Կարդա՜ և պատասխանի՜ր հետևյալ հարցերին․
1. Ո՞րն է «ազատություն» գաղափարը բանաստեղծության մեջ։
Բանաստեղծության գաղափարն այն է, որ ազատությունը հեշտ չի տրվում ոչ մեկին։ Որպեսզի դու ազատ կյանքին հասնես, դու ամեն դեպքում ստիպված ես բազմաթիվ դժվարությունների միջով անցնել, սակայն կարևոն այն է, որ դու այդ ճանապարհն անցնելից չհանձնվես։ Պետք է նպատակ դնել և ձգտել նրան, օրինակ՝ նույն ազատությունը։
2. Արդյո՞ք այն ներկայացվում է որպես բնական իրավունք, իդեալ, թե պայքարի արդյունք։
Բանաստեղծության սկզբում ազատությունը ներկայացված է որպես բնական իրավունք, բոլորն էլ ցանկանում են, որ ի ծնե ազատություն ունենան, սակայն ազատություն սիրողներին այս աշխարհը «խիստ նեղ» է։ Ներկայուսմն ազատության համար պետք է պայքարել և ձգտել նրան։ Ըստ իս՝ ազատության համար պետք չէ պայքարել կամ անցնել դժվարություններ միջով, ամեն մարդ ունի ազատության իրավունք, և ոչ ոք չի կարող այն իրավունքը նվաստացնել։
3. Ի՞նչ նշանակություն ունեն՝ մանուկը, օրորոցը, ձեռքերը պարզելը՝ որպես խորհրդանիշներ։
Մանուկը, օրորոցը և ձեռքերը պարզելը խորհրդանշում են մանկություն։ Շատերը ազատություն լսելով պատկերացնում են իրենց մանկությունը։ Երբ նրանք անհոգս էին, դժվարությունների մասին մեծ պատկերացում չունեին։ Մարդը պայքարում է մանկության ազատության համար։ Բանաստեղծության մեջ, ըստ իս՝ ներկայացված է այն, որ երեխան փոքրուց ազատությանն է սպասում, չիմանալով, որ աշխարհում ոչ ոք ազատությանը հեշտությամբ չի հասնում։
4. Ի՞նչ է ազատությունը քեզ համար։ Համապատասխանու՞մ է այն Նալբանդյանի պատկերացման հետ։
Իմ կարծիքով՝ ազատությունն այն է, երբ դու կարող ես ազատ արտահայտել քո կարծիքը, չհնազանդվել ուրիշին և ապրել այնպես, ինչպես դու ես ուզում։ Սակայն ամեն ինչն ունի իր չափն ու սահմանը, և քո ազատությունը չպետք է նեղություն բերի քո շրջապատին։
5. Կա՞ արդյոք այսօր ազատության համար պայքարի անհրաժեշտություն։
Իմ կարծիքով՝ այո։ Ներկայումս ազատության, ազատ կարծիք արտահայտելու կամ ընդհանրապես ազատ խոսելու համար պետք է պայքարել։ Ես համաձայն չեմ, որ ազատության համար պետք է պայքարել, սակայն իրականությունը այսպիսին է։
Հարցերը կօգնեն գրել Էսսե։ Էսսեում փորձիր համադրել գրական վերլուծությունը քո անձնական մտքերի ու օրինակների հետ։
| ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Ազատ աստվածն այն օրից, Երբ հաճեցավ շունչ փչել, Իմ հողանյութ շինվածքին Կենդանություն պարգևել. Ես անբարբառ մի մանուկ Երկու ձեռքս պարզեցի, Եվ իմ անզոր թևերով Ազատությունն գրկեցի։ Մինչ գիշերը անհանգիստ Օրորոցում կապկապած Լալիս էի անդադար, Մորս քունը խանգարած, Խնդրում էի նորանից Բազուկներս արձակել. Ես այն օրից ուխտեցի Ազատությունը սիրել։ Թոթով լեզվիս մինչ կապերը Արձակվեցան, բացվեցան, Մինչ ծնողքս իմ ձայնից Խնդացին ու բերկրեցան, Նախկին խոսքն, որ ասացի, Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ. Ազատությո՜ւն, դուրս թռավ Իմ մանկական բերանից։ «Ազատությո՞ւն, — ինձ կրկնեց Ճակատագիրը վերևից.— Ազատությա՞ն դու զինվոր Կամիս գրվիլ այս օրից: Օ՛հ, փշոտ է ճանապարհդ, Քեզ շատ փորձանք կը սպասե. Ազատություն սիրողին Այս աշխարհը խիստ նեղ է» ։ — Ազատությո՜ւն, — գոչեցի, — Թող որոտա իմ գլխին Փայլակ, կայծակ, հուր, երկաթ, Թող դավ դնե թշնամին, Ես մինչ ի մահ, կախաղան, Մինչև անարգ մահու սյուն, Պիտի գոռամ, պիտ կրկնեմ Անդադար. ազատությո՜ւն։ Միքայել Նալբանդյան |