Պատմություն 9·Գրականություն 9·Էսսե

«Հայկ և Բել» — «Ազատություն»

Տվյալ էսսեում ես կմեկնաբանեմ ազատության գազափարը՝ համադրելով Մ․ Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը Մ․ Խորենացու «Հայկ և Բել» ավանդազրույցի հետ։

«Հայկ և Բել» ավանդազրույցը համարվում է հայ ժողորդի և Հայաստանի ստեղծման հարցի սկզբնաղբյուրը։ Մովսես Խորենացին Հայկին նկարագրում է՝ որպես գանգռահեղ, թիկնեղ, վառվռուն աչքերով և հաստ բազուկներով մի երիտասարդի։ Բաբելոնի աշտարակաշինության փորձը ավարտվեց անհաջողությամբ, և Հայկը որոշում է աբստամբություն բարձրացնել Բելի տիրապետության դեմ։ Բելը համարվում էր մարդկության առաջին բռնակալը, ում հաջողվեց բռնանալ մյուսներին և զավթել ամբողջ երկիրը։ Հայկը հեռանում է Բաբելոնից և սակավաթիվ մարդկանց հետ բնակվում մի լեռան մոտ։ Այնտեղ կառուցում է բնակավայր, որը հետագայում նվիրում է իր թոռանը՝ Կադմոսին։ Իսկ ինքը տեղափոխվում է հյուսիս-արևմուտք և բնակություն է հաստատում մի դաշտում, որը կոչվում էր Հարք։ Բելը միշտ ձգտել էր նրան, որ բոլորն իրեն հնազանդվեն։ Եվ իմանալով, որ Հայկը հեռացել է Բաբելոնից՝ դավաճանելով նրան՝ Բելը իր որդիներից մեկի գլխավորությամբ ուղարկում է մի պատգամավորություն։ Բելի հիմնական պահանջն էր, որ Հայկն ընդունի իր գերակա իրավունքը։ Նաև Բելն առաջարկեց Հայկին բնակություն հաստատել իր տիրապետության ցանկացած կետում՝ վերադառնալով Բաբելոն։ Սակայն Հայկը մերժում է Բելի առաջարկը՝ խստությամբ հետ ուղարկելով Բելի պատգամավորներին։ Բելը չհավանեց Հայկի պատասխանը և մեծ հետևակ զորքի հետ գալիս է Հայաստան։ Վանա լճի ափին տեղի ունեցավ Հայկի և Բելի ճակատամարտը։ Հայկը եռաթև նետով տապալում է Բելին և վերջապես ազատություն է ձեռք բերում։ Հայերը Հայկին նմանեցնում են աղեղնավոր որսորդ Օրիոնին, երբեմն՝ նույնիսկ Հրատ կամ Մարս մոլորակին։

Մ․ Նալբանդյանը իր բանաստեղծության մեջ ազատությունը ներկայացնում է՝ որպես մարդու բնական իրավունք, սակայն նրա համար պետք է պայքարել։ Բոլորն էլ ցանկանում են ի ծնե ազատություն ունենալ, բայց Նալբանդյանի խոսքերով՝ «ազատություն սիրողներին այն աշխարհը խիստ նեղ է»։ Մանուկը, օրորոցը և ձեռքերը պարզելը խորհրդանշում են մանկություն։ Շատերը ազատություն լսելով պատկերացնում են իրենց մանկությունը։ Երբ նրանք անհոգս էին, դժվարությունների մասին մեծ պատկերացում չունեին և ուղղակի վայելում էին իրենց կյանքը։ Ներկայումս մարդը ստիպված է պայքարել ազատության համար։ Նույնիսկ առաջ, Մ․ Նալբանդյանը, Մ․ Խորենացին և բազմաթիվ այլ գրողներ պայքարում էին ազատ խոսքի և մտածողության համար, գրելով այդ ամենի մասին։

 Ըստ իս՝ ազատության համար պետք չէ պայքարել կամ անցնել դժվարություններ միջով, որպեսզի ունենա ազատ խոսքի իրավունք, ամեն մարդ ունի ազատության իրավունք, և ոչ ոք չի կարող մարդուն զրկել այդ իրավունքից։ Ամեն դեպքում, հիմա, որպեսզի դու ազատ կյանքին հասնես՝ ստիպված ես բազմաթիվ դժվարությունների միջով անցնել։ Կարևորն այն է, որ դու այդ ճանապարհին չհանձնվես։ Հայկը շատ լավ օրինակ է, նա ազատատենչ մարդ էր։ Անցնելով հսկա ճանապարհ՝ նա կարողացավ մուտք գործել ազատ կյանք։ Բանաստեղծության մեջ ներկայացված է, որ երեխան փոքրուց ազատությանն է սպասում՝ չիմանալով, որ աշխարհում ազատությանը հեշտությամբ ոչ ոք չի հասնում։ Իմ կարծիքով՝ ազատությունն այն է, երբ դու կարող ես ազատ արտահայտել քո կարծիքը և ապրել այնպես, ինչպես դու ես ուզում։ Սակայն ամեն ինչն ունի իր չափն ու սահմանը, և քո ազատությունը չպետք է նեղություն բերի քո շրջապատին։

Հանրահաշիվ 9

ՌԱՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՍԱՐՄԱՆ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առաջադրանքներ․
1) Լուծեք հավասարումը․

ա) 3x-3-x-2/(x+2)(x-1)=0
2x-5/(x+2)(x-1)=0
2x=5, x=2,5
բ) 5x-20+8x/x*x-4=0
13x-20/x*x-4=0
13x=20, x=20/13
գ) x-1+x+1/(x+1)(x-1)=0
2x/(x+1)(x-1)=0
2x=0, x=0
դ) 2/x+4 + 4/x+2=0
2x+4+4x+8/(x+4)(x+2)=0
6x+12/(x+4)(x+2)=0
6x=12, x=2
ե) -3x/8(x-2) — 1/4x+4=0
12x-12-8x+16/(8x-16)(4x+4)=0
-20x-4/(8x-16)(4x+4)=0
-20x=-4, x=0.2
զ) 85x/x+2 — 3/1=0
85x-3/(x+2)*1=0
85x=3, x=3/85

2) Լուծեք հավասարումը․

3) Կոտորակի համարիչը հայտարարից մեծ է 1-ով։ Գտե՛ք կոտորակը, եթե համարիչը կրկնապատկելիս կոտորակը դառնում է 2.4։
2(x+1)/x=2.4
2x+2=2.4x
0.4x=2
x=5, 5+1=6
6/5
4) Մեքենան անցավ 120 կմ ճանապարհ։ Եթե մեքենայի արագությունը լիներ 10 կմ/ժ-ով ավելի, ապա նույն ճանապարհը կանցներ 1 ժամով ավելի շուտ։ Գտե՛ք մեքենայի արագությունը։

120/x — 120/x+10=1
120(x+10)-120x/x(x+10)=1200/x(x+10)=1
x(x+10)=x2+10x=1200
x2+10x-1200=0, D=100+4800=4900
x=-10+70/2=30կմ/ժ

Երկրաչափություն 9

Եռանկյան մակերեսի բանաձևեր

Առաջադրանքներ․

1) Գտե՛ք եռանկյան մակերեսը, եթե դրա 7 սմ և 16 սմ երկարությամբ կողմերը կազմում են 45° անկյուն:

S=1/2*16*7*√2/2=28√2
2) Գտե՛ք եռանկյան մակերեսը, եթե դրա 11 դմ և 8 դմ երկարությամբ կողմերը կազմում են 150° անկյուն:

S=1/2*11*8*1/2°=22
3) Եռանկյան կողմերի արտադրյալը 3570 սմ3 է: Գտե՛ք այդ եռանկյանն արտագծած շրջանագծի շառավիղը, եթե դրա մակերեսը 84 սմ2 է:

R=abc/4S=3570/336=10.625
4) Եռանկյան կողմերի արտադրյալը 150√5սմ է: Գտե՛ք այդ եռանկյանն արտագծած շրջանագծի շառավիղը, եթե դրա մակերեսը 15 սմ2 է:

R=150√5/60=2.5√5
5) Գտե՛ք 5 դմ, 5 դմ, 8 դմ կողմերով եռանկյանն արտագծած շրջանագծի շառավիղը:

H=25+64=√89
R=H/2=4.7
6) Գտե՛ք եռանկյան մակերեսը, եթե դրա պարագիծը 40 սմ է, իսկ ներգծած շրջանագծի շառավիղը՝ 3 սմ:

S=(40/2)*3=60
7) Գտե՛ք եռանկյանը ներգծած շրջանագծի շառավիղը, եթե դրա մակերեսը 210 դմ2 է, իսկ պարագիծը՝ 84 դմ:

R=210/(84/2)=5
8) Եռանկյան կողմերից մեկը 24 դմ է, իսկ մյուս երկու կողմերի գումարը՝ 32 դմ: Գտեք այդ եռանկյանը ներգծած շրջանագծի շառավիղը, եթե դրա մակերեսը 84 դմ2 է։

R=24+32/84*4
R=56/336
9) Գտե՛ք 10 սմ, 10 սմ, 16 սմ կողմերով եռանկյանը ներգծած շրջանագծի շառավիղը:

S=√18(18-10)(18-10)(18-16)=√18*8*8*2
S=√2304=48