Նախագծեր·Իմ անհատական նախագիծը·Կենսաբանություն 9

Գենետիկական մուտացիաներ: անհատական նախագիծ

Ի՞նչ է մուտացիան

Ներկայումս հայտնի են ավելի քան 6000 գենետիկ հիվանդություններ, որոնք պարբերաբար ավելանում են բժշկական գրականությունում նկարագրվող նոր հիվանդություններով: Գենետիկական մուտացիաները բնական գործընթաց են։
Չնայած որոշ մուտացիաներ կարող են վնասակար լինել, դրանք կարևոր դեր ունեն կյանքի բազմազանության պահպանման մեջ։ Գենետիկական մուտացիաները ԴՆԹ-ի կառուցվածքում կամ գեների հաջորդականությունում առաջացած փոփոխություններն են, որոնք կարող են փոխել օրգանիզմի հատկությունները։

Ինչպե՞ս են առաջանում մուտացիաները

Մուտացիաները կարող են առաջանալ ինքնաբերաբար և արտաքին գործոնների ազդեցությամբ՝ մուտագեններից։ Ինքնաբերաբար մուտացիաները առաջանում են, որբ ԴՆԹ-ի կրկնապատկման ընթացքում սխալ է առաջանում։ Իսկ ուլտրամանուշակագույնից, ռենտգենյան ճառագայթներից, թունավոր նյութերից, ծխախոտից կամ որոշ վիրուսներից մուտացիաները համարվում են արտաքին գործոնների ազդեցությամբ առաջացված մուտացիաներ։

Սոմատիկ մուտացիաները տեղի են ունենում մարդու կյանքի որոշակի փուլում և ազդում են միայն որոշ բջիջների վրա, ոչ թե մարմնի բոլոր բջիջների վրա: Նման փոփոխությունները կարող են առաջանալ շրջակա միջավայրի գործոնների ազդեցության հետևանքով։ Այսպես ձեռք բերված մուտացիաները չեն փոխանցվում սերունդներին:

Գենետիկ մուտացիանները ժառանգում են ծնողներից և պահպանվում են օրգանիզմի բոլոր բջիջներում մարդու աբողջ կյանքի ընդհացքում։ Այսպիսի մուտացիանները առաջանում են ծնողի ձվի ու սերմի մեջ և փոխանցվումեն ինչպես ժառանգական մուտացիանններ

Մուտացիաների տեսակները

Լինում են գենային մուտացիաներ, քրոմոսոմային մուտացիաներ և գենոմային մուտացիաներ։ Գենային մուտացիայի ժամանակ փոփոխություն է տեղի ունենում մեկ գենում, փոխարինվում է նուկլեոտիդը և տեղի է ունենում նուկլեոտիդների կորուստ կամ ավելացում։ Քրոմոսոմային մուտացիաների ժամանակ տեղի են ունենում քրոմոսոմի հատվածների փոփոխություններ՝ դելեցիա (կորուստ), դուպլիկացիա (կրկնապատկում), ինվերսիա (շրջում)։ Իսկ գենոմային մուտացիաների ժամանակ փոփոխվում է քրոմոսոմների քանակը՝ սովորաբար նորմալ 46 քրոմոսոմի (23 գույգի) տեղը լինում է 47 քրոմոսոմ։

Մուտացիաները կարող են լինել վնասակար, չեզոք և օգտակար։ Վնասակար մուտացիաները առաջացնում են հիվանդություններ, դժվարացնում են մարդու կյանքը, չեզոք մուտացիաները չեն ազդում օրգանիզմի վրա ոչ մի ձև, իսկ օգտակարները՝ օգնում են հարմարվել շրջակա միջավայրին և պայմաններին։ Մուտացիաները հանդիսանում են էվոլյուցիայի հիմքը, ապահովում են ժառանգական բազմազանություն և նույնիսկ օգտագործվում են բժշկության և կենսատեխնոլոգիայի մեջ, օրինակ՝ գենային թերապիա։

Հետաքրքիր փաստեր գենետիկական մուտացիաների մասին

1. Մարդու օրգանիզմում ամեն օր առաջանում են հազարավոր մուտացիաներ, սակայն ԴՆԹ-ի վերականգնման համակարգերը դրանց մեծ մասը շտկում են։
2. Բոլոր մարդիկ մուտացիաների արդյունք են։ Եթե մուտացիաներ չլինեին, էվոլյուցիա պարզապես չէր լինի։
3. Կապույտ աչքերի գույնը առաջացել է հին գենետիկական մուտացիայի արդյունքում, որը փոխանցվել է սերունդներին։
4. Որոշ մուտացիաներ մարդկանց դարձնում են դիմացկուն որոշ հիվանդությունների նկատմամբ, օրինակ՝ մալարիայի։
5. Կան մուտացիաներ, որոնք առաջացնում են անսովոր ունակություններ, օրինակ՝ գույների գերազանց տարբերակում կամ ուժեղ հիշողություն։
6. Բույսերի և կենդանիների շատ տեսակներ, որոնք մենք օգտագործում ենք այսօր, ստացվել են օգտակար մուտացիաների ընտրության շնորհիվ։

Նախագծեր·Իմ անհատական նախագիծը

Կորեերենի,Կորեայի մասին նախագիծ

Նախագծում ես կներկայացնեմ Կորեերեն լեզուն, Կորեայի մշակույթը և այլն։

I. Մշակույթը

Հարավային Կորեայի ժամանակակից մշակույթը զարգացել է Կորեայի ավանդական մշակույթի հիմվան վրա, որի կրողները հին կորեական քոչվոր ցեղերն էին։ Հազարավոր տարիներ շարունակ, պահպանելով հին Կորեական մշակույթը (որը իր վրա կրել էր հին չինական մշակույթից ազդեցությունը), Հարավային Կորեան 1988 թվականին՝ Կորեայի բաժանումից հետո, կանգնում է իր սեփական՝ Հյուսիսային Կորեայի հետ կապ չունեցող զարգացման ճանապարհին։ Հարավային Կորեայի, հատկապես Սեուլի արդյունաբերականացման արդյունքում, կորեացիների կյանքում բազմաթիվ փոփոխություններ տեղի ունեցան։ Տնտեսության և ապրելակերպի փոփոխությունները հանգեցրին բնակչության մեծ՝ քաղաքներում կենտրոնացմանը և գյուղական բնակավայրերում բնակավչության թվի նվազմանը։ Այսօր կան Կորեայի մշակութային շատ տարրեր, հատկապես զանգվածային մշակույթը, տարածվել է ամբողջ աշխարհում և դարձել է աշխարհի ամենանշանավոր մշակութային ուժերից մեկը։

II․ Գրականություն

Մինչև 20-րդ դարը կորեական գրականության վրա իր մեծ ազդեցությունն է ունեցել դասական չինական գրականությունը։ Նաև չինական գեղագրությունը, ավելի քան հազար տարի շարունակ, օգտագործվել է կորեական գրականության մեջ։ Ժամանակակից գրականությունը հիմնականում
կապված է հանգըլի (한글) զարգացման հետ, որը ստեղծել է Չուսոն դինաստիայի չորրորդ թագավորը՝ Սեջոն Մեծը (세종대왕)։
1443 թ-ին կորեական այբուբենի հրատարակումը շատերին անակնկալի բերեց, քանի որ չկար ոչ մի հիշատակում այն մասին, որ արքան այբուբեն է ստեղծում, ինչից կարելի է ենթադրել, որ նա դա գաղտնի էր անում։ Հանգըլի ստեղծումից առաջ տեքստերը գրելու և կարդալու համար օգտագործվում էր հանջա (한자)՝ չինական հիերոգլիֆները, և միայն հարուստ ընտանիքների զավակները կարող էին իրենց թույլ տալ կրթություն ստանալ և սովորել այն։ Բացի դրանից, ինչպես ցանկացած այլ լեզու, հանջան ունակ չէր արտահայտել կորեերեն բառերի ամբողջ իմաստը, ինչի արդյունքում դժվար էր հասկանալ, թե ինչ են ասում քաղաքացիները։ Սակայն հանգըլը միայն 19-րդ դարի երկրորդ կեսին գերիշխող դիրք գրավեց կորեական գրականության մեջ, ինչը բերեց կորեական գրականության զարգացմանը։ Օրինակ՝ Սինսոսոլը (신소설 բառացի՝ նոր վեպ) կորեական վեպի տեսակ է, որը գրվում էր հանգըլով։

Ժամանակակից պոեզիայում իմաժիզմին և ժամանակակից պոեզիային հատուկ այլ մեթոդների որդեգրման փորձեր են արվել, մասնավորապես՝ այդ մեթոդները օգտագործվել են 20-րդ դարի ամերիկացի ժամանակակից հեղինակների գործերի թարգմանություններում (Օրինակ՝ Էզրա Փաունդի, Թոմաս Էլիոթի)։ Հանրապետական ժամանակաշրջանում մեծ տարածում ունեին հայրենասիրական ստեղծագործությունները։

III․ Ավանդական մշակույթ

Պանսորին (판소리) կորեական ավանդական երաժշտական ժանր է, որը սկիզբ է առել դեռևա 1392–1897 թվականներին`Չոսոն արքայատոհմի օրոք։ «Պան» (판) նշանակում է բաց տարածք, որտեղ հավաքվում են մարդիկ, «սորի»( 소리) նշանակում է ձայն կամ հնչյուն։ Պանսորի ներկայացումներին մասնացում են 2 մարդ՝ երգիչը և թմբկահարը։ Երգչուհին պատմում է պատմությունը՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, որը տարիների մարզում է պահանջում, իսկ թմբկահարը նրան օգնելու համար հանգիստ տեմպ է ապահովում, ինչպես նաև հոգեպես աջակցում է երգչուհուն։ Հանդիսականները նույնպես խրախուսվում են մասնակցել ներկայացմանը և աջակցել երգչուհուն։

Պանսորիի նպատակ էր պատմել հեքիաթներ և պատմություններ այն մարդկանց, ովքեր դրանք լսելու ժամանակ ունեն, քանի որ պատմությունների մեծ մասը սկզբից մինչև վերջ լսելու համար պահանջվում է 3-ից 9 ժամ։ Կան հինգ ավանդական պատմություններ, որոնք կատարվում են հանդիսատեսի համար, բայց քանի որ Պանսորին բանավոր էր փոխանցվում, ժամանակի ընթացքում մոռացվել են բազմաթիվ պատմություններ։ Յուրաքանչյուր պատմություն ունի իր թեման, այն կարող է լինել որդիական հարգանք, սիրո կամ իր «հան»-ը գիտակցող մարդու տառապանքների մասին։ «Հան»-ը մարդու ներսում ապրող բացասական զգացմունք է, որը սովորաբար կապված է վշտի, ափսոսանքի կամ վրդովմունքի հետ

IV. Լրագրություն

Հարավային Կորեան ունի 10 հիմնական թերթ և 3 հիմնական հեռուստառադիոընկերություն։ Երեք խոշոր թերթերն են՝ Չոսոն Իլբոն (조선일본), Չունան Իլբոն (중앙일본) և Դոնա Իլբոն (동아일본)։ Հանկյորեն (한겨레) ձախակողմյան ընդդիմական թերթ է։ «KBS»-ը, «MBC»-ը և «SBS»-ը հանդիսանում են 3 ամենամեծ հեռուստաալիքները։ Իսկ EBS-ը կրթական հեռուստաալիք է և նախատեսված է աշակերտների, ուսանողների, ինչպես նաև՝ մեծահասակների համար։

Լեզու

Կորեան պատմականորեն իր վրա կրել է Չինաստանի ազդեցությունը, իսկ վերջին տարիներին նրա վրա մեծ ազդեցություն ունեն Արևմտյան երկրները, մասնավորապես՝ ԱՄՆ-ն։ Արևմտյան մշակույթի ազդեցությունն ու արագ արդիականացումը փոխել են նաև մարդկանց ուտելու սովորությունները։ Շատ մարդիկ այժմ, բացի ավանդական կորեական խոհանոցից, վայելում են արևմտյան և այլ ասիական երկրների կերակուրներ։ Վերջին ժամանակաշրջանում դեպի կորեերեն անգլերեն բառերի մեծ ներհոսք է նկատվում, այդ փոխառնված բառերը երբեմն վերածվում են Կոնգլիշի (Կորեական ոճով անգլերեն): Կոնգլիշ բառերը փոխառնված են անգլերենից։ Անգլերեն լեզվից փոխառնված բառերի օրինակներ են․

아이 쇼삥, Eye shopping (այ շոփինգ)— Խանութի ցուցափեղկերին նայել, առանց ինչ-որ բան գնելու մտադրության։

서비스, Service (սոբիսը) — նշանակում է մատուցում կամ «շնորհակալություն», ինչպես, օրինակ, գնումների համար տրվող նվերը կամ հետագա անվճար ծառայությունների համար տրվող կտրոն։

핸드폰, Hand phone (հենդը փոն) — բջջային հեռախոս։

파이팅 Fighting (ֆայթինգ) — բառացի՝ «ի մարտ» կամ «առաջ» օգտաործվում է դժվար դրության մեջ գտնվող մարդուն գոտեպնդելու և ոգևորելու համար։

원샷 One shot (վանշաթ)  բառացի՝ «մինչև վերջ» օգտագործվում է ալկոհոլային խմիչքներ խմելու ժամանակ՝ առաջարկելով դատարկել բաժակը։

Քանի որ անգլերենն ունի հնչյուններ, որոնք գոյություն չունեն կորեերենում, Անգլերենից փոխառված բառերի այդ հնչյունները պետք է փոխարինվեն կորերենում գոյություն ունեցող նմանատիպ հնչյուններով, օրինակ՝ [փ]՝ անգլերեն [ֆ]-ի փոխարեն, [ջ]՝ անգլերեն [զ]-ի փոխարեն։
coffee (커피) [քոփի]
pizza (피자) [պիջա]

Մի քանի կորեերեն արտահայտություններ/բառեր

Երկրներ [나라] (նարա)
독일 [Թոգիլ] (Գերմանիա)
러시아 [Րոսիա] (Ռուսաստան)
미국 [Միգուկ] (ԱՄՆ)
베트남 [Բեթընամ] (Վիետնամ)
일본 [Իլբոն] (Ճապոնիա)
중국 [Չունգուկ] (Չինաստան)
태국 [Թեգուկ] (Թայլանդ)
한국 [Հանգուկ] (Կորեա)

Մասնագիտություններ [직업] (ջիգոբ)
성생님 [սոնսեննիմ] (ուսուցիչ)
요리사 [յորիսա] (խոհարար)
의시 [ըիսա] (բժիշկ)
학생 [հակսենգ] (աշակերտ)
회사원 [հուեսաուոն] (գրասենյանի աշխատող)

Արտահայտություններ [표현] (փյոհյոն)

안녕하세요 [աննյոնգհասեյո] (ողջույն)
반갑습니다 [փանգաբսըմդիդա] (հաճելի է)
이름이 뭐예요? [իրըմի մոեյո] (անունդ ի՞նչ է)
이분이 누구예요? [իբունի նուգուեյո] (նա ո՞վ է)

Իրեր, առարկաներ [사물] (սամուլ)
볼펜 [բոլփեն] (գրիչ)
시전 [սաջոն] (բառարան)
연필 [յոնփիլ] (մատիտ)
의사 [ըիսա] (աթոռ)
지우개 [չիուգե] (ռետին)
책 [չեգ] (գիրք)
책상 [չեգսանգ] (գրասեղան)
가방 [քաբանգ] (պայուսակ)
구두 [գութու] (կոշիկ)
모자 [մոջա] (գլխարկ)
시계 [շիգե] (ժամացույց)
안경 [անկյոնգ] (ակնոց)

Երկխոսություն
한국 사람이에요?
네, 한국 사람이에요.
회사원이에요?
아니요. 학생이에요.

Թարգմանություն
Կորեացի ե՞ս։
Այո, կորեացի եմ։
Գրասենյակում ե՞ս աշխատում։
Ոչ, ես աշակերտ եմ։

네 [նէ] — այո
아니요 [անիյո] — ոչ

Թվեր
Կորեերենում կան 2 տեսակի թվեր, կորեական և չինական։ Կորեերենում առաջին 4 թվերը կրճատվում են։

Կորեերեն թվեր
하나 [հանա] (կարճ՝ 한 [հան]) — մեկ
둘 [թուլ] (կարճ՝ 두 [թու]) — երկու
셋 [սետ] (կարճ՝ 세 [սէ]) — երեք
넷 [նետ] (կարճ՝ 네 [նէ]) — չորս
다섯 [թասոտ] — հինգ
여섯 [յոսոտ] — վեց
일곱 [իլգոպ] — յոթ
여덟 [յոդոլ] — ութ
아헙 [ահոբ] — ինը
열 [յոլ] — տաս

Չին․ կորեական թվեր
일 [իլ] — մեկ (այս բառը նաև նշանակում է օր կամ գործ)
이 [ի] — երկու (այս բառը նաև նշանակում է ատամ)
삼 [սամ] — երեք
사 [սա] — չորս
오 [ո] — հինգ
육 [յուգ] — վեց
칠 [չիլ] — յոթ
필 [փալ] — ութ
구 [գու] — ինը
십 [շիբ] — տաս

Առցանց ուսուցում·Իմ անհատական նախագիծը

Նկարչությունն՝ իբրև հոբբի


Ողջույն, ես Արփին եմ։ Ինձ ճանաչողներն արդեն գիտեն, որ ես շատ եմ սիրում նկարել, տարբեր տեսակի տեխնոլոգիական աշխատանք կատարել և ծեփել՝ կավից կամ խմոր-պլաստիլինից։ Իմ ազատ ժամանակը միշտ այդ աշխատանքով եմ լցնում։

Ես սկսում եմ անհատական նախագիծ, որին առաջարկում եմ միանալ իմ ընկերներին, որոնք անտարբեր չեն գեղեցիկի նկատմամբ։ Նախագիծս կոչվում է «Նկարչությունն՝ իբրև հոբի»։ Առջևում գեղեցիկ ամառ է, իսկ դա նշանակում է, որ լինելու են գեղեցիկ տեսարաններ, հետաքրքիր մտքեր։ Մեծ սիրով կսպասեմ ձեր աշխատանքներին։ Այստեղ կտեղադրեմ մի քանի տեսանյութ իմ աշխատանքներից։

Ընկեր Սոնայի խորհրդով իմ այս նախագծի ժամկետի տևողությունը երկարացնում եմ․ այն կտևի ողջ ամառ, և մարտահրավեր եմ նետում բոլոր դասընկերներիս։