Կենսաբանություն 9

Բջջի բաժամումը՝ միթոզ

1. Ի՞նչ է միտոզը և ինչպիսի նշանակություն ունի օրգանիզմների համար։
Միտոզը բջջի բաժանման տեսակներից մեկն է, որի ժամանակ մի բջիջը կիսվում է՝ առաջացնելով երկու նույն գենետիկ կազմով նոր բջիջներ։ Միտոզը տեղի է ունենում սոմատիկ բջիջներում, նրա ընթացքում բջջի քրոմոսոմների թիվը կրկնվում է։ Միտոզին հաջորդում է ցիտոկինեզը։
2. Նկարագրիր միտոզի փուլերը՝ նշելով յուրաքանչյուր փուլի հիմնական գործընթացները։

Բջիջների բաժանումը հիմանականում կատարվում է միտոզի ճանապարհով։ Միտոզը կազմված է չորս հաջորդական փուլերից: Այն սկսվում է պրոֆազից, որի ժամանակ կորիզը մեծանում է, կորիզակները տարրալուծվում են, քրոմոսոմները պարուրվում են, կարճանում և հաստանում, և ադարում է ՌՆԹ-ի սինթեզը։ Պրոֆազի վերջում կորիզաթաղանթն անհետանում է, և քրոմոսոմները հայտնվում են ցիտոպլազմում։ Միտոզի հաջորդ փուլում` մետաֆազում, քրոմոսոմները դասավորվում են ցիտոպլազմի հասարակածում` հավասարաչափ հեռանալով բևեռներից: Այնուհետև յուրաքանչյուր քրոմոսոմի քրոմատիդներն առանձնանում են ցենտրոմերի հատվածում, և երկու քրոմատիդները վերածվում են ինքնուրույն դուստր քրոմոսոմների: Այս փուլում` անաֆազում, իլիկի` ցենտրոմերներին միացած թելիկները քրոմոսոմների վերածված քրոմատիդներին ձգում են դեպի բևեռները, դիտվում է նաև բևեռների իրարից հեռացում։ Միտոզի վերջին փուլում` թելոֆազում, բևեռներում հավաքված քրոմոսոմները ապապարուրվում են և միահյուսվում։ Ձևավորվում են կորիզաթաղանթը և կորիզակները, վերականգնվում են կորիզները՝ առաջացնելով նոր երկու դուստ բջիջներ։
3. Ինչպե՞ս է ապահովվում, որ դուստր բջիջները ստանան նույն գենետիկ նյութը միտոզի ընթացքում։

Միտոզը բաժանման գործընթացի այն մասն է, որում բջիջի կորիզի ԴՆԹ-ն բաժանվում է քրոմոսոմների երկու հավասար հավաքակազմերի: Միտոզի վերջին փուլում` թելոֆազում, բևեռներում հավաքված քրոմոսոմները ապապարուրվում են և միահյուսվում։ Ձևավորվում են կորիզաթաղանթը և կորիզակները, վերականգնվում են կորիզները՝ առաջացնելով նոր երկու դուստ բջիջներ։

Պատմություն 9

Հայաստանը Խորհրդային Ռուսաստանի և Մուստաֆա Քեմալի կառավարությունների թիրախում. ՀՀ անկումը

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Նկարագրի՛ր բոլշևիկների ու քեմալականների մերձեցման գործընթացը: Ինչպե՞ս հասունացավ թուրք-հայկական պատերազմը և ինչպե՞ս ընթացան ռազմական գործողությունները:

Ռուսաստանում իշխանության էին անցել բոլշևիկները, որոնք ուզում էին դուրս մղել Անտանտին և կանխել որևէ երկրի օգտագործումը իրենց դեմ։ Թուրքիայում Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ ձևավորվել էր ազգային-ազատագրական շարժում, որն ընդդիմանում էր ինչպես Անտանտին, այնպես էլ Սևրի պայմանագրին, որով նախատեսվում էր նաև անկախ Հայաստան՝ տարածական զգալի մեծությամբ։Այս պայմաններում բոլշևիկական Ռուսաստանը և քեմալական Թուրքիան գտան ընդհանուր հետաքրքրություններ:
բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ դիրքորոշում ունեին Անտանտի տերությունները պատերազմի ընթացքում, և արդյոք նրանցից որևէ մեկն աջակցել է Հայաստանին: Ինչու՞ հայկական բանակը պարտություն կրեց և ովքե՞ր են պատասխանատու այդ պարտության համար:

Անտանտի տերությունները 1920 թ․ թուրք–հայկական պատերազմի ընթացքում գործնականում չաջակցեցին Հայաստանին․ նրանք պատերազմից հոգնած էին, զբաղված էին Ռուսական բոլշևիկների շարժման տարածումը կասեցնելու հարցով և չէին պատրաստվում ուժով իրականացնել Սևրի պայմանագիրը։ Հայկական բանակը պարտվեց, որովհետև մաշված, փոքրաթիվ, սոված ու զենքի պակաս ունեցող բանակով չէր կարող դիմակայել քեմալականների լավ կազմակերպված և բոլշևիկներից աջակցություն ստացող զորքերին։
գ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ շահեր ու նպատակներ էին միավորում բոլշևիկներին ու քեմալականներին:

Հանրահաշիվ 9

ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ ԵՎ ՀԱՄԱԽՄԲԵՐ

Առաջադրանքներ․
1) Լուծե՛ք անհավասարումների համակարգը.

ա) [-6;-5)U(1;7]
բ) (-4;2]U[7;10)
գ) (-∞;-1]U[2;∞)

2) Լուծե՛ք անհավասարումների համակարգը.

ա) (-∞;-5)U(5;∞)<0
[-3;3]0
Հատում չկա
բ) (-∞;0]U[6;∞)0
(-15;2)<0
Հատում՝ (-15;0]
գ) (-∞;-1)U(1;∞) > 0
(-3;6) > 0
Հատում՝ (-3;-1)U(1;6)

3) Լուծե՛ք անհավասարումների համախումբը.

ա) (-∞;3)U(6;∞)
բ) (-∞;1)U(2;∞)
գ) (-∞;-9)U(-8;∞)

Ֆիզիկա 9

Լաբորատոր աշխատանքներ։ Օհմի օրենքը շղթայի տեղամասի համար

Փորձ 1. Շղթայում հոսանքի ուժի կախումը լարումից

Աշխատանքի նպատակը․ ցույց տալ հաղորդչում հոսանքի ուժի կախումը հաղորդչի ծայրերին կիրառված լարումից։
Անհրաժեշտ սարքեր և նյութեր. հոսանքի աղբյուր (ուղղիչ), ամպերաչափ, վոլտաչափ, հետազոտվող հաղորդիչ, անջատիչ, հաղորդալարեր։
Աշխատանքի ընթացքը. հավաքել շղթան ըստ նկարի։ Հիշեք, որ ամպերաչափ, հետազոտվող հաղորդչին միցվում է հաջորդաբար, իսկ վոլտաչափ զուգահեռ Հաղորդչի ծայրերին կիրառված լարումը կարելի փոփոխել շղթային միացնելով տարբեր մարտկոցներ, մեր պարագայում ուղղիչով։ Փակենք շղթան և գրանցենք հոսանքի ուժի I1 և լարման U1 արժեքները։ Այնուհետև ուղղիչով փոխենք լարումը, գրանցենք հոսանքի ուժի I2 և լարման U2 արժեքները։ Չափումները կատարեք 4-5 տարբեր դեպքերի համար։ Չափման արդյունքները գրանցել։ Չափման արդյունքների հիման վրա կառուցել հոսանքի ուժի կախումը լարումից պատկերող գրաֆիկը։ Ընտրելով համապատասխան մասշտաբ՝ աբսցիղների առանցքի վրա տեղադրեք լարման, իսկ օրդինատների առանցքի վրա հոսանքի ուժի արժեքները, կատարել եզրակացություն։

U1=2Վ
I1=0.4Ա
U2=4Վ
I2=0.8Ա
U3=6Վ
I3=1.2Ա

R=6/1.2=5

Երկրաչափություն 9

Հատվող լարերի հատկությունը

Առաջադրանքներ․
1) AB և CD հատվածները հատվում են M կետում այնպես, որ MA = 7 սմ, MB = 21 սմ, MC = 3 սմ և MD = 16 սմ: A, B, C և D կետերը գտնվու՞մ են, արդյոք, միևնույն շրջանագծի վրա։

3*16=48
7*21=147
Ոչ, չեմ գտնվում միևնույն շրջանագծի վրա
2) Շրջանագծի երկու լարեր հատվում են: Մի լարի հատվածները հավասար են 24 սմ և 14 սմ, իսկ մյուս լարի հատվածներից մեկը`28 սմ: Գտեք երկրորդ լարի երկարությունը:

24*14=336
336/28=12
3) Երկու իրար հատող լարերից մեկը տրոհված է 48 մ և 3 մ հատվածների, իսկ մյուսը` կիսվում է։ Որոշեք երկրորդ լարի երկարությունը։

x*x=3*48
x2=144
x=√144=12
12+12=24
4) Երկու իրար հատող լարերից մեկը տրոհված է 12 մ և 18 մ հատվածների, իսկ երկրորդը` 3 : 8 հարաբերությամբ։ Որոշեք երկրորդ լարի երկարությունը։

12*18=3x*8x
24x=216
x2=216/24=9
x=3
3*3=9
8*3=24
5) Իրար հատող երկու լարերից առաջինը 32 սմ է, իսկ երկրորդ լարի հատվածներն են 12 սմ և 16 սմ: Որոշեք առաջին լարի հատվածները։

12*16=x(32-x)
x2-32x+192=0
D=1024-768=256
x1=32+16/2=24
x2=32-16/2=8
6) Մի կետից շրջանագծին տարված են հատող և շոշափող: Որոշել շոշափողի երկարությունը, եթե հատողի արտաքին և ներքին մասերի երկարությունները համապատասխանաբար հավասար են՝

ա) 4 սմ և 5 սմ
4*(4+5)=36
√36=6
բ) 2,25 դմ և 1,75 դմ
2.25*(2.25+1.75)=9
√9=3
գ) 1 մ և 2 մ։
1*(1+2)=3
√3=1.7
7) Շոշափողը 20 սմ է, իսկ նույն կետից տարված և շրջանագծի կենտրոնով անցնող հատողը` 50 սմ։ Գտեք շրջանագծի շառավիղը։

400=50*(50-2R)
400/50=8
50-8=2R=42
R=21