջունեցին մեզ համբուրեցին, շնորհավորեցին իրար:
Հայաստանը, ուր որոշել էր գնալ մանուկ հասակից, չէր տեսել:
Նրանց ոտների տակ մի պահ մթագնում էին ձորերը, անտառները սևանում էին ամպերի արանքում բեկբեկված շողերի փայլի մեջ:
Խաղաղ գիշերվա մեջ թույլ լույս արձակելով երկու աստղ էր պլպլում Ծիծեռնավանքի ծուռ խաչի վրա:
Ծովափին կանգնած աղջիկը հայացքը հառել էր, հեռու հորիզոնին:

296.Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ տարբեր իմաստներ ունենան:

Անգղերի կռնչոցից վախեցած ձիերը խլշեցին ականջները:
 Ժայռի կատարին բազմած արծիվն ակնդետ նայում էր երկնի լազուրին:
Այս անգամ ուրիշ կաս-կարմիր փողկապով էր նոր ածիլված դեմքով անսովոր առույգ ու կենսուրախ:
Տիկին Նվարդը գլխին մի խայտաբղետ մեծ գլխարկ ուրախ- ուրախ անցնում էր:
Օրիորդը գլուխը կախեց մտածության մեջ ընկավ Սամվելը նրա սիրելին փորձանքին էր ընդառաջ գնում:
Մանուկները գնում էին ծանոթ արահետով, որ տանում էր դեպի բուրգի քարանձավները սիրելի և երկյուղալի վայրեր:

297.Նախադասությունները հնարավոր ձևերով կետադրի՛ր այնպես, որ տարբեր իմաստներ ունենան:

Բերեցի շան համար կեր:
Շահ ունենա սիրտը կնվիրի այս տղան:
Դու մեր ձորերից չես հեռանա չէ:
Երկնքում շողացող աստղերից մեկն ընկնում է:
Ով է տվել Ձեզ այդ նամակը:

Հայոց Լեզու 8

Գործնական քերականություն.07.03

Փակագծերում տրված բառերը տեղադրել նախադասության մեջ կետերի փոխարեն՝ ըստ անհրաժեշտության ենթարկելով համապատասխան փոփոխությունների:
1. Եվ շրջելով հայացքը՝ նայեց երկնքին ՝ արշալույսի մեջ թաթախուն, կապույտի մեջ ճախրող թռչուններին։
(ճախրել, շրջել, երկինք, կապույտ)

2. Նա վերադառձավ տուն, կանանց շտապով ձի նստեցրեց և ճանապարհ դրեց, իսկ ինքը մնաց գյուղում՝ զինված սպասելով թշնամու գալստյանը։
(նստել, սպասել, վերադառնալ, դնել)

3. Խորշոմած ճակատը սեղմած ծնկներին, ձեռքերը հյուսած մրրկածեծ գլխի վրա՝ հոգնած ու հուսաբեկ ընկավ դռան առջև և սպասեց դրա բացվելուն:
(բացել, ծունկ, դուռ, հյուսել)

4. Ի վերջո կըմբռնի, որ ստիպված է դուրս ելնել, այլապես պիտի ջախջախվի և թաղվի պատերի ու ձեղունի ծանր գերանների տակ:
(թաղել, ստիպել, ձեղուն, ջախջախել)

5. Քույր ու եղբայր վաղուց նստած են իրենց հին տան առջև՝ կեռասի չորացած ծառի տակ, որի դժգույն տերևները մեղմորեն թափվում են նրանց վրա:
(թափել, ինքը, չորանալ, տերև)

6. Գնացքը դանդաղ սահեց, իսկ կառամատույցին կանգնած երիտասարդը, ձեռքերը գրպաններում, ոտքերը լայն բացած, անտարբեր դիտում էր նրա աստիճանաբար արագացող ընթացքը։
(դիտել, կանգնել, բացել, գրպանի)

7. Դաժան էր կայսրի հրամանը, խիստ պատժի սպառնալիքով հրամայեց՝ պատերի քարերն այնպես ագուցեն, որ երկու քարերի միջև անհնար լինի նույնիսկ ասեղ խրել:
(ագուցել, կայսր, լինել, պատիժ)

8. Դժվանում եմ ասել՝ ինչքան ժամանակ է անցել նրա գնալուց հետո, ժամանակի զգացողությունը կորել է և այլևս չեմ պատկերացնում, թե ինչ պիտի անեմ առանց նրա:
(կորչել, դժվարանալ, պատկերանալ, գնալ)

    Հայոց Լեզու 8

    Ստեղծագործական աշխատանք 03.05.2025

    Շարունակի՛ր և ավարտի՛ր տասը նախադասությամբ:
    Ծովը խաղաղ էր քնած երեխայի նման: Արևը դեռ չէր ծագել, և վաղորդայնի լռության մեջ ինչ-որ խորհուրդ կար: Թվում էր, թե ամբողջ աշխարհն է քնած: Բայց մի մարդ ծովափի խոնավ ավազին նստած էր միայնակ: Ի՞նչն էր այդքան վաղ ծովափ բերել նրան: Դեպի ծով գալու ճանապարհը նրանից բավականին երկար ժամանակ էր խլել, բայց դա արժեր այն լռությանը և հանգստությանը, որոնք տրում էին ծովափին։ Նա պատրաստ էր անթիվ կիլոմետրեր անցնել, միայն թե իր մտքերի հետ մենակ չմնար և հասներ լռությանը։ Գլուխը գրեթե դատարկ էր, բայց միաժամանակ մտքերը անսահման նրան ներսից թաղում էին։ Նրան չէր հետաքրքրում, թե ինչքան ժամանակ է նա անց կացնելու ուղղակի ծովափին լռության մեջ նստելով, կարևորն այն էր, որ նա վերջապես հասնի այն հոգու խաղաղությանը։ Ժամանակ առ ժամանակ նրան նույնիսկ թվում էր, որ միայն լռությունն ու հանդարտ ծովն է իրեն հասկանում, ի տարբերություն մնացած աշխույժ աշխարհի։ Այնպիսի տպավորություն էր, որ նա իրեն մարդ չէ զգում աշխարհում, մարդաշատ փողոցներում և զվարթ միջավայրում։ Ահա, վերջապես արևը սկսեց բախվել հորիզոնին: Արևի առաջին շողերը լուսավորեցին նրա դեմքը, և այդ պահին նրա անվերջ մտքերը մի պահ կանգ առան։ Լսվում էր միայն մեկ հարց, որին պատասխան նա չուներ։
    «Ինչո՞ւ եմ ես այստեղ»
    Անպատասխան մնացած հարցերի լռությունը չէր վախեցնում, այլ պարզապես անընդհատ ներշնչում էր նոր մտքերի առաջացմանը: Որպես կանոն, երկում ամեն հարց ունի իր պատասխանը։ Հարցերը անսահման են, բայց ոչ բոլոր հարցերը ունեն պատասխաններ։

    Հայոց Լեզու 8

    Փոխակերպումներ.03.03.2025

    1. Բարդ ստորադասական նախադասությունը վերածել պարզի:
    1. Դիմացը՝ փոքրիկ գյուղաքաղաքի արևմտյան փեշերին, գլուխը վեր է ցցել ոչ մեծ մի բարձունք, որն իշխող դիրք ունի շրջապատի վրա։
    Դիմացը՝ փոքրիկ գյուղաքաղաքի արևմտյան փեշերին, գլուխը վեր է ցցել շրջապատի վրա իշխող դիրք ունեցող ոչ մեծ մի բարձունք։
    2. Ինչ որ ես ասում եմ, դու պետք է լուրջ ընդունես։
    Դու պետք է լուրջ ընդունես իմ ասածը։
    3. Հենց այսօր դու գործ կստանաս, և եթե համաձայն ես, վաղվանից կսկսենք աշխատել։
    Հենց այսօր դու գործ կստանաս, և համաձայն լինելուդ դեպքում վաղվանից կսկսենք աշխատել։
    4. Ովքեր մեզ մոտ աշխատանքի են անցնում, հենց սկզբից պարտավոր են պատասխանել իմ մի քանի հարցերին:
    Մեզ մոտ աշխատանքի անցնողները հենց սկզբից պարտավոր են պատասխանել իմ մի քանի հարցերին։
    5. Դասերից հետո ժամեր էի անցկացնում Վենետիկի հայտնի գրադարանում, որ աշխարհիս լավագույններից մեկն է համարվում:
    Դասերից հետո ժամեր էի անցկացնում Վենետիկի աշխարհիս լավագույններից մեկը համարվող հայտնի գրադարանում։

    6. Երևի Միհրդատը չէր զգացել, որ իր խոսքերով ամենից առաջ ինձ է վիրավորում:
    Երևի Միհրդատը չէր զգացել իր խոսքերով ամենից առաջ ինձ վիրավորելը:
    7. Ամեն ինչ աղոթքով չես կարող անել, չնայած տատս միշտ ապավինում էր աղոթքի զորությանը:
    Ամեն ինչ աղոթքով չես կարող անել, չնայած տատուս ապավինելը աղոթքի զորությանը
    8. Թեև քսանհինգ տարեկան չկա, բայց հասցրել է երկու գյուտ արտոնագրել:
    Թեև քսանհինգ տարեկան չլինելով, նա արդեն երկու գյուտ արտոնագրել է:
    9. Չե՞ք նեղանում, որ այսպես համարձակ եմ խոսում:
    10. Գաբրիելը չէր թաքցնում, որ ինքը կապված է ինչ-որ կասկածելի անձանց հետ:
    11. Փողոցի ամայության մեջ միայն մի մարդ կար՝ պահակը, որ արձանի պատվանդանի տակ հետ ու առաջ էր անում։
    12. Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով, որ բռնեմ Արարատյան դաշտի ճանապարհը:
    13. Հասարակ ալմաստը, որ չհղկված ադամանդն է, բարձր են գնահատում հղկվածից և գաղտնի ընդունակություններ վերագրում նրան:
    14. Քչերը հավանաբար գիտեին, որ այդ ամենը մտացածին է։
    15. Կան գիտնականներ, որ խճճվում են մանր փաստերի թփուտներում և չեն կարողանում տեսնել վիթխարի անտառը:

    2. Պարզ՝ դերբայական դարձվածով նախադասությունը վերածել բարդ ստորադասականի:
    1. Երեսնիվայր պառկած էին ընտանիք ու հարազատներ ունեցող ծանոթ ու անծանոթ մարդիկ:
    2. Խեղճացած այս պարոնը մի՞թե երեկ հարթակից հոխորտացողը չէր։
    3. Քո որոնածը ես չեմ, անշուշտ։
    4. Այս իշխանիկն էլ ահա կցանկանա հաճոյանալ Արշակին՝ նրա արքունիքում պաշտոն ստանալու համար:
    5. Գունավոր բծերով սփռոց հիշեցնող քարտեզի վրա նշված էին պատերազմի ուղիները:
    6. Ես ուզում եմ ավելի շատ նորածինների լույս աշխարհ գալը:
    7. Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան՝ օրվա նորություններն իմանալու:
    8. Խաչքարերի անտառը երևի Վարդանանց նահատակներն են՝ քարացումից ասես կենդանացած:
    9. Արդյոք ինքը հանցանք չի՞ գործում մարդու նկատմամբ՝ նրան դնելով այդ դժվարին ուղու վրա:
    10. Հավատքի զգացողությունը նրանց դրդում է աշխարհն ազատել անհավատների տիրապետությունից։
    11. Հայկական հեծելազորի ձիերը, վազքի հոտ առնելով, սկսեցին վրնջալ, բորբոքվել։
    12. Նա լռությամբ կուլ տվեց իր հասցեին ասված դառը խոսքերը:
    13. Նախքան շարժանկարի ցուցադրվելը բեմադրիչը հանդես եկավ մի ճարտար խոսքով:
    14. Ազգի տունը քանդում է նրան արևելյան և արևմտյան հատվածների բաժանելը:
    15. Օ, հայեր, ձեր արածն ամեն երևակայությունից վեր է: