1. Օրգանիզմների անհատական զարգացում՝ սաղմնային և հետսաղմնային զարգացում։
Օրգանիզմների անհատական զարգացումը բեղմնավորված ձվաբջջից կամ մարմնի մեկ բջջից սկսվող և մինչև մահ տևող գործընթաց է։ Սաղմնայինը ներառում է տրոհումը, գաստրուլյացիան և օրգանոգենեզը, իսկ հետսաղմնայինը՝ աճն ու ձևավորումը՝ մինչև սեռահասունություն:
Տրոհման ժամանակ ձևավորվում է բլաստուլան՝ բազմաբջիջ սաղմը։ Տրոհման առաջին պահին զիգոտը բաժանվում է, ձևավորելով բլաստոմերների մեծ քանակ։ Բլաստոմերները հեռանում են սաղմի կենտրոնից, ձևավորելով խոռոչ։ Ի վերջո, սաղմն ընդունում է միմյանց կիպ հարող միաշերտ բլաստոմերների պատով պղպջակի տեսք, որը կոչվում է բլաստուլա: Գաստրուլյացիայի ժամանակ սաղմը չի աճում, քանի որ բացակայում է բջիջների բաժանումը։ Առաջանում են սաղմնային երկու թերթիկները՝ արտաքին՝ էկտոդերմը, ներքին՝ էնտոդերմը, և նրանց միջև մեզոդերմը։ Էկտոդերմի բջիջներից ձևավորվում են նյարդային համակարգը, զգայարանները, մաշկի էպիթելը, ատամների էմալը, էնտոդերմից՝ աղիների էպիթելը, մարսողական գեղձերը, խռիկների և թոքերի էպիթելը, մեզոդերմից՝ մկանային, շարակցական, ոսկրային հյուսվածքները, երիկամները, սեռական գեղձերը, արյունատար համակարգը և այլն։
2. Լրիվ և թերի կերպարանափոխություն։
Կերպարանափոխությունը միջատի զարգացման ընթացքում նրա կառուցվածքի փոփոխությունն է։ Լրիվ կերպարանափոխությունն ունի 4 փուլ՝ ձու — թրթուր — հարսնյակ — հասուն միջատ։ Թրթուրը շատ է տարբերվում հասուն միջատից։ Թերի կերպարանափոխությունն ունի 3 փուլ՝ ձու — թրթուր→ հասուն միջատ։
3. Օրգանիզմների բազմացման եղանակները՝ սեռական և անսեռ բազմացում։
Անսեռ բազմացմանը մասնակցում է մեկ ծնող։ Անսեռ բազմացման օրինակներ են՝ բջջի բաժանումը, բողբոջումը, սպորներով բազմացումը։ Սերունդները գենետիկորեն նույնական են ծնողին։ Սեռական բազմացմանը մասնակցում են երկու ծնող։ Տեղի է ունենում արական և իգական գամետների միացում։ Սերունդները ունենում են նոր գենետիկ համադրություն։
4. Գենետիկայի հիմնական հասկացությունները՝ ժառանգականություն և փոփոխականություն։
Ժառանգականությունը օրգանիզմների հատկությունների փոխանցումն է ծնողներից սերունդներին։ Իսկ փոփոխականությունը օրգանիզմների հատկությունների տարբերությունն է միմյանցից և ծնողներից։
5. Մենդելի առաջին օրենքը։
Եթե խաչասերվող օրգանիզմները միմյանցից տարբերվում են մեկ հատկանիշով, ապա այդպիսի խաչասերումը կոչվում է միահիբրիդային խաչասերում: Այսպիսով՝ միահիբրիդային խաչասերման ժամանակ ուսումնասիրվում է միայն մեկ հատկանիշ։ Միահիբրիդային խաչասերման առաջին սերնդում առաջացած օրգանիզմների ձևերը բոլորը միմյանց նման են և նման են դոմինանտ ծնողին
6. Մենդելի երկրորդ օրենքը
Հիբիդների առաջին սերնդում ռեցսիվ հատկանիշը չի դրսևորվում, այն ի հայտ է գալիս երկրորդ սերնդում և կազմում սերնդի առանձնյակների մոտ 25%-ը: Այս օրինաչափությունն իր արտացոլումն է գտել։ Օրենքը պնդում է, որ առաջին սերնդի հիբիդները հետագա բազմացման արդյունքում տալիս են ճեղքավորում, նրանց սերնդում նորից հայտնվում են ռեցեսիվ հատկանիշներով առանձնյակներ: Դժվար չէ համոզվել, որ երկրորդ սերնդում դիտվող ճեղքավորումը ըստ ֆենոտիպի 3:1 է, իսկ ըստ գենտիպի ` 1:2:1:
7. Փետրվար ամսվա բլոգային աշխատանք։
Օրգանիզմների բազմացման եղանակները՝ սեռական և անսեռ
Գենետիկայի հիմնական հասկացությունները, ժառանգականություն և փոփոխականություն