Մաս 1
1․ Ո՞ր շարքի բառերից ոչ մեկում ուղղագրական սխալ չկա:
1) սահմռկել, վերամբարձ, երբեմն
2) սանդուղք, տախտակամած, որդատունկ
3) սայթակել, շեղջ, ծանրորդ
4) սիգապանծ, նշխարհ, երփներանգ
2․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է ընդգծված ե-ն արտասանվում է, իսկ ո- ն՝ օ:
1) ինքնաեռ, անորակ
2) փոքրոգի, աներևույթ
3) անորսալի, կիսաեփ
4) հնաոճ, քայլերթ
3․ Ո՞ր շարքի բոլոր բառերում ի-ի հնչյունափոխություն կա:
1) հաշվարկ, գրաբար, արևմտյան
2) հոգաբարձու, խճուղի, ննջարան
3) գետնամած, մտավոր, սնափառ
4) դեղնազօծ, չվերթ, տարեվերջ
4․ Ո՞ր շարքի բոլոր բառերում ածանց կա:
1) գաղտնի, ձևավոր, խարտյաշ
2) փոխադարձ, լրատու, համանման
3) կեսգիշեր, խավոտ, վազքուղի
4) հավիտյան, այրվածք, ուժգին
5․ Ո՞ր տարբերակի ոչ բոլոր բառերն են միմյանց հոմանիշ։
1) մոլեգին, կատաղի, անզուսպ
2) երկբայություն, տարակուսանք, կասկած
3) խանդաղատանք, քնքշություն, գորով
4) անշեջ, մշտաբորբոք, անուրանալի