| Պայմանագրեր | Թիվ (ամսաթիվ/տարեթիվ) | Կողմեր | Գլխավոր բովանդակություն | Արդյունք |
|---|---|---|---|---|
| Բրեստ-Լիտովսկի | 1918 թ․ մարտի 3 | Ռուսաստան-Գերմանիա | Ռուսաստանը Թուրքիային էր վերադարձնում Արևմտյան Հայաստանը, 1877-1878 թթ. պատերազմի արդյունքում Ռուսաստանին անցած Կարսի մարզի տարածքը և այլն | |
| Բաթում | 1918 թ. հունիսի 4 | Օսմանյան կայսրության և Անդրկովկասյան հանրապետություններ | Հայաստանի Հանրապետությունը ճանաչվեց որպես անկախ պետություն, սակայն նրա տարածքն զգալիորեն սահմանափակվեց՝ մինչև մոտ 12,000 քառ. կմ: Հայաստանը կորցրեց Կարսի, Արդահանի, Սուրմալուի և այլ տարածքներ, որոնք անցան Օսմանյան կայսրությանը։ | Այս պայմանագիրը ծանր հարված էր Հայաստանի համար, քանի որ այն ճանաչում էր հայկական տարածքների զգալի կորստի փաստը։ |
| Սևր | 1920 թ. օգոստոսի 10 | Թուրքիայի սուլթանական կառավարություն և Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետություններ | Հայաստանին էին անցնելու Էրզրումի, Տրապինզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները ոչ ամբողջությամբ ընդամենը 90.000 կմ2 ելքով դեպի Սև ծով։ Հայ-թուրքական սահմանը որոշելու էր ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը և գծեց Միացյալ և Անկախ Հայաստանի քարտեզը։ | Սևրի հաշտության պայմանագիրը կարող էր նպաստել Հայկական հարցի լուծմանը և հայ ժողովրդին տրամադրել նրա ազգային համախմբման համար բավարար տարածք։ Սակայն Սևրի հաշտության պայմանագիրը մնաց թղթի վրա։ |
| Ալեքսանդրապոլ | 2 դեկտեմբերի, 1920թ. | Հայաստանի Առաջին Հանրապետություն և Թուրքիայի Քեմալական կառավարություն | Պատերազմը Թուրքիայի և Հայաստանի միջև հայտարարվում էր ավարտված։ Որոշվում էին Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանները։ Թուրքիային էր անցնում Կարսի մարզը և Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանի, Շարուրի և Շահթախթիի շրջանները հայտարարվում էին ժամանակավորապես Թուրքիայի հովանավորության ներքո։ | |