1. Ո՞ր շարքում են գրված միայն ֆիզիկական մարմիններ.
1 ) քանոն, ապակի, գիրք, մեխ, ալյումին, ազոտ
2) սեղան, համակարգիչ, տետր, վարդ, մատանի
3) երկաթ, ֆոսֆոր, բաժակ, գրիչ, թթվածին
4) պղինձ, ջուր, սոդա, արծաթ, ոսկի, ջրածին
2. Ո՞ր շարքում են նյութերը ներկայացված ըստ մարդու օրգանիզմում դրանց զանգվածային բաժնի նվազման.
1) ածխաջրեր, ջուր, սպիտակուցներ, ճարպեր
2) սպիտակուցներ, ջուր, ճարպեր, ածխաջրեր
3) սպիտակուցներ, ածխաջրեր, ջուր, ճարպեր
4) ջուր, սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր
3. Ո՞ր շարքում են չվերականգնվող բնական պաշարների անվանումները.
1) բնական գազ, անտառային ծածկույթ, օդ, ջուր
2) մաքուր ջուր, բերրի հող, նավթ, ածուխ
3) բույսեր, կենդանիներ, մետաղներ, օդ
4) մետաղներ, բնական գազ, ածուխ, նավթ
4. Քանի՞ նյութ է ներկայացված հետևյալ բառակապակցություններում.
ջրի կաթիլ, պղնձե թաս, ալյումինե կաթսա, ռետինե գնդակ, պղնձե կուժ, սառցե դղյակ.
1) 3 2) 6 3) 4 4) 5
5. Նշվածներից ո՞ր շարքում են գրված միայն օրգանական նյութեր.
1) ջուր, թթվածին, կավիճ, սպիրտ, ճարպ, քլոր
2) կերակրի աղ, սպիտակուց, ճարպ, ազոտ, մեթան
3) սախարոզ, քացախաթթու, գլյուկոզ, սպիրտ, օսլա
4) սոդա, ջուր, ածխաթթու գազ, բենզոլ, ացետոն, օզոն
6. Ո՞ր շարքում են գրված միայն պարզ նյութեր.
1) ջուր, ալմաստ, ամոնիակ, օքսիդ, աղ
2) ծծումբ, ֆոսֆոր, սոդա, ազոտ, թթու, հիմք
3) թթվածին, ալմաստ, օզոն, ֆուլերեն, ֆոսֆոր
4) երկաթ, ավազ, դոլոմիտ, գրաֆիտ, մարմար
7. Քանի՞ քիմիական տարր է առաջացնում հետևյալ պարզ նյութերը`
թթվածին, կարբին, սև ֆոսֆոր, օզոն, ալմաստ, կարմիր ֆոսֆոր, ֆուլերեն, գրաֆիտ, սպիտակ ֆոսֆոր.
1) 6 2) 3 3) 4 4) 5
8. Քանի՞ բարդ նյութ է գրված`
ջրածին, թթու, գլյուկոզ, ազոտ, կաուչուկ, հիմք, սախարոզ, ալմաստ, օսլա, օքսիդ, երկաթ, ածխաթթու գազ, աղ, բութան, օզոն.
1) 5 2) 7 3) 9 4) 10
9. Ո՞ր շարքում են գրված միայն բարդ նյութերի բանաձևեր.
1) Al, HCl, Cu, Na2SO4 3) H2O, N2, MgO, Ni,
2) AgBr, H2, CaCO3, P4 4) NaOH, CO2, NH3, CuSO4
10․ Հաշվի՛ր վերջին շարքի բոլոր բարդ նյութերի Mr-ները:
Mr (NaOH)=23+16+1=40
Mr (CO2)=12+16*2=44
Mr (NH3)=14+1*3=17
Mr (CuSO4)=63+32+16*4=159