Ֆիզիկա 9

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ԱՇԽԱՏԱՆՔՆ ՈՒ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ 

§20 Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ բանաձևով են հաշվում հոսանքի աշխատանքը:

Բանաձև՝ A=U*I*t
2. Ո՞ր ֆիզիկական մեծությունն են անվանում էլեկտրական հոսանքի հզորություն:

Էլեկտրական հոսանքի հզորություն է կոչվում այն աշխատանքը (էներգիան), որը հոսանքը կատարում է մեկ միավոր ժամանակում։
3. Ի՞նչ բանաձևով են հաշվում հոսանքի հզորությունը:
4. Հզորության ի՞նչ միավորներ գիտեք: Ինչպե՞ս են առնչվում այդ միավորները վատտին:

Հիմնական միավորը՝ Վատտ (W)
1 մՎտ = 0.001 Վտ
1 կՎտ = 1000 Վտ
1 ՄՎտ = 1 000 000 Վտ
5. Ո՞րն է հոսանքի աշխատանքի ոչ համակարգային միավորը: Գրեք այդ միավորի և ջոուլի կապն արտահայտող հավասարությունը:

Ոչ համակարգային միավորը՝ կիլովատտ-ժամ
6. Վերցրեք ձեր բնակարանի լուսավորման էլեկտրական ջահի լամպերից որևէ մեկը և տետրում գրի առեք լամպի բալոնի վրա նշված տվյալները: Դրանցով հաշվեք լամպի շիկացման թելիկի դիմադրությունը: Որքան էներգիա է ծախսում լամպը 1 ամսում (30 օրում), եթե այն օրական միացված է եղել 3 ժամ: Որքան է պակասել ձեր ընտանիքի բյուջեն 1 ամսում է լամպի աշխատանքի հետևանքով (1 կՎտժամ էլեկտրաէներգիայի սակագինը փնտրեք համացանցում):

 §21 Հարցեր և առաջադրանքներ

1. Ի՞նչ բանաձևով են հաշվում հոսանքակիր հաղորդիչում անջատվող ջերմաքա
նակը:

Բանաձև՝ Q=I2*R*t
2. Ձևակերպե՛ք Ջոուլ-Լենցի օրենքը։

Հոսանքակիր հաղորդչում անջատվող ջերմաքանակը համեմատական է հոսանքի ուժի քառակուսուն, հաղորդչի դիմադրությանը և հոսանքի անցման ժամանակին։
3. Բացատրեք, թե ինչու է տաքանում հաղորդիչը, երբ նրա միջով հոսանք է անցնում:

Մետաղում կան ազատ էլեկտրոններ։ Երբ հոսանք է անցնում՝ էլեկտրոնները սկսում են շարժվել։ Շարժվելիս նրանք բախվում են մետաղի ատոմներին, բախումների ժամանակ էլեկտրոնների շարժման էներգիան փոխակերպվում է ներքին էներգիայի։
4. Ինչպիսի՞ն է շիկացման լամպի կառուցվածքը:
5. Ի՞նչ է Էլեկտրական շղթայի կարճ միացումը: Ի՞նչ անցանկալի երևույթների կարող է հանգեցնել այն:

Կարճ միացում է կոչվում այն դեպքը, երբ շղթայի դիմադրությունը հանկարծ շատ փոքր է դառնում և հոսանքի ուժը կտրուկ մեծանում է։
6. Ի՞նչ նպատակով են օգտագործում էլեկտրական ապահովիչը:

Ապահովիչը պաշտպանում է շղթան չափազանց մեծ հոսանքից։ Երբ հոսանքը մեծանում է, ապահովիչի բարակ մետաղալարը հալվում է և կտրում շղթան, որպեսզի հոսանքը դադարի։
7. Ըստ փաստաթղթերի՝ որոշեք ձեր տանն օգտագործվող էլեկտրական թեյնիկի հզորությունը: Թեյնիկի մեջ ջուր լցրեք: Չափեք ջրի սկզբնական ջերմաստի-ճանը։ Միացրեք էլեկտրական թեյնիկը՝ ջուրը հասցնելով մինչև եռման ջեր-մաստիճանի և գրանցեք տաքացման ժամանակը։ Հաշվեք ջրի տաքացման համար անհրաժեշտ ջերմաքանակը, և այն ջերմաքանակը, որն անջատվում է թեյնիկի ջեռուցող սարքում՝ շնորհիվ հոսանքի ջերմային ազդեցության: Համեմատեք այդ երկու ջերմաքանակները:

Оставить комментарий