1. Լրացնել բաց թողնված տառերը:
Աշտիշատի հինավուրց վանքի խցերից մեկում` ընդարձակ թախտի վրա, նստել էին երեք երիտասարդ: Ձեթի ճրակն իր պղտոր լույսով լուսավորում էր երեք բազմահոգ դեմքերը: Երիտասարդներից մեկը հաղթանդամ, բարձրահասակ, խոշոր կազմվածքով և փառահեղ մի տղամարդ էր: Երկրորդը, ընդհակառակը, ավելի կարճահասակ, քան միջահասակ էր և ավելի նրբակազմ, քան հաղթանդամ: Այդ քնքուշ կազմվածքի վրա բնությունը դրել էր մի շնորհալի գլուխ, որին ավելի պատշաճ կլիներ մի պարթև մարմին: Նա խոսում էր առնական ձայնով, որի ելևէջները հնչում էին պողպատային հնչերանգներով: Վառվռուն աչքերի մեջ նշմարվում էին թրթռուն կրակներ: Երրորդ երիտասարդը օժտված էր անբասիր գեղեցկությամբ: Փարթամ գիսակները սփռվել էին թիկունքին, վերին շրթունքին նկատվում էր նորածիլ ընչացքը: Իսկ սևորակ աչքերի մեջ նշմարվում էր անբացատրելի վրդովմունք: Առաջինը Սահակ Պարթևն էր, երկրորդը Մեսրոպ Մաշտոցը, երրորդը Սամվելը` երեքն էլ աշխույժ, եռանդով լի երիտասարդներ:
2․Կազմել հետևյալ բառերի հոգնակին` մարդ, կին, դասագիրք, վերնատուն, առանձնատուն, մեծատուն, վիպագիր, տապանագիր, ձուկ, գառ, տնամերձ, արոտավայր, թռչուն, էլեկտրասյուն, ոտնաձայն:
Մարդիկ, կանայք, դասագրքեր, վերնատներ, առանձնատներ, մեծատներ, վիպագիրներ, տապանագրեր, ձկներ, գառներ, տնամերձեր, արոտավայրեր, թռչուններ, էլեկտրասյուներ, ոտնաձայներ
3․ Հետևյալ բառերը ենթարկել բառակազմական վերլուծության` պարզկա, հիսնամյակ, լուսե, թփուտ, արդուկ, հարթուկ, այրուձի, մայրաքաղաքային, պահածո, վախեցնել, թռչկոտել
պարզկա — պարզ+կա
հիսնամյակ — հիսուն+ամյակ
լուսե — լույս+ե
թփուտ — թուփ+ուտ
արդուկ — արդ+ուկ
հարթուկ — հարթ+ուկ
այրուձի — այր+ու+ձի
մայրաքաղաքային — մայր+ա+քաղաք+ային
պահածո —
վախեցնել —
թռչկոտել —
4․Բացատրել հետևյալ բառերի իմաստը` բարձրուղեշ, ախոյան, անձկալի, անձկություն, գամել, ստեպ-ստեպ, հապճեպ, նողկանք, ջլատել, զերծ:
բարձրուղեշ — ճյուղերը բարձր
ախոյան — թշնամի, հակառակորդ
անձկալի — կարոտով լի
անձկություն — նեղություն
գամել — հառել, մեխել
ստեպ-ստեպ — հաճախ
հապճեպ — շտապ, արագ
նողկանք — զզվանք
ջլատել — թուլացնել
զերծ — ազատ
5․ Կազմել երկուական նախադասություն` տրված նույնանուն բառերը գործածելով տարբեր իմաստներով՝ ակ, հարկ:
1․ Միայն իններորդ հարկի բնակարանները չեն գնել։
2. Նրա կյանքը լի էր հարկերով։
1․ Աղջիկը ամենաշատը հավանեց առաջին մատանու ալմաստե ակը։
2. Ճանապարհին մեքենայի ակը հանկարծակի ծակվեց։