Հայոց Լեզու 9

Գործնական քերականություն․ 15․09

1․ Լրացնել բաց թողնված տառերը։
Ամառային այդ տոթ միջօրեին, երբ հանկարծակի մոլեգնած մրրկահողմը անթափանց փոշու ամպեր էր բարձրացնում, Էջմիածնի բարձրաշեն Մայր տաճարի դարպասներից ներս ընդարձակ քառակուսի բակում, հավաքվում էին սրդողած հոգևորականները: Ոմանք սև պարեգոտները ամփոփել էին գոտիներով, ոմանք՝ թողել արձակ: Ոմանք կնգուղով էին, ոմանք` գլխաբաց: Չնայած անախորժ քամուն` նրանք, խառնիճաղանջ խմբերով կանգնած սաղարթախիտ ծառերի հովանու տակ, արտակարգ հուզված խոսում էին` տրտուն դեմքերին ինչ-որ չարագույժ մտահոգություն: Ողջ միաբանությունը իր բոլոր եպիսկոպոսներով, վարդապետներով, սարկավաքներով այնտեղ էր: Այնտեղ էր պարթևահասակ Հակոբ եպիսկոպոսը` վշտալլուկ դեմքով մի մարդ, նրբակազմ Եղիազար վարդապետը` զայրույթից սփրթնած, Գրիգորիս թարգմանիչը, անգամ մառանապետ Հովհաննեսը, որ երբևէ որևէ բանի չէր խառնվում: Հավաքվածների մեջ կային նաև կմախք հիշեցնող ճգնավորներ, որոնք հագել էին կոշտ հանդերձներ և պարանե գոտիներով պրկել մեջքը: Նրանք ժուժկալ էին և դժողքի սարսափի ներքո խեղդում էին ախորժակը՝ իրենց նվիրելով քաղցի, ծարավի, աղոթքի։

2․ Ճիշտ գրել հետևյալ բաղադրյալ հատուկ անունները՝ փոքրատառերը ըստ անհրաժեշտության փոխարինելով մեծատառերով․
Չինական Ժողովրդական Հանրապետություն, Փոքր Մասիս, Նոր Արեշ, Պետրոս առաջին, «Ամբոխները խելագարված» պոեմ, Անվտանգության խորհուրդ, Շախմատի Համաշխարհային Ֆեդերացիա, Նոր Տարի, Ժողովրդական Կրթության Գերազանցիկ Կրծքանշան։

3․ Տրված դարձվածքներով կազմել մեկական նախադասություն․
Բախտը ժպտալ, քանի գլխանի է, հողին հավասարեցնել, կյանքի կոչել, պոչը կտրել։
1. Այս անգամ բախտը նրան ժպտաց։
2. Քանի՞ գլխանի է, որ մենակ այդքան ճանապարհ է անցել։
3. Երկրաշարժի հետևանքով շենքը հողին է հավասարվել։
4. Նրա միակ նպատակն էր իր նախագծերը կյանքի կոչել։

4․ Գրել հետևյալ բառերի հոմանիշները․
Մաքուր — ջինջ
ահաբեկել — սպառնալ
անվանարկել — անպատվել
հապաղել — դանդաղել
ախտահանել — վարակահանել
ըմպել — խմել
շողոքորթ — կեղծավոր
անարգել — արհամարել
հնազանդվել — լսել
անբիծ — մաքուր

5․ Գրել տրված գոյականներին բնորոշ հատկանիշները․
Գիրք — հաստ, դասական, հնագույն
բժիշկ — ուշադիր, հոգատար, հայտնի
քաղաք — զարգացած, գեղեցիկ, մարդաշատ
դասարան — մաքուր, դասավորված, պարտաճանաչ

6․ Խմբավորել հականիշները․
Կեղտոտ, արտասվել, գաղտնի, մաքուր, բարի, ուրախանալ, անգութ, անբիծ, նահանջել, անարատ, անսիրտ, գրոհել, չար, բացեիբաց, հրճվել, դաժան, հարձակվել, ի լուր ամենքի, ծիծաղել, բացահայտ, անագորույն, անաղարտ, ինքնակամ, հետ քաշվել, բռնի, ցնծալ։


7․ Տրված ածանցով և բառերից ընտրված համապատասխան արմատներով կազմել 6 ածանցավոր բառ (առանց երկրորդ ածանցի)։
Տ նախածանցով
Կարողություն, տղամարդ, գետեզր, ոհմակ, հաճոյախոսություն, իրական, բզզալ, գեղեցկատես, ձևամոլություն, սնանկ, պարանախաղ, հասանելի։
Տհաճ, տգեղ, տձև, տհաս, տկար, տմարդ

Տար նախածանցով
Երգահան, վերջնական, կարգապահ, դրամապանակ, գիրանալ, կցակառույց, կուսակալ, կրկնասեռ, նախահարձակ, ձևույթ, տեսականի, համակերպվել։
Տարադրամ, տարակույս, տարակարգ, տարասեռ, տարաձև, տարատեսակ

Ակ վերջածանցով
Երկրագունդ, կրափոշի, ետնադուռ, աղյուսաշեն, արձանագրություն, բուժօգնություն, հյուղ, կողք, մահագույժ, կատվառյուծ, վտիտ, ընդունելի։
Գնդակ, ունակ, աղյուսակ, դռնակ, բուժակ, հյուղակ

Оставьте комментарий