Իրավունք 9

Սահմանադրությունը որպես մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր․

Առաջադրանք
1․ Ընթերցե՛ք ՀՀ Սահմանադրության գլուխ 2-ը /հոդված 23-81/ և առանձնացրե՛ք բացառապես ձեզ վերաբերող հոդվածները /բլոգային աշխատանք/

Հոդված 77.Հիմնական իրավունքների և ազատությունների չարաշահման արգելքը

Արգելվում է հիմնական իրավունքների և ազատությունների օգտագործումը սահմանադրական կարգը բռնի տապալելու, ազգային, ռասայական, կրոնական ատելություն բորբոքելու, բռնություն կամ պատերազմ քարոզելու նպատակով:

Վերլուծություն՝ Այս հոդվածը նշում է, որ հիմնական իրավունքներն ու ազատությունները չեն կարող օգտագործվել այնպիսի նպատակներով, որոնք կարող են վտանգել պետության կամ հասարակության անվտանգությունը․

Հոդված 66.Անմեղության կանխավարկածը

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Վերլուծություն՝ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Սա քրեական արդարադատության հիմնական սկզբունքն է՝ անմեղության կանխավարկած։

Հոդված 64.Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով սահմանված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:

2. Իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորվում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը: Փաստաբանների կարգավիճակը, իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով:

Վերլուծություն՝ Ամեն մարդ ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք, իսկ որոշ դեպքերում այդ օգնությունը տրվում է պետության միջոցներով։ Սա արդար դատավարության անբաժանելի մաս է։ Մարդը չի կարող լիարժեք պաշտպանել իր իրավունքները առանց իրավաբանական օգնության։

Оставьте комментарий