Առաջադրանք
1․ Նշե՛ք սեփականության իրավունքի երեք իրավազորությունները։ Պարզաբանե՛ք դրանք մեկ-երկու օրինակով։
1. Տիրապետում — է գույքը ունենալ և պահել քո մոտ։ Օրինակ՝ բնակարանը քո անունով է գրանցված և դու այնտեղ ապրում ես, հեռախոսը քոնն է և գտնվում է քեզ մոտ։
2. Օգտագործում — գույքից ստանալ օգտակար արդյունք կամ կիրառել այն։ Օրինակ՝ համակարգչով դասեր անել կամ աշխատել։
3. Տնօրինում — գույքը վաճառել, նվիրել, փոխանակել կամ վարձակալության տալ։
Օրինակ՝ տունը վաճառելը, բնակարանը վարձով տալը։
2․ Որքանո՞վ է այսօր մեր երկրում աշխատանքի ազատ ընտրության իրավունքը մարդկանց հնարավորություն տալիս ունենալու մասնագիտություն և զբաղմունք։
ՀՀ Սահմանադրությամբ յուրաքանչյուր մարդ ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք։ Մարդը կարող է ինքնուրույն որոշել, թե ինչ մասնագիտություն ընտրել, որտեղ աշխատել և արդյոք ընդհանրապես աշխատել։
3․ Եթե ընտանիքներին օգնելու նպատակով անչափահասները վաղ տարիքից ուսմանը զուգահեռ աշխատում են, արդյոք գործատուները պահպանու՞մ են անչափահաս երեխաների համար նախատեսված աշխատանքային իրավունքները։ Բերե՛ք ձեզ հայտնի օրինակներ /բլոգային աշխատանք/․
Օրենքով անչափահասների համար կան հատուկ պահանջներ, բայց միշտ չէ, որ գործատուները պահպանում են այս կանոնները։ Օրինակ՝ աշխատավարձը տալիս են առանց պայմանագրի, երեխան աշխատում է ծանր ֆիզիկական աշխատանքով կամ բացակայում են հանգստյան օրերը։