Հաշվետվություն·Գրականություն 7

Գրականության 2023-2024 հաշվետվություն

Սեպտեմբեր՝
Վիլյամ Սարոյան,«Հինգ հասուն տանձերը»
Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա
Վիլյամ Սարոյան, «Առաջին օրը դպրոցում»,սեպտեմբերի 26-28

Հոկտեմբեր՝
Վահան Թոթովենց, «Մարանը» 10.03․2023
Մուշեղ Գալշոյան «Սպասում» 10.12.2023
Կոմիտասյան նախագիծ


Նոյեմբեր՝
Մուշեղ Գալշոյան «Մամփրե արքան» 31․10-05․11
Կարդում ենք Մուշեղ Գալշոյան
Մուշեղ Գալշոյան, «Էս հին ու նոր օրեր․․․»
Մխիթար Սեբաստացու օրեր՝ Կրթահամալիրի տոն
Մուշեղ Գալշոյան. Գինարբ ծաղիկ, 21․11․23
Վանո Սիրադեղյան, Պարտուսի գերին 28․11․23
Բանավոր և գրավոր քննարկման հարցեր

Դեկտեմբեր՝
Հանս Քրիստիան Անդերսեն «Եղևնին» 05․12․23
Պաոլո Կոելյո, «Խստաշունչ ձմեռը և ցնցոտիներով ծերունին» 12․12․23
Ամանորյա թանկ երազանք
Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը 19․12․23
Առաջին ուսումնական շրջանի գրականության հաշվետվություն

Հունվար՝
Կարդում և սովորում ենք Գորիսի բարբառը
Հովհաննես Թումանյան: Ինքնակենսագրություն 29․01․2024թ․

Փետրվար՝
«Գելը»
Հովհաննես Թումանյան․ «ԱՐՋԱՈՐՍ», 12․02․2024
Հին Օրհնություն, Հ․ Թումանյան
Հովհաննես Թումանյան, Թմկաբերդի առումը, 22․02-26․02
Հովհաննես Թումանյան, «Եղջերուն». 20.02

Մարտ՝
Եղիշե Չարենց, Տաղարան․ 05․03-08․02
Եղիշե Չարենց, Տաղարան․ 05․10
Ձոն ստուգատես
Չարենցի՝ մորը նվիրված բանաստեղծությունները
Կարդում ենք Չարենց
Եղիշե Չարենց, Երկիր Նաիրի, Առաջաբան
Վահան Տերյան, «Մթնշաղի անուրջներ» 21.03.2024

Ապրիլ՝
Ակսել Բակունց, Օրանջիա, 02․04-04․04
Ակսել Բակունց, «Լառ- Մարգարը»
Բակունցի մասին պատմում են ժամանակակիցները, 09.04-11.04
Ակսել Բակունց, Սպիտակ ձին

Մայիս՝
Կարդում ենք Համո Սահյան, նախագիծ 06. 05-08.05
Ավետիք Իսահակյան, Համբերանքի չիբուխը.17.05-21.05

Գրականություն 7

Ավետիք Իսահակյան, Համբերանքի չիբուխը.17.05-21.05

Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
անհունություն — անսահման տարածություն
զառիթափ — շեշտակիորեն իջնող թեքություն, գահավանդ
աղորիք — հացահատիկ՝ աղ ևն աղալու մեքենա
ցուպ — ձեռնափայտ
ստերջ — չծննդաբերող
ռես — գյուղապետ
աշխարհաթող — աշխարհից՝ աշխարհիկ կյանքից հրաժարված
իղձ — աղոթք, մաղթանք
խորշոմ — կնճիռ
կիստ — տուփ
գավազան — մտրակ, ձեռնափայտ
աբասի — քսան կոպեկ
2. Բնութագրիր Օհան ամուն:
Օհան ամին կնճռոտ էր, մազերը նոսր էին և ճերմակ։ Նա լուրջ էր, իմաստուն, աշխատասեր, համառ ու արդարամիտ։ Նա ամբողջ կյանքում աշխատել էր, և աչք չէր դրել ուրիշի ունեցվածքին։
3. Ո՞րն է պատմվածքի ասելիքը:
Պատմվածքը սովորեցնում է, որ պետք է լինել արդարամիտ։ Փողը և հարստությունը նույնիսկ հարազատ մարդկանց դարձնում են թշնամիներ։ Մարդու գործն ավելի կարևոր է, քան հարստությունը։
4. Ինչու՞ է վերնագրված «Համբերանքի չիբուխը»:
Օհան ամին իր վաթսուն տարիների գագաթից նայում էր աշխարհին, միտք էր անում աշխարհի բանը՝ ծխելով իր «համբերանքի չիբուխը»։
5. Պատմվածքից դուրս գրիր ասացվածքները:
Մարդը կէրթա, աշխարքը կմնա
Ձեռքս բան, ոտքս՝ գերեզման
Գեղ պիտի կանգնի, որ գերան կոտրի
Մարդու վիզը ոջիլը կուտե, փողը՝ ուրիշը
6. Ուրիշ ի՞ նչ ասացվածքներ գիտես ժլատության և ագահության մասին:
Մեծ պատառը կոկորդը կպատռի։
Ինքը կուշտ է, աչքն է քաղցած։
Մարդու աչքը մի բուռ հողով կկշտանա։
Անկուշտ մարդը նման է այն օձին, որ փղին էլ է ուզում կուլ տալ։
7. Ընդգծիր դարձվածքները:

Համբերանքի չիբուխ, օձի լեղի, աչքը կուշտ, ձեռքը բերանը հասնել, սիրտը պատռել, ոտքս՝ գերեզման, միտք անել, լեզուն դուրս ձգած, ականջները սրել
8. Ի՞ նչ են տալիս պատկերավորման միջոցները, մեջբերված պատմությունները պատմվածքին:
9. Պատմվածքում ընդգծված հատվածը դարձրու գրական հայերեն:

Հայոց լեզու 7·Նախագծեր·Գրականություն 7

Կարդում ենք Համո Սահյան, նախագիծ 06. 05-08.05

1. Կարդա’  Համո Սահյանի ստորև դրված բանաստեղծությունները և կատարի՛ր առաջադրանքները:
2. Ընտրիր այս բանաստեղծություններից որևէ մեկը, տեսագրիր կամ ձայնագրիր քո գեղեցիկ ասմունքը:

«Կա մի թուլություն»
Կա մի թուլություն,
Որ ինձնից վանել
Չեմ կարողանում,
Քո չարության դեմ
Բարություն չանել
Չեմ կարողանում:
Բայց դեռ չգրված
Երգիս տողի պես
Անգիր եմ արել…
Անգիր եմ արել,
Բայց արտասանել
Չեմ կարողանում:
Ես քեզ մոռանալ
Քեզնից հեռանալ
Չեմ կարողանում:
Ինձ քեզնից խլել,
Ինձնից վերանալ,
Չեմ կարողանում…

Մայրամուտ
Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

1. Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
2. Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:
Օրվա մեջ ես ամենաշատը հավանում եմ մայրամուտը և լուսաբացը։ Ես սիրում եմ դիմավորել լուսաբացը, նայել, թե ինչպես է արևը վեր բարձրանում։ Ես սիրում եմ նայել, թե ինչպես է արևը իջնում ներքև։ Այդպիսի պահերին ես ամնայման նկարահանում եմ մայրամուտը կամ լուսաբացը։

Ժայռից մասուր է կաթում
Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

1.Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
սարսուռ — դող, փշաքաղություն
երկնչել — վախենալ, սարսափել
2. Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):
Իբրև անձ ներկայացված երևույթը առուն էր։
3. Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝ Ժայռից մասուր է կաթում…
Ժայռից մասուր է կաթում, կարմիր սարսուռ է տանում — առուն մասուր է տանում
4. Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:
Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես։
5. Փորձիր համացանցի օգնությամբ պարզել` որոնք են պատկերավորման միջոցները:

 Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

1. Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին՝ իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…
Ճերմակ շուշան ավելի ճերմակ
Կակաչն ավելի կարմիր է լինում
Սարերն ավելի բարձր են երևում
Խոտերն ավելի կանաչ են լինում
2. Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
Ամպրոպից հետո, լինել, ավելի
3. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
4. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:

Գրականություն 7

Ակսել Բակունց, Սպիտակ ձին

Հարցեր և առաջադրանքներ:
1. Ներկայացրու Շրմաղ բիբիի կերպարըհետևյալ հերթականությամբ՝ նրա արտաքինը, բնավորությունը, արարքները:

Շարմաղ Բիբին յոթանասուն անց կին էր, բարեսիրտ և հոգատար անձնավորություն էր: Նա ամեն պետք եղած բանի համար վիճում էր:
2. Ի՞նչ լուր էր տարածվել: Ինչու՞ էին մարդիկ դա որպես բոթ ընդունում:

Թագավորն հայտարարել էլ, որ գյուղացիների ձիերին վերցնելու է պատերազմին տանելու համար։
3. Ի՞նչ վերաբերմունք ուներ Սիմոնը կենդանիների նկատմամբ: Ինչպե՞ս էր դա արտահայտվում:
4. Ի՞նչ մտքեր էին համակել ձիավորներին քաղաք գնալու ճանապարհին, ինչպե՞ս փոխվեց նրանց տրամադրությունը:
5. Ուշադիր կարդա 4-րդ մասը՝ հերոսների զրույցը,նրանց զրույցից եզրակացություն արա , թե ինչ ժամանակաշրջանի դեպքեր են ներկայացվում պատմվածքում:
6. Ինչու՞ էր Սիմոնը Ցոլակին համեմատում այլ ձիերի հետ:
7. Ինչպե՞ս էին քաղաքի հրապարակում կազմակերպում ձիերի ընտրությունը: Դու ի՞նչ պայմաններ կառաջարկեիր:
8. Ի՞նչ կարծիք ունես Սիմոնի արարքի վերաբերյալ: Քննարկիր դասընկերներիդ հետ:
9. Պատմվածքի 7-րդ մասը կարդալուց հետո գրիր քո վերջաբանը: Վերջում համեմատիր քո ու Բակունցի տարբերակները:
10. Ներկայացրու պատմվածքի երեք ձիերին՝ սպիտակ ձիուն, Ցոլակին, կապտավուն ձիուն: Բնութագրիր նրանցից յուրաքանչյուրի դերը պատմվածքում:
11. Ինչու՞ է պատմվածքը վերնագրված Սպիտակ ձին: Արդա՞ր է արդյոք Կոստանդ աղայի ձիուն ազատելը:

Գրականություն 7

Բակունցի մասին պատմում են ժամանակակիցները, 09.04-11.04

Բակունցից ավելի հմայիչ մարդ ես չեմ հիշում այն ժամանակվա գրական շրջանակում: Մի ձգողական ուժ կար Բակունցի մեջ, որ քաշում էր դեպի իրեն: Բայց ինքը, հակառակ իր սիրալիր պահվածքին, մի խորհրդավոր անհաղորդություն էր կրում իր մեջ: Որքան էլ անկեղծանում էր (իսկ նա երբեք սառը խոսակցություն չէր վարում), զգում էիր, որ, այնուամենայնիվ, հոգու շատ դռներ քո առջև փակ են մնում: Նկատել էի նաև մի բան: Չարենցը, ծայրահեղորեն տրամադրության տեր մարդ, բորբոքուն ու անհավասարակշիռ, որ հաճախ հաշիվ չէր տալիս, թե իր հետ խոսողը կի՞ն է, տղամա՞րդ, բոլորովին այլ էր Բակունցի ներկայությամբ, քաշվում էր, զսպվում, նեղվում նույնիսկ: Եթե կարելի է ասել՝ Բակունցը դյուրամատչելի չէր անգամ Չարենցի համար, ու՜ր մնաց՝ իմ ու ինձ նման երիտասարդների համար, որոնց աչքին Չարենցը և Բակունցը գրական կուռքեր էին: 

Քիչ էր պատահում, որ գար գրական հավաքույթներին, գրեթե չէր խառնվում վեճերին, պահում էր իրեն այնպես, որ հետը չէին վիճում: Հազարից մեկ էր միջամտում վեճ-զրույցներին, իսկ միջամտելիս էլ մեծ մասամբ նրա ասածը գրչակից ըկերներն ընդունում էին իբրև վերջնական խոսք:
Մի երեկո իր տանն էի: Զրուցում էինք, հետաքրքվում էր երիտասարդությամբ: Չեմ հիշում մի հանդիպում, որ նա այդ հարցին չանդրադառնար:
— Երիտասարդությունը մեր ապագան է: Մենք լավ պիտի իմանանք, թե նա ինչպիսին է: Երիտասարդության նկատմամբ անտարբեր մնալ, նշանակում է անտարբեր լինել քո իսկ վաղվա օրվա հանդեպ:
Գրողների տանն էր: Մի քանի գրողներ խմբված զրուցում էին: Միտս է Բակունցի խոսքը. «Ուշադրություն դարձրե՞լ եք, որ մանկության մասին ամենքն էլ լավ են գրում: Հիշողությունը պահպանում է տեսածից ու ապրածից ամենաթանկագինը, ինչ որ պետք չէ, մոռացվում է, առաջնակարգը երկրորդականից ջոկում է ժամանակը, զտում, թողնում ամենաէականը»:
Ճարտարապետների հավաքույթն էր: Շատերը խոսեցին: Հիշողությանս մեջ մնացել է Բակունցի մի խոսքը. «Կառուցեք այնպես, որ շենքը ժպտա, փողոցով անցնողի հետ խոսի, մի բան ասի»:
Մի օր ասաց.
— Ես թախիծին դեմ չեմ: Իմ մեջ, հավատացեք, տխրություն շատ կա: Բայց թախիծը մտնում է ընթերցողի հոգու խորքերը և իր գործը անում, երբ ներքուստ, անհայտ, անհասկանալի մի անկյունից լուսավորված է, պայծառացած:
Չեմ հանդիպել մի ուրիշ՝ ավելի ներդաշնակ մարդու, քան Ակսել Բակունցն էր: Ամեն ինչ գեղեցիկ էր նրա մեջ՝ և՛ մտքերը, և՛ գործերը, անգամ հագուստը: Այ քեզ ամբողջական անձնավորություն: Հիմա, երբ անդրադառնում եմ նրան, չեմ կարող ասել, թե մի ուրիշ գրող նրա հմայքն ուներ: Եվ զարմանալի կերպով կարողանում էր հույզը ենթարկել մտքին, միտքը՝ հագեցնել զգացմունքով: Բռնկումների գոնե ես վկա չեմ եղել, տեսել եմ հանգիստ, խաղաղ, հավասարակշռված, բայց հասկացել եմ, որ հոգում միշտ մի բան անհանգիստ է, այրվում է ներսից: Որ նա մտավորական էր բառի իսկական իմաստով, ճիշտ է: Որ տարիները հղկել ու մշակել էին նրան, այդ էլ ճիշտ է: Բայց ինձ թվում էր, որ նա ծնվել էր ներդաշնակ, ծնվել էր ամբողջական: Հակասություն չկար գրողի և մարդու միջև, ինչպես նաև կարողության և խնդիրների ստեղծագործական լուծման, կոչման և գործունեության:
Շատ վաղ և դաժանորեն ակամա նա հրաժեշտ տվեց աշխարհին, մարդկանց, զբաղմունքին, երազներին… Կայծակը կաղնու անտառներ է այրում, ուր մնաց, որ խնայեր այդ մեկին: Կայծակից զարկված Բակունցը մնաց կեսճանապարհին: Եվ նա մշտական մի վիշտ է մեր գրականության համար:

Ռուբեն Զարյան  «Հուշապատում»

Առաջադրանքներ։
1․Գտի՛ր հետաքրքիր տեղեկություններ և փաստեր Բակունցի կյանքի և գործունեության մասին, ներկայացրո՛ւ բլոգումդ, համեմատի՛ր դասընկերներիդ գրածի հետ։
1. Գրողի անձնագրային անուն ազգանունն է Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան: Իր գրական կեղծանված ծագումը հետևյալն է. գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական ազգանունը, իսկ Ակսել անունը ստացել է «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը խաղալուց հետո:
2. Գորիսի ծխական դպրոցում, այնուհետև Էջմիածնի Գևորգյան ճեմարանում սովորելուց հետո աշխատել է Զանգեզուրի Լոր գյուղում որպես մանկավարժ:
3. Մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին որպես շարքային զինվոր:
4. Երկար ժամանակ զբաղվել է գյուղատնտեսությամբ. Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, ապա Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։
5. «Զանգեզուր» և «Արևի զավակը» ֆիլմերի կինոնկարների սցենարների հեղինակը:

2Կարդա հուշը և փորձիր հեղինակի նկարագրած Բակունցին համեմատել քո ճանաչած Բակունցի հետ (որքան դու հասցրել ես ճանաչել Բակունց հեղինակին նրա ստեղծագործությունների միջոցով)։
Բակունցը ուներ իր ուրույն կարծիքը, քիչ էր պատահում, որ գնար գրական հավաքույթներին, գրեթե չէր խառնվում վեճերին: Ըստ հեղինակի նա ուներ շատ հետաքրքիր և խորիմաստ մտքեր, որոնք իրենց մեջ մեծ իմաստ էին պարունակում:  Ցավոք, նա շատ վաղ հրաժեշտ տվեց աշխարհին:

3․ Կարդա նաև կենսագրությունը։

Գրականություն 7

Ակսել Բակունց, «Լառ- Մարգարը»

«Լառ-Մարգարը»
1. Կարդա պատմվածքը, սովորի՛ր պատմել:
2. Ո՞վ էր Լառ-Մարգարը, որտեղի՞ց էր եկել այդ գյուղ, ինչո՞վ էր զբաղվում:

Լառ-Մարգարը հասարակ գյուղացի էր, նա իր հայրենիքից տեղափոխվել էր ուրիծ գլուղ, որտեղ այգին ու արտերն էր ջրում։ Նա գյուղի ջրվորն է։ Գիշեր-ցերեկ առուների վրա է լինում, հսկում առուներին, ջուրը բաժանում, առուների մաքրության նայում:
3. Ինչպիսի՞ մարդ էր Լառ-Մարգարը. բնութագրիր նրա բնավորությունը երկու նախադասությամբ:

Գյուղացիները ասում էին, որ Լառ-Մարգարը մի քիչ նման է արագիլի, ոտքերը բարակ ու երկար, ասես ոտքի վրա երկու ծունկ կա։ Լայն առվի վրայից շատերը չէին կարողանում անցնել, իսկ Լառ-Մարգարը մի մեծ քայլ էր անում և առվի մյուս ափին կանգնում։ Արևից խանձված դեմքի վրա սրածայր քիթը երկար կտուցի էր համեմատ, եթե սպիտակած բեղերը չլինեին։ Լառ-Մարգարը աշխատասեր, բարի սրտով մարդ էր, բայց նա ոչ միշտ էր ուրախ։ Որդուն կորցնելուց հետո, հայրենիքը թողնելուց հետո նա այդքան ուրախ չէր։
4. Ի՞նչ հանգամանքներով էր նա այդ նա հայտնվել այդ գյուղում. իր ցանկությա՞մբ, թե՞…

Տեղահանության ժամանակ Լառ-Մարգարը ստիպված էր իր ընտանիքի հետ տեղափոխվել ուրիշ հետ։ Եթե կարողանար, նա կմնար այդ գլուղում, քանի որ ամենինչը այդտեղ էր, կենդանիները, այգին, տունը, բայց սեղասպանության պատճառով պետք էր այդ ամենը թողներ։
5. Ամպերին նայելով՝ ի՞նչ հիշողություններ էին արթնանում Լառ-Մարգարի մեջ:

6. Ի՞նչ թաքուն ցավ ուներ Լառ-Մարգարը հոգում պահած:
7. Ի՞նչ էր բերել իր հետ նա հայրենի ծննդավայրից:
8. Կա՞ արդյոք Լառ-Մարգարին ուրախացնող ինչ-որ բան…
9. Պատմվածքից դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ:
10. Պատմվածքից առանձնացրո՛ւ բնության նկարագրության քեզ դուր եկած հատվածը, փորձի՛ր գտնել համեմատություն, փոխաբերություն, մակդիր արտահայտչամիջոցները:
11. Պատմվածքը քո կարդացած ո՞ր ստեղծագործության հետ կհամեմատես,ինչո՞ւ:
Ես կհամեմատեի այս պատմվածքը Մուշեղ Գալշոյանի «Մամփրե Արքա» ստեղծագործության հետ։ Քանի որ երկու ստեղծագործությունների մեջ հերոսները կարոտում են իրենց հայրենիքը։

Գրականություն 7

Ակսել Բակունց, Օրանջիա, 02․04-04․04

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները, փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում։

Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային, տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանամ վարունգն էր ծաղկում։

Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ։ Այժմ այդ արահետն էլ չկա։

– Մանաս, ինչու՞ տունդ Օրանջիայում շինեցիր, չգիտեի՞ր, որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին, ուր ձյունն ավելի շատ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում։

Դավոյենց Առաքելը, եզան կաշվից տրեխները հագին, մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակին, ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում, և մտքում դրեց ձորակում ամարաթ[1] կառուցել։

Իսկ երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել, ոտքերը մինչև ծնկները վեր քաշած ցեխ էր շինում, ուստան էլ տաշած քարերն էր շարում։

Առաքելը գյուղում չէր։ Վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին, հերսոտեց և սրտում զայրույթը պահեց, որ առավոտյան Մանասի երեսով տա, կռիվ անի Օրանջիայի համար։

– Հենց գիտես, թե դատ ու դատաստան չկա, էլի՞, որ զոռ ես անում,– ասաց Մանասը,– Օրանջիայում ես պիտի տուն շինեմ, Առաքել…

– Մանաս, իմացիր առաջդ ով ա կանգնած։ Ես Դավոյենց Առաքելն եմ, բա դու ու՞մ լակոտն ես։

Եվ ա՛ռ հա մի հատ Մանասի գլխին, ձեռքի դագանակով։ Իրար անցան, աղմուկ, աղաղակ եղավ։ Մանասին արնաթաթախ տուն տարան։

Առաքելն էլ նայեց հեռացողներին, պատի տակ գերանի վրա նստոտած մարդկանց, էլի սպառնաց և գնաց տուն։

Լսեցին, տեսան, բայց ծպտուն չհանեցին։ Վախենում էին Առաքելից. շշուկով պատմում էին, որ Առաքելը «ջանդարմի»[2] հետ կապ ունի, գյուղում լրտեսություն է անում, մեծամեծ չինովնիկների աջ ձեռքն է։

Երբ Առաքելը հեռացավ, մի ծերունի շշուկով ասաց հարևանին.

– Առաքելը մատնիչ ա, հերն էլ էր էդպես, հորն ա քաշել։

Երկու տան մեջ թշնամությունը հնուց կար։

Ձորակում շինվող տունը սուր փշի պես Առաքելի աչքը մտավ։ Իր այգու ցանկապատի արանքից երբեմն նայում էր տան պատերին։ Մանասին, որ գլուխը շոր փաթաթած, վարպետին քար ու կիր էր տալիս։

Նայում էր Առաքելը ցանկապատի ետևից և ափսոսում, որ դագանակի ծայրը Մանասի ականջատակին չկպավ։ Բարձրանում էին տան պատերը, և պատերի հետ Առաքելի սրտում զայրույթն էր ծառս լինում, սանձարձակ ձիու պես։ Փափախի տակ մտքերը որդեր էին, լեշի վրա վխտացող զազիր որդեր։

Գնաց իր ծանոթ պրիստավի մոտ, նրա համար յուղ ու մեղր տարավ, պրիստավի տղի համար զատկին ճակատը ներկած գառ տարավ։

– Մանաս, տապ արա, Առաքելը պրիստավի տունը ջրի ճամփա է շինել։

Բայց Մանասի ջրաղացն էլի հերվա աղունն էր աղում։

– Հենց գիտեք, թե պրիստավից էլ մեծ մարդ չկա՞, իրա գեներալի դուռը կգնամ…

Առաքելը գնաց եկավ։ Օրանջիայի ձորակով գլուխը կախ անցավ, նոթերը կիտած։ Ոխ ուներ սրտում, աչքն էլ ուրիշ բան չէր տեսնում։

Մանասը տուն շինեց, կտուրը ծածկեց փայտով, չոր ցախով, կինն ու երեխան էլ հայրական հին տնից հանեց և արահետով անցավ, տեղավորվեց նոր տան մեջ։

Ասում են, որ հենց այդ օրերին պրիստավն իր մոտ է կանչում գյուղի մի քանի ազդեցիկ մարդկանց և մատը թափ տալով ասում.

– Հա՜, Առաքելին որ տանուտեր չեք ընտրել այս անգամ, էլ պրծնում չկա ձեզ։

Շատերն էլ ասում են, թե պրիստավը չի ասել, Առաքելի կողմնակից մարդիկն են այդ լուրը տարածել գյուղում։

Մանասը ձորակում բոստանատեղն էր փորում, երբ ականջովն ընկավ այդ։ Աչքի տակով նայեց գետնին, քարը մի պահ ձեռքին մնաց, քարը պատին դնելիս մտքում տպվեց, որ Առաքելը ոխը մի տեղից պիտի հանի։

Իրիկունը Մանասը դռան երկաթ կապին նայեց ու կնոջն ասաց.

– Ա՜յ կնիկ, մեզ մի շուն ա պետք, գյուղի ծերին ենք, ճամփի բերան։

…Ո՞վ էր՝ կանչեց, թե Առաքելը պիտի տանուտեր լինի։ Ժողովին մեկը կանչեց, հետո մի ուրիշ խումբ միացավ, վերջում որոշեցին կողմերի բաժանվել։

– Առաքելին ուզողը դեպի պատը,– կանչեց մեկը։ Մի խումբ քաշվեց դեպի պատը, հետո մի քանի հոգի միացան, և երբ գյուղի «իշխան» մարդիկ իրար բոթելով շարժվեցին դեպի Առաքելի պատը, ժողովուրդը հետևեց նրանց, աղի վրա գնացող ոչխարի պես։

Մանասի ոտքերը թուլացան, և ոտքերը քաշ տալով ինքն էլ գնաց բոլորի հետ, հոտից ետ ընկած կաղլիկ ոչխարի նման։

– Շեն կենա Առաքել քյոխվան,- ձայն տվին այս ու այն կողմից, փափախները գետնով տվողներ էլ եղան։

Մինչև հիմա էլ գյուղում պատմում են Առաքելի մասին։

– Յաման քյոխվա էր, ջանի կրակ էր։ Քանի՜ մարդ ա փչացել նրա ձեռքից։ Մի ձեռքը խանչալի կոթին էր, մինն էլ ղամչու[3]։

Պատմում են, թե ինչպես Առաքելը գիշերով հանդ էր գնում։ Եթե տեսներ, որ մի ոչխար է ընկել իր կամ բարեկամի արտը, ոչխարն արտի մեջ մորթում էր։ Սարում, երբ լսում էին, թե Առաքել քյոխվան ման է գալիս, չոբաններն ահից ոչխարը մի վերստ էլ հեռու էին քշում։

Եվ պատմելիս ծերերից մինն ավելացնում է.

– Խեղճ Մանասն էլ նրա ձեռքով փչացա՜վ, տունն էլ ավերակ թողեց…

Մանասը երբեմն միտք էր անում, թե Առաքելը ոխը հանելու համար գնաց տանուտեր եղավ։ Մտածում էր, բայց մտքինը ոչ ոքի չէր ասում։ Իսկ եթե ազգ ու բարեկամ էլի ասում էին.

– Մանաս, տապ արա, թրի սուր ժամանակն է…

Մանասը փափախը գետնով տալ չէր ուզում, էլի իր հին ասածն էր կրկնում։

Բայց Առաքելը չէր էլ ցույց տալիս, թե ինքը հաշիվ ունի Մանասի հետ։ Այն օրից, երբ տանուտերի շղթան վզովն անցկացրեց, պղնձե կնիքն էլ գրպանը դրեց, Առաքելն այդ օրից ձևացնում էր այնպես, որ իբր թե Մանասին չի էլ տեսնում։

– Մանաս, զարթուն կաց, Առաքելը հանկարծ է քեզ նեղը գցելու…

… Երբ լուր եկավ, թե քաղաքներում գործադուլ կա, հեղափոխության է ընկել, Առաքելն ականջները խլշեց։ Նույն գիշեր Առաքելի ձիու սմբակների տակից կայծեր թռան։ Պրիստավը հուսադրեց նրան.

– Ձեր գործին կացեք, ժողովուրդ, տարին խառն ա, չլսեմ, չիմանամ, թե լոթի–վաթի մարդիկ են գալիս, գիշերով թաքուն ժողով անում։

Իր շվաքից խրտնեց, թե իրոք վտանգ կար գյուղում, երբ մի շաբաթ հետո Առաքելը նորից գնաց պրիստավի մոտ։

– Պրիստավն ապրած կենա, գյուղում էլ են երևում խառնակիչ մարդիկ, մի տասը հատ ղազախ թող հետս գա, գյուղում երևան մի անգամ, ժողովուրդը զարզանդի։

Պրիստավը բեղերը ոլորեց, բեղը փաթաթեց մատին և ձգեց մինչև աչքատակ, ասես աչքն էր ուզում կոխի։ Բեղերը ոլորելիս թշերն ուռեցրեց, զուռնա փչողի պես։

Առաքելը կազակների հետ դեռ գյուղը չհասած, բոլորն էլ գիտեին, որ գալիս են։ Այդ երեկո շատ տներում ճրագ չվառեցին, շատերը մինչև լույս աչք էլ չփակեցին։

– Էյ, պլստուն կազակ, ինչու՞ այդքան շատ խմեցիր Առաքելի տանը, արյունդ գլխիդ տվավ, տաքացար։ Մինաս, կինդ այդ օրը երանի լվացք չաներ և լվացքը չփռեր պատին։ Որովհետև դիմացի ցանկապատի արանքից Առաքելը կազակին մատով ցույց էր տալիս կնոջդ, որ լվացք էր փռում։ Կազակ, մոռացա՞ր միթե, որ Դունյաշայիդ երկրում ձորակներ չկան, ինչպես Օրանջիան, ցանկապատի հետև վերջին անգամ էիր պռոշներդ լիզում։

Մինչև այժմ էլ գյուղում, երբ պատմում են Օրանջիայի մասին, մի ականատես միշտ ավելացնում է.

– Սարքովի էր բոլորը, Առաքելը սատանի հունար ուներ…

– Մթնում էր, դռները կապում էինք, մտնում տները։ Լակում էին ղազախները, ընկնում քուչեքը։ Շաշկով էնքան հավի վիզ թռցրի՜ն…

– էն տարին իմ մի երինջս տարան, որ էլ ինչ ասեմ է՜, աչքերս էլ հետը տարան…

Այդ տարուց շատ բան են պատմում, երբ խոսք է վեր գալիս Օրանջիայի մասին։

Մանասն այդ օրն անտառ է գնացած լինում։ Հունձը վերջացել էր, կալի ժամանակն էր։

– Ի՜նչ էլ բերք կար էն տարին… Կտուրների վրա, պատերի տակ դեզեր էին…

Մթնել էր, մեկ էլ Օրանջիայից մի ծկլթոց եկավ, հավարի ձայն։

– Հենց էն ա, ականջս ծկլթոցին էր, մեկ էլ մի անգամ կրակեցին։ Կրակոցից ձորերը դընգացին։ Օրանջիայի ձորակը վառվում էր, ալավը երկինք էր հասնում։

Ամբողջ գյուղն էր այդ գիշերը թափվում ձորակը, բայց արդեն ուշ էր։ Խրճիթը, որի կտրին դեզեր կային, պատերի տակ թափված խուրձեր, խրճիթը վառվեց, նավթոտ փալասի պես։ Երբ լուսո դեմ կրակը հանդարտեց, խանձված ընկած էին Մանասի կինը, երեխան, կազակը։

– Է՜, ի՜նչ չարչարանք քաշեց գյուղը, քանի՜ մարդու ծեծեցին, ինչեր չարին… Մանասին տարան, ինչ ասես չարին… վիզ չառավ։ Հենց ասում էր, թե ես անմեղ եմ, ես չեմ ղազախին սպանել։ Ղազախներն էլ վկայել էին, որ Մանասն է սպանել։ Բա, էսպես բաներ…

Երբ Մանասին վագոն դրին դեպի հեռավոր տունդրաները, իզուր էր կայարանի ժխորի մեջ աչք ածում ծանոթ մեկին։ – Գնաց, էլ թե ինչ եղավ, տեղեկություն չկա…

… Հետո քամին սերմեր բերեց, և Մանասի տան ավերակների վրա ծաղկեց մասրենին։ Ամեն գարնան Օրանջիայում այնքա՜ն վարդեր են լինում, դեղին, սպիտակ։

Հարցեր և առաջադրանքներ։
1․Կարդա պատմվածքը և 5-6 նախադասությամբ վերաշարադրիր բովանդակությունը։
Առաքելը և Մանասը վիճում էին տարածքի համար: Առաքելի աչքը Մանասի տան վրա էր, և նա ուզում էր իրեն վերցնել այդ տունը, բայց քանի որ Մանասը պնդաճակատ էր նա չկարողացավ հասնել իր մտադրությանը:
2․ Պատմվածքից դուրս գրիր ժողովրդախոսակցական բառերն ու արտահայտությունները և բառարանի օգնությամբ բացատրիր։

Հունձ — հնձելը, արտը քաղելը
Կալ — հացահատիկը կալսելու տեղ, կալատեղ
Քյոխվա — գյուղի կառավարիչ, տանուտեր, գյուղապետ
3․ Ի՞նչն էր Մանասի և Առաքելի կռվի պատճառը։

Մանասի և Առաքելի կռվի պատճառը կոնկրետ այն տարածքն էր, որտեղ երկուսն էլ տուն էին ուզում կառուցել:
4․ Ինչպիսի՞ մարդ էր Առաքելը։

Առաքելը ժլատ, բռնկվող և կռվարար էր:
5․ Ինչպիսի՞ մարդ էր Մանասը։

Մանասը համառ և պնդաճակատ էր:
6․ Ինչպիսի՞ միջոցներով Առաքելը գյուղի քյոխվա դարձավ։
7․ Քո կարծիքով, Առաքելը կապ ունե՞ր Մանասի ընտանիքի կործանման հետ․ ինչպե՞ս։
8․ Ի՞նչ խորհուրդ կտայիր պատմվածքի հերոսներից յուրաքանչյուրին։

Գրականություն 7

Վահան Տերյան, «Մթնշաղի անուրջներ» 21.03.2024

1.Կարդա՛ Մթնշաղի անուրջներ ժողովածուի բանաստեղծություններից, ընտրի՛ր քեզ դուր եկած բանաստեղծությունը, սովորի՛ր բերանացի և ձայնագրի՛ր:
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։

Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց…
2. Քո ընտրած բանաստեղծությունը փորձիր վերլուծել, ինչպես հասկացել ես:
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։

Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։

Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ կա սե՛ր, եւ ցնորք, եւ լա՛ց…

Տվյալ բանաստեղծության մեջ Տերյանը ուզում էր ցույց տալ, թե ինչքան է նա հոգնել կյանքից։ Նա ուզում էր, որ նրան թողնեն հանգիստ մահանալ, և էլ չխանգառեն։

Գրականություն 7

Եղիշե Չարենց, Երկիր Նաիրի, Առաջաբան

Վաղո՜ւց, վաղո՜ւց մտորում է իմ մեջ մի անհուն ցանկություն: Վաղո՜ւց ելք է փնտրում կուտակված մի կարոտ: Մթի մեջ, գիշերի կեսին, կամ ցերեկը, երբ ես զբաղված եմ լինում առօրյա հոգսերով, կամ անգամ երբ ես տարված եմ լինում գինու կամ կնոջ հմայքով,-ներսը, սրտիս խորքում, գողի պես զգույշ, կամացուկ շարժվում է նա:

Ինչպես վաղուց տրված մի խոստում, կամ ինչպես ժամանակին չվճարած պարտամուրհակ -ծանրանում է սրտիս, անողոք -ուտում է սիրտս:

Հաճախ պատկերանում է նա ինձ որպես մի վաղեմի բարեկամ. վաղեմի ծանոթի մի նման, որին ես շատ առաջ եմ հանդիպել, բայց կորցրել եմ հետո -օրերի մշուշից ելնում է նա հաճախ, օրերի մշուշից նայում է ինձ: Երկա՜ր-երկա՜ր նայում է աչքերիս: Ասում է՝ չե՞ս ճանաչում: Մոռացե՞լ ես,-ասում է նա:-Ու սահում է էլի, թաղվում է օրերի մշուշում -կորչում է օրերում:

Հազա՜ր-հազա՜ր տեսքով ու կերպարանքով պատկերանում է նա ինձ: Լինում է, որ ես թերթ եմ կարդում կամ, ասենք, գնում եմ շուկա փայտ գնելու: Փայտ ծախողն է, ասենք, մի սովորական գյուղացի. մի սայլ փայտ է բերել շուկայում ծախելու: Հարցնում եմ՝ ի՞նչ արժե, բարեկամ, փայտդ:-Այսքան կամ այսքան:-Ու մի պահ, հարցական, նայում է ինձ: Եվ, երևակայո՞ւմ եք,-հանկարծ, այդ ամենասովորական գյուղացու աչքերից -աչքերի մշուշից -սահում է, ինձ է նայում -նա: Նայում է երկա՜ր-երկար: Ասում է՝ չե՞ս ճանաչում:-Մոռացե՞լ ես,-հարցնում է նա: Եվ ես, փայտ գնելու փոխարեն անողոք մորմոքը սրտիս -վերադառնում եմ տուն:

Երբեմն էլ ես տեսնում եմ նրան… հորս՝ Աբգար աղայի դեղնած, դեղնափայլ… մազերում: Հորս՝ Աբգար աղայի դեղնափայլ մազերից ելնում է նա, հազարամյա -նայում է ինձ: Հազար-հազար տեսքով ու կերպարանքով պատկերանում է նա: Ապրում է, աներևույթ մեր ամեն ինչում:

Բայց ո՞վ է կամ ի՞նչ է նա -ահա ամենաէականը: Գուցե մեծ լինի զարմանքդ, սիրելի ընթերցող, եթե ասեմ, որ ե՛ս էլ չգիտեմ: Գիտեմ, որ նա -կա, եղել է և հին է, որպես իմ արյունն է -հին: Կա,- զգում եմ, շոշափում եմ սրտով, տեսնում եմ,- բայց հենց որ ուզում եմ բռնեմ, տեսնեմ մարմնավոր, կանգնեցնեմ հաստատ,-կորչում է, դառնում է աներևույթ, ցնդում է, որպես ծուխ կամ ցնորք:

Գորշ, ամենօրյա, առօրյա մեր կյանքում, կենցաղում, մորմոքում է նա մութ, աներևույթ, կանչում է -ո՞ւր… Երբ, իրիկնադեմին, մեղմ, հատ-հատ ղողանջում է զանգը հին, խարխուլ զանգակատնից -կանչում է նա: Ո՞վ է լսում: Ով էլ որ լսում է -շա՞տ բան է հասկանում: Ես էլ, որ մանկությունից լսել եմ նրա կանչը -շա՞տ բան եմ հասկացել: Բայց էլ ինչո՞ւ է խեղդում ինձ, ինչո՞ւ է կարոտը խեղդում: Ինչո՞ւ է կանչում-մտերիմ, կանչում -անվերջ: Եվ ես ինչո՞ւ եմ ուզում, ինչո՞ւ եմ կամենում փնտրել, գտնել նրան, խոսել նրա հետ-սրտով, սիրել նրան:

Սիրելի ընթերցո՛ղ: Ների՛ր, որ այս հարցերի պատասխանը չես գտնի այս գրքում: Այս հարցերի պատասխանը քո սրտում, քո հոգում պիտի գտնես: Պիտի ցանկություն զգաս գտնելու: Ուրիշ ոչինչ: Այո:-Ուրիշ ոչինչ…

-Ինչքա՜ն, ինչքա՜ն անգամ հարցրել եմ ես ինձ, թե ի՞նչ է, վերջապես -Նաիրին: Գուցե քեզ տարօրինակ թվա այս հարցը, սիրելի ընթերցող: Բայց դա նույնքան է բնական, որքան այն հարցը, թե ո՞վ ենք մենք, վերջապես-նաիրցիներս: Ի՞նչ ենք մենք և ո՞ւր ենք գնում: Ի՞նչ ենք եղել երեկ և ի՞նչ պիտի լինենք վաղը:

Ամեն, ամեն անգամ, երբ նման հարցերը կերել են սիրտս,-մեկը, մի ուրիշը կարծես, ուրվականի նման ելնելով օրերից, օրերի մշուշից, տվել է ուղեղիս չարախինդ մի հարց.-«Չէ՞ր կարելի արդյոք տեսնել մարմնավոր, պատկերացնել հաստատ երկիրը Նաիրի: Նու, թեկուզ հենց իրենց՝ նաիրցիների կյանքում, կենցաղում: Շոշափել այդ երևույթը -նաիրյանը -սրտով, շոշափել մարմնավոր, պատկերել երկրային… Գուցե սուտ է Նաիրին, Նաիրին -չկա… Գուցե -հուշ է միայն,-ֆիկցիա, միֆ:-Ուղեղային մորմոք. սրտի հիվանդություն…»:

. . . . . . . . . . . . . . .

Սիրելի ընթերցո՛ղ, թողնում եմ, որ դու… այո, դու — գտնես Նաիրին: Սույն այս իմ պոեմանման վեպում կանցնեն աչքերիդ առաջով բազմաթիվ նաիրցիներ. սիրի՛ր, որին կուզես, գտի՛ր, ում որ սրտում կամ հոգում կամենաս, երկիրը Նաիրի:

Իսկ եթե, բան է, չգտար-ների՛ր, սիրելիս, ես չեմ մեղավորը… Գուցե ճիշտ որ՝ միրաժ է Նաիրին. ֆիկցիա. միֆ. ուղեղային մորմոք. սրտի հիվանդություն… Իսկ նրա փոխարեն -կա այսօր մի երկիր, որ կոչվում է Հայաստան, և այդ հին երկրում ապրել են երեկ և ապրում են այսօր շատ սովորական մարդիկ՝ սովորական մարդու սովորական հատկություններով: Եվ ուրիշ -ոչինչ: Ոչ մի «երկիր Նաիրի» -այլ միայն -մարդիկ, որ ապրում են այսօր աշխարհի այն անկյունում, որ կոչվում է Հայաստան, որ հիմա դարձել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, իսկ 1917-ից առաջ ոչ այլ ինչ էր, եթե ոչ Ռուսական Իմպերիայի մի հետամնաց ծայրամասը -և ուրիշ ոչինչ…

Ուրիշ ոչինչ:
. . . . . . . . . . . . . .
Մնացածը — վեպում
Ե. Չ. Մոսկվա. 1921. հոկտեմբեր

Հարցեր և առաջադրանքներ։
1․ Տեքստից հանել անհասկանալի բառերն ու արտահայտությունները և բառարանի օգնությամբ բացատրել։
Ես անհաականալի բառեր չունեմ։
2․ Ո՞ր երկրի մասին էր խոսում հեղինակը։

Նաիրու, հին Հայաստանի մասին։
3․ Ի՞նչ կարոտի մասին էր խոսում հեղինակը։

Հեղինակը կարոտում էր երկիր Նարիրն, որը ոչնչացել էր։
4․ Մեկնաբանիր հետևյալ տողերը։

Հաճախ պատկերանում է նա ինձ որպես մի վաղեմի բարեկամ. վաղեմի ծանոթի մի նման, որին ես շատ առաջ եմ հանդիպել, բայց կորցրել եմ հետո — 3 օրերի մշուշից ելնում է նա հաճախ, օրերի մշուշից նայում է ինձ: Երկա՜ր-երկա՜ր նայում է աչքերիս: Ասում է՝ չե՞ս ճանաչում: Մոռացե՞լ ես,-ասում է նա:-Ու սահում է էլի, թաղվում է օրերի մշուշում -կորչում է օրերում:
Հեղինակը ասում է ընթերցողին, որ այս հարցերի պատասխանը չգտնի այդ գրքում։ Քանի որ այդ հարցերի պատասխանները ընթերցողը պետք է գտնի իր սրտում, հոգում, եթե նա կուզենա։ Եթե երկիր Նաիրին նրա համար նույնքան հարազատ է։
5․ Ինչո՞ւ է հեղինակը ընթերցողին պատգամում հարցերի պատասխանները գտնել իր հոգում։ Սիրելի ընթերցո՛ղ: Ների՛ր, որ այս հարցերի պատասխանը չես գտնի այս գրքում: Այս հարցերի պատասխանը քո սրտում, քո հոգում պիտի գտնես: Պիտի ցանկություն զգաս գտնելու: Ուրիշ ոչինչ: Այո:-Ուրիշ ոչինչ…
6․ Ի՞նչ տարբերություն կա Նաիրի երկրի և Հայաստանի միջև / ըստ ստեղծագործության/։
Երկիր նայրին հին Հայաստանի պատմական անունն է, իսկ Հայաստանը ներկայիս մեր երկիրը, որտեղ ապրում են սովորական մարդիկ։
7․ Պատասխանի՛ր հեղինակի հարցերին՝ ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս,ի՞նչ ենք եղել երեկ և ի՞նչ պիտի լինենք վաղը:

Հայոց լեզու 7·Նախագծեր·Գրականություն 7

Կարդում ենք Չարենց

Վիլյամ Սարոյանը Չարենցի մասին

Վիլյամ Սարոյանը Եղիշե Չարենցի հետ հանդիպել էր 1935 թվականին։ Սակայն, դա նրանց առաջին և վեռջին հանդիպում էր․․․
Վիլյամին առաջին հայացքից թվաց, որ Չարենցը բավականին տգեղ մարդ է։ Նույնիսկ ասաց, որ ամենատգեղ մարդն էր, որ տեսել էր իր կյանքում։ Բայց երբ Չարենցը սկսեց խոսել հայ ժողովրդի և բանաստողծությունների մասին, Վիլյամը իր կարծիքը փոխեց։ Մեկ ժամից քիչ ժամանակում Վիլյամ Սարոյանի համար Եղիշե Չարենցը արդեն լրիվ ուրիշ մարդ էր։ Արդեն տգեղ չէր, նույնիսկ կարոց էր ասել, որ ամենագեղեցիկ մարդն էր։ Սարոյանը այդպիսի հրաշք չէր զգացել ոչ մեկի հետ, ոչ մի կնոջ հետ։ Սարոյանը շատ գեղեցկուհիներ է հանդիպել, որոնք իրենց մասին կարծիքը միշտ շատ արագ էին փոխում։ Վիլյամի համար Չարենցի տեսքը միանգամից դառավ երկրորդական։ Վիլյամ Սարոյանի համար Չարենցը նույնիսկ մահացած ժամանակ, որջ էր իր բանաստեղծություններով և ստեղծագործություններով։