Երկրաչափություն 9

Ուղղի հավասարումը

Առաջադրանքներ․
1) Գրե՛ք կոորդինատների սկզբնակետով և M(3; 3) կետով անցնող ուղղի հավասարումը:
x=y
2) Գրե՛ք կոորդինատների սկզբնակետով և N(2; — 2) կետով անցնող ուղղի հավասարումը:
x=-y
3) Գրեք այն ուղղի հավասարումը, որն անցնում է տրված երկու կետերով․
ա) A(1; −1) և B(-3; 2)

x-1/-3-1=y+1/2+1
x-1/-4=y+1/3
3x-3=-4y-4
3x+4y+1=0
բ) C(2; 5) և D(5; 2)

x-2/5-2=y-5/2-5
x-2/3=y-5/-3
-3x+6=3y-15
-3x+3y+21=0
գ) M(0; 1) և N(-4; -5)

x-0/-4-0=y-1/-5-1
x/-4=y-1/-6
-6x+=-4y+4
-6x+4y+4=0
4) Գտեք 4x + 3y — 6 = 0 և 2x + y — 4 = 0 ուղիղների հատման կետի կոորդինատները։

{4x+3y-6=0
{6x+3y-12=0
2x-6=0
x=3, y=-2
5) Սեպտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբ

Գրականություն 9

Մի հին չինական զրույց․23․09

Ավետիք Իսահակյան

Վերևից նետած քարը ինչքան ավելի վար է ընկնում, այնքան ավելի սաստկանում է նրա թափը, և ամենից ներքև գտնվողին ավելի ուժգին է հարվածում, քան ավելի վերև գտնվողին։ Հեռավոր Չինաստանում մեզանից շատ ժամանակ առաջ, մի կայսր է եղել։ Բոլոր մարդկանց պես նա էլ եկել ու գնացել է։ Բայց նրա մասին մնացել է այս զրույցը։

Ամառային մի օր կայսրն զբոսնում էր իր ապարանքի պարտեզում։ Զբոսնում էր՝ երջանիկ իր փառքով, իր երիտասարդ կյանքով, իր հզորությամբ։ Կայսրը զբոսնելով հասնում է պարտեզի պատշգամբին, որ բացված էր արքունիքի ընդարձակ  հրապարակի վրա։ Բարձրանում է պատշգամբը և նայում հրապարակին։ Արեգակի հուրը վառվել էր քարերի, հողերի վրա, ճառագայթների մի խուրձ ընկնում է կայսեր դեմքին, շիկացած ասեղի պես կիզում նրա դեմքն ու աչքերը։

-Ի՞նչ զարհուրելի տաք է,- ասում է կայսրը և ետ քաշվում։ Սակայն ուշադիր դիտում է հրապարակի վրայի անցուդարձը։ Ձիերը դժվարին ճիգով տանում են բեռնաբարձ սայլերը, շները լեզուները դուրս հանած, հևալով գնում են՝պատերին քսվելով։
Անցնում են մարդիկ, հանում են ծանր, սև գլխարկները, սրբում են քրտնած ճակատները։
«Գոնե այս ծանր գլխարկների փոխարեն թեթև, սպիտակ գլխարկներ դնեին…»։ Եվ հանկարծ կայսեր գլխում  լույս է ծագում։ Հրամայում է, որ իր առջևը գա  մեծ նախարարը։
-Դու չե՞ս տեսնում, որ իմ ժողովուրդը այրվում է այս ավանդական ծանր գլխարկների տակ։
— Այո՛, երկնքի՛ որդի, ճշմարիտ է։
-Ես կամենում եմ, որ վաղվանից ամեն մի չին իմ մեծ պետության մեջ հանի այդ ծանր, սև գլխարկները և սպիտակ, թեթև գլխարկ դնի։
Ապարանք է դառնում կայսրը ավելի գոհ ու երջանիկ, որ այսօր բարի ու օգտակար գործ կատարեց իր ժողովրդի համար։
Մեծ նախարարը մյուս օրը հրապարակում ողջ մայրաքաղաքի ժողովրդի առաջ կարդում է արքայական կամքի հրովարտակը ծանր, սև գլխարկները թեթև, սպիտակ գլխարկներով  փոխարինելու մասին։
Եվ հրամանանագիր է ուղարկում նահանգապետերին, որ ժողովրդին արգելեն ծանր, սև գլխարկներ կրելը և փոխարենը դնեն թեթև, սպիտակ գլխարկներ։
Իսկ նահանգապետերը հրամայում են քաղաքապետերին ու գավառապետերին, որ ժողովրդին արգելեն ծանր գլխարկներ կրելը։ Ընդդիմացողները տուգանքի ենթակա են։
Իրենց կարգին, քաղաքապետերը հրամայում են թաղապետերին, գավառապետերը՝ գյուղապետերին։
Իսկ թաղապետերն ու  գյուղապետերը խստիվ  հրամայում են, որ ամեն մարդ իսկույն կատարե կայսեր հրամանը, որ ուշացողները ծանր պատժի կենթարկվեն։
Երկնային մեծածավալ կայսրության բոլոր նագանգների մեջ անհամար ոստիկանները եռանդով գործի էին անցել՝ հազարավոր քաղաքներում ու գյուղերում կիրառելով արքայական հրամանը։ Եվ օր օրի վրա ոստիկանների եռանդը աճում է՝ հին գլխարկ կրողներին ծեծում են ու ծանր տուգանքի ենթարկում, գավազաններով մեկդի են շպրտում հին գլխարկները և մերկ գլուխներին հարվածում։ Հեռավոր գավառներում հրամանն անմիջապես չկատարողներին լցնում էին բանտերը և շղթայի զարկում. ավելի հեռավոր վայրերում գլուխներն էին կտրում և ձողի ծայրին անցկացնում՝ սարսափ տարածելու համար…
Վերջապես կայսերական ապարանքի հաստաբեստ պատերը թափանցում  և կայսեր ականջին են հասնում շշուկով տարածված դաժան լուրերը։
Կայսրը սաստիկ զայրացած կանչում է մեծ նախարարին։
-Իրա՞վ են այդ չարաշշուկ լուրերը։
-Այո՛, իրավ են, երկնքի՛ արդարություն։
-Բայց մենք մի մարդասեր օրենք հրատարակեցինք, որ գլխարկները փոխեն, ոչ թե գլուխները կտրեն։
-Սակայն օրենքի ընթացքն այսպես է։ Եվ նրա այս բնական ընթացքի առաջ անզոր է թե՛ իմ, և թե՛ նույնիսկ Ձեր արքայական հզորությունը։ Կայսրը գլխիկոր մեկուսացավ իր առանձնասենյակում և իր մռայլ տրամադրությունը փարատելու համար այդ գիշեր ավելի թափով անձնատուր եղավ արքունիքի սովորական խրախճանքին։

Առաջադրանքներ։
1․Գրավոր վերլուծիր պատմվածքը և ցուց տուր հեղինակի հիմնական ասելիքը։
Կայսրը պատկերված է որպես մարդասեր ու անկեղծ մտադրությամբ առաջնորդ․ նա տեսնում է, որ ժողովուրդը տառապում է ծանր, սև գլխարկների տակ, և որոշում է նրանց օգնել՝ պարտադրելով թեթև, սպիտակ գլխարկ կրել։ Նրա մտադրությունը բարի է, սակայն չմտածված և հեռատեսությունից զուրկ։ Հրամանագիրը, որը ի սկզբանե պարզապես հագուստի փոփոխության մասին էր, անցնում է իշխանական ողջ աստիճանակարգով՝ կայսրից մինչև գյուղապետ։ Յուրաքանչյուր մակարդակում այն վերածվում է ավելի խիստ ու բռնի միջոցառման։ Ոստիկանները, պաշտոնյաները, գործակալները ոչ թե հոգում են ժողովրդի մասին, այլ գործում են բռնությամբ, ծեծով, տուգանքով, բանտով և նույնիսկ գլխատումներով։ Այսպես բարի միտքը ի վերջո վերածվում է դաժանության։ Հեղինակի ասելիքն այն է, որ յուրաքանչյուր բարեփոխում կամ նոր օրենք պետք է ծնվի ոչ թե վերևից իջեցված բռնի հրամանի տեսքով, այլ ժողովրդի իրական կարիքներին համապատասխան ու մարդու արժանապատվությունը պահպանելով։ Հակառակ դեպքում՝ նույնիսկ ամենա «մարդասիրական» օրենքը վերածվում է բռնապետության գործիքի։
2․Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերն ու արտահայտությունները , գրիր դրանց իմաստները։
3․ Դո՛ւրս գրիր հնգական գոյական։ Որոշի՛ր գոյականների թիվը, հոլովը, նախադասության մեջ ունեցած պաշտոնը։

Կայսրն — եզակի, ուղղական, նախադասության ենթակա
քաղքաքապետերին — հոգնակի, սեռական,
հրամանն — եզակի, ուղղական,
նահանգների — հոգնակի, սեռական,
օր — եզակի, ուղղական, ժամանակի պարագա
4․ Դո՛ւրս գրիր պատմվածքի ածականները, որոշի՛ր տեսակները և կազմությունը։

Որակական՝ վերջին, շատ, ծանր, սև, թեթև, սպիտակ, մեծ, նոր, տաք, զարհուրելի, լուսավոր, գոհ, երջանիկ, դաժան, խիստ, սարսափելի, սովորական, արքայական, մռայլ
Հարաբերական՝ հեռավոր, ծանրաբեռնված, դժվարին, աստվածային, մարդասեր

Հանրահաշիվ 9

ՔԱՌԱԿՈՒՍԱՅԻՆ ԵՌԱՆԴԱՄԻ ՆՇԱՆԸ

Առաջադրանքներ․

1) Որոշե՛ք քառակուսային եռանդամի նշանը տրված կետում․
ա) x2 + 4x − 8, x = 2

4+8-8=4, +
բ) 3x2 − 10x + 2, x = −1

9+10+2=21, +
գ) −2x2 + 7x + 11, x = 1.5

-4,5+10,5+11=17 +
դ) 1/2 x2 + 5x − 20, x = 4

16+20-20=16, +

2) Հաշվե՛ք քառակուսային եռանդամի դիսկրիմինանտը (տարբերիչ)։ Եռանդամի նշանը կախվա՞ծ է արդյոք x-ի արժեքից: Եթե կախված չէ, ապա նշե՛ք նշանը։
ա) 2x2 + 7x − 1

D=49+16=64, կախված է
բ) −x2 + 3x − 9

D=9-36=-25, կախված չէ
գ) − x2 − 6x − 9

D=36-36=0 կախված չէ
դ) 3x2 − 4√3 x + 1

D=48-36=12, կախված է

3) Գտե՛ք քառակուսային եռանդամի նշանապահպանման միջակայքերը․
ա) 2x2 − 6x + 4

D=36-64=-28
բ) 3x2+ 2x + 1

D=4-36=32
գ) − x2 + 3x − 2

D=9-8=1
x1=-3+1=-2
x2=-3-1=-4
-22-12-2=-18
դ) 2x2 + 12x − 6

D=144+96=240
x1=-12+15,5=3,5
x2=-12-15,5=-17,5

4) 5-ից մինչև 187 բնական թվերի մեջ 15-ի բազմապատիկ քանի՞ թիվ կա։

12
5) 54-ից մինչև 389 բնական թվերի մեջ 23-ի բազմապատիկ քանի՞ թիվ կա։

14
6) Գտնել 30-ի պարզ բաժանարարների քանակը։

3
7) Գտնել 210-ի պարզ բաժանարարների քանակը։

7
8) Գտնել 15-ի բոլոր բաժանարարների գումարը։
9) Գտնել 38-ի բոլոր բաժանարարների գումարը։

Կենսաբանություն 9

Բջջի օրգանական նյութեր

1․ Որո՞նք են բջջի օրգանական հիմնական նյութերը։
ա) Ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, նուկլեինաթթուներ
բ) Ածխաթթու գազ, ջուր, աղեր
գ) Կալցիում, նատրիում, մագնեզիում
դ) Ածխածին, ջրածին, թթվածին

2․ Ո՞ր գործառույթն է բնորոշ սպիտակուցներին։
ա) Էներգիայի պահեստավորում
բ) Կատալիտիկ և կառուցվածքային
գ) Իոնների հավասարակշռության պահպանում
դ) Ժառանգական ինֆորմացիայի պահպանություն

3․ Սպիտակուցի առաջնային կառուցվածքը որոշվում է․
ա) Պոլիպեպտիդային շղթայի ամինաթթուների հաջորդականությամբ
բ) Ալֆա-պարույրի և բետա-թերթիկի գոյությամբ
գ) Տարածական ամբողջական ծալքով
դ) Մի քանի պոլիպեպտիդային շղթաների միավորմամբ

4․ Սպիտակուցի երկրորդային կառուցվածքը պայմանավորված է․
ա) Ամինաթթուների հերթականությամբ
բ) Ջրածնային կապերով՝ ալֆա-պարույր և բետա-թերթիկ ձևավորմամբ
գ) Դիսուլֆիդային կամ իոնային կապերով
դ) Մի քանի շղթաների միավորմամբ

5․ Ի՞նչ է սպիտակուցի բնափոխումը (դենատուրացիան)։
ա) Սպիտակուցի ամբողջական քայքայում մինչև ամինաթթուներ
բ) Սպիտակուցի կառուցվածքի փոփոխություն՝ առանց առաջնային հաջորդականության խանգարման
գ) Սպիտակուցի ամբողջական սինթեզ
դ) Սպիտակուցի էներգետիկ քայքայում

6․ Ո՞ր նյութերն են դասվում որպես մոնոսախարիդներ։
ա) Գլյուկոզա, ֆրուկտոզա, գալակտոզա
բ) Օսլա, գլիկոգեն
գ) Ցելյուլոզ, խիտին
դ) Ճարպաթթուներ

7․ Ո՞ր ածխաջրերն են պահեստային ֆունկցիա իրականացնում կենդանական բջիջներում։
ա) Ցելյուլոզ
բ) Օսլա
գ) Գլիկոգեն
դ) Խիտին

8․ Ճարպերի հիմնական կառուցվածքային միավորը որն է։
ա) Գլյուկոզայի մոլեկուլը
բ) Գլիցերին և ճարպաթթուներ
գ) Ամինաթթուներ
դ) Նուկլեոտիդներ

9․ Որո՞նք են ճարպերի ֆունկցիաները բջջում։
ա) Տեղեկատվության պահպանում
բ) Էներգիայի պահեստավորում և ջերմամեկուսացում
գ) Կատալիզ
դ) Իոնների փոխադրում

10․ Սպիտակուցի չորրորդային կառուցվածքը բնորոշ է․
ա) Միակ շղթայից կազմված սպիտակուցներին
բ) Մի քանի պոլիպեպտիդային շղթաների միավորմամբ առաջացած սպիտակուցներին
գ) Ջրածնային կապերով պայմանավորված ծալքին
դ) Ամինաթթուների հաջորդականությանը