Գրականություն 9

«Սպիտակ ձին» վերլուծություն

«Սպիտակի ձին» պատմվածքը սկսվում է նրանով, որ թագավորի հրամանով այդ օրվա հաջորդ առավոտ ամեն ձիատեր ձիով քաղաք պետք է գնա։ Երբ երեխաները հորը հարցրեցին, թե ինչո՞ւ է թագավորը բայդքան ձի հավաքում, հայրը՝ Սիմոնը, պատասխանեց, որ պատերազմ է, «մարդ են ջարդում, ձիերն են կոտորում, ժողովուրդ, տուր․․․ թագավորի հրաման ա»։ Սիմոնին մտահոգում է մեկ հարց, արդյո՞ք Ցոլակը՝ իրենց ձին, կհամապատասխանի թագավորի պահանջներին։ Ցոլակը շատ լավ ձի է, առողջ, փարթամ, սակայն բոյը կարճ է։ Սիմոնը նևան գնել էր երկու տարի առաջ՝ փոխարենը տալով էշը, մի անմայր հորթ, մի կարպետ և երկու բեռ ցորեն։ Սիմոնը հուսադրում է իրեն, որ ձիուն չեն տանի, որ Ցոլակի հասակը չի համապատասխանում պատերազմի համար ձիու հասակին։ Հաջորդ առավոտ Շարմաղ բիբին, դուստրը՝ Շողերը և կինը հրաժեշտ են տալիս Ցոլակին։ Հեկեկալով նրանց միանում է նաև փոքրիկ Երեմը, կանչելով հորը, սակայն վերջինս արդեն հեռացել էր։ Ձիավորների թվում էին դարբին Ավագի տղան՝ շիլ Իվանը, Շուղունց Ալեքը և Գիլանց Մուքին։ Նրանք խոսում էին պատերազմի մասին, ամեն մեկը իր պատմվածքներն էր պատմում։ Երբ ձավորները արդեն հասնում են քաղաք, ապա ձիավորներին հրամայեցին սպասել, մինչև նրանք ընտրեն, թե որ ձիուն են տանում, իսկ որին վերադարձնում։ Սիմոնը, իմանալով, որ ոտքը ջարդած կամ խորը վերք ունեցող ձիերին չեն տանում, որոշում է Ցոլակի մեջքին քարով վերք բացել։ Սակայն չնայած այդ վերքին, Ցոլակին միևնույնն է տանում են։ Սիմոնի սրտին մնում է խեղդող ցավը, քանի որ նա ցավ պատճառեց Ցոլակին, կորցրեց նրան։ Սպիտակ ձին Կոստանդ աղայի ձին էր, և բոլորը վստահ էին, որ այդ ձիուն հաստատ կտանեն։ Սակայն Կոստանդ աղան շատ խորամանկ էր, երբ հերթը հասավ նրան, նա մի ուրիշ՝ պատերազմին անհամապատասխան ձիով դուրս եկավ հրապարակ։ Իսկ տուն վերադառնալու ժամանակ նա իր սպիտակ ձին բազմած, անցավ գյուղացիների մոտով, կարծես նրանց վրա ծիծաղելով, քանի որ շատերը կորցրել էին իրենց ձիերին։

Այս պատմվածքը ցույց է տալիս մարդկանց ստոր և խորամանկ լինելը։ Պատմվածքը շատ զգացմունքային էր։ Կապտավուն ձիու կերպարը ցույց է տալիս ոչ միայն կենդանիների, այլ նաև մարդկանց ապրելու ցանկությունը։ Երբեմն մենք վնասում ենք մեր սիրելիներին, փորձելով իրենց օգնել։ Բակունցը այս պատմվածքով ներկայացնում է կյանքի անարդարությունը և անհավասարությունը։

Оставьте комментарий