Այս պատմվածքում Առաջին աշխարհամարտից մի դրվագի մասին է գրված, երբ ռուսները և ավստրիացիները կռվում են միմյանց դեմ, իսկ հայերը ռուսական բանակում էին։ Պատերազմի ժամանակ, երբ պետք էր ջուր մատակարարել զինվորներին, անհայտ պատճառներով չմատակարարեցին։ Բոլորը մնացին ծարավ, զինվորներն արդեն որոշեցին մոտակա ջրհորից ջուր բերել։ Սակայն, եթե բերելուց ավստրիացիները տեստեին՝ կկրակեին։ Ըստ վիճակահանության որոշեցին, որ Բաղդասարը՝ գլխավոր հերոսը, պետք է գնար և ջուր բերեր։ Վաշտապետին համոզելով, զինվորները Բաղդասարին հաջողություն մաղթեցին՝ ուղարկելով նրան ջրի հետևից։ Բաղդասարը աննկատ, փորսող տալով խոտերի մեջ հասավ ջրհորին։ Բարձրացավ ջրհորի բերանը, քանի ավստրիացիք նրան չէին նկատել և արագ ջուր հավաքեց։ Որոշ ժամանակ մտածելուց հետո, թե ոնց հետ գնա, հիշեց, որ թաշկինակը մոտն էր, այն հանեց և թափ տալով իջավ, որպեսզի չկրակեն։ Ավստրիացիք նկատելով նրան միանգամից հրացանները հանեցին, սակայն տեսան, որ Բաղդասարը թաշկինակ է թափ տալիս, մի քանի անգամ ձեռքը բերանն է տանում՝ հասկացնելով, որ ծարավ են, ջուր է տանում։ Ավստրիացիների ծիծաղի տակ Բաղդասարը հետ հասավ ջրի հետ։ Բայց ջուր բոլորին չհերիքեց, Բաղդասարը կրկին գնաց ջրհորի մոտ, այս անգամ արդեն կանգնած, թաշկինակը թափ տալով։ Մի քանի անգամ գնալ-գալուց հետո, նկատում են, որ ավստրիացիներն էլ են թաշկինակները թափ տալով գնում ջրհորի մոտ, որպեսզի ջուր հավաքեն։ Ջրհորի մոտ մի պահ հանդիպում են ավստրիացիներին, և այդ պահին բոլորն էլ մոռանում են, որ թշնամիներ են, սկսում են միասին խոսել, ծիծաղել, չնայած որ իրար լեզու չէին հասկանում։ Երեկոյան կրկին հրաման են տալիս, որ կրակ բացեն թշնամու վրա, սակայն այդքան մտերմանալուց հետո էլ պատերազմելու ցանկություն չէր մնացել։ Հաջորդ օրը իմանում են, որ իրենց վաշտապետին տանում են ինչ-որ տեղ, պարզվում է, որ նրան սպանել են, քանի որ թույլ էր տվել իր զինվորներին մտերմանալ թշնամու հետ։ Նոր կապիտանին՝ մատնիչին զինվորները որոշեցին սպանել։ Անցավ մեկ շաբաթ, երբ ավստրիացիները նորից հետ գնացին՝ զինվորները հասան ջրհորին: Հենց այդտեղ զինվորները նրան կրակեցին։ Առավոտյան նրա մարմինը գտան ջրհորի մոտ, բոլորն էլ կարծեցին, որ անցնելու ժամանակ ավստրիացիներն են կրակել:
Պատմվածքը ցույց է տալիս, որ նույնիսկ թշնամիները և հակառակորդները կարող են մտերմանալ։ Մարդիկ կարող են ունենալ ամուր հարաբերություններ իրար հետ, չնայած ազգի, կրոնի և այն հատկանիշների։ Թշնամի լինելը հերոսներին չխանգառեց մտերմանալ մյուսների հետ։ Ամուր հարաբերություններ կարող են ստեղծվել որ միայն մտերիմների հետ։