Պատմություն 9

«Տիգրան և Աժդահակ» — Երվանդական Հայաստան 

Համադրելով պատմական փաստերն ու գեղարվեստական հատվածները՝ ներկայացրո՛ւ Տիգրան Երվանդյանին՝ որպես պետական և քաղաքական գործչի՝ համապատասխան հատվածներով հիմնավորելով պատասխանդ։

Տիգրան Երվանդյանին համարում էին ամենահզոր և ամենախոհեմ թագավորը։ Համադրելով Մ․ Խորենացու «Տիգրան և Աժդահակ» վեպը պատմական իրադարձությունների հետ՝ ես կփորձեմ ներկայացնել Տիրգան Երվանդյանին՝ որպես պետական և քաղաքական գործչի։ Թե՝ պատմական, թե՝ գեղարվեստական հատվածներում, Տիգրան Երվանդյանը ներկայացված էր որպես հրաշալի թագավոր, ով օրինակ էր ծառայել շատերի համար։

Թագաժառանգ Տիրգան Երվանդյանը, Կյուրոս Մեծի հետ դաշնակցելով՝ ապստամբություն է կազմակերպում Մարաստանի վրա՝ ապացուցելով իր խիզախությունը։ Երվանդ I-ի ժամանակ Հայաստանը կախվածություն ուներ Մարաստանից, իսկ Տիրգանը այդ կախվածությունը վերացրեց՝ Հայաստանը դարձնելով ավելի հզոր և անկախ պետություն։ Տիգրան Երվանդյանի իշխանությունը բուն Հայաստանից բացի տարածվում էր նաև Կապադովկիայի, Վրաստանի և Աղվանքի վրա, և Հայաստան մինչև Ք․ ա․ 522թ․ արտոնություններ ուներ Կյուրոս Մեծի տերության մեջ։ Հույն պատմիչ Քսենոփոնը տեղեկացնում է, որ Տիգրանն աչքի էր ընկնում իր իմաստնությամբ ու տաղանդով, նա նույնիսկ աշակերտել էր մի փիլիսոփայի: Մ․ Խորենացու խոսքերով էլ Տիգրանն ամենաքաջ, ամենախոհեմ և ամենահզոր թագավորն էր։ Բոլորն իրեն նախանձում էին, իսկ հաջորդ թագաժառանգների համար Տիրգանն օրինակ էր ծառայել։

Ըստ հայկական ավանդության՝ հենց Հայոց արքա Տիգրանն էլ վճռական պայքարում սպանեց Աժդահակին:Աժդահակին այնքան էր մտահոգում Տիգրամի դաշնակցությունը Մարաստանի թշնամի՝ Պարսից Կյուրոս թագավորի հետ, որ նա նույնիսկ սկսեց սարսափելի երազներ տեսնել։ Նա անհանգիստ մտածում էր, թե ինչպես կարելի է վերջ դնել Կյուրոս Մեծի և Տիգրանի դաշնակցությանը։ Երազն իր խորհրդականներին պատմելուց հետո Աժդահակն իրենցից օգնություն խնդրեց։ Նա վստահ էր, որ Տիգրանը կտապալի Մարաստանը։ Պատվիրակների միջոցով Աժդահակը Տիգրանին նամակ է ուղարկում՝ ցանկանալով կնության առնել Տիգրանի քրոջը՝ Տիգրանուհուն։  
Համաձայնվելով՝ Տիգրանը շատ մեծ սխալ է կատարում։ Աժդահակը քրոջը եղբոր դեմ է տրամադրում, սակայն միևնույն է՝ Տիգրանուհին եղբորն ամեն ինչի մասին տեղեկացնում էր։ Աժդահակը, դրա մասին իմանալով, որոշում է Տիգրանին հանդիպման կանչել։ Սակայն Տրգրանն Աժդահակի պես միամիտ չէր։ Նա գիտակցում էր, որ Աժդահակը վատ մտադրություններ ունի։ Նախօրոք զորք հավաքելով՝ Տիգրանը համաձայնվում է հանդիպմանը։ Տիգրանի կասկածները ճիշտ էին․ նա կանխատեսել էր ճակատամարտը։ Ճիշտ որդեգրված մարտավարության շնորհիվ Տիգրանին հաջողվում է տապալել Մարաստանը և Աժդահակին ու ազատել քրոջն ու իի երկիրը։

Ըստ իս՝ Տիգրան Երվանդյանը շատ հմուտ և իմաստուն պետական գործիչ էր։ Լինելով նպատակասլաց և խոհեմ անձնավորություն՝ նա կարողանում է ազատել հայկական թագավորությունը դավաճան դաշնակցից՝ վերահաստատելով իր անկախությունը և որևէ մեկ այլ երկրի ղեկավարի չհնազանդվելու փաստը։ Որպես պետական գործիչ Տիգրանը միանգամայն համապատասխանում է Մովսես Խորենացու և օտարազգի պատմիչների վկայություններին և նկարագրություններին։ Իմ կարծիքով՝ Տիգրանն այնպիսի թագավոր էր, ով պատրաստ էր ամեն ինչին՝ հանուն իր պետության սահմաններն անսասան և ապահով պահելու։ Նրա բոլոր ջանքերն ուղղված էին երկրի անկախությունը պահպանելուն, բարօրությանը և զարգացմանը։

Оставить комментарий