Գրականություն 9

«Թմկաբերդի առումը» վերլուծություն

«Թմկաբերդի առումը» պոեմի մեջ նկարագրվում է դավաճանության արդյունքները։ Իմ կարծիքով՝ Թումանյանը փորձում էր հասկացնել, որ դավաճանությունը միշտ վնաս է բերում դավաճանողին, ոչ թե տուժածին։ Նադիր Շահը երկար պայքարներ մղելով՝ որոշում է դիմել մի խորամանկ և ստոր քայլին։ Նա, իմանալով, թե ինչքան խիստ է վերաբերվում Թաթուլը մարդկանց իր ամրոց ներխուժելուն՝ ուղարկում է իր աշուղներից մեկին Թաթուլի տկնոջ մոտ, որպեսզի նա գովերգի Շահին։ Աշուղը երգում է շահի սերը, անհուն գանձերն ու փառքը, Թմկատիրուհուն խոստանում ոսկե գահ ու փառք: Թուլության մի պահի նրա հոգում հաղթում է փառասիրությունը: Արբեցնելով հաղթանակած քաջերին՝ կինը թշնամուն է մատնում ամրոցը: Ավերակ բերդի և ընկած զոհերի դեմ կանգնած գեղեցկուհին հասկանում է, որ դավաճանեց ինքն իրեն, իր հայրենիքը և մոտիկ մարդուն:

Оставить комментарий