Հայոց Լեզու 8·Գրականություն 8

Ուսումնական աշուն

Այս աշնանային արձակուրդների ընթացքում ես շարունակեցի կարդալ «Жнецы смерти» ստեղծագործությունը։ Տվյալ ստեղծագործությունից ընտրեցի մի մաս և թարգմանեցի ռուսերենինց հայերեն։
Ահա թարգմանածց աշխատանքը

Հայոց Լեզու 8·Նախագծեր·Գրականություն 8

Կոմիտասյան նախագիծ

Ավետիք Իսահակյանը՝ Կոմիտասի մասին․01․10․2024թ․
Կոմիտասը` բանաստեղծ․08․10


Նամակ Կոմիտասին
Հարգելի Կոմիտաս․
Ձեր ստեղծագործությունները, երգերը, բանաստեղծությունները և այն ամենը, ինչ դուք արել եք մեր ժողովրդի համար, հիմա շատ են գնահատում։ Դուք ինձ համար այն մարդն եք, ով հայ մշակութ մի ահռելի ներդրում է բերել։ Դուք օգնել եք հայ երաժշտությանը չանհետանալուն և հայ մշակույթը զարգացնելուն։ Ես իսկապես հիանում եմ Ձեր գեղարվեստական ունակություններով, իմ կարծիքով Դուք ամենալավ մշակույթային երգահաններից մեկ եք։

Հայոց Լեզու 8·Գրականություն 8

Թարգմանում ենք

24 октября.
Минхо держит в руках множество красных роз. Они приятно щекочут кожу его холодных пальцев. Бутоны будто бы успокаивали его всю дорогу из огромного сада. Ли все это время очень тщательно срезал с них шипы, чтобы его любимый человек не поранился. Он никогда не любил розы, но с приходом в его жизнь первой любви все изменилось. Первая любовь всегда чувствуется иначе. Она ярко расцветает внутри сердца, но эта любовь всегда будет ледяной. Она запоминается самыми теплыми моментами, но и самыми тоскливыми. Сердце до безумия любит. Неизбежно много любит. Оно переплетает узелками чужие запястья своими черными лоскутами. И первая любовь кажется вечностью. Люди думают, что она будет всегда именно такой воздушной, мягкой и нежной. Но это не так. Первая любовь оставляет воспоминания, и с корнем вырывает часть сердца, кромсая кусками его на холодную землю. Первая любовь остается в прошлом.
В прошлом. И только в прошлом.

— Минхо…
Мужчина мгновенно останавливается на месте, когда слышит всхлип где-то возле входной тропинки в огромный сад. Это был голос Ханны. И он был каким-то до боли… другим. Холод начал медленно ползти по горлу Минхо. Он сковывал пальцами каждый его вдох и выдох. И небо начало сыпать хлопьями, накрывая все вокруг белоснежным одеялом. Ли повернул голову в сторону голоса его самого любимого человека. В этот момент в черных глазах застыл одинокий ужас. И все красные розы упали прямо под ноги мужчины. Они с тихим шумом стали красным полем среди белоснежных снежинок. Они стали последней каплей крови в их истории.
— Ты здесь… — шепчет тихо девушка и продолжает крепко держаться рукой за бледного мужчину. У Минхо огромная паника в темных глазах. У него даже ресницы дрожат от страха. Они покрываются хрупким инеем. — Я нашла тебя…

— Нет… Нет… — бормочет себе под нос Ли и видит везде кровь. Она повсюду. Она даже прилипла к рукам мужчины. И её хотелось поскорее смыть талой водой. Её хотелось убрать с белого цвета. — Пожалуйста, отдай мне свою боль. Прошу тебя. Отдай. Я заберу все. Я клянусь. Я заберу любую твою боль. Любую.
— Минхо, мне совсем не больно, — улыбается мягко Ханна и тянется дрожащими пальцами к щеке Минхо, чтобы нежно провести по ней. У Ли из-за этого жеста хрустнули кости внутри грудной клетки. Это все ложь. Это все сон. Это неправда. — Мне больше никогда не будет больно.
— Нет, я тебя смерти не отдам. Нет. Ни за что. Слышишь меня? Я тебя ей не отдам! — шепотом бормочет Ли и дотрагивается пальцами до кровавого клинка, чтобы сделать хотя бы что-нибудь. Но ничего не происходило. Ничего․ — Нет, пожалуйста. Только не ты.
— Минхо, послушай, — говорит тихо-тихо Ханна и смотрит куда-то внутрь самого Минхо. Снежинки неприятно оседают на её ресницах. Они даже касаются крови на белоснежном ханбоке. Они кружатся вокруг них похоронным танцем. — Всё хорошо. Я была очень счастлива почувствовать любовь. Я очень счастлива…

— Ханна… — задыхается в слезах Ли и целует девушку в любимую щеку, чтобы согреть. Она вся ледяная. Даже её губы покрываются льдом и алой кровью. — Не уходи… Не оставляй меня здесь. Пожалуйста…
— Я всегда буду твоим дождем. Я буду целовать твои щеки каплями дождя, моя любовь, — улыбается краешком губ молодая девушка и тянет мужчину к себе ближе, чтобы оставить на его кончике носа осторожный поцелуй. Этот поцелуй кажется пламенным огнём, который сжигает все внутренности дотла. — Не плачь. С улыбками никогда не прощаются…
— Я тебя люблю… — дрожащим голосом говорит Минхо и крепко прижимает к себе девушку, целуя её в висок. Ему невыносимо больно. Как будто вся жизнь закончилась прямо сейчас для него. И только смерть пришла в этот сад и стала его хозяйкой.
Не плачь… — шепчет тихо Ханна и смотрит на белоснежное небо, которое поет ему грустную колыбельную. Всего одна слеза скатывается по её щеке. Эту слезу Минхо осторожно смахивает большим пальцем.

Թարգմանություն

Հոկտեմբերի 24
Մինհոյի ձեռքերում կան շատ կարմիր վարդեր։ Նրանք հաճելիորեն թշվառում են նրա սառը մատների մաշկը։ Փնջերը կարծես հանգստացնում էին նրան ամբողջ ճանապարհին մինչև հսկայական այգին։ Լին այդ ամբողջ ընթացքում շատ զգույշ կտրում էր նրանց փշերը, որպեսզի իր սիրելին չվնասվի։ Նա երբեք վարդեր չէր սիրում, բայց իր առաջին սիրո գալուստով ամեն ինչ փոխվեց։ Առաջին սերը միշտ տարբեր է զգացվում: Այն վառ է ծաղկում սրտում, բայց այս սերը միշտ սառցե կմնա: Այն հիշում են իր ամենաջերմ, բայց նաև ամենատխուր պահերով։ Սիրտը խելագարորեն սիրում է: Անխուսափելիորեն շատ է սիրում: Այն ուրիշի դաստակներին իր սև լաթերով հանգույցներ է կապում։ Եվ առաջին սերը հավերժություն է թվում: Մարդիկ կարծում են, որ այն միշտ կլինի այնքան մեղմ, փափուկ և քնքուշ։ Բայց դա ճիշտ չէ: Առաջին սերը թողնում է հիշողություններ և արմատներով պոկում է սրտի մի մասը՝ կտորները փշրելով սառը հողի վրա: Առաջին սերը մնում է անցյալում:
Անցյալում. Եվ միայն անցյալում:

— Մինհո․․․
Տղամարդն անմիջապես կանգ է առնում, երբ այգու մուտքի արահետի մոտ ինչ-որ տեղ հեկեկոց է լսում: Դա Հաննայի ձայնն էր։ Եվ այն ինչ-որ կերպ ցավալի․․․ ուրիշ էր։ Սառը սկսեց դանդաղ սողալ Մինհոյի կոկորդում։ Այն մատներով սեղմում էր իր յուրաքանչյուր շունչն ու արտաշնչումը։ Եվ երկնքում սկսեց փաթիլներ թափվել՝ շուրջբոլորը ծածկելով ճերմակ վերմակով։ Լին գլուխը թեքեց դեպի իր ամենասիրելի մարդու ձայնը։ Այդ պահին սև աչերի մեջ սառեց միայնակ սարսափ։ Եվ բոլոր կարմիր վարդերը ընկան հենց տղամարդու ոտքերի տակ։ Նրանք լուռ աղմուկով դարձան կարմիր դաշտ ճերմակ փաթիլների միջև։ Նրանք դարձան վերջին արյան կաթիլը նրանց պատմության մեջ։
— Դու այստեղ ես․․․ — շշուկով ասում է աղջիկը և շարունակում է ձեռքով ամուր բռնվել գունատ տղամարդուց։ Մինհոյի մոտ մուգ աչքերում ահռելի խուճապ է։ Նույնիսկ նրա թարթիչներն են դողդողում սարսափից։ Նրանք ծածկվում են փխրուն ցրտահարությամբ, — Ես քեզ գտա․․․

— Չէ․․․չէ․․․ — Լին մրմնջում է ինքն իրեն և շուրջ կողքը արյուն է տեսնում։ Այն ամենուր էր։ Նույնիսկ տղամարդու ձեռքերին էր կպել։ Եվ այն ուզվում էր հնարավորինս արագ մաքրել հալված ջրով: Այն ուզվում էր հեռացնել ճերմակ գույնից, — Խնդրում եմ, տուր ինձ քո ցավը: Աղաչում եմ քեզ, տուր այն: Ես կվերցնեմ ամեն ինչ, երդվում եմ։ Ես կվերցնեմ քո ցանկացած ցավը: Ցանկացած
— Մինհո, ինձ բոլորովին ցավոտ չի, — Հաննան մեղմ ժպտում է և դողդոջուն մատներով մեկնում է Մինհոյի այտին՝ մեղմ շոյում այն: Լիի կուրծքը ճաքում է այս շարժումից։ Այս ամենը սուտ է, այս ամենը երազ է, սուտ է, — Ես այլևս երբեք ցավ չեմ ձգա։
— Ոչ, ես քեզ մահվանը չեմ տալու: Ոչ, ոչ մի դեպքում: Լսո՞ւմ ես ինձ։ Ես քեզ նրան չեմ տա։ — շշնջում է Լին և մատներով դիպչում է արյունոտ սայրին, որպեսզի գոնե ինչ-որ բան անի։ Բայց ոչինչ չկատարվեց։ Ոչինչ, — Ոչ, խնդրում եմ: Միայն դու չէ:
— Մինհո, լսիր, — կամացուկ ասում է Հաննան և նայում է ինչ-որ մի տեղ Մինհոյի ներսում։ Ձյան փաթիլները տհաճ ձևով նստում են նրա թարթիչների վրա։ Անգամ դիպչում են ճերմակ հանբոկի վրայի արյանը։ Նրանք պտտվում են նրանց շուրջը թաղման պարով։ — Ամեն ինչ լավ է։ Ես շատ երջանիկ էի կարողանալով սեր զգալ։ Ես շատ երջանիկ էի․․․

— Հաննա․․ — խեղդվում է արցունքներից Լին և համբուրում աղջկա սիրելի այտը, որպեսզի նրան տաքացնի։ Նա սարսափելի սառն էր։ Նույնիսկ նրա շուրթերը ծածկված են սառույցով և կարմիր արյունով։ — Մի գնա․․․ Մի թող ինձ այստեղ։ Խնդրում եմ․․․
— Ես միշտ կլինեմ քո անձրևը: Անձրևի կաթիլներով կհամբուրեմ այտերդ, իմ սեր, — երիտասարդ աղջիկը ժպտում է շրթունքների ծայրերեվ և տղամարդուն ավելի մոտ է քաշում իրեն, որպեսզի թեթև համբույր թողնի նրա քթի ծայրին: Այս համբույրը կարծես կրակ լիներ, որը գետին է այրում քո ամբողջ ներսում: — Մի լացիր։ Ժպիտներով երբեք հրաժեշտ չի տալիս․․․
— Ես քեզ սիրում եմ․․․ — դողդոջուն ձայնով ասում է Մինհոն ու աղջկան ամուր գրկում նրա մոտ՝ համբուրելով նրա քունքը։ Նրան անտանելի ցավալի էր։ Կարծես հենց հիմա նրա համար ողջ կյանքը վերջացավ։ Եվ միայն մահը եկավ այս այգի և դարձավ նրա տիրուհին:
Մի լացիր․․․ — լուռ շշնջում է Հաննան և նայում ձյունաճերմակ երկնքին, որը նրան տխուր օրորոցային է երգում։ Միայն մեկ արցունք է գլորվում նրա այտով: Մինհոն այդ արցունքը իր բութ մատով նրբորեն սրբում է։

Մասնակցի՛ր Գրաբարյան օրեր, Թարգմանչաց տոն նախագծին՝ կատարելով ստորև դրված աշխատանքները։
1․ Քո սիրած գրքից կամ ֆիլմից /օտար լեզվով/ մի հատված թարգմանի՛ր հայերեն։
Ստեղծագործություն՝ «Жнецы смерти» (հայ․ «Մահվան հնձվորներ») , հեղինակ՝ touch me yeah (անունը հայտնի չէ)
2․ Համեմատիր բնօրինակը կատարածդ թարգմանության հետ։

Իհարկե ռուսերեն տարբերակը ինձ ավելի մոտ է, քանի որ ստեղծագործությունը ես կարդացել եմ ռուսերեն տարբերակով, բայց դա չի նշանակում, որ հայերենը քիչ հուզիչ է։ Ինձ համար ռուսերեն տարբերակը ավելի շատ է լի զգացմունքներով և տարբեր էմոցիաներով։ Հայերեն տարբերակով, իմ կարծքով ավելի դժվար է նկարագրել տվյալ ստեղծագործության տարբեր իրավիճակները։ Բայց ամեն դեպքում հետաքրքիր էր փորձել թարգմանել և մեկ անգամ էլ կարդալ այս մասը, բայց արդեն ուրիշ լեզվով։

Գրականություն 8

Ժողովրդական հեքիաթ․Միամիտ գեղցու խելոք աղջիկը 17․10

Հին ժամանակով Լոռու գեղերից մնում ապրում էր մի պառավ մարդ։ (Ասենք թե էդ գեղը հենց հայի Գյառ-Գյառն էր)։ Նա ուներ էրկու աղջիկ։ Մինը մարդու էր տվել Փամբակում, մինն էլ տանն էր։ Էդ տան աղջիկը շատ խելոք էր, տնարար ու շատ էլ սիրուն։ Խելքով ու շնորհքով սաղ գեղումը գովական էր։ Էնպես շնորհքով ձեռք ուներ, էնպես սուր միտք, որ ամենքը ասում էին, թե նրա շնորհքը տվովի ա, աստվածատուր ա, թե նա իմաստուն ա ու հնարագետ։ Մի օր աղջիկը ասավ հորը.

— Ապի, գնա տես մեծ քիրս, փեսեն, էրեխեքը ո՞նց են ու խաբարը բեր։

Ալևորը վեր կացավ, գնաց Փամբակ, մի քանի օր մեծ աղջկա մոտ կացավ ու ետ էկավ։ Ճամփին նրան ռաստ էկան էրկու ջահել տղա։ Երբ հասան Փամբակա ջրին, նրանցից մինը ասավ.

— Հայրիկ, ջրի վրա կարմունջ չկա, արի մինս ու մինս կարմունջ դառնանք, մեկելներն էլ վրովն անց կենան։

Ալևորը զարմացավ, ասեց.

— Այ որդի, ոնց որ տեսնում եմ, դու֊ք խելոք տղերք եք, ամա հիմի էնպիսի սարսաղ բան եք ասում, էդ ո՞նց կլինի։ Մի մարդ կարա՞ էս ջրի վրա կարմունջ դառնա։

Էդ տղերքն էլ բան չասին: Չիմն էլ բոբիկացան ու ջուրն անց կացան։ Երբ որ հասան Դվալա սարին, նրանցից մինն ասավ.

— Հայրիկ, էս սարը շատ բարձրն ա։ Մենք մինչև սարի գլուխ հասնիլը շատ կբեզարենք։ Արի մինս ու մինս նարդիվան դառնանք, մեկելներս էլ վրովը բարձրանանք սարը։

— Այ որդի,— ասավ ալևորը,— Էլի մի սարսաղ բան ասեցիր, մի մարդ կարա էս եքա սարին նարդիվան լինի՞։

Անծանոթ տղերքը էլ բան չասացին, բարձրացան Դվալա սարը. էդ սարի գլխից Լոռին ոտքիդ տակին ա, թամաշ արին, ի՞նչ տեսան. սար ու ձոր ալ ու ալվան ծաղիկի մեջ կորած, դեզերն էլ կանաչ արտերով, անդ ու անտառով զուգված զարդարված։ Չորս կողմը սարեր, կլոր պար բռնած, մեջտեղը ձորեր՝ խոր ու ահռելի, աջ ու ձախ կտրած։

Դվեր եկան Դվալա սարից։ Մայիս ամիսն է, արտերն եկել, հասկեր էին քշել ու ցնծին էին տալիս։ Մի լավ արտի կշտով անց կենալիս էդ տղերանցից մինն ասավ.

— Հայրիկ, յարաբ էս արտի տերը սրա ցորենը կանանչ ա կերել, թե պտի հնձի, կալսի ու հետո ուտի։

Ալևորը զարմացավ, ասավ.

— Այ որդի, էլի մի սարսաղ բան ասեցիր, ախար արտը կանանչուց կուտվի՞։ Մին չի որ չհասնի, չհնձեն, չկալսեն, չչորացնեն ու տանեն ջաղացումը աղան, եդնա հաց անեն, ո՞նց կարան ուտեն։

Տղերքն էլի սուս կացան։

Երբ հասան գեղը, մութն ընկել էր, նրանք հալիվորին հարցրին.— էս գեղումը ո՞վ կա, որ մեզ ղոնախ ընդունի։

— Գնացեք,— ասավ,— Խամցոնց տունը, նրանք գյուռ օջախ են ու ղոնախասեր։

Էն տղերքը գնացին՝ Խամցոնց, ալևորն էլ էկավ իրա տուն։ Աղջիկը հարցրեց.

— Ապի, քիրս ո՞նց էր, էրեխեքը, մեր փեսեն ո՞նց էին։

— Շատ լավ էին բալա ջան, քեզ ու հարցնողանցը շատ բարով էին անում:

— Է, լավ, ապի, գնացիր աշխարհ ման էկար, էլ ուրիշ ի՞նչ տեսար, ի՞նչ իմացար, պատմի տենանք։

— Ի՞նչ պետք է անեի, այ բալա, աշխարք ա էլի, ով ունի՞ ուտում ա, խմում, քեֆ անում։ Ով չունի՝ վայ ա տալի իր սև օրը, արին քրտինք ա անում, որ մի կտոր չոր հաց ունենա։ Հա, էսօր ճամփին ինձ ընկերացան էրկու ջահել տղա, ամա խոսելիս մի էրկու սարսաղ բան ասին։

Ու ալևորը պատմեց կարմունջի բանը։ Աղջիկը ասավ,— Ապի, դու շատ միամիտն ես, նրանք քեզ կապանք են ասել, դու գլխի չես ընկել։ Դու նրանց սարսաղ ես ասել, ամա նրանք սարսաղ չեն։

— Բա ո՞նց որդի, մի մարդ կարա՞ եքա ջրին կարմունջ դառնա։

— Է, ապի, երբ նա ընենց ասավ, դուն էլ կասեիր. «Ես ծեր եմ, որդի, չեմ կարող կարմունջ դառնալ, մինդ ու մինդ կարմունջ դառեք, ես էլ վրովն անց կենամ»։ Էն վախտը նրանցից մինը կբոբիկանար, քեզ կշալակեր, ջուրն անց կկտցներ. նա կդառնար քեզ համար կարմունջ։

— Ղորթ որ է,— գլխի ընկավ ալևորը,— էդ լավ, ասենք, ամա մի մարդ կարա՞ Դվալա սարին նարդիվան դառնա՞։

Ու պատմեց նարդիվանի բանը։

— Է, ապի,— ասավ աղջիկը,— էլի գլխի չես ընկել։ Երբ նա էդպես ասավ, դուն էլ կասեիր. «Ես ծեր եմ, որդի, կարալ չեմ նարդիվան դառնալ, մինդ ու մինդ նարդիվան դառեք, ես էլ վրովը բարձրանամ սարը»։ Էն վախտը նրանցից մինը կսկսեր մի լավ հեքիաթ, յա մի պատմություն, դուն էլ ականջ կանեիր ու սարը հենց կբարձրանայիր, որ չէիր իմանալ, թե ոնց բարձրացար։ Էդ կդառնար քեզ համար նարդիվան։

— Ղորթ որ է,— ասավ հալիվորը,— էդ էլ ես լավ ասում։ Լավ, էդ ասենք էդպես։ Ամա արտը կանանչունց կուտվի՞։

— Է, ապի, ապի,— ասաց աղջիկը,— էս հասարակ կապանքն էլ չես գլխի ընկել։ Ախար մի մարդ երբ պարտքով ա վարում, ցանում, որ հնձի, կալսի, պարտքատերը կգա, կտանի, ուրեմն, նա արտը կանանչուց ա կերել։ Իսկ էն մարդը, որ իրա աշխատանքով ա վարել ու ցանել, նա, իհարկե, որ հնձի, կալսի՝ ամբարը կլցնի ու ինքը կուտի։ Բա էն տղերքը ի՞նչ էլան, ապի,— հարցրեց աղջիկը։

— Գնացին Խամցոնց տուն, բալա։

— Էհ, ապի, էստեղ էլ կացինը քարովն ես տվել։ Ախար նրանք ի՞նչ կմտածեին։ Չէին ասի՞լ էս մարդուն իսկի հասկացողություն չուներ։ Սաղ օրը նրանց հետ ճամփա ես էկել։ Անծանոթ մարդիկ քեզ հետ էկել են քու գեղը։ Բա դու տուն չունեի՞ր, մի կտոր հաց չունեի՞ր, մի էրկու տեղաշոր չունեի՞ր, որ քու ճամփի ընկերներին համեցեք էիր արել քու տունը, քան թե վեր ես ունում՝ ղրկում ուրիշներին։ Որ էդ բանը իմանան, մենք ծիծաղատեղ կդառնանք մարդկանց աչքին։

Ու աղջիկը ձեռաց մի եղալի կլոր գաթա թխեց, տասներկու հատ էլ ձու էփեց, բոխչումը կապեց ու ասավ.— Ապի, էս տար էն տղերանցը տուր, ասա. աղջիկս նեղացավ, որ ձեզ իմ տունը չեմ կանչել, հիմի ձեզ համար էս ղրկել ա, անուշ արեք։

Ալևորը բոխչեն վեկալավ գնաց, ամա միտն էկավ, որ բան չի կերել՝ սոված ա, մի ձուն կլպեց, գաթի պռնկիցն էլ մի քիչ կտրեց, կերավ, նոր բոխչեն բերեց էն տղերանցը։

Տղերքը գլխի ընկան, որ աղջիկն էլ իրանց ա կապանք ղրկել.— Էս ո՞նց ա, հայրիկ,— ասեց մեկը,— ձեր աշխարհումը տարին տասնմեկ ամիս ունի՞։ Լիսնյակն էլ օրապակաս ա՞։

Հալիվորը էլի բան չհասկացավ, էկավ տուն, ասավ.

— Մի սարսաղ բան էլ հիմի ասին, թե ձեր տարին տասնմեկ ամիս ա ու լիսնյակն էլ՝ օրապակաս։

— Է՜, ապի, ապի, ինձ խայտառակ արիր։ Բերանդ կրակ էր ընկե՞լ։ Ի՞նչ կլիներ, որ ճամփին ձուն չէիր կերել ու գաթի պռնկիցն էլ չէիր կտրել։

Միամիտ ալևորը որտեղի՞ց հասկանար, որ աղջիկը իր կապանքովը ասել ա տղերանցը, որ իրա տարիքը թամամել ա ու ինքն էլ թամամ լուսնի պես հասած ա։

Մեկել օրը աղջիկն ասեց.

— Ապի, գնա, էն տղերանցը համեցեք արա մեր տունը, թող գան քու օջախումը մի կտոր հաց կտրեն։

Ալևորը գնաց հրավիրեց։ Տղերքը էկան։ Նրանք սրտով ուղում էին միամիտ ալևորի խելոք աղջկանը տեսնել։ Աղջիկը նրանց շատ քաղաքավարի ընդունեց, ասավ.

— Շատ ցավում եմ, որ իմ հերը ձեր ասածները չի հասկացել, ձեզ պես ճամփի ընկերներին իր տունը չի հրավիրել, հիմի ես խնդրում եմ մեր մի կտոր հացը կտրեք ու հետո բարով գնաք ձեր ճամփեն։

Աղջիկը նրանց հետ զրից էր անում, հերն էլ կերակուրը պատրաստում, հացի թադարեք տեսնում, դուս ու տուն անում։

Տղերքը տեսան, որ աղջիկը համ շատ խելոք ա, համ իմաստուն ա, համ էլ շատ սիրուն ա։ Համա չեն հասկանում. շատ ամաչելուցը, թե մորուց ա՝ աչքերի մինը վախտ-վախտ շլվում ա։ Տղերանց մեկը ասավ.— Օթախը շատ լավն ա, ամեն բան կարգին սարքին, ամա ափսոս, որ բուխարիկը մի քիչ ծուռն ա։

Աղջիկը գլխի ընկավ, որ խոսքն իր մասին ա, ետ դառավ ու քաղաքավարի ասաց.

— Սեր պատվական ղոնախներ, դուք բուխարիկի ծռնությունը թողեք, նրան թամաշ արեք, թե ծուխը ինչքան կանոնավոր ա դուրս տանում։

Տղերքը խելքամաղ են լինում աղջկա շնորհքի, տեսքի ու խելքի վրա։ Նրանցից մինը առաջ ա գալիս ու ասում.— Խանում աղջիկ, մենք ճամփորդ չենք, ես էս երկրի իշխանի որդին եմ, սա էլ իմ ընկերն ա։ Մենք շորներս փոխել ենք, ման ենք գալի, որ ժողովրդի չարն ու բարին իմանանք։ Դրա հետ ես մի նպատակ էլ ունեմ. ուզում եմ ինձ համար խելոք մի նշանած ճարեմ: Հիմի քեզնից լավը սաղ աշխարհումը չեմ գտնի։ Դու ես, որ կաս ինձ համար։ Թե դու համաձայն ես, ձեռքդ տուր, մենք հույս աստծու՝ բախտավոր կլինենք։

Աղջիկն էլ շատ հավանեց տղին։ Սրանք նշանվեցին, հետո պսակվեցին ու իրանց մուրազին հասան։

1. Կարդալ հեքիաթը։ Գրել հիմնավորված կարծիքը հեքիաթի մասին։
Իմ կարծիքով հեքիաթը շատ հետաքրքիր և նաև ուսուցանող էր։ Հեղինակը ուզում էր հասկացնել, որ մարդկանց ասածներին մի քիչ ուրիշ տեսակետից պետք է նայել։ Մեկ արտահայտությունը կարող է տարբեր իմաստներ ունենալ։
2. Տրված բառարանի օգնությամբ բացատրել անհասկանալի բառերը՝ Արարատյան բարբառի բառարան։
3. Կարդալ հայերենի բարբառները։

Գրականություն 8

Կոմիտասը` բանաստեղծ․08․10

Կոմիտասը, որպես ստեղծագործ մտքի տեր անձնավորություն, իր ուժերը փորձել է նաև պոեզիայի ասպարեզում՝ թողնելով բանաստեղծական հիասքանչ գոհարներ։ Թեպետ դրանց ստեղծման ճշգրիտ տարեթվերն հայտնի չեն, այդուհանդերձ ենթադրվում է, որ հանճարեղ կոմպոզիտորի բանաստեղծությունները գրվել են մոտավորապես 1905-1914 թվականներին։ Դրանք չեն տպագրվել նրա կենդանության օրոք։ Կոմիտասն իրեն բանաստեղծ չի համարել. պարզապես գրել է «ինքն իր համար»։ Չնայած հաճախ մատիտով արագորեն գրառված լինելու հանգամանքին, ինչպես նաև կոմպոզիտորի կողմից տետրակի վրա արված «Սևագրութիւնք» մակագրությանը, Կոմիտասի բանաստեղծություններն իրավամբ համարվում են պոեզիայի անթերի և հիասքանչ նմուշներ։ Դրանցում բացահայտվում են Կոմիտաս-արվեստագետի, ինչպես նաև Կոմիտաս-մարդու խոհերը, զգացմունքները, նրա հոգին։
Որոշ ձեռագրերում երաժշտական խազերի առկայությունից կարելի է ենթադրել, որ Կոմիտասը մտադրություն է ունեցել եղանակավորել իր քնարերգությունները։ Անկեղծ հույզերով ու հոգեպարար շնչով համակված այդ բանաստեղծություններն աչքի են ընկնում հանգերի ու վանկերի հարստությամբ, «երաժշտականությամբ» ու «ռիթմով»։ Ինչպես կոմպոզիտորի մշակած ժողովրդական երգերին, այնպես էլ նրա բանաստեղծություններին բնորոշ է պարզությունն ու անմիջականությունը, լակոնիկությունն ու մտքի խորությունը։ Դրանք կոմիտասյան են ամեն ինչով՝ բնույթով, մտածողությամբ, արտահայտման ձևերով։ Կոմիտասը խոսում է պարզ, հասկանալի լեզվով, որը բխում է նրա մտածողության հստակությունից։
Սեր, մենություն, հայրենի բնություն, մայր… Թեմատիկայով եւ բովանդակությամբ հարուստ է Կոմիտասի քնարերգությունը։ Թեպետ մինչ օրս հայտնի չէ, թե ով է եղել կոմպոզիտորի սիրտն ու հոգին «փոթորկող էակը», իրական թե անիրական է եղել նրա սերը, այնուամենայնիվ, մեզ հասած ոչ թվաշատ բանաստեղծությունների իշխող մասը սիրերգեր են («Իմ երազում», «Քո երազում», «Անմար սեր» և այլն)։ Կոմիտասյան քնարերգությունն հարուստ է նաև հիասքանչ բնապատկերներով, որոնցում բանաստեղծի կյանքը, սերը, մենությունը հաճախ համադրվում են բնությանը («Նոճիներն ու մայրիներ», «Աշուն օր», «Սեր ու բեր»)։ Ինչպես երգարվեստում, այնպես էլ բանաստեղծություններում նա առանձնահատուկ տեղ է հատկացնում գյուղաշխարհին՝ հիանալի կերպով կերտելով գյուղի բնանկարը, շինականների աշխատանքը («Հունձ», «Ելավ շինական»)։ Մեծ երաժշտի միակ երկարաշունչ բանաստեղծությունը նվիրված է մորը («Մայրիկիս օրորը»), որը որդուն ուղղված մայրական խրատական խոսք է։
Կոմիտասյան պոեզիան ցույց է տալիս հանճարեղ արվեստագետի հետաքրքրությունների բազմազանությունը, մտքի թռիչքն ու գրական նուրբ ճաշակը։ Այն ներշնչանքի աղբյուր է հանդիսանում շատերի համար։ Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա ստեղծվել են երգեր։
«Ուրախության ու վշտի տաղերով արբած, ժողովրդական երգի անուշ շաղերով զմայլված, իր էությամբ երգ դարձած Կոմիտասը հայ ժողովրդին ժառանգություն թողած իր գողտրիկ ստեղծագործություններով, բառի ամենալայն հասկացողությամբ, իր չքնաղ պոեզիայով իրավունք ունի նաև հայ երգի ու խոսքի մեծ վարպետը Համարվելու»։ (Ս. Գասպարյան)

ԵՐՄԱԿ ՀԵՐ, ԳԱՐՈՒՆ ՍԵՐ
Ես ու դու սե՛ր ենք,
Մեկ սրտի տե՛ր ենք.
Նռան ճյուղերով բոցուն,
Սիրո տաղերով արբուն։

Տե՜ս, իմ հեր՝
Ճերմակ սեր,
Որ պաղել էր շատ ձմեռ,
Սրտիդ բաղում դալարեց։

Տե՜ս, քու սեր՝
Գարուն էր՝
Որ գոցեց իմ խոց ու վեր,
Սրտիս խաղում ծավալեց։

ԱՇՈՒՆ ԿՅԱՆՔ
Աչքի առաջ,
Հառաչ-հառաչ,
Խորհրդավոր տերևներ,
Բունեն ընկած կեղևներ,
Հողի վրա,
Դեղին հուսով
Կողի վրա։

Լուռ, անտերունչ,
Խուլ, անմռունչ՝
Չորով-փորով կեռ ծառեր,
Ծռով-փռով լեռ քարեր,
Եվ հենավոր՝
Սարի կողին,
Ե՛վ մենավոր։

ՄԵՆԱՎՈՐ
Երբ անտառում լուսնի ծովը,
Սիրո հովեր,
Սողոսկեցան ծառե ծառ
Ու սարե սար,
Եւ ամեն մարդ՝
Գտավ մի վարդ
Սրտիկին զարդ,

Եւ մենավոր մտա տուն,
Ինձ մխիթար գտա քուն,
Որ աչերուս կապեց մեջ
Ու տարածեց վերարկուն։

ՃԱՆԱՊԱՐՀ
Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի…
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

ԻՄ ԵՐԱԶՈՒՄ
Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։

ՔՈ ԵՐԱԶՈՒՄ
Եվ ա՛յս գիշեր, քո երազում, տեսել ես որ ես ու դու
Երես-երես ճանաչել ենք սիրո ծովում իրարու…

Քո սուրբ սերը սար է դառել
Դալարագեղ, երկնածրար ու բեղուն,
Գլխիդ վերը ամպ է շարել՝
Գալարահեղ, կամարակապ ու զեղուն։

Սարի շողեն, ամպի քողեն՝
Մենավորի ոգին ծնել, դեգերել,
Ձեռին մի բույս՝ կանաչ ու կույս՝
Խորհրդավոր ձորեն քաղել ու բերել։

Ծաղիկ-ծաղիկ քեզ որոնել՝
Ամպի տակին՝ արևծագին շունչ առել,
Ջրի մոտին, կանաչ խոտին՝
Գլխիդ վերև ծիրան-գոտին փունջ արել։

ՀՈՎ ՈՒ ԾՈՎ ՍԵՐ
Կապույտ երկինքն էր եռում,
Կարմիր երկիրն էր ջեռում.
Հուր ու Հարավ հևուհև
Թախիծ ու տոթ էր բերում։

Հոգիս եկավ հովի պես,
Սերը սրտում ծովի պես.
Ծոցին վարդեր՝ ասաց. — Տե՜ս,
Քեզ սիրելու եկա ես։

Վարդ ու քրքում էր բուրեց.
Սիրտս սրտում գուրգուրեց.
Արեւ-Լուսին պագերով՝
Երազ-երազ համբուրեց։

Հոգի՜ս, ասաց ու ծռեց.
Ծամեր բացավ ու փռեց.
Ստինք-ստինք փարելով՝
Հույզս մարավ ու լռեց։

ՍԵՐ ՈՒ ԲԵՐ
Գարուն սերն էր՝
Դալար-օրերում շոգիացավ սրտիս վրա՝
Ամպեր-ամպեր ծալ ու քաշ։

Կյանքի եռն էր՝
Ամառ-ձորերում ոգեցավ կրծիս վրա՝
Լուսին-լուսին հալ ու մաշ։

Աշուն-բերն էր՝
Պտղիկն էր հոգում ծառերով՝
Սրտիս բակին նուշիկ-նուշիկ բարդելով։

Այն ձմեռն էր՝
Ձյունիկն իր գոգում սարերով՝
Կրծիս տակին ուշիկ-ուշիկ զարթելով։

1․ Կարդա՛ բանաստեղծությունները և գրիր դրանց վերլուծությունները։

Երմակ հեր, գարուն սեր — բանաստեղծը ուզում է ասել, որ ամեն մեկը իր սերի տերն է, որ մենք ինքնուրույն պետք է կառուցենք մեր հարաբերությունները մեր սերի հետ։ Կոնկրետ այն սերը, որը այդ բանաստեղծության մեջ էր, իմ կարծիքով գարնան նման ջերմ և հաճելի էր։
Աշուն կյանք — այս ստեղծագործության մեջ Կոմիտասը նկարագրում է գեղեցիկ աշունը։ Հանգիստ, լուռ, ծառերով և քարերով լի։
Մենավոր — ամեն մարդ կարող է գտնել իր մարդուն։ Նրան, ով պետք է իր կյանքում։ Ամեն մեկին պետք է մի մարդ իր կյանքում, ով միշտ կողքին կլինի և միշտ կօգնի։
Ճանապարհ — այստեղ Կոմիտասը ճանապարհը նկարարգրելիս ուզում է ասել, որ ճանապարհը լայն սիրտ ունի և բոլորին օգնում է, մարդուն, բույսին, գազանին և թևավոր թռչունին, որովհետև բոլորը գնալիս ճանապարհի ուղղությամբ են գնում։ 
Իմ երազում — տվյալ ստեծղագորթույան մեջ Կոմիտասը նկարագրում է մի երազ, որտեղ նա նրա սերի հետ ժամանակ է անցկացնում։ Այս երազը որպես լավ հիշողություն էր Կոմիտասի համար։ Բայց այդ ամենը ընդհամենը երազ էր, որը էլ չէր կրկնվի։
Քո երազում — այստեղ Կոմիտասը պատկերացնում է, թե ինչ երազ է իր սիրած աղջիկը տեսնում: Ոնց որ ինքը և իր սիրելի աղջիկը առաջին անգամ տեսնում են իրար սիրո ծովի մոտ, որ այդ աղջկա սերը Կոմիտասի հանդեպ սարի նամն մեծ է եղել։

2․Կարդա՛ նաև Կոմիտասի նամակները և փորձիր քո անունից մի նամակ գրել Կոմիտասին։

Հայոց Լեզու 8·Հաշվետվություն·Գրականություն 8

Հայոց լեզվի և գրականության սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Հայոց լեզու
Տեղադրված նյութերս՝
Ուղղագրություն 04.09.2024
Գործնական աշխատանք բառագիտությունից․11․09
Հավատարմություն
Գործնական առաջադրանքներ. 18.09
Գործնական աշխատանք բառակազմությունից. 20.09.2024
Առաջադրանքները Ս. Մարկոսյանի 8-րդ դասարանի գրքից
Գործնական քերականություն. 23.09.2024թ.
Հայոց Լեզու 09․27․2024
Պարզ և բարդ նախադասություն․30․09․2024թ․


Գրականություն
Տեղադրված նյութերս՝
Վիլյամ Սարոյան: Մաղադանոսի այգին
Վիլյամ Սարոյան, «Նռնենիները»․10․09
Հավատարմություն
Վիլյամ Սարոյան «Կոտրված անիվը» վերլուծություն
Ջանի Ռոդարի, Սև քթերի երկիրը. 24.09.2024թ.
Անցորդը: Ռեյ Բրեդբերի. 26.09.2024թ.
Ավետիք Իսահակյանը՝ Կոմիտասի մասին․01․10․2024թ․

Գրականություն 8

Ավետիք Իսահակյանը՝ Կոմիտասի մասին․01․10․2024թ․

Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր. «Եղբայր Սողոմոնը», ինչպես կոչում էինք նրան Գևորգյան ճեմարանում. տարիներ ապրել ենք նույն հարկի տակ, խոսել, կատակել: Ճամփորդել ենք միասին հայ գյուղերն ու ուխտատեղիները (Սևան, Հառիճ), ուրնա երգեր էր հավաքում: Եղել ենք միասին Եվրոպայում, Ստամբուլում. բայց այս ամենը թվում է ինձ ո՛չ իրական: Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում։
Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը:

Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:
Մարդիկ կային, հայեր և օտարներ, որոնք պնդում էին, թե հայ ժողովուրդը ազգային երաժշտություն չունի, թե նրա երգը նմանողություն է եվրոպականին, թրքականին, քրդականին…

Կոմիտասը անխոջ աշխատասիրությամբ, իր հանճարի ուժով, իր զարմանալի ինտուիցիայի շնորհիվ, նաև իր տեսական լուրջ պատրաստությամբ ապացուցեց հակառակը, ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունը՝ բխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասած: Նա դիմեց հայ երգի ակունքին՝ հայ շինականի, գեղջուկի, աշխատավորի երգին: Արարատյան դաշտի, Շիրակի, Վանի, Մուշի ժողովրդական երգերին: Նա ուզեց հայկական երկրի բնության մեջ, հայ գեղջուկի շրթունքներից լսել հայ եղանակներն ու երգի խոսքերը:

Նա խառնվեց այդ երգերը ստեղծող ժողովրդի հետ, ներձուլվեց նրա հետ. ներապրեց նրա երգերը և սրտով հասկացավ, որ հայ երգի ոճը թաքնված է ժողովրդի այդ երգերի մեջ, միայն պետք է մաքրել այդ երգերը օտարամուտ ժանգից ու անտեղի զարդերից, որոնք աղարտել էին հայ երգը: Եվ ցույց տվեց աշխարհին մեր ազգային երգը՝ մաքրած, ինքնուրույն և անաղարտ:

Կոլտուրական ժողովուրդները՝ ռուսները, ֆրանսիացիները, իտալացիները ընդունեցին հայ երաժշտության ինքնուրույնությունը և հիացմունքով տեսան մի նոր գեղեցկություն, մի նոր երգ, մի նոր համամարդկային հարստություն:

Հիշում եմ մի գեղեցիկ օր: Էջմիածնում հյուր էի Կոմիտասի մոտ. նստել էինք նրա փոքրիկ պարտեզում, ստվերաշատ տանձենու տակ: Կոմիտասը նոր էր գտել «Մոկաց Միրզան» և մշակել էր այդ էպիկական հուժկու երգը: Շատ ոգևորված և երջանիկ էր զգում իրեն այդ գյուտով: Կատարեց ինձ մոտ արվեստի բացարձակ կատարելությամբ: Ես հիացաց էի և նույնպես երջանկացած: Դեռ միչև այսօր ես հոգուս մեջ տեսնում եմ ոգևորված Կոմիտասին և լսում նրա սրտաբուխ ձայնը: Կոմիտասը հրապուրել, հմայել էր ինձ:

– Այս երգը շատ հին է,- ասաց նա,- հեթանոսական դարերից, թերևս: Տե՛ս, ի՜նչ հզոր ձայներ կան, ի՜նչ խրոխտ շեշտեր: Մեր բարձր լեռներից, շառաչուն ջրերից, խոժոռ ժայռերից են ծագում առել: Մեր քաջ նահատակների հոգուց է բխել այս առնական երգը: Այնքա՜ն հին է նա, որ անշուշտ Ձենով Օհանը երգել է, Սասունցի Դավիթը լսել…

Եվ ուրախությունից փայլում էին նրա աչքերը: Մեր գյուղական ժողովրդից վերցրած երգը Կոմիտասը բյուրեղացրած վերադարձրեց նրան: Այդ երգը եկավ քաղաք, բարձրացավ բեմերի վրա, հաղթական հնչեց բոլոր հանդեսներում:

Ուր որ հայ կա, այնտեղ է և Կոմիտասի երգը: Նրա երգով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչեց: Հայ հասարակությունը զգաց աշխատավոր ժողովրդի վիշտն ու հրճվանքը, նրա աշխատանքի պաֆոսը, նրա սերը դեպի իր հայրենի բնությունը:

Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ. Նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը…

Առաջադրանքներ
1. Ի՞նչ է ասում Իսահակյանը՝
ա․ հայ ազգային երգի մասին

«Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:
Մարդիկ կային, հայեր և օտարներ, որոնք պնդում էին, թե հայ ժողովուրդը ազգային երաժշտություն չունի, թե նրա երգը նմանողություն է եվրոպականին, թրքականին, քրդականին:»

բ․ Կոմիտասի մասին
Ավետիք Իսահակյանը հիանում էր Կոմիտասով և նրա մեծ ներդրումով հայ երաժշտության և մշակույթի մեջ։ Իսահակյանը հաճախ գովում էր Կոմիտասին, քանի որ այն բավականին զարգացած էր գեղարվեստական ոլորտում, Կոմիտասը շատ լավ կարողանում էր ընկալել երաժշտությունը, ինչով զարմացնում էր Ավետիքին։ Նրանց կապը ընդգծում է գրականության և երաժշտության խորը կապերը հայկական ժառանգության մեջ:

2․Իսկ ո՞վ է Կոմիտասը քեզ համար։
Կոմիտասը ինձ համար այն մարդն է, ով հայ մշակութ մի ահռելի ներդրում է բերել։ Նա օգնել է հայ երաժշտությանը չանհետանալուն և հայ մշակույթը զարգացնելուն։ Ես իսկապես հիանում եմ Կոմիտասի գեղարվեստական ունակություններով, իմ կարծիքով նա ամենալավ մշակույթային երգահաններից մեկ է։

3. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր: 
Ցասում – Սաստիկ զայրույթ՝ բարկություն, կատաղություն։

Գրականություն 8

Անցորդը: Ռեյ Բրեդբերի. 26.09.2024թ.

1. Կարդալ պատմվածքը:
2. Դուրս գրել անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրել:

Ադամամութ – գիշերային թանձր խավար
շրշյուն – սոսափյուն
ներբան – ոտքի տակի մասը՝ կաշին
3. Դուր եկա՞վ պատմվածքը: Հիմնավորեք:

Պատմվածքը ես այդքան էլ լավ չընկալեցի, սակայն ինձ դուր եկավ պատմվածքի սկիզբը երբ նկարագրվում էր այն տարածքը, որտեղ որ ապրում էր Լեոնհարդ Միդը։ Իսկ պատմվածքի վերջում ես հիասթափություն զգացի, որ ոստիկանները ձերբակալեցին Լեոնհարդ Միդին։ Իմ կարծիքով շատ անարդար էր, քանի որ Լեոնհարդ Միդդը ոչ մի վատ բան չէր արել։

    Գրականություն 8

    Ջանի Ռոդարի, Սև քթերի երկիրը. 24.09.2024թ.

    1. Կարդացեք հեքիաթը:
    2. Դուրս գրեք անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրեք:
    Ես անծանոթ բառեր չունեի։
    3. Ո՞րն է հեքիաթի փոխաբերական իմաստը:
    Իմ կարծիքով, հեքիաթի հեղինակը ուզում էր հասկացներ, որ պետք չէ հասարակությանը միշտ նման լինել։ Պետք է ունենալ ինքնավստահություն և սեփական կարծիք, որը ապագայում պետք է հիմնավորել և փորձել տարածել։ Հեքիաթը փոխաբերական կերպով ներկայացնում է պայքարը հասարակության համապատասխանության և անհատականությունը ընդունելու համար պահանջվող քաջության դեմ: Սև քթերը խորհրդանշում են հասարակական կամայական նորմերը, մինչդեռ գլխավոր հերոսի՝ համակերպվելուց հրաժարվելը կայծ է տալիս հեղափոխության, որը բացահայտում է մարդկանց թաքնված ճշմարտությունները:

      Գրականություն 8

      Վիլյամ Սարոյան «Կոտրված անիվը» վերլուծություն

       Այս պատմությունից հասկացա, որ որքան էլ մեծ լինենք, միշտ էլ հոգու խորքում մանուկ ենք լինելու։ Հասկացա, որ ոչ ամեն ծիծաղի հետև ուրախություն կա, հնարավոր է, որ չնայած ծիծաղին մարդը դվար ժամանակներ է ունենում։ Այս պատմվածքից ես հասկացա, որ պետք է ախշատասեր լինել, չնայած ամեն դժվարություններին պետք է չհանձնվել և հասնել մեր նպատակներին առաջին հերթին մեր համար։