Իրավունք 9

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը

Առաջադրանք
Ընթերցե՛ք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և առանձնացրեք ընտանեկան իրավունքին վերաբերող հոդվածները /բլոգային աշխատանք/․


Հոդված 16.
1. Չափահաս դարձած տղամարդիկ ու կանայք իրավունք ունեն, առանց ռասայական, ազգային ու կրոնական պատկանելության հատկանիշների որևէ սահմանափակման, ամուսնանալու և ընտանիք կազմելու: Նրանք օգտվում են նույն իրավունքներից ամուսնանալու պահին, ամուսնության ընթացքում և ամուսնալուծության դեպքում:
2. Ամուսնությունը կարող է կայանալ միայն ամուսնացող երկու կողմերի ազատ ու լիակատար համաձայնության դեպքում:
3. Ընտանիքը հանդիսանում է հասարակության բնական ու հիմնական բջիջը և ունի հասարակության ու պետության կողմից պաշտպանության իրավունք:

Оставьте комментарий