Գրականություն 9

«Սպիտակ ձին» վերլուծություն

«Սպիտակի ձին» պատմվածքը սկսվում է նրանով, որ թագավորի հրամանով այդ օրվա հաջորդ առավոտ ամեն ձիատեր ձիով քաղաք պետք է գնա։ Երբ երեխաները հորը հարցրեցին, թե ինչո՞ւ է թագավորը բայդքան ձի հավաքում, հայրը՝ Սիմոնը, պատասխանեց, որ պատերազմ է, «մարդ են ջարդում, ձիերն են կոտորում, ժողովուրդ, տուր․․․ թագավորի հրաման ա»։ Սիմոնին մտահոգում է մեկ հարց, արդյո՞ք Ցոլակը՝ իրենց ձին, կհամապատասխանի թագավորի պահանջներին։ Ցոլակը շատ լավ ձի է, առողջ, փարթամ, սակայն բոյը կարճ է։ Սիմոնը նևան գնել էր երկու տարի առաջ՝ փոխարենը տալով էշը, մի անմայր հորթ, մի կարպետ և երկու բեռ ցորեն։ Սիմոնը հուսադրում է իրեն, որ ձիուն չեն տանի, որ Ցոլակի հասակը չի համապատասխանում պատերազմի համար ձիու հասակին։ Հաջորդ առավոտ Շարմաղ բիբին, դուստրը՝ Շողերը և կինը հրաժեշտ են տալիս Ցոլակին։ Հեկեկալով նրանց միանում է նաև փոքրիկ Երեմը, կանչելով հորը, սակայն վերջինս արդեն հեռացել էր։ Ձիավորների թվում էին դարբին Ավագի տղան՝ շիլ Իվանը, Շուղունց Ալեքը և Գիլանց Մուքին։ Նրանք խոսում էին պատերազմի մասին, ամեն մեկը իր պատմվածքներն էր պատմում։ Երբ ձավորները արդեն հասնում են քաղաք, ապա ձիավորներին հրամայեցին սպասել, մինչև նրանք ընտրեն, թե որ ձիուն են տանում, իսկ որին վերադարձնում։ Սիմոնը, իմանալով, որ ոտքը ջարդած կամ խորը վերք ունեցող ձիերին չեն տանում, որոշում է Ցոլակի մեջքին քարով վերք բացել։ Սակայն չնայած այդ վերքին, Ցոլակին միևնույնն է տանում են։ Սիմոնի սրտին մնում է խեղդող ցավը, քանի որ նա ցավ պատճառեց Ցոլակին, կորցրեց նրան։ Սպիտակ ձին Կոստանդ աղայի ձին էր, և բոլորը վստահ էին, որ այդ ձիուն հաստատ կտանեն։ Սակայն Կոստանդ աղան շատ խորամանկ էր, երբ հերթը հասավ նրան, նա մի ուրիշ՝ պատերազմին անհամապատասխան ձիով դուրս եկավ հրապարակ։ Իսկ տուն վերադառնալու ժամանակ նա իր սպիտակ ձին բազմած, անցավ գյուղացիների մոտով, կարծես նրանց վրա ծիծաղելով, քանի որ շատերը կորցրել էին իրենց ձիերին։

Այս պատմվածքը ցույց է տալիս մարդկանց ստոր և խորամանկ լինելը։ Պատմվածքը շատ զգացմունքային էր։ Կապտավուն ձիու կերպարը ցույց է տալիս ոչ միայն կենդանիների, այլ նաև մարդկանց ապրելու ցանկությունը։ Երբեմն մենք վնասում ենք մեր սիրելիներին, փորձելով իրենց օգնել։ Բակունցը այս պատմվածքով ներկայացնում է կյանքի անարդարությունը և անհավասարությունը։

Հայոց Լեզու 9

Հայոց Լեզու 12/09/2025

Բառարան
ատվյոռտկա—դարձուցակ, պտուտակիչ
առամատ—բույր, բուրմունք
արգան—երգեհոն
արենա—մրցարան, խաղասպարեզ
արիստոկրատ—ազնվական
արխիվ—դիվան
արմատուրա—ամրան
աֆերիստ—շահախարդախ
աֆիշ—պաստառ
աֆիցանտ—մատուցող
աֆիցեր—սպա

Դարձվածքներ
ամեն անգամ գետը գերան չի բերում —միիշտ չէ, որ բախտը բերում է
ամոթ ունենալամաչել, պատկառելամպերում սավառնել — կյանքից կտրված լինել, երազել
այծերը ոչխարներից ջոկել — լավը վատից տարբերել, հասկացող լինել
այն աշխարհ գնալ — մահանալ, վախճանվել
այոն՛ այո է, ոչը՛ ոչ — հաստատական, խոսքի տերն է

Սխալ և ճիշտ
սյունյակ — սյունակ
աղյուսյակ — աղյուսակ
ջղայն — ջղաին
գործնեություն — գործունեություն
դաստիրակ — դաստիարակ
գնհատել — գնահատել
նախագա — նախագահ
ասեկոս — ասեկոսե
պատճե — պատճեն
ֆիդային — ֆիդայի
քնքույշ — քնքուշ

Ընտրեք իրար հոմանիշ բառերը (9 զույգ)
Մարտիկ, ներբող, պաղպաջուն, կեռման, վատթար, վայրագ, ոլորան, ռազմիկ, մրրիկ, մոտ, մոլեգին, մերձակա, ձոն, հանգամանալից, սամում, շողշողուն, մանրազնին, հոռի

Մարտիկ — ռազմիկ
ներբող — ձոն
պաղպաջուն — շողշողուն
կեռման — ոլորան
վատթար — հոռի
մրրիկ — սամում
վայրագ — մոլեգին
մերձակա — մոտ
հանգամանալից — մանրազնին

Աշխարհագրություն 9

ՀՀ բնաչության թվաքանակի շարժընթացը։

1. 20-րդ դասրի ընթացքում ինչպիսի՞ փոփոխություններ կրեց ՀՀ բնակչության թիվը և ի՞նչ պատճառներ ազդեցին դրա փոփոխության վրա։
20-րդ դարի ընթացքում, 1918-1920 թթ․ հայ-թուրքական պատերազմի, սովի և հայ ժողովրդի կոտորածների պատճառով Հայաստանի բնակչության թիվը կտրուկ նվազեց։
2. Մշտական բնակչություն ասելով ի՞նչ կարելի է հասկանալ։

Մշտական բնակչությունը, դա տվյալ տարածքում մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա և ժամանակավոր բացակայող բնակչության թվերի հանրագումարն է։
3. Ինչ է բնակչության բնական և մեխանիկական շարժ։

Բնական շարժը, դա բնակչության թվի փոփոխությունն է ծնունդների և մահերի հանրագումարի հաշվին, իսկ մեխանիկական շարժը՝ բնակչության թվի փոփոխությունն է միգրացիայի հաշվին:
4. Հայաստանում՛ խորհրդային տարիներին ներգաղթը ինչպե՞ս է տեղի ունեցել։
5. Բնաչության խտություն ասելով ի՞նչ են հասկանում, ինչպե՞ս ենք այն հաշվում։

Բնակչության խտությունն ընդհանուր տարածքային մակերեսի վրա բնակչության քանակի բաշխվածությունն է։ Այն ցույց է տալիս, թե միջինում քանի մարդ է ապրում 1 կմ² տարածքի վրա։

    Երկրաչափություն 9

    Հատվող լարերի հատկությունը

    1) Շրջանագծի հատողն իր արտաքին մասից մեծ է 2.1/4 անգամ։ Հատողը նույն կետից տարված շոշափողից քանի՞ անգամ է մեծ։
    AD/AB
    AD=2.25x
    AB2=x*2.25x=2.25x2
    AB=1.5x
    2.25x/1.5x=1.5
    2) Դիցուք՝ AB-ն շոշափող է, AD-ն՝ նույն շրջանագծի հատող, որի արտաքին մասը AC-ն է։ Որոշեք՝
    ա) CD-ն, եթե AB = 2 սմ և AD = 4 սմ

    AB2=AC*AD
    AC=AB2/AD=4/4=1
    CD=AD-AC=4-1=3
    բ) AD-ն, եթե AC : CD = 4/5 և AB = 12 սմ

    AC=4, CD=5
    AB2=AC*AD
    AD=AB2/AC=144/4=36
    3) Մի կետից շրջանագծին տարված շոշափողն ու հատողը համապատասխանաբար հավասար են 20 սմ և 40 սմ, իսկ հատողի հեռավորությունը շրջանագծի կենտրոնից՝ 8 սմ։ Գտեք շրջանագծի շառավիղը։

    400=40*40-2x
    40-2x=10
    2x=30x
    x=15
    82+152=225
    √225=15
    4) Մի կետից շրջանագծին տարված են հատող և շոշափող: Որոշեք շոշափողի երկարությունը, եթե նա հատողի արտաքին մասից 5 սմ–ով մեծ է, իսկ ներքին մասից` նույնքանով փոքր:
    5) Մի կետից նույն շրջանագծին տարված են երկու հատող՝ որոնց երկարություններն են 15 սմ և 25 սմ։ Գտեք նրանց արտաքին մասերը, եթե հայտնի է, որ դրանցից մեկը 2 սմ–ով մեծ է մյուսից։

    AC1=15
    AC2=25
    AB1*AC1=AB2*AC2
    15(x+2)=25x
    15x+30=25x
    10x=30
    x=3
    3+2=5