Ֆիզիկա 9

Դաս 2. Թեմա՝ Էլեկտրական երևույթներ (22․09- 26․09)

§ 3. Ատոմի կառուցվածքը:
Ատոմը կազմված է էլեկտրոն, նեյտրոն և պրոտոններից։

§ 4. Մարմինների էլեկտրականացման բացատրությունը: Լիցքի պահպանման օրենքը

Էլեկտրական լիցքերը չեն կարող ինքնուրույն առաջանալ և ոչնանալ։ 
Մարմիններն էլեկտրականանում են այն ժամանակ, երբ ստանում կամ կորցնում են էլեկտրոններ:

§ 3. Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ կառուցվածք ունի ատոմը` ըստ Ռեզերֆորդի:

Ատոմի կենտրոնում միջուկն է, որը կազմված է պրոտոններից և նեյտրոններից, իսկ միջուկի շուրջը շարժվում են էլեկտրոնները։
2. Ինչո՞վ են միմյանցից տարբերվում տարբեր քիմիական տարրերի ատոմները:

Ատոմները միմյանցից տարբերվում են իրենց միջուկի լիցքով և այդ միջուկի շուրջը պտտվող Էլեկտրոնների թվով:
3. Ի՞նչ մասնիկներ կան միջուկում:

Ատոմի միջուկը ունի բարդ կառուցվածք։ Այն բաղկացած է առանձին մասնիկներից, որոնք կոչվում են նուկլոններ:
4. Ինչպիսի՞ն է ջրածնի, հելիումի, բերիլիումի ատոմների կառուցվածքը:
5. Ինչպե՞ս են առաջանում՝ ա. դրական իոնները, բ. բացասական իոնները:

Այն մարմինները, որոնք ձեռք են բերում էլեկտրոններ դառնում են բացասական 
իոններ։ Իսկ այն մարմինները, որոնք կորցնում են էլեկտրոններ դառնում են դրական իոններ։

§ 4. Հարցեր և առաջադրանքներ
1. Ինչո՞ւ սովորական պայմաններում մարմինը լիցք չունի:

Սովորական պայմաններում յուրաքանչյուր մարմնի ատոմում էլեկտրոնների թիվը հավասար է պրոտոնների թվին, այդ պատճառով մարմինը լիցք չունի, այլ կերպ ասած էլեկտրաչեզոք է:
2. Բացատրե՛ք հպված մարմինների էլեկտրականացման երևույթը:

Մարմինները իրար հպելիս միյանց փոխանցում են էլեկտրոններ։ Եթե մարմինը ստանում է էլեկտրոն, այն ձեռք է բերում բացասական լիցք, իսկ եթե կորցնում է՝ դրական:
3. Ինչո՞ւ շփումով էլեկտրականացնելիս մարմինների վրա առաջանում են բացարձակ արժեքով հավասար, բայց տարանուն լիցքեր:
4. Ո՞րն է էլեկտրական լիցքի պահպանման օրենքը:

Երբ մարմինների համակարգը շրջապտի հետ լիցք չի փոխանակում, այդ մարմինների լիցքերի հանրահաշվական գումարը մնում է հաստատուն։

Оставьте комментарий