Փորձ 1. Շղթայում հոսանքի ուժի կախումը լարումից
Աշխատանքի նպատակը․ ցույց տալ հաղորդչում հոսանքի ուժի կախումը հաղորդչի ծայրերին կիրառված լարումից։
Անհրաժեշտ սարքեր և նյութեր. հոսանքի աղբյուր (ուղղիչ), ամպերաչափ, վոլտաչափ, հետազոտվող հաղորդիչ, անջատիչ, հաղորդալարեր։
Աշխատանքի ընթացքը. հավաքել շղթան ըստ նկարի։ Հիշեք, որ ամպերաչափ, հետազոտվող հաղորդչին միցվում է հաջորդաբար, իսկ վոլտաչափ զուգահեռ Հաղորդչի ծայրերին կիրառված լարումը կարելի փոփոխել շղթային միացնելով տարբեր մարտկոցներ, մեր պարագայում ուղղիչով։ Փակենք շղթան և գրանցենք հոսանքի ուժի I1 և լարման U1 արժեքները։ Այնուհետև ուղղիչով փոխենք լարումը, գրանցենք հոսանքի ուժի I2 և լարման U2 արժեքները։ Չափումները կատարեք 4-5 տարբեր դեպքերի համար։ Չափման արդյունքները գրանցել։ Չափման արդյունքների հիման վրա կառուցել հոսանքի ուժի կախումը լարումից պատկերող գրաֆիկը։ Ընտրելով համապատասխան մասշտաբ՝ աբսցիղների առանցքի վրա տեղադրեք լարման, իսկ օրդինատների առանցքի վրա հոսանքի ուժի արժեքները, կատարել եզրակացություն։
U1=2Վ
I1=0.4Ա
U2=4Վ
I2=0.8Ա
U3=6Վ
I3=1.2Ա
R=6/1.2=5

