Նպատակը՝ ճոճանակի թելի երկարությունից տատանումների պարբերության և հաճախության կախվածության պարզաբանումը:
Անհրաժեշտ սարքեր և նյութեր՝ անցքով կամ կեռիկով գնդիկ, թել, ամրակալան՝ կցորդիչով և թաթով, վայրկենաչափ կամ վայկենացույց, չափաժապավեն, մկրատ։
Աշխատանքի ընթացքը
Չափաժապավենով չափեցի 100սմ երկարությամբ թել, մկրատով կտրեցի։ Թելից կապեցի կեռիկով մետաղյա գնդիկը (կստացվի թելավոր ճոճանակ), և այն կախեցի ամրակալանի կցորդիչից։ Այն կախեցի այնպես, որ փոքր-ինչ սեղանից կամ գետնից բարձր լինի: Չափաժապավենը տեղավորեցի գնդիկի տակ, և գնդիկը շեղեցի հավասարակշռության դիրքից 8-ից 10սմ, և բաց թողեցի, նույն պահին միացրեցի վայկենաչափը։ Չափեցի 40 լրիվ տատանումների ժամանակը, բանաձևերով հաշվեցի տատանումների պարբերությունը և հաճախությունը:
Փորձի արդյունքները՝
l=100սմ | T=t/N=74վ/40=1,85
t=74.23վ | ν=N/t=40/74վ=0,54
N=40 |
————-
T, ν=?
Փորձը կրկնեցի՝ կարճացնելով թելը չորս անգամ, տատանումների լայնույթը դարձնելով 2սմ-ից 3սմ:
Փորձի արդյունքները՝
l=25սմ | T=t/N=40վ/40=1
t=40վ | ν=N/t=40/40վ=1
N=40
————-
T, ν=?
Автор: the sun.
Կարդում ենք Տերյան
ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ
Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…
Իմ ձայնագրությունը
Մեկ անհայտով գծային անհավասարումների համակարգեր
Առաջադրանքներ․
1) Լուծե՛ք անհավասարումների համակարգը․
ա)

x∈(5;8)
բ)

լուծում չկա
գ)

x∈(5;6)
դ)

x∈(5;∞)
ե)

x=2
2) Լուծե՛ք անհավասարումների համակարգը․
ա)

4x-x<5+5
3x<10 | x<10/3
2x>0 | x>0
x∈(0;10/3)
բ)

y<1
-y>1
y∈(-∞;1)
3) Լուծե՛ք անհավասարումների համակարգը․
ա)

x∈(0;∞)
բ)

x∈(-∞;-7)
գ)

x∈(1;2)
դ)

x∈(3;∞)
ե)

x=3
4) Լուծե՛ք անհավասարումների համակարգը․
ա)

բ)

Հովհ․ Թումանյան, Գրազը․28․02․2025
Այնտեղ սարերն իրար են հանդիպել, իրենց արանքում մի մեծ ձոր են ստեղծել, որ կոչվում է Մութը Ձոր։
Մութը Ձորը բաժամում է հայերին ու թուրքերին իրարից։ Նրա մի կողմը թուրք սարվորն է իջնում, իր վրանը զարկում, մյուս կողմը՝ հայը։
Բայց նրանց իգիթները գիշերվա մթնով էլ անցնում են այս խոր անդունդը, իրարից ոչխար են գողանում, ձի, կով կամ գոմեշ են քշում։ Նրանց հովիվները հասնում են ու փետակռիվ են անում։
Մեկ էլ տեսար մի սարի ուսից տարածվեց մի զիլ ձայն՝ «Հավար հե՜յ․․․»։ Այդ ձայնը տարածվում է լեռներում, ու հանկարծ երկու կողմն էլ իրարով են անցնում։
Թուրք Ղափըչօղլին իր վրանը զարկել էր Մութը Ձորի մի կողմը։ Այնտեղից խրորխտ ու սպառնալի նայում էր դիմացը հանգրվանած հայերին։ Նրա մարդիկը այդ սարերի ամենահռչակավոր գողերն էին։ Բանտերից փախածները նրա մոտ էին թաքնվում, սարերով անցնող ավազակային խմբերը նրա հարկի տակ էին ապաստան գտնում։ Մի իրիկնադեմ վրանում թինկը տված նա զրույց էր անում իր սովորական հյուրերի հետ։ Նրանք հայտնի ավազակներ էին, որ անցնում էին լեռներով։
— Էս դիմացի հայերին լավ է տղերքը տակնուվրա չեն անում, -իր զարմանքը հայտնեց հյուրերից մի քուրդ։
— Էդքան էլ խեղճ մի կարծիր հայերին,- պատասխանեց տանտերը։
— Դրա՞նց․․․
— Հա՛, դրանց։ Դրանց մեջ Չատի անունով մի չոբան կա, իգիթ եմ ասում։
— Փա՛, հա՜,- բացականչեց վրդովված ավազակը ու շրըխկալով նստեց։
— Ի՞նչ կտաս գիշերս էնպես անեմ, որ առավոտն էլ ծուխ չբարձրանա դիմացը։
— Կապուտ ձին քեզ կնվիրեմ, պատասխանեց թուրք տանտերը։
Նրանք ձեռք ձեռքի խփեցին ու գրազ եկան։
Սարսափելի մութն են Մութը Ձորի գիշերները։
Մի մթնագիշեր էր․ անձրևն էլ անընդհատ տեղում էր միալար։ Քնած էին հայերը։ Երբեմն-երբեմն հովիվները այս կամ այն կողմից խուլ «հե՜յ-հե՜յ․․․» կանչելով, իմացնում էին, որ հսկում են դեռ։
Գիշերվա մի ժամանակը մի թմփթմփոց անցավ վրանների մոտից։ Շները վեր կացան, վրա տվին, ոչխարը խրտնեց, ձիերը փախան, տավարը ցրվեց։ Հովիվները հավար կանչեցին, հրացանները բացվեցին, և այս բոլոր սարսափներն ու ձայները խառնվելով մութին, մի դժոխային գիշեր։
— Շունը տարա՜ն, հե՜յ․․․― գոռաց աժդահա հովիվ Չատին։
— Շունը տարա՜ն․․․— ձայն տվին ամեն կողմից, ու սև սարսափը պատեց բոլորին։ Լեռներում ամեն մարդ լավ է հասկանում, թե ինչ կնշանակի՝ «Շունը տարան»։
Գողերը միշտ մի կամ երկու հոգով վազում են ընկնում են հոտի մեջ, ոչխար, ձի, տավար խրտնացնում, խառնում են իրար։ Շներն ընկնում են նրանց ետևից։ Նրանք էլ շներին հաչեցնելով տանում, հեռացնում են հոտից։ Այնուհետև խառնված, անշուն հոտի ետևից վրա են տալիս նրանց ընկերները և շփոթի ու խավարի մեջ գողանում են անասունները։
Շուտով հետևեց երկրորդ հարձակումը, հարահրոցն ընկավ, հրացանները բացվեցին, ամեն բան խառնվեց իրար։
Մթնում ոչինչ չէր երևում։ Փայլակի լուսով վայրկենաբար բացվում էր ահռելի տեսարանը, բայց մարդու աչքերը որոշ բան չէին կարող նկատել այն թոհուբոհի մեջ։ Աչքերը չէին կարող նկատել, բայց հրացանների ձայները ցույց էին տալիս, թե որ կողմից են գնում,— հովիվների աղաղակը, որ կանչում էին՝ «Տարա՜ն, տարա՜ն․․․ Ալաբաշ, հե՜յ․․․»։
Այդ ձայներն էլ հետզհետե հեռացան, նվազեցին, ու էլ ոչինչ չէր լսվում։
Անձրևը միալար շրըփում էր, և ամպը խուլ ճայթում ու որոտում հեռու լեռներում։
Լուսադեմին տղերքը վերադարձան։ Դեռ հեռվից լսվում էր նրանց ուրախ-ուրախ խոսքն ու ծիծաղները թանձր մշուշի մեջ։ Ապրանքն առան ու անվնաս ետ բերին հանձնեցին սարվորին, իրենք հավաքվեցին հովիվ Չատիի վրանը, որ հաց ուտեն։
Նրանք իրենց հետ բերել էին մի քրդի քոլոզ, վահանն ու թուրը։
Իսկույն տարածվեց, թե տղերքը մի քուրդ են սպանել, ու հետաքրքրված սարվորները եկան խռնվեցին վրանի ներսն ու դռների արանքում։ Չատնի մայրը սոված հովիվների համար կրակի վրա կերակուր էր շինում ու հետն էլ իրեն-իրեն դունդունում.
Ա տղա, նա էլ մեր կունենա՜․․․Ա տղա, հիմի նրա մերը ճամփա կպահի՜․․․Ա տղա, կասի, տղես ետ չեկավ․․․Ա տղա, ճամփա կպահի՝ ետ չի գնա՜լ․․․
Գլուխներն օրորելով նրան ձայնակցում էին մի քանի ուրիշ կանայք։ Այնինչ հովիվները սարվորին պատմում էին, թե բանն ինչպես եղավ։
— Չորս կողմից հավաքեցինք, տարանք արինք մի ձոր։ Էստեղ սրանց տեղը որ նեղացրինք, սրանք ապրանքը թող արին, ու ամենքը մի կողմի վրա փախան։ Մեկին քշեցի, տարա քարափին դեմ արի։ Որ քարափին դեմ էլավ, մին էլ տեսա ետ դառավ, թուրը հանեց, վրա քշեց, թե՝ գլուխդ ազատի, միջիցդ կես եմ անում. դագանակը պտտեցի, ուսախառը վեր բերի, ա՛ռ հա կտաս․․․
— Ա՛յ տո՜ւր,— բացականչեցին սարվորները։
— Շրըխկալով փռվեց,, -վերջացրեց Չատին իր պատմությունը։
— Հա՛, հա՛, հա՛, հա՛,— քահ-քահ խնդացին սարվորները։
Այս դեպքից մի քանի շաբաթ անց էր կացել։ Մի օր շները հաչեցին․ դուրս եկան, տեսան մի պառավ քուրդ ձայն էր տալի ներքևից։
— Ի՞նչ ես ուզում, ա՛ քիրվա։
— Չոբան Չատնի վրանն եմ ուզում,— ասավ քուրդը։
Բերին չոբան Չատնի վրանը։ Չատին հաց դրեց հյուրի առաջ։ Դեսից-դենից խոսեցին, մինչև հացը կերավ, պրծավ։ Երբ որ հացը կերավ, պրծավ, Չատին հարցրեց․
— Խեր ըլի, ընչի՞ համար էր եկել քիրվան։
— Էստեղ մի քանի շաբաթ առաջ մի քուրդ են սպանե՞լ,— խոսեց հյուրը։
— Սպանել են,— պատասխանեց հովիվը։ — Ասում են՝ դու ես սպանել։
— Դրուստ է։
— Ես նրա հայրն եմ,— ասավ ծերունին։— Եկել եմ, որ նրա արինը քեզ հալալ անեմ։ Դու նրան ճամփին չես սպանել, իր տանը չես սպանել․․․ Քանի անգամ ասի՝ ա՛յ որդի, ձեռը վեր կալ էդ հարամ ճամփից, հեռու կաց էդ ընկերներից․ ուրիշները քեզ համար չեն աշխատել․․․ ինձ չլսեց։ Երևի էդպես մահը մոտեցել էր,— ասավ քուրդը ու գլուխը քաշ արավ, լռեց։
— Հավատիդ հաստատ կենաս, որ արդարն ես խոսում,— չորս կողմից ձայն տվին սարվորներն, ու իրենք էլ լռեցին։
— Արինը քեզ հալալ,— բացականչեց ծերունին,— միայն մայրը․․․ գիտես էլի, մայր է․․․ չի հանգստանում․․․ Շորերն ինձ տվեք, տանեմ, շորերի վրա լաց ըլի, իր սիրտը հովացնի, իր կարոտն առնի։
Չատին բերեց, ծերունուն հանձնեց արյունոտ քոլոզը, վահանն ու թուրը, մի ոչխար էլ առաջն արավ ու շներն անցկացրեց, տարավ ճամփու գցեց։
— Դե մնաս բարով, զավակս,— հրաժեշտ տվավ ծերունի քուրդը։
— Գնաս բարով, քիրվա՛։
Առաջադրանքներ
1. Հովիվների համար ի՞նչ է նշանակում «շունը տարան» արտահայտությունը:
Հովիվների համար շունը մեծ նշանակություն ունի, շունը պաշտպանում է ամբողջ հոտը։
2. Թավ գրված բառերը բառարանով բացատրեք և սովորեք:
Հարամ – պիղծ, կեղտոտ
Դրուստ – ուղիղ, շիտակ
Քոլոզ – բրդյա բոլորաձև քրդական գլխարկ
Դունդունում – ինքն իրեն ցածրաձայն երգել, մրմնջալ, մռմռալ
Դագանակ – հաստ գավազան
Քիրվա – բարեկամ, ծանոթ
Արին – արյուն
Սարվոր – անասուններին սարը տարած և այնտեղ խնամող մարդ
Իգիթ – կտրիճ
Փետակռիվ – փայտերով՝ մահակներով կռիվ
Ամենահռչակավոր – շատ հայտնի, պատիվ ունեցող հայտնի մարդ
Գրազ – պայման վիճող կամ մրցող կողմերի միջև, որի համաձայն տարվողը որևէ բան պետք է անի,
որոշ գումար վճարի կամ որևէ իր նվիրի
Միալար – միապաղաղ, շարունակ
Դժոխային – դժոխքին հատուկ՝ վերաբերող
Աժդահա – վիթխարի, հսկա
3. Շեղ գրված արտահայտությունների իմաստները բացատրեք բառարանի օգնությամբ:
Իրարով են անցնում – շփոթվել, տակնուվրա լինել
Ապաստան գտնում – բնակության վայր գտնել
Թինկը տված – հենված
Տակնուվրա չեն անում – չեն քանդում
Ձեռք ձեռքի խփեցին – համախմբվեցին
Վրա տվին – հարձակվել
Հավար կանչեցին – օգնություն կանչել
Տեղը որ նեղացրինք – չարչարեցինք
Թող արին – թողեցին, արձակեցին
Քահ – քահ խնդացին, բարձրաձայն ծիծաղել
Արինը քեզ հալալ – արյունդ քեզ հալալ
Սիրտը հովացնի – հանգստացնի
4. Ինչո՞ւ է պատմվածքը կոչվում գրազ:
Հեղինակը պատմվածքը անվանել է գրազ, որովհետև պատմվածքում քուրդը և թուրքը գրազ են գալիս, որ քուրդը կսպանի հովիվ Չատիին և դրա դիմաց կստանա կապույտ ձիուն։
5. Գտեք պատմվածքում հովիվ Չատիի մոր խոսքերը, դուրս գրեք և մեկնաբանեք, թե ինչու էր քրդի համար լաց լինում:
Չատիի մայրը լաց էր լինում, քանի որ նա շատ լավ հասկանում էր, թե ինչքան ցավոտ կարող է լինել սեփական որդու կորուստը։
6. Ի՞նչ հասկացաք պատմվածքից:
7. Ինչո՞ւ քրդի հայրը չմեղադրեց հովիվ Չատիին՝ իր որդուն սպանելու համար։
Քրդի հայրը չմեղադրեց Չատիին, քանի որ իր որդին խաղտել էր սահմաններն ու հայտնվել հովվի տանը։ Եվ ինչպես հայրը ասաց, Չատին նրան թշնամու հողուն էր սպանել, ոչ թե իր հայրենի հողերին։
Քառակուսու և ուղղանկյան մակերեսը
Առաջադրանքներ․
1) Գտեք քառակուսու մակերեսը, եթե նրա կողմը հավասար է՝
ա) 1,2 սմ
S=1,2*1,2=1,44սմ2
բ) 3/4 դմ
S=3/4*3/4=9/16դմ2
գ) 3ամբ․1/3 մ
S=10/3*10/3=100/9մ2
2) Ինչպե՞ս կփոխվի քառակուսու մակերեսը, եթե նրա կողմերը՝
ա) մեծացվեն 3 անգամ
Կմեծանա 9 անգամ
բ) փոքրացվեն 2 անգամ
Կփոքրանա 4 անգամ
3) Ուղղանկյան կից կողմերը հարաբերում են, ինչպես 4:3, իսկ նրա պարագիծը 28 սմ է։ Գտեք այդ ուղղանկյան մակերեսը։
2*7x=28
14x=28
x=28/14=2
S=8*6=48սմ2
4) Որոշեք այն քառակուսու կողմը, որի մակերեսը հավասար է՝
ա) 16 սմ2
4սմ
բ) 25 սմ2
5սմ
գ) 2,25 սմ2
1,5սմ
5) Դիցուք՝ ուղղանկյան կից կողմերն են a-ն b-ն, իսկ մակերեսը՝ S-ը։ Գտեք՝
ա) S-ը, եթե a=8,5 սմ, b=3,2 սմ
S=8,5*3,2=27,2սմ
բ) S-ը a=2/3 սմ, b=1,2սմ
S=2/3*1,2=4/5սմ
գ) b-ն, եթե a=32 սմ, S=684 սմ2
b=684/32=171/8սմ
դ) a-ն, եթե b=4,5 դմ, S=1215 սմ2
a=1215/4,5=27սմ
6) Ուղղանկյան կողմերից մեկը 12 սմ է, իսկ մակերեսը՝ 96 սմ2։ Գտեք այդ ուղղանկյան պարագիծը։
96/12=8
P=12*2+8*2=40սմ
Երկու շրջանագծերի փոխադարձ դասավորությունը
Առաջադրանքներ․
1) Տրված են երկու շրջանագծեր, որոնք ունեն մեկ ընդհանուր կետ:

r1-ը և r2-ը համապատասխանաբար մեծ և փոքր շրջանագծերի շառավիղներն են:
Ընտրիր ճիշտ պնդումը:
1. OB>r1+r2
2. r1+r2=OB
3. r1+r2>OB
2) Տրված են հետևյալ երկու շրջանագծերը, որոնք ընդհանուր կետեր չունեն:

r1-ը և r2-ը համապատասխանաբար մեծ և փոքր շրջանագծերի շառավիղներն են:
Ընտրիր ճիշտ պնդումը:
1. r1−r2=AC
2. AC<r1−r2
3. AC=r1+r2
3) Գտիր ED-ն, եթե AC= 4 սմ, իսկ շրջանագծերի կենտրոնների միջև հեռավորությունը 5 սմ է:

4) Գծիր տրված O և B կենտրոններով մեկ ընդհանուր կետ ունեցող շրջանագծեր, որոնց շառավիղները հավասար են՝ r1=28 սմ և r2=10 սմ: Հաշվիր OB հեռավորությունը:
Դերբայական դարձված. 24.02.2025
282. Ընդգծված երկրորդական նախադասություններն արտահայտի՛ր համապատասխան բառակապակցություններով (դերբայական դարձվածներով):
Պահպանված կենդանիների մեջ կան տեսակներ, որոնք աննշան
թիվ են կազմում: — Կան տեսակներ, որոնք աննշան թիվ են կազմում պահպանված կենդանիների մեջ:
Նա վերջին տիրակալն էր, որ իր երկրի անտառներում խոշոր
կենդանիներ տեսավ: — Իր երկրի անտառներում խոշոր կենդանիներ տեսավ, նա վերջին տիրակալն էր:
Որքա՜ն զարմացավ նա, երբ բոլոր կողմերից գյուղերով շրջապատված
անտառում եղջերուներ տեսավ: — Երբ բոլոր կողմերից գյուղերով շրջապատված անտառում եղջերուներ տեսավ, որքա՜ն զարմացավ նա:
Նա հույս ուներ, որ թեկուզ հեռվից կտեսնի արջին: — Նա թեկուզ հույս ուներ, որ հեռվից կտեսնի արջին:
Եթե կրկին անդրադառնանք ոչնչացված կենդանիների ցուցակին, կնկատենք առանձնապես տագնապալի մի հանգամանք: — Եթե կրկին անդրադառնանք ոչնչացված կենդանիների ցուցակին, տագնապալի մի հանգամանք կնկատենք առանձնապես։
283. Ընդգծված երկրորդական նախադասություններն արտահայտի՛ր
դերբայական դարձվածներով:
Մեր կենդանաբանական այգու գոյության հինգ տարիների ընթացքում համառորեն հավաքում էինք այն կենդանիներին, որոնք իրենց հայրենիքում
բնաջնջվում էին: — Համառորեն հավաքում էինք այն կենդանիներին, որոնք իրենց հայրենիքում բնաջնջվում էին, մեր կենդանաբանական այգու գոյության հինգ տարիների ընթացքում:
Հատկապես գորիլաներով էինք հպարտանում, որովհետև
նրանք մեր ամենահետաքրքիր նմուշներն էին: — Հատկապես հպարտանում էինք գորիլաներով, որովհետև նրանք մեր ամենահետաքրքիր նմուշներն են:
Միշտ հնարավոր չէր լինում գտնել կամ որսալ այն կենդանուն, որը մեզ հարկավոր էր, ուստի մենք փոխանակումներ էինք անում: — Միշտ հնարավոր չէր այն կենդանուն գտնել կամ որսալ, որը մեզ հարկավոր էր:
Մի անգամ ջայլամի փոխարեն մեզ մի բինտուրոնգ և մի ակնոցավոր արջ տվեցին: Բինտուրոնգը, որն արջի նման է ու կառչուն պոչ անի, շատ յուրօրինակ կենդանի է ու ապրում է Արևելյան Ասիայում: — Բինտուրոնգը շատ յուրօրինակ կենդանի է, որն արջի նման է ու կառչուն պոչ ունի, ապրում է Արևելյան Ասիայում:
Ակնոցավոր արջը, որի անունը Պեդրո կնքեցինք, Հարավային Ամերիկայից էր: Երբ եկավ մեզ մոտ, պստլիկ քոթոթ էր` որսկան շան չափ: — Ակնոցավոր արջը Հարավային Ամերիկայից էր, որի անունը Պեդրո կնքեցինք: Երբ եկավ մեզ մոտ, որսկան շան չափ՝պստլիկ քոթոթ էր:
Աշխարհում ամենից շատ սիրում էր, որ կանգնում էր ետևի թաթերի վրա,
առջևի թաթերը ճաղերից դուրս հանում ու շոկոլադ ստանում: — Որ կանգնում էր ետևի թաթերի վրա, աշխարհում ամենից շատ սիրում էր, առջևի թաթերը ճաղերից դուրս հանում ու շոկոլադ ստանում:
Որպեսզի Պեդրոն ինչ—որ բանով խաղա, վանդակի առաստաղից անտակ տակառ էինք կախել: — Վանդակի առաստաղից անտակ տակառ էինք կախել, որպեսզի Պեդրոն ինչ-որ բանով խաղա:
Երբ Պեդրոն տխրում էր, մտնում էր իր տակառը, պառկում այնտեղ ու թաթը ծծում: — Մտնում էր իր տակառը, պառկում այնտեղ ու թաթը ծծում, եերբ Պեդրոն տխրում էր:
284. Ընդգծված երկրորդական նախադասությունները դարձրո՛ւ
դերբայական դարձվածներ:
Այն մարդկանց անունները, որոնք հաղթանակներ են տարել, նվաճելով օտար հողեր ու երկրներ, որոնք հաջողությամբ ոչնչացրել են իրենց
դասակարգային, կրոնական կամ գաղափարական հակառակորդներին, հավերժացվել են պատմության հուշամատյաններում: — Նվաճելով օտար հողեր ու երկրներ, որոնք հաջողությամբ ոչնչացրել են իրենց դասակարգային, կրոնական կամ գաղափարական հակառակորդներին, այն մարդկանց անունները, որոնք հաղթանակներ են տարել, հավերժացվել են պատմության հուշամատյաններում:
Ժողովուրդները զորավարներին հուշարձաններ են կանգնեցնում, պսակներ դնում անհայտ զինվորների շիրիմներին: — Ժողովուրդները հուշարձաններ են կանգնեցնում զորավարներին, պսակներ դնում անհայտ զինվորների շիրիմներին:
Բայց նրանք, ովքեր հող են վարում սառը տունդրայում կամ
արևադարձային ջունգլիներում, համարյա միշտ կյանքից գնում են առանց հետք թողնելու: — Բայց նրանք համարյա միշտ կյանքից գնում են առանց հետք թողնելու, ովքեր հող են վարում սառը տունդրայում կամ արևադարձային ջունգլիներում:
Այսօր ո՞վ է հիշում նրանց, որ ջրանցքների ու ճանապարհների
կառուցման ժամանակ են զոհվել: — Ո՞վ է հիշում նրանց այսօր, որ ջրանցքների ու ճանապարհների կառուցման ժամանակ են զոհվել:
Եվ, այդուհանդերձ, երբ նայում ենք Երկրին, չենք կարող
նրանով չհիանալ: — Եվ, երբ նայում ենք Երկրին, այնուհանդերձ չենք կարող նրանով չհիանալ։
Մեր սիրտը ջերմանում է, երբ մտածում ենք, որ մարդը` Երկրի համեմատությամբ այդ անսահման փոքր էակը, իր մահկանացու ձեռքով անդադրում աշխատում է, որ մեր մոլորակի կերպարանքը փոխի: — Երբ մտածում ենք, որ մարդը՝Երկրի համեմատությամբ այդ անսահման փոքր էակը, իր մահկանացու ձեռքով անդադրում աշխատում է, մեր սիրտը ջերմանում է, որ մեր մոլորակի կերպարանքը փոխի:
285.Ընդգծված դերբայական դարձվածները դարձրո՛ւ երկրորդական նախադասություններ:
Այստեղ արդեն երևակայության սահմաններից դուրս տանող
այդ ճանապարհը դառնում է ավելի ուղիղ ու լայն: — Երևակայության սահմաններից դուրս տանող այդ ճանապարհը դառնում է ավելի ուղիղ և լայն:
Հետաքրքիր հետազոտությունների ճանապարհները` այժմ մի
փոքր տրորված, մեկ կորչելով, մեկ երևան գալով, նորից հեռուն են տանում: — Այժմ մի փոքր տրորված, հետազոտությունների հետաքրքիր ճանապարհը, մեկ երևան գալով, նորից հեռուն են տանում:
Այդ մարդը կենդանիներն ու բույսերը վերափոխելու նպատակ ունի: — Այդ մարդը նպատակ ունի կենդանիներն ու բույսերը վերափոխելու:
Այնտեղ արդեն լսել էին քիմիական եղանակով կենդանի
էակներ ստանալու մասին: — Քիմիական եղանակով այնտեղ արդեն լսել էին, կենդանի էակներ ստանալումասին:
Մի՞թե մտածող մարդն անտարբեր կմնա` հանդիպելով
այդ ճանապարհներից մեկին: — Մտածող մարդն մի՞թե անտարբեր կմնա՝հանդիպելով այդ ճանապարհներից մեկին:
Մարդիկ առաջ են շարժվում նրանցով` բացելու համար նոր հորիզոններ:
— Մարդիկ նոր հորիզոններ բացելու համար աջաջ են շարժվում նրանցով։
Բնության մեծ գաղտնիքը` կյանքի ծագումը, գուշակելու համար ինքն իրեն բանտարկել էր փորձասենյակում:
Բնության գաղտնիքը ինքն իրեն բանտարկել էր փորձասենյակում՝կյանքի ծագումը, գուշակելու համար:
286. Ընդգծված դերբայական դարձվածները դարձրո՛ւ երկրորդական
նախադասություններ:
Օվկիանոսի գաղտնիքների մասին ոչ մի պատմություն լրիվ չի լինի` առանց անձնակազմի կողմից լքված «Մերի Սելեսթ» նավի պատմության: Հակառակ Ազորյան կղզիների և Պորտուգալիայի միջև հայտնաբերվելուն` նավն ավելի հաճախ Բերմուդյան եռանկյունու գաղտնիքի հետ է կապվում: 1872 թ.դեկտեմբերի 4-ին «Դեի Գրատիա» բեռնանավը հայտնաբերեց նոյեմբերի 7-ին Նյու Յորքից դուրս եկած և դեպի Ճենովա
ուղղություն վերցրած «Մերի Սելեսթը»: Առագաստանավը տեսնելով` բեռնանավի կապիտանը վատ նախազգացում ունեցավ նրա զիգզագ ընթացքի պատճառով: Նա հրամայեց մի խումբ նավաստիների
բարձրանալ «Մերի Սելեսթի» վրա: Նավաստիները պիտի իմանային պատահածի մասին և տեղեկացնեին: Նրանք պարզեցին նավի
դատարկ լինելը: Չկային կապիտան Բրիգսը, նրա կինն ու աղջիկը, ութ
մարդուց բաղկացած անձնակազմը: Նավի վրա ամեն ինչի կարգին լինելը և
նավի` եղանակից տուժած չլինելը «Մերի Սիլեսթի» մասին բոլոր պատմողներն էլ վկայում են: Անձնակազմի ճակատագրի մասին վարկածներից ոչ մեկը փաստերով չի հաստատվել: Եվ այսօր Էլ այդ առեղծվածի մասին գիտենք օվկիանոսում հայտնաբերվելու օրվա չափ:
Passive voice, test
| Fill in the present or past tense. 1. He was offered (offer) a new job last week. 2. The bridge was blown up (blow up) yesterday. 3. This novel was written (write) by Hemingway. 4. Flies are caught (catch) by spiders. 5. All the trees were cut (cut) down yesterday. 6. We are told (tell) to go home now. 7. Their purse was stolen (steal) in the disco last night. 8. Rain is held (hold) up by fog. 9. He was thrown (throw) out of the bar a week ago. 10. Pigs are used (use) to find truffles. 11. The old theatre was reopened (reopen) last Friday. 12. She was asked (ask) about the accident by the police yesterday. 13. A lot of food is thrown (throw) away every day. 14. Mice are caught (catch) by cats. 15. I am often asked (often / ask) for her address. Active / Passive Exercise. 1. Millions of dollars’ worth of damage has been caused by a storm which swept (swept/was swept) across the north of the United States last night. 2. The River Reiner burst (burst/was burst) its banks after heavy rain. 3. Many people were rescued (rescued/were rescued) from the floods by fire-fighters. 4. Firefighters received (received/were received) hundreds of calls for help. 5. Wind speeds reached (reached/were reached) ninety miles an hour in some places. 6. Roads were blocked (blocked/were blocked) by fallen trees. 7. Electricity lines were brought (brought/were brought) down, leaving thousands of homes without electricity. 8. «Everything possible is being done (is doing/is being done) to get things back to normal,» a spokesman said. 9. One young girl was taken (took/was taken) to hospital after she broke her leg. 10. She has now been sent (sent/been sent) home. Choose the most correct way of saying the same thing in the PASSIVE VOICE 1. They were interviewing her for the job. She was being interviewed for the job. 2. Tom is writing the letter. The letter is being written by Tom. 3. Everyone understands English. English is understood by everyone. 4. The employees brought up this issue during the meeting. This issue was brought up by the employees during the meeting. 5. The professor told him not to talk in class. He was told by the professor not to talk in class. 6. They say that women are smarter than men. Women are said to be smarter than men. 7. The fire has destroyed the house. The house has been destroyed by the fire. 8. She would have told you. You would have been told by her. 9. She would reject the offer. The offer would be rejected by her. 10. This surprises me. I am surprised by this. Rewrite the sentences in passive voice. She sang a song. – A song was sung by her. Somebody hit me. – I was hit by somebody. We stopped the bus. – The bus was stopped by us. A thief stole my car. – My car was stolen by a thief. They didn’t let him go. – He wasn’t let go. She didn’t win the prize. – The prize wasn’t won by her. They didn’t make their beds. – Their beds weren’t made by them. I did not tell them. – They were not told by me. Did you tell them? – Were they told? Did he send the letter? – Was the letter sent by him? Fill in the verb in the Past Active or Passive Voice. What artist painted (painted / was painted) this picture? The Cape of Good Hope was discovered (discovered / was discovered) by Bartolomeo Dias. The clown entertained (entertained / was entertained) the public. We arrived (arrived/ were arrived) at the camp in time. Many experiments were done (did/ were done) under water. Many people were invited (invited / were invited) to the festival. They discussed (discussed / were discussed) many exciting things. I was learnt (learnt / was learnt) many interesting things in this unit. |
Քիմիայի ինքնաստուգում
MgO+2HCl=MgCl2+H2O
1. Նշի՛ր ռեակցիայի տեսակը
Փոխանակման
2. Դասակարգի՛ր ռեակցիային մասնակցող անօրգանական նյութերը
Օքսիդներ՝ MgO, H2O
Աղեր՝ MgCl2
Թթու՝ 2HCl
3. Mr
Mr (MgCl2)=24+35*2=94
4. ω (զանգվածային բաժին)
ω (Mg)=1*24/94*100=25,53
ω (Cl2)=2*35/94*100=74,46
5. Օքսիդացման աստիճան
Օ․ ա․ (MgCl2)=+2/-1
6. Կապի տեսակ
Իոնային
Մեկ անհայտով գծային անհավասարումների համակարգեր
Առաջադրանքներ․
1) Կոորդինատային ուղղի վրա նշեք անհավասարումների համակարգի բոլոր լուծումները (եթե դրանք գոյություն ունեն)․

x∈(3;∞)

x∈(1;∞)

x∈(-∞;2)

x∈(-∞;-5)

x∈(-7;-5)

x∈(-5;0)

x∈(4;∞)

x∈(-3;∞)

x∈(-∞;-1)

x∈(-16;-∞)

Լուծում չկա
2) Փակագծերում նշված թիվը հանդիսանո՞ւմ է արդյոք անհավասարումների համակարգի լուծում՝

{-2+3>0
{7+4>0
Այո

{8-2<0
{6≥3
Ոչ

{15>10
{18+1<0
Ոչ
