1. Ի՞նչ է միտոզը և ինչպիսի նշանակություն ունի օրգանիզմների համար։
Միտոզը բջջի բաժանման տեսակներից մեկն է, որի ժամանակ մի բջիջը կիսվում է՝ առաջացնելով երկու նույն գենետիկ կազմով նոր բջիջներ։ Միտոզը տեղի է ունենում սոմատիկ բջիջներում, նրա ընթացքում բջջի քրոմոսոմների թիվը կրկնվում է։ Միտոզին հաջորդում է ցիտոկինեզը։
2. Նկարագրիր միտոզի փուլերը՝ նշելով յուրաքանչյուր փուլի հիմնական գործընթացները։
Բջիջների բաժանումը հիմանականում կատարվում է միտոզի ճանապարհով։ Միտոզը կազմված է չորս հաջորդական փուլերից: Այն սկսվում է պրոֆազից, որի ժամանակ կորիզը մեծանում է, կորիզակները տարրալուծվում են, քրոմոսոմները պարուրվում են, կարճանում և հաստանում, և ադարում է ՌՆԹ-ի սինթեզը։ Պրոֆազի վերջում կորիզաթաղանթն անհետանում է, և քրոմոսոմները հայտնվում են ցիտոպլազմում։ Միտոզի հաջորդ փուլում` մետաֆազում, քրոմոսոմները դասավորվում են ցիտոպլազմի հասարակածում` հավասարաչափ հեռանալով բևեռներից: Այնուհետև յուրաքանչյուր քրոմոսոմի քրոմատիդներն առանձնանում են ցենտրոմերի հատվածում, և երկու քրոմատիդները վերածվում են ինքնուրույն դուստր քրոմոսոմների: Այս փուլում` անաֆազում, իլիկի` ցենտրոմերներին միացած թելիկները քրոմոսոմների վերածված քրոմատիդներին ձգում են դեպի բևեռները, դիտվում է նաև բևեռների իրարից հեռացում։ Միտոզի վերջին փուլում` թելոֆազում, բևեռներում հավաքված քրոմոսոմները ապապարուրվում են և միահյուսվում։ Ձևավորվում են կորիզաթաղանթը և կորիզակները, վերականգնվում են կորիզները՝ առաջացնելով նոր երկու դուստ բջիջներ։
3. Ինչպե՞ս է ապահովվում, որ դուստր բջիջները ստանան նույն գենետիկ նյութը միտոզի ընթացքում։
Միտոզը բաժանման գործընթացի այն մասն է, որում բջիջի կորիզի ԴՆԹ-ն բաժանվում է քրոմոսոմների երկու հավասար հավաքակազմերի: Միտոզի վերջին փուլում` թելոֆազում, բևեռներում հավաքված քրոմոսոմները ապապարուրվում են և միահյուսվում։ Ձևավորվում են կորիզաթաղանթը և կորիզակները, վերականգնվում են կորիզները՝ առաջացնելով նոր երկու դուստ բջիջներ։