1. Ո՞ր բառում արմատի հնչյունափոխություն չկա.
ա. համբուրել, հանգուցալուծում, սրտամոտ, դերասանական
բ. կրավորական, կծվահամ, միջնադարյան, գործնական
գ. մշտավառ, շքահանդես, մրճաձուկ, վարկաբեկել
դ. նյարդայնանալ, խճանկար, գծապատկեր, վիպագիր
ե. թխամորթ, բնական, սառցաբեկոր, թվանշան
զ. սերնդակից, ձեռագրաբան, կատվախոտ, քաղքենի
է. ճչակ, սնդուկ, ձիթապտուղ, փետրազարք
ը. գեղեցկադեմ, խուզարկու, շիկավուն, ընդգծում
թ. քմահաճ, լրահավաք, գնանկում, բաժնետոմս
Ժ. հատկանիշ, ոճրագործ, մթամած, հոգեբուժարան
ժա. վճռաբեկ, կրթված, օժտել, սարդոստայն
ժբ. թվազույգ, քղանցք, իրիկնային, կորուսյալ
ժգ. բարեսրտորեն, հնավանդ, մարդկայնորեն, պատանեկան
ժդ. հավասարազոր, որկրամոլ, փոշեխառն, հնչուն
ժե. հավիտենական, մշակութային, զրախոսություն, հնձվոր
ժզ. կրկնուսույց, ատենադպիր, ողջունել, կապտորակ
2. Ո՞ր բառում ածանցի հնչյունափոխություն կա.
ա. ազնվայր, սնահավատ, սիգաճեմ, սրճաման
բ. սիզախոտ, մամլել, շարժման, հնագետ
գ. պատմվածք, մարմնական, վարչական, սնանկանալ
դ. ուսուցչական, ձեռագիր, պատրանք, մահճակալ
ե. առօրեական, որդյակ, բարորակ, դռնապան
զ. գրավչություն, կալանավայր, արդուկ, վիպասք
է. հայրենադարձ, ալյակ, ամրակ, ջնջոց
ը. լսարան, սննդամթերք, գյուղատնտես, զսպանակ
թ. զմռսել, առաձգական, այժմեական, տավղահար
ժ. բնութագիր, կարկաչյուն, կուրացնել, երկվայրկյան
ժա. բուժակ, դստրիկ, ըմպել, գալստյան
ժբ. ծածկամիտ, գործնականորեն, հմտանալ, պատժաչափ
3. Ո՞ր բառում արմատի հնչյունափոխություն կա.
ա. նախնադար, կառուցվածք, դեղնազօծ, լրտես
բ. գործնական, սերնդափոխություն, հրթիռ, վայրենություն
գ. հավերժական, ականջալուր, ներարկել, սրահայաց
դ. գուժկան, ուսուցչանոց, առաջնային, միաբան
ե. վերջնագիր, վիմարձան, ուխտադրուժ, հասկանալ
զ. սուզակ, սառցաբեկոր, դպիր, կոչնակ
է. կարծրամիտ, վկայական, կարգազանց, դերուսույց
ը. հրավերք, ենթարկվել, բրդել, մկրատել
4. Նշեք այն բառը, որում երկհնչյունը սղվել է.
ա. սփռոց, հորաքույր, կուրացուցիչ, վերջալույս
բ. ձնհալ, սառցաբեկոր, սուրալ, կտակել
գ. արնավառ, ձնեմարդ, փայլփլել, լուծարում
դ. բուրաստան, բնավեր, սյունազարդ, կապտավուն
ե. ժանեկազարդ, խոխոջուն, քնքշանալ, ալրաղաց
զ. բուսակեր, համայնական, հեծելազոր, սփռել
է. ձնագնդի, սառցահատ, վայրիվերո, նույնանման
ը. գունեղ, պաշտոնեական, արնանման, անուշահամ