1. Ի՞նչ է աղը: Ինչպե՞ս է այն սովորաբար առաջանում:
Աղերն այն էլեկտրոլիտներն են, որոնց դիսոցման ժամանակ առաջանում են մետաղի կատիոններ և թթվային մնացորդի անիոններ։
2. Ի՞նչ է ատոմը:
Ատոմը փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկ է։
3. Ո՞րն է ամենահայտնի աղը, որը մենք օգտագործում ենք ամեն օր:
Ամենահայտնի օգտագործվող աղը նատրիումի քլորիդն է` NaCl։
4. Ի՞նչ տարբերություն կա չեզոք, թթու և հիմնային աղերի միջև
Չեզոք աղերը ստացվում են թթուների լրիվ չեզոքասման արդյունքում, օրինակ՝ NaCl, KNO3, CuSO4։ Թթվային աղերը ստացվում են բազմահիմն թթուների ոչ լրիվ չեզոքացման արդյունքում, օրինակ՝ H2SO4 + NaOH = NaHSO4 + H2O։ Հիմնային աղերը ստացվում են բազմաթթվային հիմքերի ոչ լրիվ չեզոքացման արդյունքում, օրինակ՝ Cu(OH)2•CuCO3
5. Ինչպե՞ս է կոչվում այն պրոցեսը, երբ աղը ջրում լուծվելիս փոխազդում է ջրի հետ և փոխում լուծույթի pH-ը:
Այդ պրոցեսը կոչվում է հիդրոլիզ:
6. Ասա հետևյալ հիդրօքսիդների բանաձևերը.
ա) նատրիումի հիդրօքսիդ
NaOH
բ) կալցիումի հիդրօքսիդ
Ca(OH)2
գ) երկաթ(III)-ի հիդրօքսիդ
Fe(OH)3
7. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների հատկանիշները:
Քիմիական ռեակցիաների հատկանիշներ են՝ գույնի, հոտի համի փոփոխությունը, էներգիայի անջատումը կամ կլանումը, նստվածքի առաջացումը և գազի անջատումը:
8. Ի՞նչ է նյութը, ի՞նչ է մարմինը։
Ֆիզիկական մարմինը դա ծավալ, զանգված ունեցող ցանկացած առարկա է: Նյութն այն է, ինչից կազմված են ֆիզիկական մարմինները` մեզ շրջապատող առարկաները:
9. Թվարկե՛ք նյութի ֆիզիկական հատկություններ։
Նյութերի ֆիզիկական հատկություններն են՝ ագրեգատային վիճակը, գույնը, հոտը, համը, խտությունը, ջերմահաղորդականությունը, էլեկտրահաղորդականությունը, հալման և եռման ջերմաստիճանները:
10. Թթուների բաղադրության մեջ պարտադիր ի՞նչ տարր կա։
Թթուները միշտ պարունակում են ջրածնի ատոմներ:
11. Ի՞նչ է օքսիդը։
Թթվածնի ատոմ պարունակող երկտարր միացությունները անվանվում են օքսիդներ:
12. Ո՞րն է մետաղական օքսիդի օրինակ։
Fe2O3
13. Ո՞րն է ոչ մետաղական օքսիդի օրինակ։
H2O
14. Ինչպե՞ս կարելի է ստանալ օքսիդներ։
Օքսիդներ կարելի է ստանալ պարզ նյութի և թթվածնի փոխազդեցությամբ, անկայուն կամ թույլ թթուն քայքայելիս, որոշ աղեր քայքայելիս և այլն․
15. Թվարկե՛ք ալկալիներին բնորոշ մեկ ֆիզիկական հատկություն։
Նրանք լավ լուծվում են ջրում և ջրային լուծույթներում տալիս են հիմքային հատկություն ունեցող լուծույթներ։