Սիլվա Կապուտիկյանի «Քելե՛, լաո» բանաստեղծությունը հայ ժողովրդի պատմական հիշողության, հայրենազրկման ցավի և վերադարձի անմար հույսի մասին է: Բանաստեղծության մեջ ներկայացված է Մեծ Եղեռնը վերապրած հայի հոգու ճիչը: Բանաստեղծության առանցքում հայրենի հողի ու ջրի, դաշտերի և նախնիների շիրիմների հանդեպ անսահման կարոտն է, ներկայացնում է անցյալը, որպես «խև խռովք», որը մշտապես ներկա է և սնում է ապագա սերունդների երազանքը: Եզրափակելով կարելի էր ասել, որ եթե աշխարհում կա արդարություն, ապա ոչ մի պատնեշ կամ դժվարություններ գոյություն չեն ունենա ժողովրդի համար, որպեսզի մարդիկ վերադառնան իրենց հայրենիք: Բանաստեղծության մեջ Սիլվա Կապուտիկյանը խորքային ներկայացնում էր հայերի հոգու ցավը, երբ նրամց ստիպված են լքել իրենց հայրենիքը, թողնել իրենց հարազատ տները անտեր։ Այդքան հիշողություն, չիրականացված երազանքներ և նպատակներ, այս ամենը հեշտ չէ թողնել, մոռանալ հարազատ հողերը և դաշտերը։
Рубрика: Գրականություն 9
«Թմկաբերդի առումը» վերլուծություն
«Թմկաբերդի առումը» պոեմի մեջ նկարագրվում է դավաճանության արդյունքները։ Իմ կարծիքով՝ Թումանյանը փորձում էր հասկացնել, որ դավաճանությունը միշտ վնաս է բերում դավաճանողին, ոչ թե տուժածին։ Նադիր Շահը երկար պայքարներ մղելով՝ որոշում է դիմել մի խորամանկ և ստոր քայլին։ Նա, իմանալով, թե ինչքան խիստ է վերաբերվում Թաթուլը մարդկանց իր ամրոց ներխուժելուն՝ ուղարկում է իր աշուղներից մեկին Թաթուլի տկնոջ մոտ, որպեսզի նա գովերգի Շահին։ Աշուղը երգում է շահի սերը, անհուն գանձերն ու փառքը, Թմկատիրուհուն խոստանում ոսկե գահ ու փառք: Թուլության մի պահի նրա հոգում հաղթում է փառասիրությունը: Արբեցնելով հաղթանակած քաջերին՝ կինը թշնամուն է մատնում ամրոցը: Ավերակ բերդի և ընկած զոհերի դեմ կանգնած գեղեցկուհին հասկանում է, որ դավաճանեց ինքն իրեն, իր հայրենիքը և մոտիկ մարդուն:
Թմկաբերդի առումը
1․ Որտե՞ղ է տեղի ունենում պոեմի գործողությունը։
Իրադարձությունները տեղի էին ունենում Ջավախքի Թմուկ բերդ ամրոցում։
2. Ո՞վ էր Թմկաբերդի տերը։
Ամրոցի տերը քաջ, ամեմահզոր և աննըկուն Թաթուլն էր։
3. Ի՞նչն էր դարձրել Թմկաբերդը անառիկ։
Մարդի չէին կարող մտնել Թմկաբերդ, քանի որ այն գտնվում էր սարի վրա, և Թաթուլը սաստիկ խիստ էր անծանոթների համդեպ, ովքեր անցնում էին իր ամրոցի կողքով։
4. Ինչպիսի՞ հարաբերություններ կային Թաթուլի և իր կնոջ միջև պոեմի սկզբում։
Պոեմի սկզբում Թաթուլն ու իր կինը ունեին շատ մոտ հարաբերություններ, կինը նրան միշտ ուրախ էր տեսնել հաղթանակից հետո։
5. Ի՞նչ դեր ունի դավաճանությունը պոեմի սյուժեում։
Նույնիսկ ամենահզոր և աննըկուն հերոսն է անպաշտպան դավաճանությունից։ Պետք չէ վստահել ոչ ոքին այնպես, ինչպես դու քեզ ես վստահում։
6. Ինչպե՞ս է բացահայտվում կնոջ կերպարը գործողությունների ընթացքում։
Թաթուլի կինը, Թաթուկին դավաճանելից՝ նա առաջինը ինքն իրեն դավաճանեց։ Սակայն վերջում նա հասկացավ իր սխալը, խղճալով, որ այդպես վարվեց նրա հետ, ով իրեն գնահատում էր։
7. Ո՞րն էր բերդի անկման հիմնական պատճառը։
8. Ի՞նչ ավարտ ունեցավ Թաթուլի ճակատագիրը։
«Հայկ և Բել» — «Ազատություն»
Տվյալ էսսեում ես կմեկնաբանեմ ազատության գազափարը՝ համադրելով Մ․ Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը Մ․ Խորենացու «Հայկ և Բել» ավանդազրույցի հետ։
«Հայկ և Բել» ավանդազրույցը համարվում է հայ ժողորդի և Հայաստանի ստեղծման հարցի սկզբնաղբյուրը։ Մովսես Խորենացին Հայկին նկարագրում է՝ որպես գանգռահեղ, թիկնեղ, վառվռուն աչքերով և հաստ բազուկներով մի երիտասարդի։ Բաբելոնի աշտարակաշինության փորձը ավարտվեց անհաջողությամբ, և Հայկը որոշում է աբստամբություն բարձրացնել Բելի տիրապետության դեմ։ Բելը համարվում էր մարդկության առաջին բռնակալը, ում հաջողվեց բռնանալ մյուսներին և զավթել ամբողջ երկիրը։ Հայկը հեռանում է Բաբելոնից և սակավաթիվ մարդկանց հետ բնակվում մի լեռան մոտ։ Այնտեղ կառուցում է բնակավայր, որը հետագայում նվիրում է իր թոռանը՝ Կադմոսին։ Իսկ ինքը տեղափոխվում է հյուսիս-արևմուտք և բնակություն է հաստատում մի դաշտում, որը կոչվում էր Հարք։ Բելը միշտ ձգտել էր նրան, որ բոլորն իրեն հնազանդվեն։ Եվ իմանալով, որ Հայկը հեռացել է Բաբելոնից՝ դավաճանելով նրան՝ Բելը իր որդիներից մեկի գլխավորությամբ ուղարկում է մի պատգամավորություն։ Բելի հիմնական պահանջն էր, որ Հայկն ընդունի իր գերակա իրավունքը։ Նաև Բելն առաջարկեց Հայկին բնակություն հաստատել իր տիրապետության ցանկացած կետում՝ վերադառնալով Բաբելոն։ Սակայն Հայկը մերժում է Բելի առաջարկը՝ խստությամբ հետ ուղարկելով Բելի պատգամավորներին։ Բելը չհավանեց Հայկի պատասխանը և մեծ հետևակ զորքի հետ գալիս է Հայաստան։ Վանա լճի ափին տեղի ունեցավ Հայկի և Բելի ճակատամարտը։ Հայկը եռաթև նետով տապալում է Բելին և վերջապես ազատություն է ձեռք բերում։ Հայերը Հայկին նմանեցնում են աղեղնավոր որսորդ Օրիոնին, երբեմն՝ նույնիսկ Հրատ կամ Մարս մոլորակին։
Մ․ Նալբանդյանը իր բանաստեղծության մեջ ազատությունը ներկայացնում է՝ որպես մարդու բնական իրավունք, սակայն նրա համար պետք է պայքարել։ Բոլորն էլ ցանկանում են ի ծնե ազատություն ունենալ, բայց Նալբանդյանի խոսքերով՝ «ազատություն սիրողներին այն աշխարհը խիստ նեղ է»։ Մանուկը, օրորոցը և ձեռքերը պարզելը խորհրդանշում են մանկություն։ Շատերը ազատություն լսելով պատկերացնում են իրենց մանկությունը։ Երբ նրանք անհոգս էին, դժվարությունների մասին մեծ պատկերացում չունեին և ուղղակի վայելում էին իրենց կյանքը։ Ներկայումս մարդը ստիպված է պայքարել ազատության համար։ Նույնիսկ առաջ, Մ․ Նալբանդյանը, Մ․ Խորենացին և բազմաթիվ այլ գրողներ պայքարում էին ազատ խոսքի և մտածողության համար, գրելով այդ ամենի մասին։
Ըստ իս՝ ազատության համար պետք չէ պայքարել կամ անցնել դժվարություններ միջով, որպեսզի ունենա ազատ խոսքի իրավունք, ամեն մարդ ունի ազատության իրավունք, և ոչ ոք չի կարող մարդուն զրկել այդ իրավունքից։ Ամեն դեպքում, հիմա, որպեսզի դու ազատ կյանքին հասնես՝ ստիպված ես բազմաթիվ դժվարությունների միջով անցնել։ Կարևորն այն է, որ դու այդ ճանապարհին չհանձնվես։ Հայկը շատ լավ օրինակ է, նա ազատատենչ մարդ էր։ Անցնելով հսկա ճանապարհ՝ նա կարողացավ մուտք գործել ազատ կյանք։ Բանաստեղծության մեջ ներկայացված է, որ երեխան փոքրուց ազատությանն է սպասում՝ չիմանալով, որ աշխարհում ազատությանը հեշտությամբ ոչ ոք չի հասնում։ Իմ կարծիքով՝ ազատությունն այն է, երբ դու կարող ես ազատ արտահայտել քո կարծիքը և ապրել այնպես, ինչպես դու ես ուզում։ Սակայն ամեն ինչն ունի իր չափն ու սահմանը, և քո ազատությունը չպետք է նեղություն բերի քո շրջապատին։
Միքայել Նալբանդյան, Ազատություն
Կարդա՜ և պատասխանի՜ր հետևյալ հարցերին․
1. Ո՞րն է «ազատություն» գաղափարը բանաստեղծության մեջ։
Բանաստեղծության գաղափարն այն է, որ ազատությունը հեշտ չի տրվում ոչ մեկին։ Որպեսզի դու ազատ կյանքին հասնես, դու ամեն դեպքում ստիպված ես բազմաթիվ դժվարությունների միջով անցնել, սակայն կարևոն այն է, որ դու այդ ճանապարհն անցնելից չհանձնվես։ Պետք է նպատակ դնել և ձգտել նրան, օրինակ՝ նույն ազատությունը։
2. Արդյո՞ք այն ներկայացվում է որպես բնական իրավունք, իդեալ, թե պայքարի արդյունք։
Բանաստեղծության սկզբում ազատությունը ներկայացված է որպես բնական իրավունք, բոլորն էլ ցանկանում են, որ ի ծնե ազատություն ունենան, սակայն ազատություն սիրողներին այս աշխարհը «խիստ նեղ» է։ Ներկայուսմն ազատության համար պետք է պայքարել և ձգտել նրան։ Ըստ իս՝ ազատության համար պետք չէ պայքարել կամ անցնել դժվարություններ միջով, ամեն մարդ ունի ազատության իրավունք, և ոչ ոք չի կարող այն իրավունքը նվաստացնել։
3. Ի՞նչ նշանակություն ունեն՝ մանուկը, օրորոցը, ձեռքերը պարզելը՝ որպես խորհրդանիշներ։
Մանուկը, օրորոցը և ձեռքերը պարզելը խորհրդանշում են մանկություն։ Շատերը ազատություն լսելով պատկերացնում են իրենց մանկությունը։ Երբ նրանք անհոգս էին, դժվարությունների մասին մեծ պատկերացում չունեին։ Մարդը պայքարում է մանկության ազատության համար։ Բանաստեղծության մեջ, ըստ իս՝ ներկայացված է այն, որ երեխան փոքրուց ազատությանն է սպասում, չիմանալով, որ աշխարհում ոչ ոք ազատությանը հեշտությամբ չի հասնում։
4. Ի՞նչ է ազատությունը քեզ համար։ Համապատասխանու՞մ է այն Նալբանդյանի պատկերացման հետ։
Իմ կարծիքով՝ ազատությունն այն է, երբ դու կարող ես ազատ արտահայտել քո կարծիքը, չհնազանդվել ուրիշին և ապրել այնպես, ինչպես դու ես ուզում։ Սակայն ամեն ինչն ունի իր չափն ու սահմանը, և քո ազատությունը չպետք է նեղություն բերի քո շրջապատին։
5. Կա՞ արդյոք այսօր ազատության համար պայքարի անհրաժեշտություն։
Իմ կարծիքով՝ այո։ Ներկայումս ազատության, ազատ կարծիք արտահայտելու կամ ընդհանրապես ազատ խոսելու համար պետք է պայքարել։ Ես համաձայն չեմ, որ ազատության համար պետք է պայքարել, սակայն իրականությունը այսպիսին է։
Հարցերը կօգնեն գրել Էսսե։ Էսսեում փորձիր համադրել գրական վերլուծությունը քո անձնական մտքերի ու օրինակների հետ։
| ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Ազատ աստվածն այն օրից, Երբ հաճեցավ շունչ փչել, Իմ հողանյութ շինվածքին Կենդանություն պարգևել. Ես անբարբառ մի մանուկ Երկու ձեռքս պարզեցի, Եվ իմ անզոր թևերով Ազատությունն գրկեցի։ Մինչ գիշերը անհանգիստ Օրորոցում կապկապած Լալիս էի անդադար, Մորս քունը խանգարած, Խնդրում էի նորանից Բազուկներս արձակել. Ես այն օրից ուխտեցի Ազատությունը սիրել։ Թոթով լեզվիս մինչ կապերը Արձակվեցան, բացվեցան, Մինչ ծնողքս իմ ձայնից Խնդացին ու բերկրեցան, Նախկին խոսքն, որ ասացի, Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ. Ազատությո՜ւն, դուրս թռավ Իմ մանկական բերանից։ «Ազատությո՞ւն, — ինձ կրկնեց Ճակատագիրը վերևից.— Ազատությա՞ն դու զինվոր Կամիս գրվիլ այս օրից: Օ՛հ, փշոտ է ճանապարհդ, Քեզ շատ փորձանք կը սպասե. Ազատություն սիրողին Այս աշխարհը խիստ նեղ է» ։ — Ազատությո՜ւն, — գոչեցի, — Թող որոտա իմ գլխին Փայլակ, կայծակ, հուր, երկաթ, Թող դավ դնե թշնամին, Ես մինչ ի մահ, կախաղան, Մինչև անարգ մահու սյուն, Պիտի գոռամ, պիտ կրկնեմ Անդադար. ազատությո՜ւն։ Միքայել Նալբանդյան |
«Ջրհորի մոտ» վերլուծություն
Այս պատմվածքում Առաջին աշխարհամարտից մի դրվագի մասին է գրված, երբ ռուսները և ավստրիացիները կռվում են միմյանց դեմ, իսկ հայերը ռուսական բանակում էին։ Պատերազմի ժամանակ, երբ պետք էր ջուր մատակարարել զինվորներին, անհայտ պատճառներով չմատակարարեցին։ Բոլորը մնացին ծարավ, զինվորներն արդեն որոշեցին մոտակա ջրհորից ջուր բերել։ Սակայն, եթե բերելուց ավստրիացիները տեստեին՝ կկրակեին։ Ըստ վիճակահանության որոշեցին, որ Բաղդասարը՝ գլխավոր հերոսը, պետք է գնար և ջուր բերեր։ Վաշտապետին համոզելով, զինվորները Բաղդասարին հաջողություն մաղթեցին՝ ուղարկելով նրան ջրի հետևից։ Բաղդասարը աննկատ, փորսող տալով խոտերի մեջ հասավ ջրհորին։ Բարձրացավ ջրհորի բերանը, քանի ավստրիացիք նրան չէին նկատել և արագ ջուր հավաքեց։ Որոշ ժամանակ մտածելուց հետո, թե ոնց հետ գնա, հիշեց, որ թաշկինակը մոտն էր, այն հանեց և թափ տալով իջավ, որպեսզի չկրակեն։ Ավստրիացիք նկատելով նրան միանգամից հրացանները հանեցին, սակայն տեսան, որ Բաղդասարը թաշկինակ է թափ տալիս, մի քանի անգամ ձեռքը բերանն է տանում՝ հասկացնելով, որ ծարավ են, ջուր է տանում։ Ավստրիացիների ծիծաղի տակ Բաղդասարը հետ հասավ ջրի հետ։ Բայց ջուր բոլորին չհերիքեց, Բաղդասարը կրկին գնաց ջրհորի մոտ, այս անգամ արդեն կանգնած, թաշկինակը թափ տալով։ Մի քանի անգամ գնալ-գալուց հետո, նկատում են, որ ավստրիացիներն էլ են թաշկինակները թափ տալով գնում ջրհորի մոտ, որպեսզի ջուր հավաքեն։ Ջրհորի մոտ մի պահ հանդիպում են ավստրիացիներին, և այդ պահին բոլորն էլ մոռանում են, որ թշնամիներ են, սկսում են միասին խոսել, ծիծաղել, չնայած որ իրար լեզու չէին հասկանում։ Երեկոյան կրկին հրաման են տալիս, որ կրակ բացեն թշնամու վրա, սակայն այդքան մտերմանալուց հետո էլ պատերազմելու ցանկություն չէր մնացել։ Հաջորդ օրը իմանում են, որ իրենց վաշտապետին տանում են ինչ-որ տեղ, պարզվում է, որ նրան սպանել են, քանի որ թույլ էր տվել իր զինվորներին մտերմանալ թշնամու հետ։ Նոր կապիտանին՝ մատնիչին զինվորները որոշեցին սպանել։ Անցավ մեկ շաբաթ, երբ ավստրիացիները նորից հետ գնացին՝ զինվորները հասան ջրհորին: Հենց այդտեղ զինվորները նրան կրակեցին։ Առավոտյան նրա մարմինը գտան ջրհորի մոտ, բոլորն էլ կարծեցին, որ անցնելու ժամանակ ավստրիացիներն են կրակել:
Պատմվածքը ցույց է տալիս, որ նույնիսկ թշնամիները և հակառակորդները կարող են մտերմանալ։ Մարդիկ կարող են ունենալ ամուր հարաբերություններ իրար հետ, չնայած ազգի, կրոնի և այն հատկանիշների։ Թշնամի լինելը հերոսներին չխանգառեց մտերմանալ մյուսների հետ։ Ամուր հարաբերություններ կարող են ստեղծվել որ միայն մտերիմների հետ։
«Սպիտակ ձին» վերլուծություն
«Սպիտակի ձին» պատմվածքը սկսվում է նրանով, որ թագավորի հրամանով այդ օրվա հաջորդ առավոտ ամեն ձիատեր ձիով քաղաք պետք է գնա։ Երբ երեխաները հորը հարցրեցին, թե ինչո՞ւ է թագավորը բայդքան ձի հավաքում, հայրը՝ Սիմոնը, պատասխանեց, որ պատերազմ է, «մարդ են ջարդում, ձիերն են կոտորում, ժողովուրդ, տուր․․․ թագավորի հրաման ա»։ Սիմոնին մտահոգում է մեկ հարց, արդյո՞ք Ցոլակը՝ իրենց ձին, կհամապատասխանի թագավորի պահանջներին։ Ցոլակը շատ լավ ձի է, առողջ, փարթամ, սակայն բոյը կարճ է։ Սիմոնը նևան գնել էր երկու տարի առաջ՝ փոխարենը տալով էշը, մի անմայր հորթ, մի կարպետ և երկու բեռ ցորեն։ Սիմոնը հուսադրում է իրեն, որ ձիուն չեն տանի, որ Ցոլակի հասակը չի համապատասխանում պատերազմի համար ձիու հասակին։ Հաջորդ առավոտ Շարմաղ բիբին, դուստրը՝ Շողերը և կինը հրաժեշտ են տալիս Ցոլակին։ Հեկեկալով նրանց միանում է նաև փոքրիկ Երեմը, կանչելով հորը, սակայն վերջինս արդեն հեռացել էր։ Ձիավորների թվում էին դարբին Ավագի տղան՝ շիլ Իվանը, Շուղունց Ալեքը և Գիլանց Մուքին։ Նրանք խոսում էին պատերազմի մասին, ամեն մեկը իր պատմվածքներն էր պատմում։ Երբ ձավորները արդեն հասնում են քաղաք, ապա ձիավորներին հրամայեցին սպասել, մինչև նրանք ընտրեն, թե որ ձիուն են տանում, իսկ որին վերադարձնում։ Սիմոնը, իմանալով, որ ոտքը ջարդած կամ խորը վերք ունեցող ձիերին չեն տանում, որոշում է Ցոլակի մեջքին քարով վերք բացել։ Սակայն չնայած այդ վերքին, Ցոլակին միևնույնն է տանում են։ Սիմոնի սրտին մնում է խեղդող ցավը, քանի որ նա ցավ պատճառեց Ցոլակին, կորցրեց նրան։ Սպիտակ ձին Կոստանդ աղայի ձին էր, և բոլորը վստահ էին, որ այդ ձիուն հաստատ կտանեն։ Սակայն Կոստանդ աղան շատ խորամանկ էր, երբ հերթը հասավ նրան, նա մի ուրիշ՝ պատերազմին անհամապատասխան ձիով դուրս եկավ հրապարակ։ Իսկ տուն վերադառնալու ժամանակ նա իր սպիտակ ձին բազմած, անցավ գյուղացիների մոտով, կարծես նրանց վրա ծիծաղելով, քանի որ շատերը կորցրել էին իրենց ձիերին։
Այս պատմվածքը ցույց է տալիս մարդկանց ստոր և խորամանկ լինելը։ Պատմվածքը շատ զգացմունքային էր։ Կապտավուն ձիու կերպարը ցույց է տալիս ոչ միայն կենդանիների, այլ նաև մարդկանց ապրելու ցանկությունը։ Երբեմն մենք վնասում ենք մեր սիրելիներին, փորձելով իրենց օգնել։ Բակունցը այս պատմվածքով ներկայացնում է կյանքի անարդարությունը և անհավասարությունը։
Ակսել Բակունց | Սպիտակ ձին
Սպիտակ ձին, համառոտ
1. Դուրս գրի՜ր անծանոթ բառերը
շիվարել – շփոթվել, խառնվել
մլանալ – հառաչանքով ձայն հանել
շարակ – շղթա, շարան
քուլա – հաստ փայտյա կայմ, սյան նման բան
մեջքառակ – մեջքից կոտրված, մեջքը կորացած
2. Ներկայացրո՜ւ հերոսներին
Շարմաղ բիբի – ընտանիքի կինը, տան տիկինը, որը հոգ է տանում ընտանիքի մասին և զգում է խճճված տխրությունը, երբ պետք է հրաժեշտ տրվի ձիուն։
Շողերը – Շարմաղ բիբի դուստրը, ապրում է ընտանիքի սրտի տխրությունը, երբ Ցոլակը գնում է։
Երեմ – փոքրիկ տղան, Շարմաղ բիբի որդին, որը առույգ է ու անմեղ, սակայն տխուր է տեսնելով ձիու հեռանալը։
Սիմոն – ընտանիքի հայրը, հոգատար ու պատասխանատու, մտահոգ է Ցոլակի համար և փորձում է համոզվել, որ ձին անվտանգ է մնա։
Ցոլակ – ընտանիքի ձին, գեղեցիկ կապտավուն մորթով, սպիտակ բծերով, ազնիվ ծագում ունեցող, ուժեղ և առողջ ձի, որի հետ կապված է ընտանիքի հույսն ու սերը։
Կոստանդ աղա – հարուստ և ուժեղ ձիավոր, որը յուրօրինակ կերպով ընդգծում է իր սպիտակ հրաշալի ձուի գեղեցկությունը և հմայքը։
Իվան, Աքել, Մուկ – մյուս ձիավորները, ովքեր մասնակցում են ձիերի հավաքագրմանը և պատմում պատերազմների և զոհվածների մասին։
3. Գրի՜ր Էսսե։
»Հավերժական սեր»
Կարդա՛ Իսահակյանի ,,Հավերժական սեր,, ստեղծագործությունը և պատասխանիր հարցերին։
1. Առանձնացրու, կարդա Թադմորի ապարանքի նկարագրությունը սկզբում եւ վերջում։ Մեկնաբանիր նկարագրությունների տարբերությունները (հեղինակի բանաստեղծական մտահղացումը)։
Սկզբում Թադմորի ապարանքը նկարագրվում է որպես շատ գեղեցիկ տարածք, սեփական այգիներով, շատրվաններով և շքեղ տեսարաններով։ Վերջում՝ ժամանակը ոչնչացնում է ապարանքի գեղեցկությունը, որի մասին խոսվում էր սկզբում։
2. Բառարանից գտիր բամբիշ, մանկլավիկ, նաժիշտ, ձեղուն, սնդուս, թալկանալ, եբենոսյան, մուշկ, կնդրուկ բառերի բացատրությունը։
Բամբիշ — թագուհի, իշխանուհի
մանկլավիկ — սենեկապան
նաժիշտ — աղախին, սպասուհի
ձեղուն — տանիք
սնդուս — դիպակ
թալկանալ — թոշնել, ուժասպառ լինել
եբենոսյան — եբենոսի փայտից պատրաստած
մուշկ — բուրավետ յուղային նյութ,
կնդրուկ — լիբանոն
3. Ստեղծագործության վերաբերյալ գրի՛ր քո մտորումները։
4. Գրի՛ր էսսե կամ ստեղծագործական աշխատանք վերնագրերից մեկով՝
1. Սիրո և սպասման փոխհարաբերությունը Իսահակայանի ,,Հավերժական սեր,, ստեղծագործությունում
2. Սիրո իդեալականացումը և իրականությունը
3. Սերը չի չափվում ժամանակով
4. Ի՞նչն է դարձնում զգացմունքը հավերժական՝ հիշողությունը, երազանքը, թե հավատը զգացումիդ հանդեպ
5. Հավերժական սերը՝ իդեա՞լ, թե՞ իրական հոգեվիճակ
Մի հին չինական զրույց
Լրացուցիչ աշխատանք (տանը)
Մի հին չինական զրույց
1. Մեկնաբանի՛ր կայսեր զգացմունքները գլխարկների պատմությունից առաջ և հետո։
Կայսրը փորձեց լավություն անել իր ժողովրդին՝ սև ծանր գլխարկները փոխարինել սպիտակ թեթևներով։ Սակայն նա չհիմնավորեց իր հրամանը, ինչը բերեց սավալի հետևանքներին։ Սկզբում նա իրենից գոհ էր, որ իր ժողովրդին լավություն արեց, սակայն հետևանքները տեսնելով նա բարկացավ։ Բայց նրա վատ տրամադրությունը երկար չտևեց։
2. Ստեղծված իրավիճակը շտկելու առաջարկներ գրի՛ր։
Մահացած մարդկանց հետ բերել անհնար է, սակայն կայսրը պետք է հասկանալի հիմնավորի իր մյուս հրամանները, ուշադրություն դարձնի լուրջ խնդիրների վրա, ոչ թե ուղղակի գլխարկների։
3. Գրի՛ր քո կարծիքը կայսեր որոշման վերաբերյալ։
Կայսեր փորձեց լավություն անել մարդկանց, սակայն նա միանգամից կատարեց հրաման տալու որոշումը, չմտածելով՝ արդյո՞ք կօգնեն սպիտակ թեթև գլխարկները ժողովրդին։
4. Ինչպե՞ս անել, որ լավ գործը վատի չվերածվի։
Ըստ ինձ պետք է ավելի լավ մտածել ինչ-որ բան անելուց առաջ, անհեթեթ հրամաններ չտալ և իրոք փորձել լավություն անել։
5. Գրե՛ք էսսե՝ հիմք ունենալով այս ստեղծագործությունը։
Էսսե «Իշխանական ցանկությունը և դրա ազդեցությունը ժողովրդի կյանքում»
Էսսեները պարտադիր ուղարկել tatev.abrahamyan@mskh.am էլ․ փոստին։