Առաջադրանք
1․ Ընթերցե՛ք ՀՀ Սահմանադրության գլուխ 2-ը /հոդված 23-81/ և առանձնացրե՛ք բացառապես ձեզ վերաբերող հոդվածները /բլոգային աշխատանք/
| Հոդված 77. | Հիմնական իրավունքների և ազատությունների չարաշահման արգելքը |
Արգելվում է հիմնական իրավունքների և ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով:
Վերլուծություն՝ Այս հոդվածը նշում է, որ հիմնական իրավունքներն ու ազատությունները չեն կարող օգտագործվել այնպիսի նպատակներով, որոնք կարող են վտանգել պետության կամ հասարակության անվտանգությունը․
| Հոդված 66. | Անմեղության կանխավարկածը |
Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Վերլուծություն՝ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Սա քրեական արդարադատության հիմնական սկզբունքն է՝ անմեղության կանխավարկած։
| Հոդված 64. | Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը |
1. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:
2. Իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով:
Վերլուծություն՝ Ամեն մարդ ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք, իսկ որոշ դեպքերում այդ օգնությունը տրվում է պետության միջոցներով։ Սա արդար դատավարության անբաժանելի մաս է։ Մարդը չի կարող լիարժեք պաշտպանել իր իրավունքները առանց իրավաբանական օգնության։



